Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱ ...

 

 

040.0009.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2010 թվականի N 9-Ա

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԳԱՎԱՌ, ՄԱՐՏՈՒՆԻ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում անցկացված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի Համայնքային զարգացման ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի նոյեմբերի 5-ի N 7 արձանագրությամբ հավանության արժանացած «Կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում» միջազգային մրցույթի արդյունքները` 3, 923, 920.00 եվրո (առանց ԱԱՀ-ի) արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Լուդվիգ Պֆայֆեր» ընկերությանը (Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH, Germany):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2010
N 9-Ա
Որոշում