Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԿՌԻԼՈՎԻ, Կ. ԱԼԵՔՍԵԵՎՍԿՈՒ, Վ. ԶԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԿՌԻԼՈՎԻ, Կ. ԱԼԵՔՍԵԵՎՍԿՈՒ, Վ. ԶԱԽԱՐՈՎԻ ԵՎ Լ. ՕՍԻՊՅԱՆԻ` ՀՀ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍ ...

 

 

041.0019.190110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2010 թվականի N 19-Ա

 

Ա. ԿՌԻԼՈՎԻ, Կ. ԱԼԵՔՍԵԵՎՍԿՈՒ, Վ. ԶԱԽԱՐՈՎԻ ԵՎ Լ. ՕՍԻՊՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածների և տեղահանումների 20-ամյա տարելիցին նվիրված գիտական նստաշրջանին մասնակցելու նպատակով 2010 թվականի հունվարի 17-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված` Ռուսաստանի Դաշնության գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտական աշխատողներ Ա. Կռիլովի և Վ. Զախարովի, ինչպես նաև ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Կ. Ալեքսեևսկու` ճանապարհածախսի և կեցության հետ կապված ծախսերը, իսկ «Արագած» և «Մեցենատ» ամսագրերի խմբագիր Լ. Օսիպյանինը` միայն ճանապարհածախսը, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.01.2010
N 19-Ա
Որոշում