Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2008 (2-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2008 (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2008

(2-րդ մաս)

 

Նալբանդյան 28 հասցեում ընկերության կողմից վարձակալության հանձնված տարածքների վարձավճարի գծով 01.05.08 թ.-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ առաջացել է 16,671.9 հազ. դրամի պարտավորություն, որը ենթակա է վերականգնման:

բ) «Տրանսնախագիծ» ՓԲԸ - մինչ մասնավորեցումը (01.09.07 թ.) 2007 թվականի տնտեսական գործունեության արդյունքում ընկերությունն ունեցել է զուտ շահույթ, սակայն ՀՀ պետական բյուջե 2,246.6 հազ. դրամի շահաբաժին չի վճարել, որը ենթակա է վերականգնման:

գ) «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ - 2006-2007 թթ. ընթացքում նախարարության համար իրականացվել են լրացուցիչ գործառնական ծախսեր: Արդյունքում` ընկերության ծախսերը մեծացել են, իսկ շահույթը` նվազել, որն էլ անդրադարձել է պետական բյուջե վճարման ենթակա շահաբաժնի չափին: Ճշգրտված հաշվարկի արդյունքում առաջացել է 1,961.9 հազ. դրամի չափով լրացուցիչ շահաբաժին, որը ենթակա է վերականգնման:

դ) «Նամականիշ» ՓԲԸ - մինչև 2006 թ.-ի սեպտեմբերի 20-ը ընկերությունը զուտ շահույթից պետական բյուջե (30.06.08 թ.-ի դրությամբ) չի վճարել 80,829.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարությանը`                                |

|. Ձեռնարկել միջոցներ Համաշխարհային բանկի վարկի հաշվին 2004 թ. ձեռք   |

|բերված 11,918.3 հազ. դրամի 13.1 տ ներկերն օգտագործման համար ոչ պիտանի|

|դառնալու հետևանքով  պետությանը հասցված վնասը վերականգնելու           |

|ուղղությամբ:                                                         |

|. Պարբերաբար իրականացնել բյուջեի եկամուտների հավաքման մասով          |

|նախարարությունում առկա տեղեկատվության և  համապատասխան գանձապետական   |

|հաշիվներին մուտքագրված եկամուտների համեմատություն,                   |

|անհամապատասխանությունների դեպքում, միջոցներ ձեռնարկել դրանց          |

|պատճառների բացահայտման և  վերացման ուղղությամբ:                      |

|. Ձեռնարկել միջոցներ վերահսկողության ընթացքում շահաբաժնի գծով        |

|հաշվարկված և  լրացուցիչ վճարման ենթակա գումարների` պետական բյուջե    |

|փոխանցելու ուղղությամբ:                                              |

|ՀՀ ֆինանսների նախարարությանը`                                        |

|2009 թ. պետական բյուջեում ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության        |

|ֆինանսավորումը պակաս նախատեսել և  ֆինանսավորել ՀՀ կառավարության      |

|13.01.05 թ. թիվ 8-Ա որոշմամբ ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարությանն    |

|ամրացված 4908 հատ ճանապարհային նշանների և  դրանց 10024 գծ/մետր       |

|երկաթյա ցինկապատ ձողերի ընդհանուր արժեքի` 62,548.3 հազ. դրամի չափով: |

|«Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և  շահագործում»     |

|ծրագրի իրականացման նպատակով «Պետական գնումների գործակալություն»      |

|ՊՈԱԿ-ում անցկացվող մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված           |

|կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսել վերոգրյալ   |

|ճանապարհային նշանների անվճար տրամադրման պայմանը:                     |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ ՎՊ հասցեագրված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 17.12.2008 թ. N-01-09/6406 և 05.02.2009 թ. N-01-09/585 գրությունների համաձայն`

1. Պահպանման ծախսերի մասով.

. նախարարության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է 2009 թ. անցկացվող մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսել 62,548.3 հազ. դրամ արժողությամբ ճանապարհային նշանների և ցինկապատ ձողերի անվճար տրամադրման պայմանը:

. 13.1 տ ճանապարհային ներկերն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով պետությանը հասցված վնասը 11,918.3 հազ. դրամի չափով վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:

2. «Մետրոպոլիտենի նորոգման մեխանիկական» ՓԲԸ կողմից Պատվիրված և փաստացի տեղադրված մետաղական արգելափակոցների չհաշվարկված 6,207.2 հազ. դրամի գնային տարբերությունը ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե:

3. Պետական սեփականության կառավարման և օգտագործման մասով պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահաբաժնից 10.02.09 թ. դրությամբ վերականգնվել է`

. «Վարչատնտեսական» ՓԲԸ` 3,000.0 հազ. դրամ, (մնացած` 3,686.0 հազ. դրամը ըստ ժամանակացույցի կվերականգնվի մինչև 2009 թվականի մայիս ամիսը),

. «Տրանսնախագիծ» ՓԲԸ` 2,246.6 հազ. դրամ,

. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ` 1,961.9 հազ. դրամ,

. 2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 55-Ա որոշումը` «Նամականիշ» ՓԲԸ լուծարելու մասին: Ընկերության գծով արձանագրված 80.8 մլն դրամ շահաբաժինը կվերականգնվի «Նամականիշ» ՓԲԸ լուծարման գործընթացում:

«Վարչատնտեսական» ՓԲԸ-ն տարածքի վարձավճարի գծով արձանագրված 16,671.9 հազ. դրամից արդեն պետական բյուջե է վերականգնել 10,432.8 հազ. դրամ:

 

2.5. ՀՀ առողջապահության նախարարություն

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2006-2007 թթ. և 2008 թ. 9 ամիս:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Պահպանման ծախսեր

Կապիտալ շինարարություն իրականացնելու համար բյուջետային միջոցների հաշվին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետի տեղակայման և վերակառուցման աշխատանքները կատարվել են թերություններով և խախտումներով, թույլ է տրվել ծավալային հավելագրում, գումարով` 310.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

2. Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերում

. Տեխնիկական բնութագրի պիտանիության ժամկետների պահանջներին չհամապատասխանող 126411 սրվակ ինսուլինի գնման դիմաց վճարվել է 632,055.0 հազ. դրամ, այնինչ պիտանիության ժամկետին չհամապատասխանելու պարագայում պետք է վճարվեր 556,849.5 հազ. դրամ: Ավելի վճարված 75,205.5 հազ. դրամը դիտարկվում է որպես անարդյունավետ ծախս:

. Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերման պայմանագրերի կողմ հանդիսացող ընկերությունների ներկայացրած դեղորայքի ձեռք բերման փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ մեծածախ շուկայական գների որոշման համար շուկան ուսումնասիրող աշխատանքային խմբի կողմից պայմանագրերի պահանջները պատշաճ մակարդակով չկատարելու, շուկան չուսումնասիրելու հետևանքով 2007 թ. երկրորդ կիսամյակում և 2008 թ. 9 ամիսների ընթացքում կնքված համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված 17 անվանում դեղորայքի համար շուկայում առկա նվազագույն գներից ավելի է վճարվել 200,008.0 հազ. դրամ, որը դիտարկվում է որպես անարդյունավետ ծախս:

. Դեղերի գների ԱՄՆ դոլարով համադրումից պարզվել է, որ 2006թ.-ի գների համեմատ 2007 թ.-ին տեղի է ունեցել 211,830.3 հազ. դրամի չափով գների թանկացում, իսկ 2008 թ.-ի 9 ամիսներին` 241,907.8 հազ. դրամի չափով: Միայն մարդկային ինսուլինի մասով կատարվել է 167,420.35 հազ. դրամի թանկացում, 2006 թ. այն ձեռք է բերվել մեկ սրվակը 9.9 ԱՄՆ դոլարով, իսկ 2008 թ. մեկ սրվակը` 16.3 ԱՄՆ դոլարով: Ընդ որում, հարկ է նշել, որ ինսուլինը 2006 թ.-ին հանրապետություն է ներմուծվել մեկ սրվակը 7.54 ԱՄՆ դոլարով, իսկ 2008 թ.-ին մեկ սրվակը` 7.08 ԱՄՆ դոլարով: Արդյունքում` կատարվել է 453,738.1 հազ. դրամի չափով անարդյունավետ ծախս:

. 2006 թ. «Նատալի ֆարմ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով գրիպի դեմ նախատեսված պատվաստանյութը ժամանակին չմատակարարելու հետևանքով, նախարարության կողմից վաճառողից չի հաշվարկվել և գանձվել ուշացած յուրաքանչյուր օրվա համար տույժ, մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0.01%-ի չափով, գումարով` 369.9 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

. 2006-2007 թթ. և 2008 թ. 9 ամիսների ընթացքում մարդասիրական օգնությամբ ստացված դեղորայքից 21 անվանում, գումարով` 60,761.4 հազ. դրամ նախարարության կողմից ժամանակին չի բաշխվել և օգտագործվել: Արդյունքում, ստացված դեղորայքը մնալով պահեստում կորցրել է պիտանիության ժամկետը և դարձել օգտագործման համար ոչ պիտանի: Ծախսը դիտարկվում է որպես անարդյունավետ:

3. Կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռք բերում

. 2006-2007 թթ. ընթացքում «Նաիրի» ԲԿ ՓԲԸ հանձնված սարքավորումների ամսական վարձավճարը` գումարով 1,137.2 հազ. դրամ, 2008 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համաձայն պայմանագրի պետք է վճարվեր 18,477.1 հազ. դրամ, սակայն վճարվել է 11,084.9 հազ. դրամ, կամ 60%-ը: Լրացուցիչ վճարման ենթակա 7,392.2 հազ. դրամը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

. 2006-2007 թթ. ընթացքում «Պերինտոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» ՓԲԸ հանձնված սարքավորումների ամսական վարձավճարը` 128.6 հազ. դրամ, 2008 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, համաձայն պայմանագրի պետք է վճարվեր 4,202.1 հազ. դրամ, սակայն վճարվել է 4,027.0 հազ. դրամ, կամ 95.8%: Լրացուցիչ վճարման ենթակա 175.1 հազ. դրամը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

4. Առողջապահական հեռուստահաղորդումների պատրաստում և հեռուստատեսությամբ հեռարձակում

Պայմանագրով նախատեսված հեռուստահաղորդումների պատրաստման և հեռարձակման ծառայությունները կատարվել են պակաս ծավալով, սակայն հավելագրման արդյունքում 2006, 2007 թթ. և 2008 թ. 9 ամիսների ընթացքում «ԱՎՏ ստուդիա» ՍՊ ընկերությանը վճարվել է 13,781.2 հազ. դրամ ավելի գումար, որը ենթակա է վերականգնման:

5. Պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ

Տարեկան զուտ շահույթը սխալ հաշվարկելու հետևանքով պետական բյուջե չի վճարվել 7,701.3 հազ. դրամի շահաբաժին, որը ենթակա է վերականգնման:

6. Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

05.12.2008 թ. Վերահսկիչ պալատի նախագահի թիվ 54 հրամանի հիման վրա «Արմամաքս» ՍՊ ընկերությունում իրականացված հանդիպակաց ստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից 2007 թ. 4-րդ եռամսյակում պետական պատվերի շրջանակներում կատարված կոմպյուտերային տոմոգրաֆով ոչ ինվազիվ անգիոգրաֆիա 336 հետազոտություններից թվով 76-ը, կամ 22.6%-ն է համապատասխանել ներկայացվող պահանջներին: Պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսը չի ապահովել ծրագրով ակնկալվող արդյունավետությունը:

7. Հիգիենիկ և հակահամաճարակային փորձագիտական միջոցառումներ

. Խոլերայի հայտնաբերման նպատակով մանրէաբանական հետազոտության համար ձեռք բերված և օգտագործված նյութերը, ըստ գործող նորմատիվների, չեն բավարարում կատարողականներով ցույց տրված հետազոտությունների քանակին, որի արդյունքում ավելի է հաշվարկվել և վճարվել 76,460.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

. ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության տարածքային չորս փորձագիտական կենտրոնների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է չկատարված հետազոտությունների դիմաց ավելի հաշվարկված և վճարված 44,652.2 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ կառավարությանը`                                                   |

|Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2005-2008 թթ. բժշկական              |

|կազմակերպությունների տեխնիկապես վերազինման հետ շուկայում հայտնվել են |

|բազմաթիվ ընկերություններ, որոնք ունեն բոլոր հնարավորությունները, և   |

|կարող են մատուցել դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով    |

|ծառայություններ, անհրաժեշտ է վերանայել «Գնումների մասին» ՀՀ օրենքի   |

|23-րդ հոդվածի 2-րդ մասով լիազոր մարմնին վերապահված իրավասության      |

|շրջանակներում հաստատված մեկ անձից կատարվող գնումների անվանացանկը և   |

|անվանացանկից պակասեցնել դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:  |

|Այնուհետ` ապահովել մրցակցային, արդյունավետ, թափանցիկ, հրապարակային և |

|ոչ խտրական հիմունքներով գնման գործընթաց:                             |

|ՀՀ առողջապահության նախարարությանը`                                   |

|Ձեռնարկել միջոցներ արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ,|

|մասնավորապես`                                                        |

|. բացառել պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պիտանիության|

|ժամկետներին չհամապատասխանող դեղորայքի ձեռք բերումը,                  |

|. տարեկան ծախսերը պլանավորելիս հաշվի առնել պահեստում առկա ապրանքային |

|մնացորդը,                                                            |

|. մշակել և  կիրառել դեղորայքի մեծածախ շուկայական գների որոշման       |

|այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն շուկայում առկա նվազագույնը       |

|գերազանցող գներով դեղորայքի ձեռք բերման դեպքերը,                     |

|. կանոնակարգել դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն ըստ        |

|տեխնիկական բնութագրերի, ինչպես նաև  պատշաճ վերահսկողություն          |

|իրականացնել նման հետազոտությունների գծով իրականացվող աշխատանքների    |

|նկատմամբ:                                                            |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարի 25.03.20098 թ. թիվ գրությամբ տեղեկացվել է.

1. Պահպանման ծախսեր

«Զվարթնոց» օդանավակայանի սանիտարական կարանտինային կետի տեղակայման և վերակառուցման ժամանակ 310.6 հազ. դրամի հավելագրումը կվերականգնվի կապալառու կազմակերպության կողմից:

2. Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերում

. Արձանագրված 789,713.0 հազ. դրամի անարդյունավետ ծախսի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում մատակարարները անհատույց նախարարությանը տրամադրել են 922,000.0 հազ. դրամի ինսուլին, ինսուլինային փամփուշտ, ինսուլինային գրիչ և ասեղ:

. Գրիպի դեմ նախատեսված պատվաստանյութը ժամանակին չմատակարարելու համար «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերությունից չգանձված 369.9 հազ. դրամի տույժը կվերականգնվի պետական բյուջե:

3. Կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռք բերում

Չվճարված 7,392.2 հազ. դրամ և 175.1 հազ. դրամ վարձավճարները, ինչպես նաև 1,367.7 հազ. դրամ տույժը «Նաիրի» ԲԿ ՓԲԸ և «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» ՓԲԸ կողմից համապատասխանաբար վերականգնվել են պետական բյուջե:

4. Առողջապահական հեռուստահաղորդումների պատրաստում և հեռուստատեսությամբ հեռարձակում

ՀՀ առողջապահության նախարարությունը կձեռնարկի միջոցներ` հեռուստահաղորդումների պատրաստման և հեռարձակման համար ավելի վճարված 13,781.0 հազ. դրամը «ԱՎՏ ստուդիա» ՍՊ ընկերությունից վերականգնելու ուղղությամբ:

5. Պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ

ՀՀ առողջապահության նախարարությունը կձեռնարկի միջոցներ` բաժնետիրական ընկերությունների կողմից չվճարված 7,701.3 հազ. դրամի շահաբաժինը պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

6. Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

Ծրագրի անարդյունավետությունը վերացնելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան միջոցներ կոմպյուտերային տոմոգրաֆով ոչ ինվազիվ անգիոգրաֆիա հետազոտության գները դիֆերենցելու ճանապարհով, ընդ որում, հաշվի առնելով գների փոփոխությունը, ՀՀ առողջապահությունը պատրաստվում է նվազեցնել հետազոտությունների արժեքը:

7. Հիգիենիկ և հակահամաճարակային փորձագիտական միջոցառումներ

. Խոլերայի հայտնաբերման նպատակով մանրէաբանական հետազոտության համար ավելի է հաշվարկված և վճարված 76,460.0 հազ. դրամն ամբողջությամբ լրացվել են Փորձագիտական կենտրոնների կողմից:

. Չկատարված հետազոտությունների դիմաց ավելի վճարված 44,652.2 հազ. դրամը 2009 թվականին անհատույց կարգով կվերականգնվի 17 «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ կողմից:

 

2.6. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայություն

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2007 թ. և 2008 թ.-ի 7 ամիսներ:

Վերահսկողության իրականացման ձևը` դիտարկում և վերլուծություն:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությունները, վերահսկվող օբյեկտում դեռևս ընթացող վերակազմավորման ու գործառույթների վերաբաշխման գործընթացը, Վերահսկիչ պալատի խորհուրդը համաձայնություն է տվել վերահսկողությունն իրականացնել դիտարկման և վերլուծության ձևով, որով ընդգրկվել են մաքսային կոմիտեի կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների գործառույթները և գործընթացները:

Վերահսկողության արդյունքներով բացահայտվել են ռիսկեր` ներմուծված ապրանքների նկատմամբ արտոնությունների կիրառման, մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային ռեժիմի սահմանման` հատկապես ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով գործարքի գնի մեթոդի կիրառման օրինականության, «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում վերամշակման համար» ռեժիմով, մաքսային պահեստներում առգրավված ապրանքների ձևակերպման և այլ բնագավառներում:

Դիտարկման և վերլուծության արդյունքներով, Վերահսկիչ պալատի 2009 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է վերահսկել Արարատյան մաքսատունը, որը հանրապետության արտաքին առևտրի ապրանքաշրջանառության գերակշիռ ծավալների և մաքսային վճարների հավաքագրման տեսանկյունից համարվել է առավել ռիսկային:

 

2.7. «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2006-2007 թթ. և 2008 թ. I կիսամյակ:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը որպես իրավական ակտ բացակայում է, այսինքն` չի հաստատվել ՀՀ Ազգային ժողովի կողմից:

2. Չի մշակվել և չի սահմանվել Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը:

3. ՀՀ 2006-2008 թթ. պետական բյուջեում որպես Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ նախատեսվել և հանդես է եկել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, սակայն այդ անվամբ պետական հիմնարկ չկա, և գանձապետարանը չպետք է գործարքները կատարեր «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկի կնիքով:

4. Ներկայացված ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվության թվերի և փաստացի ծախսերի միջև արձանագրվել է անհամապատասխանություն, այսինքն` կա թվերի անարժանահավատություն: 2007 թ.-ին ճշտված ծրագրով կապիտալ ծախսերի կատարման նպատակով նախատեսվել և հատկացվել է 158,983.7 հազ. դրամ, որը Հեռուստաընկերության կողմից չի ծախսվել, բայց 2007 թվականին Ծախսերի հաշվետվությունում ցույց է տրվել 100% կատարողական:

5. Հեռուստաընկերությունը չի առաջնորդվել «Գնումների մասին» ՀՀ օրենքով:

6. 2006-2007 թթ. և 2008 թ. առաջին կիսամյակում` Հեռուստահաղորդումների հեռարձակումը հանրապետության շրջաններ նախատեսված 19.5 ժամի (դրանից` 18 ժամը հեռարձակվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումների հաշվին) փոխարեն իրականացվել է միջին հաշվով օրական 18.3 ժամ, այսինքն` պլանավորվածից 1.2 ժամով պակաս:

7. Բյուջետային հայտերը որոշ դեպքերում կազմվել են ոչ հիմնավոր: Մասնավորապես` ավելի է հաշվարկվել 2006 թվականին «Հեռուստահաղորդումների հեռարձակում» հոդվածով 83,979.3 հազ. դրամ և 2007 թվականին` «Հեռուստահաղորդումների և ֆիլմերի ձեռքբերում» հոդվածով` 27,000.0 հազ. դրամ:

8. Կապիտալ նորոգման աշխատանքները կազմակերպվել են առանց քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, կառուցվող օբյեկտների համար պահանջվող նախագծի կամ ընթացիկ նորոգման համար` նախագծի մշակման: Կապիտալ նորոգման աշխատանքների ընդունման նորմերի մասով բացակայում են աշխատանքների ավարտի փաստագրման ակտերը:

9. «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ սեփական միջոցներով տանիքի վերակառուցման աշխատանքները կազմակերպվել են ինքնակամ, առանց համապատասխան լիցենզիայի առկայության:

10. Հեռուստաընկերությունը 2006-2008 թթ. ընթացքում վարկային և պարտքի տարաժամկետ մարման պայմանագրեր է կնքել, գրավ դնելով դրամական հոսքեր և ձեռք բերվող գույք: Պետք է նշել, որ նմանատիպ գործարքներ իրականացնելու դեպքում Հեռուստաընկերությունը որևէ սահմանափակում չունի, որը նպատակահարմար է վերացնել, հաշվի առնելով, որ Հեռուստաընկերությունը ստրատեգիական նշանակության կարևոր կազմակերպություն է:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ կառավարությանը`                                                   |

|. ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեում բաժնետիրական ընկերություններին ՀՀ |

|պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհի գումարներն արտացոլել ոչ թե մեկ|

|տողով, այլ` տալ «բացված», այսինքն` ծախսերը տրվեն ըստ տնտեսագիտական   |

|հոդվածների, ինչպես բոլոր պետական հիմնարկներում, և  հաշվետվությունը   |

|պահանջել նույն ձևով:                                                 |

|. ՀՀ կառավարության 18.06.2002 թ. թիվ 48 որոշման մեջ կատարել          |

|փոփոխություններ, պահանջելով բաժնետիրական ընկերություններից, որոնց    |

|տրամադրվում են պետական դրամաշնորհներ, որպեսզի կատարվի` ա) պետական    |

|բյուջեից հատկացվող միջոցների մուտքի և  ելքի առանձին հաշվառում, (այդ  |

|թվում` ըստ եկամուտների և  ծախսերի նախահաշվի հոդվածների): բ) Ոչ       |

|նպատակային ծախս հայտնաբերելու դեպքում վերականգնել գումարը            |

|համապատասխան հաշվին, միաժամանակ այդ գումարի չափով կրճատելով ընթացիկ  |

|տարվա ֆինանսավորումը: գ) Ընթացիկ բյուջետային տարում չօգտագործված     |

|գումարներ հայտնաբերելու դեպքում` այդ գումարի չափով կրճատել ընթացիկ   |

|տարվա ֆինանսավորումը: դ) Բյուջետային դրամաշնորհային գումարները       |

|չծախսելու դեպքում տարվա վերջում վերադարձնել բյուջե:                  |

|. Քանի որ առկա է հակասություն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ    |

|օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի և  ՀՀ տվյալ տարվա բյուջեի մասին ՀՀ    |

|օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետի միջև  (Հիմք ընդունելով «Իրավական     |

|ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը) առաջարկվում |

|է հանել «ՀՀ 2009 թվականի բյուջեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ|

|կետը և  հետագայում բացառել նման կետի ընդունումը:                     |

|. «Հեռուստատեսության և  ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարել           |

|լրացումներ: Մասնավորապես` ավելացնել` 1. Սահմանափակել                 |

|Հեռուստաընկերության կողմից ներգրավվող փոխառու միջոցների ծավալները:   |

|2. Հեռուստաընկերությունը առանց Խորհրդի որոշման կարող է կնքել         |

|վարկային, պարտքի մարման տարաժամկետ, ֆակտորինգային և  այլ             |

|պարտավորություններ առաջացնող պայմանագրեր` 10.0 մլն դրամի             |

|սահմաններում:                                                        |

._____________________________________________________________________.

