Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2008 (6-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2008 (6-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2008

(6-րդ մաս)

 

|__|__________________|________|________|________|________|___________|

|25|Հայդեղագործություն|   41   |    6   |    -   |չի      |չի կազմվել |

|  |ՊՁ Արալես ԴՁ      |        |        |        |հանձնվել|           |

|__|__________________|________|________|________|________|___________|

|26|Հայդեղագործություն|   41   |    6   |    -   |չի      |չի կազմվել |

|  |ՊՁ Գորիսի ԴՁ      |        |        |        |հանձնվել|           |

|__|__________________|________|________|________|________|___________|

|27|«Փրկարար» ՓԲԸ     |   30   |    -   |    5   |   -    |     35    |

|__|__________________|________|________|________|________|___________|

|28|«Ջրհոս» ՓԲԸ       |   95   |   50   |    -   |չի      |չի կազմվել |

|  |                  |        |        |        |հանձնվել|           |

|__|__________________|________|________|________|________|___________|

|29|«Էլաստիկ» ֆիրմային|   30   |    -   |    8   |    -   |    210    |

|  |խանութ ՊՓԲԸ       |        |        |        |        |           |

|__|__________________|________|________|________|________|___________|

|30|«Հայթուրթրեյդ» ՓԲԸ|    -   |    -   |    -   |    -   |     -     |

._____________________________________________________________________.

 

ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող 51 կազմակերպությունների գույքը պետական լիազորված մարմինների կողմից սահմանված կարգով լուծարային հանձնաժողովներին չհանձնելու պատճառով այդ կազմակերպությունների լուծարման գործընթացը շուրջ մեկ տարի 6 ամիս ձգձգվում է:

Մասնավորեցման ծրագրերում շարունակվում են ընդգրկվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական տեսակներին չհամապատասխանող կազմակերպություններ, որոնք պետք է ընդգրկվեն լուծարման ցանկերում:

Ներկայումս ՀՀ առկա են շուրջ 600 կազմակերպություններ, որոնց մի մասը չունեն պետական գրանցում կամ լուծարման համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ մյուս մասի վերակազմակերպման արդյունքում գործունեության դադարեցման վերաբերյալ համապատասխան գրառում չի կատարվել իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, դրա հետևանքով այդ կազմակերպությունների լուծարումն օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավոր չէ իրականացնել:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը                          |

|1. պահպանել կազմակերպությունների լուծարման գործընթացին վերաբերող     |

|իրավական ակտերով սահմանված ժամկետները,                               |

|2. պետական լիազորված մարմինների հետ համատեղ պատրաստել և  ՀՀ          |

|կառավարության քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծ` պետական        |

|գրանցում և  համապատասխան փաստաթղթեր չունեցող շուրջ 600               |

|կազմակերպությունների հարցին լուծում տալու վերաբերյալ,                |

|3. անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լուծարային հանձնաժողովների           |

|գործունեության արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ, մշտապես   |

|հետևել,  որպեսզի լուծարային հանձնաժողովները հստակ կատարեն լուծարման  |

|գործընթացին վերաբերող իրավական ակտերի պահանջները,                    |

|- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`  |

|անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լուծարվող կազմակերպությունների          |

|պարտատերերին հայտնաբերելու և  դեբիտորական պարտքն ստանալու            |

|ուղղությամբ,                                                         |

|- լուծարվող կազմակերպությունների պարտատերերի գումարների վճարումը     |

|կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված           |

|հերթականությամբ,                                                     |

|- սահմանված կարգով կատարել լուծարվող կազմակերպությունների            |

|գույքագրումն ու գնահատումը,                                          |

|- ճշտել լուծարվող կազմակերպության գույքի փաստացի առկայությունը և     |

|պակաս գույք հայտնաբերելու դեպքում` ձեռնարկել միջոցներ այդ            |

|ուղղությամբ,                                                         |

|- պարզել լուծարվող կազմակերպության բոլոր հարկային պարտավորությունները|

|և  միջոցներ ձեռնարկել դրանք ժամանակին կատարելու ուղղությամբ,         |

|- կազմակերպությունների լուծարման մասին սահմանված ժամկետում տեղեկացնել|

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրին:                               |

|Երևանի  քաղաքապետարանին և  ՀՀ գյուղատնտեսության, կրթության և         |

|գիտության, մշակույթի, առողջապահության և  էկոնոմիկայի                 |

|նախարարություններին`                                                 |

|միջոցներ ձեռնարկել իրենց ենթակայության տակ գտնվող լուծարման ենթակա   |

|կազմակերպություններում գույքագրում կատարելու և  գույքը լուծարային    |

|հանձնաժողովներին հանձնելու ուղղությամբ:                              |

._____________________________________________________________________.

 

2.21. «Սևան» ազգային պարկի հողերի օգտագործման տրամադրման, այդ

հողերի օգտագործման, ինչպես նաև վարձավճարների գանձման մասին

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 2006-2007 թթ.

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ հողերի վարձակալության 64 պայմանագրերի գծով պակաս վարձավճար է հաշվարկվել և գանձվել` գումարով 68,775.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

2. ՊՈԱԿ կողմից 2006 թ. ընթացքում անհիմն զիջել են 10 վարձակալների վարձավճարների գծով առաջացած 9,806.7 հազ. դրամի ապառքը, որը ենթակա է վերականգնման:

3. 2006-2007 թթ. պայմանագրերով նախատեսված վարձավճարները ժամանակին չվճարելու համար չի հաշվարկվել և չի գանձվել ժամկետանց օրերի տույժ` 2,782.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

4. Անտառահատումից առաջացած փայտանյութի վաճառքից 2006 և 2007 թթ. պակաս է գանձվել 4,837.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

5. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ ամրացված գույքը վարձակալության է հանձնվել սահմանված չափից 7,166.4 հազ. դրամով պակաս, որը ենթակա է վերականգնման:

6. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ ամրացված գույքը` վարչական շենք, մոտորանավակների համար նախատեսված քարե պահեստներ, քարե չորս ավտոտնակ, ֆիննական նախագծով կառուցված 13 հատ փայտյա տնակներ, քարե պահակատուն և ութ վագոն-տնակ 01.08.2003 թ. երեք տարի ժամանակով վարձակալության է հանձնվել «Նորալուսին» ՍՊ Ընկերությանը` 165.3 հազ. դրամ վարձավճարով: Ստուգման պահի դրությամբ վարձակալը չէր վճարել պայմանագրով նախատեսված վարձավճարները, դեռ ավելին. վարձակալած գույքը քանդել և ապամոնտաժել է, այնուհետև վաճառել, իսկ տեղում իրականացրել շինարարական այլ աշխատանքներ:

7. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ հողատարածքներում արձանագրվել են ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման բազմաթիվ դեպքեր (աղյուսակ 1):

 

աղյուսակ 1

._____________________________________________________________________.

|Ընդհանուր հողօգտագործողների թիվը - 904                               |

._____________________________________________________________________|

|\/ կառուցապատված տարածք - 412 դեպք                               |

|_________________________________________________________________|

|\/ չկառուցապատված տարածք - 492 դեպք                              |

._________________________________________________________________.

