Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2008 (7-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2008 (7-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2008

(7-րդ մաս)

 

աղյուսակ 1 (հազ. դրամ)

.__________________________________________________________________

|Պատվիրատու/     |Պայմանա- |Համայնք- |Կատարված |Վճարված  |Պայմանա-|

|Կապալառու       |գրի ընդ- |ների բյու|աշխատանք-|գումարնե-|գրերի   |

|                |հանուր   |ջեներից  |ներն` ըստ|րի դիմաց |կնքման  |

|                |արժեքը   |փոխանցված|տեղեկանք-|չկատարված|տարեթիվը|

|                |         |գումարնե-|ների     |աշխատանք-|        |

|                |         |րը       |         |ներ      |        |

|________________|_________|_________|_________|_________|________|

|Վանանդ/(Մանշին  | 65,000.0| 65,000.0| 55,680.0| 9,320.0 |14.04.05|

|ՍՊԸ)            |         |         |         |         |        |

|                |         |         |         |         |        |

|________________|_________|_________|_________|_________|________|

|Կողբավան/(Մանշին| 32,000.0| 30,000.0|  1,896.8| 28,103.2|14.04.05|

|ՍՊԸ)            |         |         |         |         |        |

|                |         |         |         |         |        |

|________________|_________|_________|_________|_________|________|

|Բագարան/(Մանշին | 60,000.0| 45,900.0| 14,537.2| 31,362.8|14.04.05|

|ՍՊԸ)            |         |         |         |         |        |

|                |         |         |         |         |        |

|________________|_________|_________|_________|_________|________|

|Երվանդաշատ/     | 60,000.0| 33,044.6|  2,630.0| 30,414.6|14.04.05|

|(Մանշին ՍՊԸ)    |         |         |         |         |        |

|                |         |         |         |         |        |

|________________|_________|_________|_________|_________|________|

|Շենիկ/(Մանշին   | 81,500.0| 78,700.0| 28,815.6| 49,884.3|10.03.05|

|ՍՊԸ)            |         |         |         |         |        |

|                |         |         |         |         |        |

|                |         |         |         |         |        |

|                |         |         |         |         |        |

|________________|_________|_________|_________|_________|________|

|Արտամետ/(Տեդաս  | 52,000.0| 52,000.0| 25,000.0| 27,000.0|24.12.04|

|ՍՊԸ)            |         |         |         |         |        |

|________________|_________|_________|_________|_________|________|

|Արագածավան,     |89,000.0 | 85,000.0| 42,000.0| 43,000.0|02.10.06|

|Արտենի/(Մաննախ  |որից պ/բ |         |         |         |        |

|ՍՊԸ)            |70,000.0 |         |         |         |        |

|                |հ/բ      |         |         |         |        |

|                |19,000.0 |         |         |         |        |

|________________|_________|_________|_________|_________|________|

|Ընդամենը        |439,500.0|389,644.6|170,559.5|219,085.0|        |

.__________________________________________________________________

 

._________________  _____________________________________________.

