Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2009 թվականի N 10

 

i

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻՆ ՎԵՐԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի նախավերջին պարբերության համաձայն` «օրենքի 3 հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ու վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին»:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անբաժանելի մասը հանդիսացող Հավելված 1-ի («Հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները») համաձայն`

ա/ գերավճար է`

- սահմանված կարգով հաշվարկվող որևէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումարը,

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկատեսակի համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումարը,

- դատարանի վճռով (կամ վճռի կատարման արդյունքում) հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարը,

- հարկատեսակի պարտավորությանը գերազանցող գումարով այլ հարկատեսակից տվյալ հարկատեսակին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումարը.

բ/ գերավճարից տարբերվող գումար է գերավճար չհանդիսացող գումարը, որն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց.

գ/ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար է հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա:

ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձի մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը որոշելիս հաշվի է առնվում նախորդ օրացուցային տարվա վերջին հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկով պետական բյուջեի հետ փոխհարաբերության արդյունքները (բյուջե վճարման ենթակա (ԱԱՀ-ի հաշվարկի «19Ա» տողում նշվող) կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա (ԱԱՀ-ի հաշվարկի «19Բ» տողում նշվող) ԱԱՀ-ի գումարները):

ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ԱԱՀ-ի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարները որոշվում են պարտավորությունների և հաշվանցվող գումարների մարման ժամանակագրական կարգին համապատասխան («Հարկերի մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ի (»Հարկերի հաշվանցման և (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները») 3-րդ կետին համապատասխան:

ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ԱԱՀ-ի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի ու օրենքի 23-րդ հոդվածի նախավերջին պարբերության համաձայն արտադրության և շրջանառության ծախսերին վերագրման ենթակա ԱԱՀ-ի գումարի մեծությունները հարկ վճարողը որոշում է ինքնուրույն: Արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող ԱԱՀ-ի գումարի մեծության մասին հարկ վճարողը կարող է տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով համապատասխան բովանդակությամբ գրություն:

Հարկ վճարողը կարող է հարկային մարմնի հետ ճշտել ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ԱԱՀ-ի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի, արտադրության և շրջանառության ծախսերին վերագրման ենթակա գումարի մեծությունները` հարկային մարմնի հետ կազմելով հաշվարկների փոխադարձ ստուգման ակտ:

Հարկային մարմինը հարկ վճարողից ստացված` արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող ԱԱՀ-ի գումարի մեծության մասին հարկ վճարողից ստացած գրության և (կամ) արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող գումարի մեծությունը որոշելու նպատակով կազմված` հաշվարկների փոխադարձ ստուգման ակտի հիման վրա, հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտում կատարում է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի նվազեցում` արտադրության և շրջանառության ծախսերի վերագրման ենթակա գումարի չափով:

Հարկ վճարողի կողմից արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող գումարի մեծության վերաբերյալ գրություն չներկայացվելու և (կամ) արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող գումարի մեծությունը որոշելու նպատակով հաշվարկների փոխադարձ ստուգման ակտ չկազմելու դեպքերում արտադրության և շրջանառության ծախսերին վերագրվող գումարի մեծությունը որոշվում է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում: Հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտում ԱԱՀ-ի դեբետային մնացորդի նվազեցում կատարվում է հարկ վճարողի դիմումի (գրության), հաշվարկների փոխադարձ ստուգման ակտի կամ ստուգման ակտի հիման վրա` որպես նվազեցման հիմք նշելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը:

Եթե հարկ վճարողը օրենքին համապատասխան պարտավոր էր կատարել ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարների) նվազեցում, սակայն այդ մնացորդի հաշվին մարվել են այլ հարկային պարտավորություններ, ապա ստուգմամբ այդ փաստը արձանագրվելու դեպքում մարված պարտավորությունները ենթակա են վերականգնման: Սույն մասում նշված փաստը արձանագրվելու դեպքում հաշվարկվում (վերահաշվարկվում) են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների գծով ապառքների նկատմամբ չհաշվարկված (վերահաշվարկված) տույժերը:

ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձի մոտ արտադրության և շրջանառության ծախսերին վերագրված ԱԱՀ-ի այն գումարները (կամ դրանց մասը), որոնք առաջացել են վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մասով և հետագայում կվերաբերեն ԱԱՀ վճարող համարվելու պահի դրությամբ առկա դեբետային մնացորդին` կհամարվեն որպես նախկինում չհաշվանցված ԱԱՀ-ի գումարներ:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.12.2009
N 10
Պաշտոնական պարզաբանում