412 կառուցապատված տարածքների նկարագիրը

._____________________________________________________________________.

|1908 մ նիշից ցածր գտնվող կառուցապատված տարածքներ - 227 դեպք          |

._____________________________________________________________________|

|\/ ինքնակամ շինություն - 142 դեպք                                |

|_________________________________________________________________|

|\/ շին թույլտվություն ունեցող - 4 դեպք                           |

|_________________________________________________________________|

|\/ հողազավթում - 12 դեպք                                         |

|_________________________________________________________________|

|\/ Խորհրդային պետության ժամանակ կառուցված - 12 դեպք              |

._____________________________________________________________________|

|1908 մ նիշից բարձր գտնվող կառուցապատված տարածքներ - 78 դեպք          |

._____________________________________________________________________|

|\/ ինքնակամ շինություն - 30 դեպք                                 |

|_________________________________________________________________|

|\/ շին թույլտվություն ունեցող - 8 դեպք                           |

|_________________________________________________________________|

|\/ հողազավթում - 5 դեպք                                          |

|_________________________________________________________________|

|\/ Խորհրդային պետության ժամանակ կառուցված - 12 դեպք              |

._____________________________________________________________________|

|1908 մ նիշից բարձր և  ցածր գտնվող կառուցապատված տարածքներ - 100 դեպք |

._____________________________________________________________________|

|\/ ինքնակամ շինություն - 56 դեպք                                 |

|_________________________________________________________________|

|\/ շին. թույլտվություն ունեցող - 13 դեպք                         |

|_________________________________________________________________|

|\/ հողազավթում - 5 դեպք                                          |

|_________________________________________________________________|

|\/ Խորհրդային պետության ժամանակ կառուցված - 3 դեպք               |

._____________________________________________________________________|

|տեղեկություններ չկան - 7 դեպք                                        |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարի 26.02.2009 թ. թիվ 1-AA/212 գրությամբ տեղեկացվել է.

- 68,775.5 հազ. դրամի չափով պակաս հաշվարկված և գանձված վարձավճարից ստուգման արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ հաշվին վերականգնվել է 23,800.0 հազ. դրամ: Մնացած վարձակալների մասով ձևակերպված է ապառք, որի վերականգնման ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

- 2,782.5 հազ. դրամի պակաս հաշվարկված տույժն առաջացել է սխալ հաշվարկից, որի համար կատարվել է վերահաշվարկ և դրանք կգանձվեն վարձակալներից:

- Պակաս հաշվարկված վարձավճարների գծով կատարվել է վերահաշվարկ` համաձայն 2001 թվականի փետրվարի 22-ի թիվ 125 որոշման, որի արդյունքում 7,166.4 հազ. դրամը ձևակերպվել է որպես համապատասխան վարձակալների մասով ապառք:

 

2.22. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Բնական

պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր

 

Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 15.07.2007 թ.-30.09.2008 թ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Գյուղատնտեսական աշխատանքներ

Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացրած կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման համապատասխանությունը ստուգելու նպատակով ստուգման ընթացքում իրականացվել է հողի լաբորատոր հետազոտություն, որի արդյունքներով բացահայտվել է 9,427.6 հազ. դրամի անարդյունավետ ծախս, որը ենթակա է վերականգնման:

2. Անտառաշինական և անտառավերականգնման աշխատանքներ

«Լանդշաֆտ Դենդրոսերվիս» ՍՊԸ կողմից պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման գծով Իջևանի անտառտնտեսության Սևքար և Աչաջրի անտառապետություններում ստուգման արդյունքում արձանագրվել է 2,667.2 հազ. դրամի անարդյունավետ ծախս, որը ենթակա է աշխատանքով վերականգնման:

3. Շինարարական և շինվերանորոգման աշխատանքներ

Որոշ օբյեկտներում մետաղապլաստե պատուհանների տեղադրումը կատարվել է նախագծերի խախտումներով, ավարտված շինարարական աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտերը ժամանակին չէին կազմվել, իսկ առանձին օբյեկտներում տարածքները չշահագործելու հետևանքով առաջացել է լրացուցիչ հարդարման աշխատանքների կարիք: «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում հսկիչ չափագրման արդյունքներով կատարողական ակտերում բացահայտվել է 1,335.0 հազ. դրամի չափով հավելավճար, որից` «Դիլիջան» ազգային պարկում` 980.0 հազ. դրամի և «Սևան» ազգային պարկում` 355.0 հազ. դրամի չափով: 1,335.0 հազ. դրամ լրավճարը ենթակա է վերականգնման:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ԾԻԳԻ կառավարման խորհրդին և  ԾԻԳ`                                     |

|. Գործնական միջոցներ ձեռնարկել վերահսկողության արդյունքներով         |

|բացահայտված անարդյունավետ ծախսերը վերացնելու, հայտնաբերված 13,429.8  |

|հազ. դրամի, այդ թվում` գյուղատնտեսական աշխատանքների գծով 9,427.6 հազ.|

|դրամի, անտառավերականգնման և  անտառաշինական աշխատանքների գծով` 2,667.2|

|հազ. դրամի և  շինարարական աշխատանքների գծով` 1,335.0 հազ. դրամի թերի |

|կատարված աշխատանքների դիմաց անարդյունավետ ծախսերը վերականգնելու,     |

|Ծրագրի ընթացիկ և  ավարտական փուլում նախատեսված բոլոր աշխատանքներն    |

|ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ:                             |

|. Հատուկ ուշադրություն դարձնել «Աշխատանքներ» կատեգորիայով իրականացված|

|գործունեության ընթացքի և  արդյունքների նկատմամբ, այդ հարցում         |

|բարձրացնել ԾԻԳ առանձին բաղադրիչները համակարգող մասնագետների          |

|պատասխանատվությունը իրենց ոլորտում տիրող իրավիճակի, թերությունների   |

|կանխարգելման և  բացահայտված բացթողումների վերացման համար:            |

|. Քննարկել գյուղատնտեսական, անտառաշինական ու անտառվերականգնման       |

|աշխատանքները անմիջականորեն համայնքների միջոցով իրականացնելու         |

|հնարավորությունները` հաշվի առնելով մրցույթում շահած                  |

|կազմակերպությունների կողմից նշված աշխատանքները համապատասխան          |

|համայնքների գյուղացիների միջոցով կատարելու հանգամանքը, ստացվող       |

|արդյունքների համար նրանց շահագրգռության ավելի բարձր աստիճանը, ինչպես |

|նաև  վարկային միջոցների փոշիացումը նվազեցնելու միտումը:              |

|. Ծրագրի կառավարման խորհրդի նիստում և  ՄԶԸ հետ քննարկել Ծրագրի       |

|շրջանակներում իրականացվող գյուղատնտեսական, անտառաշինական ու          |

|անտառավերականգնման, ինչպես նաև  շինարարական-վերանորոգման աշխատանքների|

|նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող խորհրդատվական           |

|կազմակերպությունների փոխարեն այդ գործը ԾԻԳ անձնակազմի համապատասխան   |

|մասնագետների միջոցով կազմակերպելու առաջարկությունը:                  |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարի 26.02.2009 թ. թիվ 1-AA/212 գրությամբ տեղեկացվել է.

