040.0010.180110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2010 թվականի N 10-Ն
ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի 1-ին և 693-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքը երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին սույն որոշման հավելվածում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԱԱԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օգտագործմանը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և «ԱԱԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող անհատույց օգտագործման պայմանագիրը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 14-ի
N 10-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Չափի |Քանա|Միավորի|Ընդհա- |
|ը/կ| |միավորը|կը |գինը |նուր |
|___|___________________________________|_______|____|_______|________|
|1. |Համակարգիչ Core 2 Duo 2.4/1066 |հատ |1 | 326000| 326000|
| |Intel 38 chipset, HDD 160 GB RAM | | | | |
| |2048 MB Video card, 128 MB, DVD-RW | | | | |
| |Keybard, Mouse | | | | |
|___|___________________________________|_______|____|_______|________|
|2. |Համակարգիչ Core 2 Duo 2.4/1066 |հատ |1 | 241400| 241400|
| |Intel 35 chipset, HDD 160 GB RAM | | | | |
| |2048 MB Video card, 128 MB, DVD-RW | | | | |
| |Keybard, Mouse | | | | |
|___|___________________________________|_______|____|_______|________|
|3. |Համակարգիչ Core 2 QUAD Intel 38 |հատ |1 | 371700| 371700|
| |chipset, HDD 320 GB RAM 2048 MB | | | | |
| |Video card, 256 MB, DVD-RW | | | | |
| |Keybard, Mouse | | | | |
|___|___________________________________|_______|____|_______|________|
|4. |Տեսախցիկ SONY DCR-HC 96 |հատ |1 | 390000| 390000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|5. |Պրոյեկտոր Mitsubishi XD 211U |հատ |1 | 450000| 450000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|6. |Պրոյեկտորի էկրան Universal |հատ |1 | 70000| 70000|
| |Wallscreen 153*153 | | | | |
|___|___________________________________|_______|____|_______|________|
|7. |Ժամացույց` պատի |հատ |1 | 15000| 15000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|8. |Աթոռ` աշխատողի համար |հատ |1 | 55000| 55000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|9. |Աթոռ` այցելուների համար |հատ |10 | 17000| 170000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|10.|Բազկաթոռ |հատ |2 | 220000| 440000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|11.|Չհրկիզվող պահարան |հատ |1 | 110000| 110000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|12.|Աթոռ |հատ |75 | 44000| 3300000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|13.|Սեղան` համակարգչի համար |հատ |1 | 52000| 52000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|14.|Սեղան` աշխատանքային |հատ |2 | 115000| 230000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|15.|Գրապահարան |հատ |1 | 68000| 68000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|16.|Պահարան` փոքր |հատ |2 | 60000| 120000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|17.|Գրասեղան` փոքր |հատ |1 | 60000| 60000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|18.|Ստենդ` նախատեսված նորույթների համար|հատ |4 | 34000| 136000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|19.|Զգեստապահարան |հատ |1 | 52000| 52000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|20.|Շերտավարագույր |քառ. մ |450 | 3550| 1597500|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|21.|Սեղան` մեծ խորհրդակցությունների |հատ |1 | 80000| 80000|
| |համար | | | | |
|___|___________________________________|_______|____|_______|________|
|22.|Գրատախտակ |հատ |1 | 20000| 20000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|23.|Գրապահարան` մեծ |հատ |1 | 70000| 70000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|24.|Մոնիտոր Dell 19 LCD |հատ |3 | 104000| 312000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|25.|Բարձրախոս SP E200 |հատ |1 | 6100| 6100|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|26.|Տպիչ Canon LBP |հատ |1 | 52700| 52700|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|27.|Սկաներ Mustak |հատ |1 | 92900| 92900|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|28.|Պատճենահանման մեքենա Canon ir2016 |հատ |1 | 456800| 456800|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|29.|Բարձրախոս Labetec Puise 485 |հատ |1 | 18700| 18700|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|30.|UPS 800 VA Mercury |հատ |1 | 40000| 40000|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|31.|Հեռախոս Panasonic KX TS-500 |հատ |1 | 4750| 4750|
|___|___________________________________|_______|____|_______|________|
|32.|Հեռախոս Panasonic KX FT-937 CX |հատ |1 | 45050| 45050|
|_______________________________________|_______|____|_______|________|
| Ընդամենը | | | | 9453600|