041.0010.150110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2010 թվականի N 10-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող լրացուցիչ 7 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, լրացուցիչ ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի հունվարի 15-ի
N 10-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ 7 ՄԼՆ ԱՄՆ-Ի ԴՈԼԱՐ ՎԱՐԿԻ ՇՈՒՐՋ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (հայկական
պատվիրակության ղեկավար)
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Գ. Այվազյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին
աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային
միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչության
պետ
Ի. Վարդիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
գույքի մասնավորեցման և օտարման գործարքների
ֆինանսական փորձաքննության բաժնի պետ
Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
պարտքի կառավարման վարչության արտաքին պետական
պարտքի կառավարման բաժնի պետ-վարչության պետի
տեղակալ
Ա. Կիրակոսյան - Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի
տնօրեն