1. Գյուղատնտեսական աշխատանքներ

9,427.6 հազ. դրամ անարդյունավետ ծախսերը վերացնելու նպատակով ԾԻԳ կազմել է թերի կատարված լրացման աշխատանքների ժամանակացույց, որով գարնանը «Մեգա-Ագրո», «Ջինա» ՍՊ ընկերությունները և «Տավուշի ֆերմերների ասոցիացիա» ՀԿ պարտավորվել են գյուղաշխատանքներն ամբողջությամբ կատարել:

2. Անտառաշինական և անտառավերականգնման աշխատանքներ

2,667.2 հազ. դրամ անարդյունավետ ծախսերը վերացնելու նպատակով «Լանդշաֆտ Դենդրոսերվիս» ՍՊԸ-ն պարտավորվել էր մինչև մայիս ամիսը կատարել անհրաժեշտ բոլոր աշխատանքները:

3. Շինարարական և շինվերանորոգման աշխատանքներ

1,335.0 հազ. դրամի չափով հավելավճարից 853.8 հազ. դրամը վերականգնվել է, իսկ մնացած` 481.2 հազ. դրամը կվերականգնվի գարնանը աշխատանքով կամ գումարով:

 

2.23. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Գյուղական

ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության

զարգացման ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 01.10.2006-01.01.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. «Գյուղական ֆինանսական ծառայություններ» ենթաբաղադրիչ

- Վարկային գծի իրականացման շրջանակներում ընդգրկված 5 առևտրային բանկերից փաստացի աշխատում են 4-ը:

- Ծրագրով նախատեսված առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների մասնակցությունը` որպես լիզինգային և միկրոֆինանսավորման ապրանքներ առաջարկող միջնորդներ փաստացի չի ապահովվել:

- Բանկերի կողմից վարկերը տրամադրվել են միայն 18 ամիսը գերազանցող մարման ժամկետով ենթածրագրերի համար, իսկ շրջանառու կապիտալի (մինչև 18 ամիս) ֆինանսավորում առևտրային բանկերի կողմից ընդհանրապես չի իրականացվել, սակայն ծրագրով նախատեսված էր:

2. «Սերմերի և տնկիների շուկայի հզորացում» ենթաբաղադրիչ

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ և դրա լաբորատորիաներին հատկացվել է 422.0 հազ. ԱՄՆ դոլար (աղյուսակ 1)` վերջիններիս աջակցելու նպատակով, սակայն արդյունքում լաբորատորիաները լիարժեք չէին գործում, դրանց համար ձեռք բերված սարքավորումների և ավտոմեքենաների մի մասը դեռևս չեն տրամադրվել լաբորատորիաներին, իրականացված շինաշխատանքները չեն ծառայում իրենց նպատակին:

 

աղյուսակ 1, հազ. ԱՄՆ դոլար

.________________________________________________.

|Ֆինանսավորման ուղղությունները          | Գումար |

|_______________________________________|________|

|6 «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա            |  57.5  |

|_______________________________________|________|

|գրասենյակային կահույք                  |   3.9  |

|_______________________________________|________|

|լաբորատոր սարքավորումներ               |  97.8  |

|_______________________________________|________|

|շինվերանորոգման աշխատանքներ            |  220.4 |

|_______________________________________|________|

|գործառնական ծախսեր, այդ թվում` վառելիք,|  30.6  |

|բրոշյուրների տպագրություն              |        |

|_______________________________________|________|

|խորհրդատվական ծառայություններ          |   6.4  |

|(նախագծային աշխատանքներ)               |        |

|_______________________________________|________|

|ՈՒսուցում և  սեմինարներ                |   6.1  |

|_______________________________________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                               |  422.6 |

.________________________________________________.

 

Ընդ որում.

- 6 ավտոմեքենաներից 3-ը (28.75 հազ. ԱՄՆ դոլար) 01.06.2008 թ. դրությամբ չէին հատկացվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ Գյումրիի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային լաբորատորիաներին:

- «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ շենքի վերանորոգման շրջանակներում «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ վարչական շենքից անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված տարածքը (Արմավիր, Մերձավան) 01.06.2008 թ. դրությամբ գույքային իրավունքների պետական գրանցում չի ստացել: Իսկ «Նիկ Դավ Գրուպ» ԲԲԸ - «ԳՈՌՏԻԳ» ՍՊԸ կոնսորցիումի հետ կնքված պայմանագրի շրջանակներում 64,919.9 հազ. դրամ գումարի վերանորոգման աշխատանքներն ուղղվել են ոչ միայն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հատկացված տարածքի, այլ ամբողջ «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ վարչական շենքի վերանորոգմանը:

- «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ Գյումրիի լաբորատորիայի վերանորոգման (14,291.8 հազ. դրամ) աշխատանքներն ավարտվել էին մոտ մեկ տարի առաջ, սակայն լաբորատորիան դեռևս չի գործում: Ծախսը դիտվում է որպես անարդյունավետ:

- Գյումրիի լաբորատորիայի համար ձեռք բերված սարքավորումները, գրասենյակային կահույքը, ավտոմեքենան ստուգման պահի դրությամբ գտնվում են Մերձավանում` «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ:

- Գյումրիի լաբորատորիային ամրացված տարածքի գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացը նույնպես իրականացված չէր:

- Պայմանագրով նախատեսված ժամկետների ուշացման պատճառով («Մակիչ և Մաջո» ՍՊԸ, «Տրիտոն» ՍՊԸ, «Արգիկ» ՍՊԸ, «Բաղրամյանշին» ԲԲԸ, «Սերժ Մկրտչյան» ՍՊԸ (2 դեպքով), «Ծովասարշին» ՍՊԸ) չեն հաշվարկվել ուշացման տույժեր` 1,844.4 հազ. դրամ ընդհանուր գումարով, որը ենթակա է վերականգնման:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ԾԻԳ-ին և  Ծրագրի կառավարման խորհրդին`                                |

|1. Բարձրացնել ենթավարկերի մատչելիությունը` տարբեր ֆինանսական         |

|միջնորդների և  մեծ թվով բանկերի մասնակցության միջոցով: Բարելավել ԾԻԳ |

|կողմից Գյուղացիական ֆինանսավորման կառույցին վճարումների պլանավորման  |

|և  կատարման գործընթացը:                                              |

|2. Բարելավել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ և  դրա լաբորատորիաների   |

|աշխատանքը, հետևել  Ծրագրով տրամադրված սարքավորումների, գույքի և      |

|փոխադրամիջոցների, ինչպես նաև`  վերանորոգված տարածքների արդյունավետ և |

|նպատակային օգտագործմանը:                                             |

|3. Շինարարական աշխատանքների համար մրցույթները հայտարարելիս հաշվի     |

|առնել աշխատանքների իրականացման ժամանակահատվածում ձմռան ամիսների      |

|բացառումը, որպեսզի աշխատանքները կատարելիս լրացուցիչ չերկարաձգվեն     |

|պայմանագրերով նախատեսված ժամկետները:                                 |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարի 04.03.2009 թ. թիվ 07-ԱԳ-ԳԲԱԾ-874 գրությամբ տեղեկացվել է.

