040.0535.270898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1998 թվականի թիվ 535
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻՊԵՄԶԱ ԱՆԻ ԿԱՅԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզա, Անի կայարան համայնքներում բնակչության կողմից բերովի խմելու ջրի վճարների մասնակի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզա, Անի կայարան համայնքների բնակչությանն օգնության կարգով տրամադրել 794250 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզա, Անի կայարան համայնքների բնակչությանը խմելու ջրի դիմաց օգնության կարգով տրամադրվող գումարների բաշխումը կատարել համաձայն ներկայացվող հաշվարկի (կցվում է):
3. Շիրակի մարզպետին` սույն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 27-ից:
ՀԱՇՎԱՐԿ
Շիրակի մարզի Անիպեմզա, Անի կայարան համայնքների
բնակչությանը տրվող խմելու ջրի գնի փոխհատուցման
1.
._______________________________________________________________________.
|Համայնքի |Բնակչության |Ջրի ծախսի |Համայնքի |Ջրի ծա- |Մեկ դույլ |Ջրի |
|անվանումը| թիվը |օրվա նոր- |բնակչու- |վալը |ջրի վաճառ-|օրական|
| | |ման (լիտր)|թյան մեկ |դույլե- |քի գինը |ծախսի |
| | | |օրվա ջրի |րով | |արժեքը|
| | | |ծախսի ծա- |(4:10 | |(5x6 |
| | | |վալը(լիտր)|սյունակ)| |սյու- |
| | | |(2x3 սյու-| | |նակ) |
| | | |նակ) | | | |
|_________|____________|__________|__________|________|__________|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_________|____________|__________|__________|________|__________|______|
|Անիպեմզա | 529 | 2 | 1058 | 105,8 | 25 | 2645 |
|_________|____________|__________|__________|________|__________|______|
|Անի կա- | | | | | | |
|յարան | 530 | 2 | 1060 | 106 | 25 | 2650 |
|_________|____________|__________|__________|________|__________|______|
|Ընդամենը | 1059 | 2 | 2118 | 211,8 | 25 | 5295 |
._______________________________________________________________________.
2.
._____________________________________________________.
|Ջրօգտագործման|Փոխհատուցման |Փոխհատուցման|Ենթակա է |
|փոխհատուցման |գումարը (հազ.| տոկոսը |վճարման |
|ենթակա օրերի |դրամ) (7 x 8 | |(9 x 10 |
|թիվը |սյունակ) | |սյունակ)/100|
|_____________|_____________|____________|____________|
| 8 | 9 | 10 | 11 |
|_____________|_____________|____________|____________|
| 150 | 396750 | 100 | 396750 |
|_____________|_____________|____________|____________|
| 150 | 397500 | 100 | 397500 |
|_____________|_____________|____________|____________|
| 150 | 794250 | 100 | 794250 |
._____________________________________________________.