 

2.8. ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2006-2007 թթ.

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Քաղաքաշինության և բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառ

Քաղաքաշինության բնագավառում իրականացրած ծրագրերը կազմել են 1,830,640.0 հազ. դրամ (ներառյալ` պահուստային ֆոնդը): Իրականացվել են 852,584.9 հազ. դրամի հսկիչ չափագրման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է.

. Շինարարական աշխատանքներում թույլ է տրվել 94,535.5 հազ. դրամ ծավալային հավելագրում, որը ենթակա է վերականգնման (աղյուսակ 1):

 

աղյուսակ 1 հազ. դրամ

 

._________________________________________________________________________.

|Հ/|Օբյեկտի անվանումը   |Կապալառու     |Հավելագրում|  Վերականգնվել է      |

|Հ |                    |              |           |______________________|

|  |                    |              |           |Պետ. բյուջե|Աշխատանքով|

|__|____________________|______________|___________|___________|__________|

| 1|Կապանի N 13 դպրոց`  |Կապանի        | 11,412.5  |   515.6   | 10,896.9 |

|  |104,288.5           |«Նորոգշին» ԲԲԸ|           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

| 2|Կապանի N 11 դպրոց`  |Կապանի        |  5,690.1  | 1,462.0   | 5,688.6  |

|  |61,130.3            |«Նորոգշին» ԲԲԸ|           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

| 3|Կապանի սպորտ դպրոց` |Կապանի        | 16,560.12 | 2,616.2   |15,330.4  |

|  |130,893.4           |«Նորոգշին» ԲԲԸ|           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

| 4|Մեղրու կոյուղագծի   |Կապանի        |  8,177.6  | 1,125.7   | 7,051.9  |

|  |կոլեկտոր` 67,999.6  |«Նորոգշին» ԲԲԸ|           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

| 5|Մեղրու ներքին       |Կապանի        |  6,685.6  |   987.8   | 5,697.8  |

|  |կոյուղու ցանց`      |«Նորոգշին» ԲԲԸ|           |           |          |

|  |102,809.0           |              |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

| 6|Կապանի N 3          |«Արշ-Արա» ՍՊԸ |  2,172.2  |   147.8   | 2,024.4  |

|  |կրթահամալիր`        |              |           |           |          |

|  |23,855.8            |              |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

| 7|Կապանի բնակելի      |«Արշ-Արա» ՍՊԸ |  7,468.6  |  1,66.5   | 6,402.05 |

|  |շենքերի լանջավոր    |              |           |           |          |

|  |տանիքներ` 46,500.0  |              |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

| 8|Խոտ գյուղի դպրոց`   |«Սերժ Մկրչյան»|  2,235.2  |   756.7   | 1,478.5  |

|  |32,312.1            |ՍՊԸ           |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

| 9|Քարահունջի դպրոց`   |«Գորոս» ՍՊԸ   |  2,326.9  |   157.7   | 2,169.3  |

|  |123,299.4           |              |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|10|Որոտան գյուղի դպրոց`|«Ն.Ռ.Վ.Ա.Դ.»  |  8,306.2  | 1,562.4   | 6,743.4  |

|  |22,635.9            |ՍՊԸ           |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|11|Սիսիանի N 2 դպրոց`  |«Ն.Ռ.Վ.Ա.Դ.»  |    803.1  |    27.7   |   775.4  |

|  |18,550.6            |ՍՊԸ           |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|12|Շաքեի դպրոց`        |«Հայր և  որդի |  1,808.9  | 1,445.9   |   363.0  |

|  |98,705.9            |Դադաշյաններ»  |           |           |          |

|  |                    |ՍՊԸ           |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|13|Ախլաթյան գյուղի     |Սիսիանի       |  1,200.0  |    41.1   | 1,158.9  |

|  |դպրոց` 71,475.7     |«Նորոգշին» ԲԲԸ|           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|14|Սառնակունք գյուղի   |Սիսիանի (Նոր  |    806.6  |     0.5   |   806.1  |

|  |դպրոց` 49,157.9     |Բակ)          |           |           |          |

|  |                    |«Նորոգշին» ԲԲԸ|           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|17|Շվանիձորի դպրոց`    |«Մեղրու ՃՇՇՁ» |  1,056.5  |   384.2   |   672.3  |

|  |21,771.7            |              |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|18|ք. Ագարակի մշակույթի|«Մեղրու ՃՇՇՁ» |    160.6  |   160.6   |          |

|  |պալատ` 48,505.0     |              |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|19|Սիսիանի Գետափ       |«Սիսիանի      |  6,214.7  |   100.2   | 6,114.5  |

|  |թաղամասի բարեկարգում|Ճանշին» ՍՊԸ   |           |           |          |

|  |76,612.0            |              |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|20|Գորիսի N 5 թաղամասի |«Ադունցներ»   |  2,152.2  |           | 2,152.2  |

|  |գազիֆիկացում`       |ՍՊԸ           |           |           |          |

|  |11,198.4            |              |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|21|Արավուս, Խնածախ     |«Ադունցներ»   |  8,981.8  |    13.3   | 8,968.5  |

|  |համայնքների         |ՍՊԸ           |           |           |          |

|  |գազիֆիկացում`       |              |           |           |          |

|  |89,018.3            |              |           |           |          |

|__|____________________|______________|___________|___________|__________|

|22|Ներքին Հանդ գյուղի  |«Կապավոր» ԱԿ  |    316.1  |    37.6   |   278.5  |

|  |դպրոց` 5,621.2      |              |           |           |          |

|______________________________________|___________|___________|__________|

|               ԸՆԴԱՄԵՆԸ               | 94,535.5  |11,709.5   | 84,772.6 |

._________________________________________________________________________.

 

. Շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային թանկացում` 39,462.0 հազ. դրամ (1): Ծախսը դիտարկվում է որպես անարդյունավետ:

. Կատարվել են անորակ աշխատանքներ` 11,777.1 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

. 2008 թ. պայմանագրերով նախատեսված, սակայն 2007 թվականին որպես լրացուցիչ կատարված կատարողականով ցույց տրված և վճարված աշխատանքների գումարները չեն պակասեցվել 2008 թ. պայմանագրերից` 1,707.9 հազ. դրամ: Ծախսը դիտարկվում է որպես անարդյունավետ:

 

_______________________________

1. նախագծային կազմակերպությունների կողմից նախատեսված էր տեղադրել եվրոպական արտադրությանը և որակին համարժեք առավել թանկ պրոֆիլներով մետալոպլաստե դռներ և պատուհաններ, սակայն դպրոցներում փաստացի տեղադրվել են թուրքական արտադրության առավել էժան պրոֆիլներով պատրաստվածները:

 

. Սիսիանի Որոտան գյուղի դպրոցին հիմնանորոգման աշխատանքների պայմանագրով (ընդհանուր գումարը` 105,487.1 հազ. դրամ) նախատեսվել էր տանիքի վերակառուցման աշխատանքներ` գումարով 7,171.5 հազ. դրամ այն դեպքում, երբ այդ աշխատանքներն արդեն իսկ կատարվել էին 2000 թ. «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության կողմից: Ծախսը դիտարկվում է որպես անարդյունավետ:

. Սառնակունք գյուղի դպրոցի հատակը 2008 թ. ծրագրով նախատեսվել էր փոխել 100%, սակայն փոխելու ենթակա էր 10%-ը, արդյունքում կատարվել է 2,100.0 հազ. դրամի անարդյունավետ ծախս:

. Շաքի գյուղի դպրոցում նախագծով և պայմանագրով նախատեսված աշխատանքների անհիմն կատարված փոփոխության հետևանքով չի կատարվել նախագծով և պայմանագրով նախատեսված ցինկապատ թիթեղով պատուհանների հարթակների կառուցումը: Դրա պատճառով ներթափանցած անձրևաջրերի հետևանքով քանդվել է պատերի սվաղը, թափվել է ներկը, դասասենյակներում մանրահատակի մի մասը, և ամբողջովին փչացել են նոր տեղադրված փայտե պատուհանագոգերը: Արդյունքում 2,040.0 հազ. դրամի չափով պատճառվել է վնաս: Ծախսը դիտարկվում է որպես անարդյունավետ:

. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված թվով 32 օբյեկտներում համապատասխան ընկերությունների կողմից շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացրած տեխնիկական հսկողությունը կրել է ձևական բնույթ:

. Նույն օբյեկտներում չի իրականացվել հեղինակային հսկողություն համապատասխան ընկերությունների կողմից:

. Մարզային քաղաքաշինական պետական տեսչության կողմից չեն արձանագրվել ինչպես նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղման, այնպես էլ` ծավալային հավելագրման դեպքեր:

2. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզպետարանին 2006-2007 թվականներին հատկացված միջոցների վերաբերյալ

. Մեղրու տարածաշրջանի 18 պոմպակայանների հիմնանորոգման աշխատանքներում (հատկացված գումարը` 26,700.0 հազ. դրամ) թույլ է տրվել 2,611.4 հազ. դրամի ծավալային հավելագրում, որը ենթակա է վերականգնման:

. Լեռնաձոր գյուղի փայտյա տնակներում ժամանակավորապես բնակեցված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրն իրականացվել է անարդյունավետ: Այսպես.

2004 թ. նոյեմբերի 11-ի ՀՀ կառավարության թիվ 1607-Ն որոշմամբ նախատեսվել էր լուծել 66 ընտանիքների բնակարանային խնդիրը` հատկացնելով 240,700.0 հազ. դրամ:

 

Հաշվարկների հիմքում դրվել էր.

    մեկ սենյականոց բնակարան`      5.800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

    երկու սենյականոց բնակարան`    6.600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

    երեք սենյականոց բնակարան`     8.800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2008 թ. ապրիլի 1-ի դրությամբ ավարտված էր 10 բնակելի շենք, իսկ 21-ը` անավարտ: 240,700.0 հազ. դրամից հատկացվել էր 108,000.0 հազ. դրամ, որից 66,631.0 հազ. դրամը ծախսվել էր այլ նպատակներով: Կառավարության կողմից ծրագրի ժամկետը սահմանվել է մեկ տարի: Կատարված ծախսը դիտվում է որպես անարդյունավետ:

 

գյուղ Լեռնաձոր

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում:

 

. Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում (Սրաշեն, Շամբ, Լծեն, Վերին Շիշկերտ) բնակելի շենքեր ձեռք բերելու և դրանք հետագայում որպես դպրոց վերակառուցելու նպատակով ՀՀ կառավարության 2006 թ. մարտի 9-ի N 418-Ն որոշմամբ պահուստային ֆոնդից մարզպետարանին հատկացվել է 22,900.0 հազ. դրամ:

Ստուգման պահին արձանագրվել է, որ Սրաշենում որևէ բնակարան չի գնվել, Շամբում գնել են գործարանի շենք, միայն Վերին Շիշկերտում և Լծենում են գնել բնակարան: Միայն Լծեն համայնքում է դպրոցը վերակառուցվել: 2006 թվականից մինչ օրս մյուս երեք գյուղերում ծրագրի նպատակները չեն իրագործվել: Ծրագիրն իրականացվել է անարդյունավետ:

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ Սյունիքի մարզպետի 05.08.08 թ. թիվ 05-2142, 03.12.08 թ. թիվ 04-3193 և 10.01.09 թ. թիվ 01/15/22-09 գրությունների համաձայն`

Քաղաքաշինության և բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառ.

. Շինարարական աշխատանքներում թույլ տրված 94,535.5 հազ. դրամի ծավալային հավելագրումներն ամբողջությամբ վերականգնվել են, այդ թվում` 84,772.6 հազ. դրամը աշխատանքներով, իսկ 11,709.5 հազ. դրամը` պետական բյուջե վճարված գումարով:

. 11,777.1 հազ. դրամի կատարված անորակ աշխատանքներն ամբողջությամբ վերականգնվել է աշխատանքով:

. Սիսիանի Որոտան և Սառնակունք գյուղերի դպրոցների շինարարական աշխատանքների գծով կատարված համապատասխանաբար` 7,171.5 հազ. դրամ և 2,100.0 հազ. դրամ անարդյունավետ ծախսերի հետ կապված խնդրի լուծումն ընթացքի մեջ է:

. 2008 թ. պայմանագրերով նախատեսված, սակայն 2007 թվականին որպես լրացուցիչ կատարված կատարողականով ցույց տրված և վճարված 1,707.9 հազ. դրամը նվազեցվել է 2008 թ. ֆինանսավորումից:

 

2.9. ՀՀ Սյունիքի մարզի համայնքներ

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակաշրջանը` 2006-2007 թվականներ:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է.

1. ք. Կապան

. Չի գանձվել 6,749.5 հազ. դրամ տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման:

. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության գործարքներով չի վճարվել 19,926.0 հազ. դրամ վարձավճար, որը ենթակա է վերականգնման:

. Հողամասերի վարձակալությունից գոյացել է 3,885.0 հազ. դրամի տույժ, որը ենթակա է վերականգնման:

. Մինչև պետության կողմից հողամասերը համայնքին փոխանցելը, համայնքի կողմից հողամասերի օտարման արդյունքում 4,206.5 հազ. դրամ վճարվել է համայնքային բյուջե, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

. Կատարվել է 9,970.5 հազ. դրամի չհիմնավորված ծախս, որը ենթակա է վերականգնման:

. Կոմունալ ծառայությունների մատուցման համար «Մանսիր» ՍՊԸ ավելի է վճարվել 5,100.6 հազ. դրամ գումար, որը ենթակա է վերականգնման:

. Շինարարության բնագավառում արձանագրվել է 8,026.5 հազ. դրամի ծավալագնային հավելագրում, որը ենթակա է վերականգնման:

. Տարածքները վաճառվել են կադաստրային արժեքից և շուկայական գներից անհամեմատ ցածր գներով, ինչի հետևանքով արձանագրվել է 75,700.0 հազ. դրամի պակաս վճարված գումար:

2. գ. Խալաջ

. Հողամասերի` սահմանված մեկնարկային գնից ցածր գնով օտարման գործընթացում արձանագրվել է 644.4 հազ. դրամի խախտում, որը ենթակա է վերականգնման:

. Կատարվել է 1,433.0 հազ. դրամի չհիմնավորված ծախս, որը ենթակա է վերականգնման:

. Գազիֆիկացման աշխատանքների կատարման մասով արձանագրվել է 1,656.1 հազ. դրամի ծավալային հավելագրում, որը ենթակա է վերականգնման:

. «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության կողմից 62.3 հա տարածք վարձակալվել է 1 քմ տարեկան ընդամենը 3.4 դրամ վարձավճարով, իսկ 10 հա` օգտագործվում է անօրինական:

. Արձանագրվել է 11.403.0 հազ. դրամի խախտում` երկաթյա խողովակները ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից պաշտոնապես հրապարակվածից անհամեմատ ցածր գներով վաճառելու պատճառով (530 մմ, 630 գ/մ, 1 գ/մ` 5.5 հազ. դրամ): Վաճառքից գոյացած գումարից 965.0 հազ. դրամ չի մուտքագրվել համայնքային բյուջե, որը ենթակա է վերականգնման:

. 330.0 գ/մ խողովակների փաստացի բացակայության արդյունքում` համայնքային բյուջեին հասցվել է 7,788.0 հազ. դրամի վնաս, որը ենթակա է վերականգնման:

3. գ. Սյունիք

. «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից 51.45 հա հողամասի անօրինական օգտագործման հետևանքով համայնքային բյուջեին հասցվել է 1,357.0 հազ. դրամի վնաս, որը ենթակա է վերականգնման:

. Չի գանձվել 432.5 հազ. դրամ տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման:

. Արձանագրվել է 120.0 հազ. դրամ գործուղման գումարների ավելի վճարման փաստ, որը ենթակա է վերականգնման:

. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով դրամարկղից հանվել, սակայն բնակչությանը չի վճարվել 1,035.0 հազ. դրամ գումար, որը ենթակա է վերականգնման:

. «Արմեն Սարմեն» ընկերությանը ֆոնդային բյուջեից որպես ֆինանսական օգնություն տրամադրվել է 4,000.0 հազ. դրամ, ինչպես նաև սանմաքրման և կոմունալ աշխատանքների կատարման համար նույն ընկերությանն առանց կատարողական ակտերի և փաստաթղթերի գումար վճարելու մասով արձանագրվել է 2,400.0 հազ. դրամի խախտում, որոնք ենթակա են վերականգնման:

4. գ. Ագարակ

. Մշակույթի տան տանիքի վերանորոգման համար ծախսվել է 4,780.0 հազ. դրամ, սակայն ստուգման պահին տանիք չի եղել, որը ենթակա է վերականգնման:

. Արձանագրվել է 160.1 հազ դրամ շինարարության հավելագրված գումար, որը ենթակա է վերականգնման:

5. ք. Սիսիան

. Մինչև պետության կողմից հողամասերը համայնքին փոխանցելը, համայնքի կողմից հողամասերի օտարման արդյունքում 1,677.9 հազ. դրամ վճարվել է համայնքային բյուջե, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

. Մշակույթի տան օտարման գործընթացում պակաս է վճարվել 5,000.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

. ՀՀ տնտեսական դատարանի վճռով «Որոտանի կիրճ» ՓԲԸ կազմած միակողմ տեղեկանքների հիման վրա (տեղեկանքներում գումարային հաշվարկներ կան ձմռան ամիսներին կանաչապատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ) քաղաքապետարանից բռնագանձվել է 7,203.0 հազ. դրամ:

. Չի գանձվել 1,321.0 հազ. դրամ տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման համայնքային բյուջե:

. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության գործարքներով չի վճարվել 8,374.6 հազ. դրամ վարձավճար, որը ենթակա է վերականգնման:

. Արձանագրվել է «Սիսիանի սանմաքրում» ընկերության կողմից վառելիքի նորմատիվների 2,975.9 հազ. դրամի չափով խախտման փաստ, որը ենթակա է վերականգնման:

. Շինարարության բնագավառում արձանագրվել է 7,700.0 դրամի ծավալային հավելագրում որը ենթակա է վերականգնման:

. Մանկապատանեկան սպորտդպրոցում աշխատավարձը 1,025.3 հազ. դրամով ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման:

. Արձանագրվել է 1,200.0 հազ. դրամի չափով աղբամանների և 1,433.0 հազ. դրամի չափով ցինկապատ թիթեղների պակասորդ, որը ենթակա է վերականգնման:

. Տարածքները վաճառվել են կադաստրային արժեքից և շուկայական գներից անհամեմատ ցածր գներով, ինչի հետևանքով արձանագրվել է 5,598.7 հազ. դրամի վնաս:

. Ապօրինի շինությունների համար հաշվարկվել, սակայն չի գանձվել 1,800.0 հազ. դրամ տուգանք, որը ենթակա է գանձման:

6. գ. Աղիտու

. Հողամասերի վարձակալությունից գոյացած 534.7 հազ. դրամի տույժը չի վճարվել, որը ենթակա է վերականգնման:

. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալությունից չի վճարվել 3,263.2 հազ. դրամ վարձավճար, որը ենթակա է վերականգնման:

. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով դրամարկղից հանվել, սակայն բնակչությանը չի վճարվել 1,581.9 հազ. դրամ գումար, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

. Արձանագրվել է 16,905.0 հազ. դրամի խախտում` երկաթյա խողովակները ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից պաշտոնապես հրապարակվածից անհամեմատ ցածր գներով վաճառելու հետևանքով (100 մմ, 5150 գ/մ, 1 գ/մ` 200 դրամ): Միջոցների օգտագործումը դիտարկվում է անարդյունավետ:

 

7. գ. Ախլաթյան

. Կատարվել է 861.0 հազ. դրամի չհիմնավորված ծախս, որը ենթակա է վերականգնման:

. Երկաթյա խողովակները ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից պաշտոնապես հրապարակվածից անհամեմատ ցածր գներով վաճառելու հետևանքով` արձանագրվել է 43,627.5 հազ. դրամի վնաս (2006 թ.` 155 մմ, 1200 գ/մ, 1 գ/մ` 300 դրամ և 250 մմ, 1365 գ/մ, 1 գ/մ` 200 դրամ, իսկ 2007 թ.` 250 մմ, 1400 գ/մ, 1 գ/մ` 1000 դրամ և 155 մմ, 2725 գ/մ, 1 գ/մ` 800 դրամ): Միջոցների օգտագործումը դիտարկվում է անարդյունավետ:

. Արձանագրվել է 221.5 հազ. դրամ հողի հարկի չհիմնավորված արտոնության փաստ:

8. գ. Բալաք

. Արձանագրվել է 35,350.0 հազ. դրամի խախտում` երկաթյա խողովակները ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից պաշտոնապես հրապարակվածից անհամեմատ ցածր գներով վաճառելու հետևանքով (155 մմ, 7000 գ/մ, 1 գ/մ` 200 դրամ): Միջոցների օգտագործումը դիտարկվում է անարդյունավետ:

. Ավտոմեքենայի գնման արդյունքում պետական բյուջե չի վճարվել 450.0 հազ. դրամ եկամտահարկ, որը ենթակա է վերականգնման:

. 156 հա հողամաս օգտագործվում է առանց պայմանագրերի, որը ենթակա է օրինականացման:

. Ավելի է վճարվել 51.0 հազ. դրամ աշխատավարձ, որը ենթակա է վերականգնման:

9. գ. Որոտան

. Արձանագրվել է 16,989.2 հազ. դրամ «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ գույքահարկի գծով համայնքային բյուջե չվճարված գումար, որը ենթակա է վերականգնման:

. «Տաք Ջուր» տարածքում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների խախտմամբ օտարվել է 0,2 հա հողամաս:

. Մրցութային հանձնաժողովի անդամն ընդամենը 130.0 հազ. դրամով գնել է 0.5 հա հողամաս:

. Արձանագրվել է 2,800.0 հազ. դրամի խախտում` երկաթյա խողովակները ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից պաշտոնապես հրապարակվածից անհամեմատ ցածր գներով վաճառելու հետևանքով (89 մմ, 1000 գ/մ, 1 գ/մ` 300 դրամ): Միջոցների օգտագործումը դիտարկվում է անարդյունավետ:

. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալությունից չի վճարվել 784.8 հազ. դրամ վարձավճար, որը ենթակա է վերականգնման:

. Կատարվել է 216.9 հազ. դրամի չհիմնավորված ծախս, որը ենթակա է վերականգնման:

10. գ. Շաղատ

. «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ի գծով համայնքային բյուջե չի վճարվել 14,668.0 հազ. դրամ գույքահարկ, որը ենթակա է վերականգնման:

. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալությունից չի վճարվել 1,298.0 հազ. դրամ վարձավճար, որը ենթակա է վերականգնման:

. Կատարվել է 971.4 հազ. դրամի չհիմնավորված ծախս, որը ենթակա է վերականգնման:

11. գ. Վաղատին

. Շինարարության բնագավառում արձանագրվել է 1,355.5 հազ. դրամի հավելագրում, որը ենթակա է վերականգնման:

. Կատարվել է 256.0 հազ. դրամի չհիմնավորված ծախս, որը ենթակա է վերականգնման:

 

12. գ. Շաքի

. Ավագանու անդամներին տրվել է 220.0 հազ. դրամի հողի հարկի արտոնություն, որը ենթակա է վերականգնման:

. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով դրամարկղից հանվել, սակայն բնակչությանը չի վճարվել 506.2 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

. Հողամասերի վարձակալությունից գոյացել է 4,921.0 հազ. դրամի տույժ, որը ենթակա է վերականգնման:

. «Սյունիք» ընկերությանը 6 հա հողամաս է հատկացվել 1 քմ տարեկան 2 դրամ, իսկ «Շիկ» ընկերությանը 15.8 հա հողամաս` 1 քմ` տարեկան 1.7 դրամ վարձավճարով: Երկու դեպքում էլ պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել: Գործարքները ենթակա են օրինականացման:

. Շինարարության բնագավառում արձանագրվել է 5,848.7 հազ. դրամի ծավալային հավելագրում, որը ենթակա է վերականգնման:

13. ք. Գորիս

. Շինարարական աշխատանքներում թույլ են տրվել ծավալային հավելագրումներ` 5,848.7 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

. Չի գանձվել 438.0 հազ. դրամ տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման:

. Համայնքի փողոցների լուսավորության համար կատարվել է էլեկտրաէներգիայի 1,814.2 հազ. դրամի չհիմնավորված ծախս, որը ենթակա է վերականգնման:

. Արձանագրվել է «Գորիստնտ» ՓԲԸ 1,926.0 հազ. դրամ չբաշխված զուտ շահույթ:

14. գ. Վերիշեն

. Հողամասերի վարձակալությունից գոյացել է 582.7 հազ. դրամի տույժ, որը ենթակա է վերականգնման:

. Արձանագրվել է 433.2 հազ. դրամի ավելի վճարված աշխատավարձ, որը ենթակա է վերականգնման:

. Կատարվել է գործուղման 246.4 հազ. դրամի ավելի վճարում, որը ենթակա է վերականգնման:

15. գ. Շինուհայր

. Կատարվել է 3,430.0 հազ. դրամ չհիմնավորված ծախս, որը ենթակա է վերականգնման:

գ. Բռնակոթ

. Հողամասերի վարձակալությունից գոյացել է 3,104.7 հազ. դրամի տույժ, որը ենթակա է վերականգնման:

. Չի վճարվել 4731.6 հազ դրամ տեղական պարտադիր վճար, որը ենթակա է վերականգնման:

. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով ստացված 192.2 հազ. դրամ գումարը բնակչությանը չի վճարվել, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

1. ք. Կապան

. 3,595.7 հազ. դրամ տեղական տուրք վճարվել է համայնքային բյուջե:

. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության գործարքներով գանձվել է 550.0 հազ. դրամ վարձավճար:

. 2,885.0 հազ. դրամ հողամասերի վարձակալությունից գոյացած տույժ վճարվել է համայնքային բյուջե:

. 9,970.5 հազ. դրամի չհիմնավորված ծախսն ամբողջությամբ վերականգնվել է տեղական բյուջե:

. «Մանսիր» ՍՊԸ ավելի վճարված 5,100.6 հազ. դրամը վերականգնվել է աշխատանքով:

. Շինարարության բնագավառի խախտումներից լրացուցիչ կատարողական ակտերով վերականգնվել է 8,026.5 հազ. դրամ:

. Տարածքների` կադաստրային արժեքից և շուկայական գներից անհամեմատ ցածր գներով վաճառքի դիմաց 6,300.0 հազ. դրամ վերականգնվել է համայնքային բյուջե:

2. գ. Խալաջ

. Հողամասերի օտարման գործընթացում թույլ տրված խախտումներից 644.4 հազ. դրամ վերականգնվել է համայնքային բյուջե:

. 1,433.0 հազ. դրամի չհիմնավորված ծախսն ամբողջությամբ վերականգնվել է:

. Երկաթյա խողովակների վաճառքից գոյացած 965.0 հազ. դրամ չմուտքագրված գումարից 665.0 հազ. դրամը վերականգնվել է համայնքային բյուջե:

. Գազիֆիկացման աշխատանքների կատարման մասով արձանագրված 1,656.1 հազ. դրամի ծավալային հավելագրումն ամբողջությամբ վերականգնվել է լրացուցիչ կատարողական ակտերով:

. «Դինո-Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հետ կնքվել է կառուցապատման իրավունքի նոր պայմանագիր 95.48 հա հողատարածքի վրա` լուծելով նախկին պայմանագիրը:

3. գ. Սյունիք

. «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի զբաղեցրած 1,2 հա հողատարածքի համար կնքվել է վարձակալության պայմանագիր, որը հաստատվել է «Կապան» նոտարական տարածքում:

. 432.5 հազ. դրամ տեղական տուրք վերականգնվել է տեղական բյուջե:

. 120.0 հազ. դրամ ավելի վճարված գործուղման ծախսը վերականգնվել է:

. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով դրամարկղից ելքագրված սակայն չվճարված 1,035.0 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե:

. «Արմեն Սարմեն» ընկերությանը ֆոնդային բյուջեից որպես ֆինանսական օգնություն տրամադրված 4,000.0 հազ. դրամն ամբողջությամբ վերականգնվել է: Լրացուցիչ փաստաթղթերով վերականգնվել է 2,400.0 հազ. դրամի խախտումը:

4. գ. Ագարակ

. 160.1 հազ. դրամ շինարարության հավելագրված գումարն ամբողջությամբ վերականգնվել է:

. Մշակույթի տան տանիքի վերանորոգման գումարից 274.4 հազ. դրամ վերականգնվել է համայնքի բյուջե, իսկ 4,505.6 հազ. դրամ` աշխատանքով:

5. ք. Սիսիան

. Մշակույթի տան օտարման գործընթացում արձանագրված 5,000.0 հազ. դրամն ամբողջությամբ վերականգնվել է համայնքային բյուջե:

. 300.0 հազ. դրամ տեղական տուրք վճարվել է համայնքային բյուջե:

. Արձանագրված 1,200.0 հազ. դրամի չափով աղբամանների և 1,433.0 հազ. դրամի չափով ցինկապատ թիթեղների պակասորդից աղբամանների մասով լրացուցիչ կատարողական ակտերով վերականգնվել է 857.1 հազ. դրամ:

6. գ. Աղիտու

. Հողամասերի վարձակալությունից գոյացած 534.7 հազ. դրամի տույժը վերականգնվել է համայնքային բյուջե:

. Համայնքային սեփականության հողամասերի չգանձված վարձավճարը` 3,821.3 հազ. դրամ, վերականգնվել է համայնքային բյուջե:

7. գ. Ախլաթյան

. Համայնքի ավագանու որոշմամբ անվավեր են ճանաչվել հողի հարկի արտոնություններ սահմանող համապատասխան որոշումները և 221.5 հազ. դրամը վերահաշվարկվել է համայնքի բյուջեում որպես հողի հարկի գծով ապառք:

8. գ. Բալաք

. Ավտոմեքենայի գնման արդյունքում ՀՀ պետական բյուջե չվճարված 450.0 հազ. դրամ եկամտահարկն ամբողջությամբ վերականգնվել է:

. 156 հա հողամասի մասով ստեղծվել է մրցութային հանձնաժողով և իրականացվում է նոտարական վավերացում, ինչպես նաև իրավունքների պետական գրանցում:

. 51.0 հազ. դրամ աշխատավարձի ավելի վճարումն ամբողջությամբ վերականգնվել է:

9. գ. Որոտան

. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության գործարքներով չվճարված վարձավճարից 442.0 հազ. դրամ վերականգնվել է համայնքային բյուջե:

10. գ. Շաղատ

. Հողի վարձակալությունից չվճարված 1,298.0 հազ. դրամ գումարից համայնքի բյուջե է վերականգնվել 584.5 հազ. դրամ:

. Լրացուցիչ փաստաթղթերով վերականգնվել է 971.4 հազ. դրամի չհիմնավորված ծախսը:

11. գ. Վաղատին

. Շինարարության բնագավառում արձանագրված 1,355.5 հազ. դրամի հավելագրումը վերականգնվել է լրացուցիչ կատարողական ակտերով:

12. գ. Շաքի

. Ավագանու անդամներին տրված 220.0 հազ. դրամի հողի հարկի արտոնությունը ավագանու համապատասխան որոշումները ուժը կորցրած ճանաչելու միջոցով վերաձևակերպվել է որպես հողի հարկի գծով ապառք, որը կվերականգնվի որպես հողի հարկ:

. Ավելի հաշվարկված 95.0 հազ. դրամ աշխատավարձի գումարը վերականգնվել է համայնքի բյուջե:

. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով չվճարված 506.2 հազ. դրամն ամբողջությամբ վերականգնվել է համայնքային բյուջե:

. Հաշվարկված հողի վարձավճարների նախորդ տարիների ապառքն ու տույժը բյուջեի կատարման ընթացքում կգանձվեն համայնքի բյուջե:

. «Սյունիք» և «Շիկ» ընկերությունների` նոտարական վավերացում չստացած հողօգտագործման պայմանագրերը ստուգումից հետո սահմանված կարգով վերակնքվել են:

13. ք. Գորիս

. Շինարարության բնագավառում արձանագրված 5,848.7 հազ. դրամի ծավալային հավելագրումից 2,637.9 հազ. դրամ վերականգնվել է համայնքային բյուջե և 2,816.5 հազ. դրամ վերականգնվել է աշխատանքով: Մնացած 394.3 հազ. դրամի մասով տեղեկատվություն չկա:

14. գ. Վերիշեն

. 582.7 հազ. դրամի տույժը հաշվառվել որպես հողի վարձավճարի ապառք, որը կգանձվի համայնքի բյուջե:

. 433.2 հազ. դրամի ավելի վճարված աշխատավարձն ամբողջությամբ վերականգնվել է:

. Գործուղման 246.4 հազ. դրամի ավելի վճարումն ամբողջությամբ վերականգնվել է:

15. գ. Շինուհայր

. 3,430.0 հազ. դրամ չհիմնավորված ծախսից 308.6 հազ. դրամը վերականգնվել է:

16. գ. Բռնակոթ

. «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրով ստացված, սակայն բնակչությանը չվճարված 192.2 հազ. դրամ գումարն ամբողջությամբ վերականգնվել է:

 

2.10. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2006-2007 թթ. և 2008 թ. I կիսամյակ:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Քաղաքաշինության և բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառ

Վերահսկողության ժամանակահատվածում ստուգվել են թվով 34 օբյեկտներ: Հսկիչ չափագրումներով ընդգրկված աշխատանքների գումարը կազմել է 739,090.0 հազ. դրամ: Հսկիչ չափագրումների արդյունքում ծավալային հավելագրումները կազմել են 41,550.5 հազ. դրամ, իսկ կատարած անորակ աշխատանքները` 22,314.0 հազ. դրամ, որոնք ենթակա են վերականգնման (աղյուսակ 1, 2):

 

աղյուսակ 1, հազ. դրամ

._________________________________________________________________________.

|Հ/|Օբյեկտի անվանումը   |Կապալառու       |Հավելագրում|  Վերականգնվել է    |

|Հ |                    |                |           |____________________|

|  |                    |                |           |Գումարով |Աշխատանքով|

|__|____________________|________________|___________|_________|__________|

| 1|Ճամբարակի և  կենտրոն|«Է. Աբգարյան»   |   771.9   |         |  771.9   |

|  |թաղամասի            |ՍՊԸ             |           |         |          |

|  |գազիֆիկացում`       |                |           |         |          |

|  |47,923.75           |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

| 2|Գավառագետի հունի    |«Արտաշես և      | 3,003.3   |         | 3,003.3  |

|  |մաքրում Արծվաթար    |Տաթևիկ»  ՍՊԸ    |           |         |          |

|  |թաղամաս և  Նորատուսի|                |           |         |          |

|  |հատված` 192,700.0   |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

| 3|Մարտունի գետի       |«Երևանշին»  ԲԲԸ | 2,996.2   |         | 2,996.2  |

|  |Գեղահովից մինչև     |                |           |         |          |

|  |Մարտունի հատվածի    |                |           |         |          |

|  |գետի հունի ամրացում |                |           |         |          |

|  |և  մաքրում`         |                |           |         |          |

|  |146,548.3           |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

| 4|Վահան գյուղի        |«Է. Աբգարյան»   |   846.7   |         |          |

|  |գազիֆիկացում`       |ՍՊԸ             |           |         |          |

|  |37,050.0            |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

| 5|Դրախտիկի գազատար`   |«Շուշան Շահնուր»| 3,339.2   | 1,443.1 | 1,896.1  |

|  |19,438.8            |ՍՊԸ             |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

| 6|Ավազանի խմելու      |«Էդիտա» ԱԿ      |   694.4   |   694.4 |          |

|  |ջրագիծ` 14,520.0    |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

| 7|Արեգունու խմելու    |«Բերրիություն»  |   979.9   |   979.9 |          |

|  |ջրագծի կառուցում`   |ԲԲԸ             |           |         |          |

|  |15,579.1            |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

| 8|Վարդենիսի հիվանդանոց|«Շանթ-Սեյրան»   |   567.7   |         |  567.7   |

|  |տանող ճանապարհի     |ՍՊԸ             |           |         |          |

|  |հիմնանորոգում`      |                |           |         |          |

|  |57,643.1            |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

| 9|Ձորագյուղի կամուրջ` |«Շանթ-Սեյրան»   | 1,471.6   |         | 1,471.6  |

|  |17,000.0            |ՍՊԸ             |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

|10|Կամուրջ Վարդաձոր -  |«Շանթ-Սեյրան»   | 2,030.5   |  264.6  | 1,765.9  |

|  |Ձորագյուղ` 15,170   |ՍՊԸ             |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

|11|Մարտունու զորամասից |«Շանթ-Սեյրան»   | 1,077.0   |   82.3  |  994.7   |

|  |թիվ 3 դպրոց տանող   |ՍՊԸ             |           |         |          |

|  |ճանապարհի նորոգում` |                |           |         |          |

|  |28,732              |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

|12|Մարտունու           |«Շանթ-Սեյրան»   | 1,181.0   |         | 1,181.0  |

|  |հիվանդանոցի         |ՍՊԸ             |           |         |          |

|  |ճանապարհի նորոգում` |                |           |         |          |

|  |43,009.2            |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

|13|Մաքենասի ջրագիծ`    |«Վարդենիսշին-5» | 2,049.9   |         |          |

|  |9,780.0             |ԲԲԸ             |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

|14|Գավառի թիվ 4 միջն.  |«Սեմեռ» ՍՊԸ     |   752.8   |  752.8  |          |

|  |դպրոց` 86,944.10    |                |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

|15|Վահանի միջնակարգ    |«Շինարար        |   402.4   |  402.4  |          |

|  |դպրոց` 58,680.00    |համակարգիչ» ՍՊԸ |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

|16|Ն. Գետաշենի 2-րդ    |«Շանթ-Սեյրան»   |   377.9   |  377.9  |          |

|  |դպրոց` 35,890.40    | ՍՊԸ            |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

|17|Վարդենիսի թիվ 1     |«Յուրինե-Նարեկ» |   320.5   |         |  320.5   |

|  |դպրոց` 7,300.10     |ՍՊԸ             |           |         |          |

|__|____________________|________________|___________|_________|__________|

|18|Լանջաղբյուրի միջն.  |«Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ|   225.7   |  225.7  |          |

|  |դպրոց` 26,944.00    |                |           |         |          |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|Հ/|Օբյեկտի անվանումը |Կապալառու       |Հավելագրում|  Վերականգնվել է      |

|Հ |                  |                |           |______________________|

|  |                  |                |           |Պետ. բյուջե|Աշխատանքով|

|__|__________________|________________|___________|___________|__________|

|19|Դրախտիկի գազատար` |«Շուշան Շահնուր»|   110.1   |  110.1    |          |

|  |2,922.00          |ՍՊԸ             |           |           |          |

|__|__________________|________________|___________|___________|__________|

|20|Մարզպետարանի շենք`|«Հանքավան» ԲԲԸ  |   285.0   |  285.0    |          |

|  |105,602.60        |                |           |           |          |

|__|__________________|________________|___________|___________|__________|

|21|Մադինա ոռոգում`   |«Շանթ Սեյրան»   |  18,066.8 |           |18,066.8  |

|  |21,057.00         |ՍՊԸ             |           |           |          |

|______________________________________|___________|___________|__________|

|   Ընդամենը                           | 41,550.5  | 5,618.2   | 33,035.7 |

._________________________________________________________________________.

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ վերահսկիչ պալատ
23.03.2009
N 9/1
Որոշում