- Կրկին ուսումնասիրվել են բոլոր հայտերը և ծրագրում ներառելու նպատակով ընտրվել են 3 կազմակերպություն, որոնցից մեկը (ԱԿԲԱ-լիզինգ ՓԲԸ) իրականացնելու է նաև լիզինգային ֆինանսավորում:

- «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ Գյումրիի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային լաբորատորիաներին 3 չհատկացված ավտոմեքենաներն արդեն հատկացվել են և օգտագործվում են ըստ նշանակության:

- ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի տարածքում գտնվող «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն, ՊՈԱԿ-ի վարչական շենքից ««Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված տարածքի գույքային իրավունքի պետական գրանցումը ընթացքի մեջ է:

- «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ Գյումրու լաբորատորիան արդեն կահավորված է և գործում է ըստ նշանակության:

- ՈՒշացման համար չհաշվարկված 1,844.4 հազ. դրամ ընդհանուր տույժերն ամբողջությամբ վերականգնվել են:

- Այսուհետ, շինարարական աշխատանքների կապալի պայմանագրերում բացառվելու է ձմռան ժամանակահատվածում շինարարական աշխատանքների իրականացումը:

 

2.24.Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ

իրականացվող` Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 01.10.2006-01.04.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Տնտեսապես հիմնավորված ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչ

Վարկերի բաշխվածությունը մարզերի միջև բավական անհամաչափ է (աղյուսակ 1):

 

աղյուսակ 1, հազ. ԱՄՆ դոլար

.__________________________________________.

|   Մարզ    |Վարկերի|Վարկերի  |Վարկառուների|

|           |քանակ  |ընդհանուր|տեսակարար   |

|           |       |գումարը  |կշիռ, %     |

|           |       |մարզում  |            |

|___________|_______|_________|____________|

|Վայոց Ձոր  |  40   | 1,531.4 |    23.8    |

|___________|_______|_________|____________|

|Արագածոտն  |  42   | 1,455.2 |      25    |

|___________|_______|_________|____________|

|Լոռի       |  22   | 1,361.1 |     13.1   |

|___________|_______|_________|____________|

|Գեղարքունիք|  33   |  911.4  |     19.6   |

|___________|_______|_________|____________|

|Շիրակ      |  10   |  676.0  |     5.9    |

|___________|_______|_________|____________|

|Սյունիք    |  14   |  516.5  |     8.3    |

|___________|_______|_________|____________|

|Տավուշ     |   7   |  370.0  |     4.1    |

|___________|_______|_________|____________|

|Ընդամենը   |  168  | 6,821.6 |     100    |

.__________________________________________.

 

Այսպես, մի կողմից Շիրակի մարզը, որպես աղետի գոտի և պաշտոնական վիճակագրական տվյալներով բնակչության աղքատության բավականաչափ բարձր ցուցանիշ ունեցող, և մյուս կողմից Տավուշի մարզը, որպես սահմանամերձ և սոցիալ-տնտեսական ու քաղաքական բավական խորությամբ խնդիրներ ունեցող տարածաշրջաններ, ծրագրով նախատեսված վարկերի քանակով, ինչպես նաև ընդհանուր գումարով Վայոց ձորի մարզին զիջում են մի քանի անգամ այն դեպքում, երբ Վայոց ձորի մարզը առանձնապես զերծ է նշված խնդիրներից և համարվում է տարածքով ամենափոքր տարածաշրջանը:

2. Շինարարական աշխատանքներ

- Հսկիչ չափագրումների արդյունքներով չկատարված աշխատանքների դիմաց վճարվել է 1,770.9 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

- Ծրագրի շրջանակներում 20 համայնքներում իրականացված գազիֆիկացման աշխատանքների ավարտական ակտերով շահագործման հանձնված 693,308.1 հազ. դրամ արժեքով օբյեկտները պետական գրանցում չեն ստացել և որևէ հաշվեկշռում չեն արտացոլվել:

3. Պարբերական ծախսեր

2007 և 2008 թվականների 1-ին եռամսյակում Գրասենյակը շինարարական աշխատանքների հաշվին պարբերական ծախսերի առանձին հոդվածներով թույլ է տվել 27,092.5 հազ. դրամի գերածախս, որը շինարարության բաղադրիչի մասով ենթակա է վերականգնման:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և     |

|կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին.                             |

|Ձեռնարկել միջոցառումներ` թույլ տրված խախտումների արդյունքում գանձման |

|ենթակա, սակայն չգանձված գումարները պետական բյուջե վերականգնելու      |

|ուղղությամբ:                                                         |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարի 05.03.2009 թ. թիվ 07-ԱԳ-ԳԾՎԿԳ-887 գրությամբ տեղեկացվել է.

- շինարարական աշխատանքներում թույլ տրված 1,770.9 հազ. դրամի ծավալային հավելագրումներն ամբողջությամբ վերականգնվել են:

- 2008 թ. նոյեմբերի 6-ի թիվ 1279-Ն որոշմամբ լուծվել է ծրագրի շրջանակներում ավարտական ակտերով շահագործման հանձնված օբյեկտների նկատմամբ իրավունքների պետական գրանցման հարցը, որով իրականացվել է նաև գազիֆիկացման օբյեկտների հանձնման-ընդունման գործընթացը:

- Շինարարական աշխատանքների հաշվին պարբերական ծախսերի առանձին հոդվածներով թույլ տրված 27,092.5 հազ. դրամի գերածախսը լիազոր մարմնի կողմից վերաբաշխման արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է:

 

2.25. Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության հիմնադրամի և

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ

իրականացվող Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 01.03.2007-01.04.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Տնտեսապես հիմնավորված ենթակառուցվածքների վերականգնում

- Չպահպանելով Համաձայնագրի պահանջը` Ծրագրին հարկային արտոնություն չի տրվել և արդյունքում առաջացել է ավելացված արժեքի հարկի գծով 89,861.6 հազ. դրամի չհաշվարկված տարբերություն, ինչը ենթակա է վերականգնման:

- 42 օբյեկտներից 5-ում իրականացված հսկիչ չափագրման արդյունքներով չկատարված աշխատանքների դիմաց կապալառուին վճարվել է 3,606.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

- Նույն տեխնիկական բնութագրով աշխատանքները արհեստականորեն բաժանելու արդյունքում չի իրականացվել ընդհանուր գնային քաղաքականություն, ինչի արդյունքում նույն աշխատանքները ձեռք են բերվել տարբեր արժեքներով, հետևաբար, չի տնտեսվել 10,706.4 հազ. դրամ: Ծախսը դիտարկվում է որպես անարդյունավետ:

- Ծրագրի շրջանակներում 25 համայնքներում իրականացված գազիֆիկացման աշխատանքների ավարտական ակտերով շահագործման հանձնված 982,903.0 հազ. դրամ արժեքով օբյեկտները պետական գրանցում չեն ստացել և համապատասխան հաշվեկշիռներում չեն արտացոլվել:

- Շենիկ համայնքի գազատարի կառուցման նպատակով գյուղապետարանը նախահաշվից դուրս ստացել է խողովակներ` 14,805.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ կառավարությանը.                                                   |

|. Քննարկել Ծրագրի շրջանակներում ավարտական ակտերով շահագործման        |

|հանձնված օբյեկտների նկատմամբ իրավունքների պետական գրանցման խնդիրը:   |

|. Ապահովել միջպետական համաձայնագրերով հարկային արտոնությունների      |

|տրամադրման համապատասխանությունը համաձայնագրերի պահանջներին:          |

|«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և     |

|կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին.                             |

|. Ձեռնարկել համապատասխան միջոցներ գանձման ենթակա գումարները պետական  |

|բյուջե վերականգնելու ուղղությամբ:                                    |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարի 05.03.2009 թ. թիվ 07-ԱԳ-ԳԾՎԿԳ-888 գրությամբ տեղեկացվել է.

- 2008 թ. նոյեմբերի 6-ի թիվ 1279-Ն որոշմամբ լուծվել է ծրագրի շրջանակներում ավարտական ակտերով շահագործման հանձնված օբյեկտների նկատմամբ իրավունքների պետական գրանցման հարցը, որով իրականացվել է նաև գազիֆիկացման օբյեկտների հանձնման-ընդունման գործընթացը:

- Շինարարական աշխատանքներում թույլ տրված 3,606.4 հազ. դրամի ծավալային հավելագրումն ամբողջությամբ վերականգնվել է:

 

2.26. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Դատաիրավական

բարեփոխումների երկրորդ ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 05.07.2007-01.07.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. ՀՀ պետական բյուջեի հետ փոխհարաբերություններ

Ծրագրի իրականացման գրասենյակն, անտեսելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ցուցումը, 1-ին Ծրագրի` ՀՀ կառավարության համաֆինանսավորման մնացորդային միջոցները` 24,466.1 հազ. դրամ, ինչպես նաև մրցույթների փաթեթների վաճառքից գոյացած միջոցները` 7,920.0 հազ. դրամ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն օգտագործել են համապատասխանաբար` 2-րդ Ծրագրի ծախսերը կատարելու և 1-ին Ծրագրի աուդիտն իրականացնելու համար:

2. Ապրանքների ձեռք բերում

«Սի-Այ-Թի» ՍՊԸ հետ կնքած պայմանագրերի շրջանակներում չի հաշվարկվել պայմանագրերով մատակարարման ժամկետների խախտման համար նախատեսված տույժ` 3,604.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

3. Շինարարական աշխատանքներ

- Տեխնիկական հսկողություն իրականացնող «Չարբախ» ՓԲԸ չկատարված պայմանագրային պարտավորությունների դիմաց վճարվել է 1,100.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

- Չկատարված աշխատանքների դիմաց Կապալառուին («ՀԱԷԿ Շինարարություն» ՓԲԸ) վճարվել է 6,859.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ ֆինանսների նախարարությանը.                                        |

|Իրականացնել միջոցառումներ` «ԾԻԳ» պետական հիմնարկների կողմից անցկացվող|

|մրցույթների փաստաթղթերի վաճառքից գոյացած միջոցները և  վարկային       |

|ծրագրերին ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցների չօգտագործված  |

|մնացորդը պետական բյուջե փոխանցելու իրավական մեխանիզմներ (ժամկետներ և |

|այլ պայմաններ) մշակելու ուղղությամբ:                                 |

|Դատաիրավական բարեփոխումների Երկրորդ Ծրագրի կառավարման խորհրդին և     |

|ԾԻԳ-ին.                                                              |

|Ձեռնարկել միջոցառումներ չվճարված տույժերի, արձանագրված ծավալային     |

|հավելագրումների, կատարված թերի աշխատանքների վերականգնման ուղղությամբ:|

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի 24.02.2009 թ. թիվ Ե 959 գրությամբ տեղեկացվել է.

1. ՀՀ պետական բյուջեի հետ փոխհարաբերություններ

Համաֆինանսավորման մնացորդային միջոցների` 24,466.1 հազ. դրամ, ինչպես նաև մրցույթների փաթեթների վաճառքից գոյացած միջոցների` 7,920.0 հազ. դրամ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն այլ նպատակներով օգտագործելու փաստերը հետագայում բացառելու նպատակով միջոցներ կձեռնարկվեն օրենսդրական բացը լրացնելու ուղղությամբ:

1. Ապրանքների ձեռք բերում

Մատակարարման ժամկետների խախտման համար նախատեսված 3,604.0 հազ. դրամ տույժից վերականգնվել է միայն 194.5 հազ. դրամ:

2. Շինարարական աշխատանքներ

Ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ ԾԻԳ-ի և կապալառուի միջև կազմվել է արձանագրություն-ժամանակացույց:

 

2.27. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Քաղաքային

ջեռուցման ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 01.10.2006-01.03.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

 

1. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ կողմից «Երֆրեզ» ԲԲԸ տրված 500,000.0 ԱՄՆ դոլարի վարկի համապատասխանության և նպատակայնության հարցը: Ըստ դրա` վարկի գումարները փոխանցվել են պանամական մի կազմակերպությանը, իսկ մատակարարման ժամկետը հետաձգվել է 3 անգամ:

Ստուգման պահին «Երֆրեզ» ԲԲԸ ստացել էր գումարն ամբողջությամբ, սակայն աշխատանքները կատարված չէին:

2. Այս ծրագրով նախատեսվում էր բազմաբնակարան շենքերում բնակվող Աղքատության ընտանեկան նպաստի ծրագրի համակարգում ընդգրկված անապահով 17.000 ընտանիքներին (բացառությամբ` Երևան քաղաքի Կենտրոն համայնքի) ապահովել ջեռուցմամբ:

Աշխատանքների իրականացման տեմպերը բավականաչափ ցածր են: Ջեռուցում անցկացվել է 2688 բնակարանում` նախատեսված 17.000-ի դիմաց:

3. Վերահսկողությամբ արձանագրվել է, որ Ծրագրի կանխավճարի շրջանակներում մոտ 350.5 հազ. ԱՄՆ դոլար գումարով փոխառության տեսքով տրամադրված կաթսայատների սարքավորումները 01.03.2008 թ. դրությամբ չեն գործում և Ծրագրի նպատակներին չեն ծառայում, որից մոտ 317.0 հազ. ԱՄՆ դոլարի «մայր» գումարը պարտքի տեսքով նույնիսկ չի վերադարձվել, որը ենթակա է վերականգնման:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2009 թ. դեկտեմբերի 31-ին:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Հիմնադրամին և  Հոգաբարձուների խորհրդին`                              |

|. Տրամադրված վարկերի և  փոխառությունների արդյունավետ օգտագործման     |

|նպատակով` ձեռնարկել միջոցառումներ Ծրագրերի Իրականացման Գրասենյակների |

|աշխատանքները կարգավորելու, ինչպես նաև  արդյունավետ օգտագործված       |

|վարկային միջոցները հետ վերադարձնելու ուղղությամբ:                    |

|. Հատուկ ուշադրություն դարձնել անապահով ընտանիքներին տրամադրվելիք    |

|օժանդակության հարցին: Ձեռնարկել միջոցներ` բնակիչների կողմից պարտադիր |

|համաֆինանսավորման գումարների վճարման պահանջը կարգավորելու            |

|ուղղությամբ:                                                         |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրենի 2008 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 614 և դեկտեմբերի 29-ի թիվ 633 նամակների համաձայն`

1. «Երֆրեզ» ԲԲԸ կողմից Պանամա փոխանցված 500.0 հազար ԱՄՆ դոլարը «Արդշինինվեստ» բանկի կողմից վերադարձվել է հիմնադրամ:

2. Հոգաբարձուների խորհուրդը ճշտել է ծրագրի շահառուների թիվը, որը ՀՀ դրամի արժևորման և շինարարության գների աճի հետևանքով 17000-ից դարձել է 10000: 2008 թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ ջեռուցում են ստացել 4886 բնակարան:

3. Հիմնադրամի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն 317.0 հազ. ԱՄՆ դոլարը ենթակա է վերականգնման մինչև 2015 թ.: Ներկայումս վերականգնվել է` 49.7 հազ. ԱՄՆ դոլար («Կա ընդ Կո» ՍՊԸ կողմից ամբողջապես մարվել է ս.թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ վճարման ենթակա գումարը` 1,373 մլն դրամ, «Արգիշտի» համատիրությունը կատարել է 92% մարում, «Սաուտթերմ» ՍՊԸ կողմից մարումը կազմում է 80 տոկոս, «Հայռուսգազարդ» ՓԲԸ` 57%):

 

2.28. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Առողջապահական

համակարգի արդիականացման I և II ծրագրեր

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 01.01.2007-01.12.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. «Ընտանեկան բժշկության զարգացում» բաղադրիչ

- Ընտանեկան բժշկության 2-րդ կլինիկական կենտրոնի համար գնված և մատակարարված ապրանքները (9,658.0 հազ. դրամ արժեքով) ստուգման պահի դրությամբ նպատակին չէին ծառայում (շուրջ 17 ամիս): Ծախսը դիտվում է որպես անարդյունավետ:

- Շինարարական աշխատանքների պայմանագրով սահմանված ժամկետների խախտման հետևանքով չի գանձվել 1,226.5 հազ. դրամի տույժ, որը ենթակա է վերականգնման:

- «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին (ԾԻԳ) մատակարարված տպագրական նյութերը (15,134.7 հազ. դրամ) հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների պատճառով վերջնական հասցեատերերին չէին բաշխվել: Ծախսը դիտվում է որպես անարդյունավետ:

- Բժշկական սարքավորումների և կահույքի թվով 50 խմբաքանակներից 29-ը (67,848.1 հազ. դրամ արժեքով) բաշխված չեն և գտնվում են մատակարարի պահեստում, մինչդեռ դրանց վնասվելու հնարավորությունը բավականին բարձր է:

- 2007-2008 թթ. համար նախատեսված 40 համայնքներից 3-ն են դրամաշնորհ ստացել:

2. II Ծրագրի իրականացման ցածր տեմպեր

«Հիվանդանոցային ենթակառուցվածքների օպտիմալացում» և «Ինստիտուցիոնալ զարգացում» բաղադրիչները վերահսկվող ժամանակահատվածում կատարվել են համապատասխանաբար` 4.4% և 0.1%-ով:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին և   |

|Ծրագրի կառավարման խորհրդին`                                          |

|. Բարելավել Ծրագրի բաղադրիչների իրականացման տեմպերը:                 |

|. Ձեռնարկել միջոցներ կապալառուներից ուշացման տույժերը գանձելու       |

|ուղղությամբ:                                                         |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարի 25.03.2009 թ. թիվ 12/8-06-1278 գրությամբ տեղեկացվել է`

1. «Ընտանեկան բժշկության զարգացում» բաղադրիչ

Ձեռնարկված միջոցների արդյունքում.

- 2-րդ կլինիկական կենտրոնի համար գնված և մատակարարված ապրանքները` 9,658.0 հազ. դրամ, արդեն հանձնվել են ՀՀ ԱՆ ԱԱԻ-ին:

- Շինարարական աշխատանքների պայմանագրով սահմանված ժամկետների խախտման հետևանքով չգանձված 1,226.5 հազ. դրամի տույժն ամբողջությամբ վերականգնվել է:

- 15,134.7 հազ. դրամի մատակարարված տպագրական նյութերը արդեն բաշխվել են վերջնական հասցեատերերին:

- 67,848.1 հազ. դրամի բժշկական սարքավորումների և կահույքի 29 խմբաքանակն արդեն բաշխվել է հասցեատերերին:

 

2.29. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Թռչնագրիպին

հակազդման ծրագիր

 

Գյուղատնտեսության մասով

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 01.01.2006-01.06.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Ծրագրի իրականացման ցածր տեմպեր

01.06.2008 թ. դրությամբ Ծրագրի ժամկետի 60%-ը լրանալու պարագայում Ծրագիրն իրականացվել է ընդամենը 21.9%-ով:

2. Ծրագրով իրականացված վճարումներ

Ապրանքներ, սարքավորումներ կատեգորիայով կատարված վճարումները կազմում են` 845,735 ԱՄՆ դոլար, որից միայն 24,4%-ն է (206,776 ԱՄՆ դոլար) ուղղվել ծրագրի անմիջական նպատակի իրականացմանը (լաբորատոր և անասնաբուժական սարքավորումների և նյութերի ձեռք բերում), մնացած մասը ծախսվել է այլ ուղղություններով, դրանց ընտրությունը ուղղակի անհասկանալի է, օրինակ` 426,210 ԱՄՆ դոլար ծախսվել է մարդատար և բեռնատար ավտոմեքենաների (Նիվա, Գազել մակնիշի) ձեռք բերման համար, մինչդեռ ծրագրի նպատակի իրագործման տեսանկյունից դրանց իրական անհրաժեշտությունը հիմնավորված չէր:

3. «Անասնաբուժություն» բաղադրիչ

Ոչնչացված թռչունների դիմաց սեփականատերերին դրամական փոխհատուցում տրամադրելու համար 750.0 հազ. ԱՄՆ դոլար արժեքով նախատեսված «Փոխհատուցման հիմնադրամը» չի ստեղծվել:

- 240.0 հազ. ԱՄՆ դոլար արժեքով նախատեսված կենդանիների դիակների վերացման 16 բիոթերմալ բեկարի հորերը չեն կառուցվել, իսկ դրանց փոխարեն հետագայում նախատեսված շարժական դիակիզարանները ձեռք չեն բերվել:

- «Չվող թռչունների չուի տեղեկատվության թարմացման» հետազոտությունների` 47.5 հազ. ԱՄՆ դոլար արժեքով շարունակությունը չի իրականացվել:

- Պայմանագրերով նախատեսված ժամկետների խախտման համար կապալառուն չի վճարել 1,342.35 հազ. դրամ տույժ, որը ենթակա է վերականգնման:

 

Առողջապահության մասով

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 01.01.2007-01.12.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. «Առողջապահություն» բաղադրիչ

«ՄԵԴԻՏԵՔ» ՍՊԸ կողմից լաբորատոր սարքերի մատակարարում

- Ձեռք բերված 111,831.5 հազ. դրամ արժեքով լաբորատոր սարքավորումները չեն օգտագործվում:

- Մատակարարից չի գանձվել մատակարարման համար ուշացման տույժ` 1,979.7 հազ. դրամի չափով, որը ենթակա է վերականգնման:

- Ապրանքների ներմուծումը ազատված է հարկային և մաքսային պարտավորություններից, սակայն մատակարարը պայմանագրի գնի մեջ ներառել է մաքսային վճարումները` 4,131.1 հազ. դրամ արժեքով, որը ԾԻԳ-ի կողմից վճարվել է մատակարարին: Նշված գումարը ենթակա է վերականգնման:

- Հաղթող ճանաչված «Կապավոր» ԱԿ (17,644.6 հազ. դրամ արժեքով) և «Կարեն և Իդա» ՍՊԸ (42,916.2 հազ. դրամ արժեքով) մրցույթին մասնակցելիս չեն ներկայացրել նախատեսված` ֆինանսական միջոցների առկայությունը հավաստող փաստաթղթեր:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն ծրագրի իրականացման      |

|գրասենյակ» պետական հիմնարկին և  Ծրագրի կառավարման խորհրդին`          |

|. ձեռնարկել միջոցներ Ծրագրի տեմպերի բարելավման, արձանագրված          |

|թերությունների վերացման և  հաշվարկված տույժերի գանձման ուղղությամբ:  |

|«Առողջապահական ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին և     |

|Ծրագրի կառավարման խորհրդին`                                          |

|. ձեռնարկել միջոցներ` արձանագրված թերությունների վերացման, ինչպես    |

|նաև`  վերականգնման ենթակա գումարների գանձման ուղղությամբ:            |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

Առողջապահության մասով ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարի 25.03.2009 թ. թիվ 12/8-06-1278 գրությամբ տեղեկացվել է.

- Մատակարարման համար ուշացման տույժ` 1,979.7 հազ. դրամ, ամբողջությամբ վերականգնվել է:

- ԾԻԳ կպահանջի մատակարարից ներկայացնել ապրանքների ներմուծման համար կատարված հարկային և մաքսային վճարումները հավաստող փաստաթղթեր:

 

2.30. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` «Պատվարների

անվտանգության երկրորդ ծրագիր»

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակաշրջանը` 10.08.2004-01.10.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Ծրագրի իրականացման ցածր տեմպեր

2008 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ծրագիրն իրականացվել է 59.9%-ով, մինչդեռ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2009 թ.-ի մարտի 31-ին:

2. 22 պատվարների առաջնահերթ վերականգնման աշխատանքների մրցութային փաթեթներ (ընտրանքային ստուգում)

Մրցութային գործընթացում հաղթող ճանաչված «Աստղիկ-5» ՍՊ ընկերությունը (պայմանագրի արժեքը` 233,023.0 հազ. դրամ) տվյալ պահին, ըստ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության կողմից տրված տեղեկանքի, ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցել է պարտավորություններ` 5,783.9 հազ. դրամ գումարով, մինչդեռ համաձայն սահմանված կարգի, մրցույթի մասնակիցների համար հարկային և պետական պարտադիր սոցիալական ապահովագրության գծով պարտավորություններ չունենալը պարտադիր պայման է:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

.______________________________________________________________________.

|ՀՀ կառավարությանը.                                                    |

|Քննարկել Ծրագրի կատարման պլանավորման խնդիրը և  միջոցներ ձեռնարկել     |

|Ծրագրի իրականացման տեմպերի բարելավման ուղղությամբ:                    |

|«Ջրային տնտեսության զարգացման և  բարեփոխումների ծրագրերի իրականացման  |

|գրասենյակ» պետական հիմնարկին.                                         |

|Ձեռնարկել համապատասխան միջոցառումներ թույլ տրված խախտումների          |

|արդյունքում գանձման ենթակա, սակայն չգանձված գումարները պետական բյուջե |

|վերականգնելու ուղղությամբ:                                            |

.______________________________________________________________________.

 

2.31. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Կրթության

որակի և համապատասխանության ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 01.04.2007-30.09.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Ապրանքների ձեռք բերում

«Դավսար» ՍՊԸ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ համար մատակարարել է 57,000 եվրո արժողությամբ տպագրական սարքավորում` պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից ուշ, որի համար ընկերության նկատմամբ չի հաշվարկվել 1,499.0 եվրո գումարի տույժ: Հաշվի առնելով, որ մատակարարի կողմից ուշացման համար ԾԻԳ ուղարկված նամակը չունի համապատասխան հիմնավորում, տույժը ենթակա է վերականգնման:

2. Խորհրդատվություն և վերապատրաստում/սեմինարներ

- 179.2 հազ ԱՄՆ դոլարի չափով կնքված պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման համար խորհրդատուների ընտրությունն իրականացվել է Վարկային համաձայնագրով նախատեսված խորհրդատուների ընտրության պահանջների շեղումով:

- Windows օպերացիոն համակարգից բացի, այլ օպերացիոն համակարգերի ներդրմամբ համակարգիչների ձեռք բերումը զգալիորեն սահմանափակում է դրանցից օգտվելու հնարավորությունը, արդյունքում` դպրոցներն ինքնուրույն տեղադրում են Windows օպերացիոն համակարգ: Ստուգմամբ պարզվել է, որ վերահսկվող ժամանակաշրջանում ձեռք բերված համակարգիչների շուրջ 73%-ը (1773 հատ) ունեն UBUNTU օպերացիոն համակարգ:

3. Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների մշակում և ներդրում դպրոցներում

«Համակարգիչների շրջանառու հիմնադրամի» շրջանակներում դպրոցների կողմից համապատասխան բանկային հաշվին («HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ) կատարված վճարումների մնացորդը, ըստ առանձին տարիների, չի համապատասխանում «ՀՀ հանրակրթական դպրոցները համակարգիչներով ապահովելու և համակարգիչների շրջանառու համակարգ» ուղեցույցի պահանջներին: Բանկային հաշվին հավաքված գումարները կարող էին մուտքագրվել ոչ թե սովորական ընթացիկ հաշվին, այլ` ավանդային հաշվին, ինչի արդյունքում, որպես տոկոսավճար, կարող էր մուտքագրվել շուրջ 40,000.0 հազ. դրամ, դրա հնարավորությունը նախատեսված էր նաև ուղեցույցով: Արդյունքում, «Համակարգիչների շրջանառու հիմնադրամի համար շուրջ 40,000.0 հազ. դրամի օգուտը բաց է թողնվել:

4. Օժանդակություն կրճատված ուսուցիչներին

Վարկային համաձայնագրով «Օժանդակություն կրճատված ուսուցիչներին» կատեգորիայով նախատեսվել էր 1,788.4 հազ. ԱՄՆ դոլար: Ծրագիրն ավարտվել է 2007 թ. հունիսի 30-ին: Փաստացի ծախսը կազմել է 537.4 հազ. ԱՄՆ դոլար: Այնուհետև, վարկային համաձայնագրում 2007 թվականի նոյեմբերի 28-ին կատարված փոփոխության արդյունքում կատեգորիայով նախատեսված գումարը` 1,788.4 հազ. ԱՄՆ դոլար, նվազեցվել է և կազմել` 954.0 հազ. ԱՄՆ դոլար: Անհասկանալի է այս կատեգորիայով 954.0 հազ. ԱՄՆ դոլար նախատեսելը, եթե այլևս այս ուղղությամբ վճարումներ չէին իրականացվելու (ծրագիրն ավարտվել էր): Նախատեսվածից փաստացի ծախսված 537.4 հազ. ԱՄՆ դոլարի տարբերության արդյունքում առաջացած 416.6 հազ. ԱՄՆ դոլար վարկային միջոցները չեն օգտագործվել մինչև ծրագրի փակումը: Արդյունքում` ծրագրում ներգրավված ոչ արդյունավետ վարկային միջոցները` գումարով 416.6 հազ. ԱՄՆ դոլար, ենթակա են վերաբաշխման ծրագրի մյուս կատեգորիաների միջև:

5. Ծրագրի կառավարում

Պայմանագրով նախատեսված «Լանս» ՍՊԸ կողմից տրամադրված պրոյեկտորների պահեստային լամպերը չեն տրամադրվել դպրոցներին (53 հատ` 2,650.0 հազ. դրամ արժողությամբ): Գումարը ենթակա է վերականգնման:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ԾԻԳԻ-ի կառավարման խորհրդին և  ԾԻԳ-ին`                                |

|. «Դավսար» ՍՊԸ-ից գանձել մատակարարումն ուշացնելու համար նախատեսված   |

|տույժը:                                                              |

|. Խորհրդատուների ընտրությունն իրականացնել Վարկային համաձայնագրի      |

|ընթացակարգով` մասնավորապես խորհրդատուների որակավորման և  գնի հիման   |

|վրա մեթոդի կիրառումը:                                                |

|. Քննարկել դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնների համար ձեռք|

|բերվող համակարգիչների` Windows օպերացիոն համակարգով ապահովման        |

|անհրաժեշտությունը, քանի որ համակարգչային հմտությունների              |

|վերապատրաստումն իրականացվում են միայն Windows օպերացիոն համակարգով:  |

|. «Համակարգիչների շրջանառու հիմնադրամի» շրջանակներում դպրոցների      |

|կողմից կատարված վճարումներն օգտագործել նպատակային` միաժամանակ այդ    |

|գումարների մուտքագրման հաշիվը փոխելով ավանդային հաշվի:               |

|. Քննարկել «Օժանդակություն կրճատված ուսուցիչներին» կատեգորիայով      |

|նախատեսված` օգտագործման ոչ ենթակա միջոցների` ծրագրի շրջանակներում այլ|

|նպատակով օգտագործելու հնարավորությունը:                              |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարի 29.01.2009 թ. թիվ 21-01-19/12 գրությամբ տեղեկացվել է`

1. Ապրանքների ձեռք բերում

Պայմանագրով նախատեսված ժամկետից ուշ մատակարարելու համար «Դավսար» ՍՊԸ կողմից 1.499.0 եվրո գումարի չափով տույժն ամբողջությամբ վերականգնվել է:

2. Խորհրդատվություն և վերապատրաստում/սեմինարներ

- Խորհրդատուների ընտրության կատարման մասով Համաշխարհային բանկի կողմից Վարկային Համաձայնագրում պետք է կատարվի համապատասխան ճշտում, այդ նպատակով ԾԻԳ կողմից 2009 թվականի հունվարի 20-ին Համաշխարհային բանկ է ուղղվել համապատասխան գրություն:

- ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պայմանագիր է կնքել MICROSOFT ընկերության հետ, համաձայն դրա վարկային ծրագրով գնված համակարգիչներում տեղադրվելու է Windows օպերացիոն համակարգը:

3. Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների մշակում և ներդրում դպրոցներում

«Համակարգիչների շրջանառու հիմնադրամի» շրջանակներում դպրոցների կողմից կատարված վճարումների ընթացիկ հաշիվն ավանդային հաշվի փոխելու կապակցությամբ համապատասխան գրություններ են ուղարկվել Համաշխարհային բանկ և ՀՀ ֆինանսների նախարարություն` համաձայնություն ստանալու նպատակով: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համաձայնություն արդեն տրվել է:

4. Օժանդակություն կրճատված ուսուցիչներին

Համաշխարհային բանկի հետ համաձայնեցնելու արդյունքում «Օժանդակություն կրճատված ուսուցիչներին» կատեգորիայով չծախսված գումարը լրիվությամբ կվերաբաշխվի մյուս կատեգորիաների միջև: ՀՀ ֆինանսների նախարարի 08.01.2009 թ. գրությունը վարկային միջոցների վերաբաշխման մասին արդեն ուղարկվել է Համաշխարհային բանկ:

5. Ծրագրի կառավարում

«Լանս» ՍՊԸ արդեն ավարտել է 2,650.0 հազ. դրամ արժողությամբ պահեստային լամպերի բաշխումը դպրոցներին:

 

2.32. ՀՀ համայնքներում գազիֆիկացման աշխատանքների կատարման համար

բյուջեներից հատկացված միջոցների օգտագործում (արտածրագրային

վերահսկողության թեմա)

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` 01.01.2005-01.09.2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. «Մանշին» ՍՊԸ

ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ, Կողբավան, Վանանդ, Բագարան, Շենիկ համայնքները սնող գազատարների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման, կառուցման և համայնքների ներքին ցանցի շինմոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Արմավիրի մարզի տվյալ համայնքի գյուղապետարանի և «Մանշին» ՍՊԸ միջև կնքվել են համապատասխան պայմանագրեր` 298.5 մլն դրամ ընդհանուր գումարով: Ընկերության կողմից պայմանագրերում ամրագրված աշխատանքների կատարման համար սահմանված վերջնաժամկետները բազմիցս երկարաձգվել են, սակայն գազիֆիկացման հետ կապված աշխատանքները «Մանշին» ՍՊ ընկերության կողմից ավարտված չեն: Պայմանագրերը կնքվել են 2004, 2005 և 2006 թվականներին, սակայն մինչ ստուգման պահը աշխատանքներն ավարտված չէին:

2. «Մաննախ» ՍՊԸ

2006 թվականի հոկտեմբերի 2-ին «Մաննախ» ՍՊ ընկերության և Արագածավան, Արտենի համայնքների միջև կնքվել է եռակողմ պայմանագիր: Ըստ պայմանագրի գազիֆիկացման համար հատկացվել է 89 մլն դրամ: «Մաննախ» ՍՊ ընկերությանը Արտենի համայնքի բյուջեից փոխանցվել է 34 մլն դրամ, Արագածավան համայնքի բյուջեից` 51 մլն դրամ: 2008 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ արդեն ընկերության հաշվին փոխանցված ընդհանուր գումարը կազմել է 85 մլն դրամ, որի դիմաց ՍՊ ընկերությունը չի կատարել նախագծով նախատեսված աշխատանքները:

3. «Տեդաս» ՍՊԸ

2004 թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի և «Տեդաս» ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր` 52 մլն դրամ ընդհանուր արժեքով, որն ամբողջությամբ վճարվել է: Ըստ պայմանագրի աշխատանքների կատարման վերջնաժամկետը 2005 թ. նոյեմբերի 30-ից երկարաձգվել է մինչև 2006 թ. մայիսի 10-ը, որից հետո կրկին ՍՊ ընկերությունը չի կատարել նախագծով նախատեսված աշխատանքները:

Ծանոթություն. ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 26/1 որոշմամբ «ՀՀ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի գազիֆիկացման աշխատանքների կատարման նպատակով «Տեդաս» ՍՊԸ կողմից պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունը» ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«Մանշին», «Մաննախ», «Տեդաս» ՍՊԸ-ների և Վանանդ, Կողբավան, Բագարան, Երվանդաշատ, Շենիկ, Արտամետ, Արագածավան, Արտենի համայնքների գյուղապետարանների միջև կնքված պայմանագրային պարտավորությունները մանրամասն ներկայացված են աղյուսակ 1-ում:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ վերահսկիչ պալատ
23.03.2009
N 9/1
Որոշում