|Պատվիրատու/     |  |Աշխատանքների|Պայմանագրերի ժամկետների        |

|Կապալառու       |  |ավարտն` ըստ |վերանայում, երկարաձգում        |

|                |  |պայմանագրերի|                               |

|                |  |            |                               |

|                |  |            |                               |

|                |  |            |                               |

|________________|  |____________|_______________________________|

|Վանանդ/(Մանշին  |  |  01.11.05  |N1 մինչև  30.09.06 թ           |

|ՍՊԸ)            |  |            |N2 29.09.06 թ մինչև  30.09.07 թ|

|                |  |            |N3 30.09.07 թ մինչև  21.07.08 թ|

|________________|  |____________|_______________________________|

|Կողբավան/(Մանշին|  |  01.11.05  |N1 մինչև  30.09.06 թ           |

|ՍՊԸ)            |  |            |N2 29.09.06 թ մինչև  30.09.07 թ|

|                |  |            |N3 10.09.07 թ մինչև  21.07.08 թ|

|________________|  |____________|_______________________________|

|Բագարան/(Մանշին |  |  01.11.05  |N1 մինչև  30.09.06 թ           |

|ՍՊԸ)            |  |            |N2 29.09.06 թ մինչև  30.09.07 թ|

|                |  |            |N3 10.09.07 թ մինչև  21.07.08 թ|

|________________|  |____________|_______________________________|

|Երվանդաշատ/     |  |  01.11.05. |N1 մինչև  30.09.06 թ           |

|(Մանշին ՍՊԸ)    |  |            |N2 29.09.06 թ մինչև  30.09.07 թ|

|                |  |            |N3 10.09.07 թ մինչև  21.07.08 թ|

|________________|  |____________|_______________________________|

|Շենիկ/(Մանշին   |  |  25.12.05  |25.12.05 թ. մինչև  08.01.06 թ.,|

|ՍՊԸ)            |  |            |10.08.06 թ.-30.11.06 թ.        |

|                |  |            |30.11.06 թ.-25.04.07 թ.        |

|                |  |            |25.04.07 թ.-31.07.07 թ.        |

|                |  |            |31.07.07 թ.-31.07.08 թ.        |

|________________|  |____________|_______________________________|

|Արտամետ/(Տեդաս  |  |  30.11.05  |10.03.06 թ. այլ պայմանագրեր    |

|ՍՊԸ)            |  |            |կնքված չեն                     |

|________________|  |____________|_______________________________|

|Արագածավան,     |  |  30.12.06  |30.12.06 թ. մինչև  30.11.07 թ. |

|Արտենի/(Մաննախ  |  |            |26.11.07 թ.-30.09.08 թ.        |

|ՍՊԸ)            |  |            |                               |

|                |  |            |                               |

|                |  |            |                               |

|________________|  |____________|_______________________________|

|Ընդամենը        |  |            |                               |

._________________  _____________________________________________.

 

Ծանոթություն. ՀՀ վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում «Մանշին» և «Մաննախ» ՍՊԸ-ների խնդրանքով չկատարված աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվել.

«Մանշին» ՍՊԸ համար` Վանանդ համայնքում 25.03.2009 թ., Կողբավան համայնքում 15.05.2009 թ., Շենիկ համայնքում 15.06.2009 թ. և Բագարան ու Երվանդաշատ համայնքներում 01.07.2009 թ.,

«Մաննախ» ՍՊԸ համար` Արտենի և Արագածավան համայնքներում 01.06.2009 թ.:

 

2.33.»Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական

կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիր (արտածրագրային

վերահսկողության թեմա)

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակաշրջանը` «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության մասով` 2004-2008 թթ., իսկ «Արիաց Գրուպ» ՍՊ ընկերության մասով` 2007-2008 թթ.:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ

Ընկերությունը 2004-2006 թթ. համար նախատեսված 746.2 մլն դրամ արժողությամբ 132 բնակարանի փոխարեն հանձնել է միայն 70-ը, մնացած 62 բնակարանները` 295 մլն դրամ արժողությամբ, 2008 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնված չէին:

2005 թվականի ընթացքում ընկերության կողմից հանձնված և պատվիրատուի կողմից ընդունված թվով 12 բնակարաններից յուրաքանչյուրի ընդհանուր մակերեսը պակաս է սահմանված 38 մ2:

Ըստ հաստատված տեխնիկական բնութագրերի պետք է գնվեին մեկ սենյականոց տիպային բնակարաններ` առանձին կոմունալ հարմարություններով, ջեռուցման համակարգով, սալիկապատված սանհանգույցով, բնակելի մասի հատակը` մանրահատակ, բնակարանը պետք է լիներ բնակության համար պատրաստի վիճակում և չունենար վերանորոգման կարիք: Մինչդեռ, հանձնաժողովի կողմից ուսումնասիրված բոլոր բնակարաններում բացակայել է ջեռուցման համակարգը, բնակելի մասում` մանրահատակը, թվով 13 բնակարաններ գտնվում են տեխնիկական հարկերում, ոչ բնակելի տարածքներում: Մասնագիտական հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ բնակպայմանները չեն համապատասխանում գործող ինժեներական և սանիտարական նորմերին: Տեխնիկական հարկերում բնակելի տարածքների ձեռք բերման ուղղությամբ կատարված ծախսը` 92,200.0 հազ. դրամ, համարում ենք ոչ արդյունավետ:

 

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից տվյալ ծրագրի նկատմամբ վերահսկողությունն իրականացվել է 2008 թվականի սեպտեմբերի 8-ից և ավարտվել սեպտեմբերի 25-ին: Սեպտեմբերի 27-ին արձանագրությունը ծանոթացման նպատակով ներկայացվել է «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության ղեկավարությանը: Սեպտեմբերի 29-ին և 30-ին «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից չկատարած աշխատանքի դիմաց 296.2 մլն դրամ վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:

 

Ձեռք բերված բնակարաններից մեկը

 

----------------------------------

ԻՐՏԵԿ - բնակարանի նկարը չի բերվում

 

2. «Արիաց գրուպ» ՍՊԸ

2007 թ. դեկտեմբերի 24-ին պետական գնումների գործակալության և «Արիաց գրուպ» ՍՊ ընկերության միջև կնքվել է 344.7 մլն դրամի գնման պայմանագիր, որի հիման վրա ամբողջ գումարը, որպես կանխավճար, փոխանցվել է ընկերությանը: «Արիաց գրուպ» ՍՊ ընկերության կողմից 2008 թվականի ընթացքում գնվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել պայմանագրով նախատեսված 45-ի փոխարեն թվով 19 բնակարան, այդ թվում 11-ը` Էջմիածին, 4-ը` Հրազդան, երեքը` Վանաձոր, մեկը` Սպիտակ քաղաքներում: Հրազդան քաղաքում թվով 4 բնակարանները ձեռք են բերվել Շինտրեստի հանրակացարանի N 1 մասնաշենքում, որը գտնվում է խիստ անմխիթար և բնակության համար ոչ պիտանի վիճակում, որի պատճառով դրանք չեն ընդունվել պատվիրատուի կողմից, թեև 2008 թվականի մարտ-հունիս ամիսների ընթացքում դրանք արդեն ձևակերպվել էին որպես պետական սեփականություն: Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի թիվ 6 շենքում «Արիաց գրուպ» ընկերության կողմից ձեռք բերված թվով 11 բնակարանները գտնվում են ոչ բնակելի հարկերում:

Ձեռք բերված 15 բնակարանների համար հատկացված միջոցները` 92,000.0 հազ. դրամ, դիտվում է որպես անարդյունավետ ծախս:

«Արիաց գրուպ» ՍՊԸ հատկացված միջոցներից 252,700.0 հազ. դրամը ենթակա է վերականգնման:

 

Մանկատան շրջանավարտների համար ձեռք բերված բնակարաններ

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - բնակարանների նկարները չեն բերվում:

 

Ծանոթություն. Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է նաև, որ ծրագրի շրջանակներում 2008 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 335 մլն դրամի սահմաններում մանկատների շրջանավարտների բնակապահովման ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից որևէ աշխատանք չի կատարվել:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ կառավարությանը`                                                   |

|. Քննարկել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական            |

|կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի հետագա իրականացման      |

|հարցը, միջոցառումներ ձեռնարկել ծրագրի լիարժեք կատարումն ապահովելու   |

|ուղղությամբ և  խախտումներ ու բացթողումներ թույլ տրված պաշտոնատար     |

|անձանց ենթարկել պատասխանատվության:                                   |

|. Հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակներում գնված և  շահառուներին       |

|տրամադրված բնակարանները մասամբ չեն համապատասխանում կնքված            |

|գործակալական պայմանագրերով հաստատված տեխնիկական բնութագրերի          |

|պահանջներին, առաջարկում է համապատասխան նախարարությունների միջոցով    |

|սեղմ ժամկետում ամփոփել յուրաքանչյուր բնակարանի մասով տեխնիկական      |

|բնութագրից թույլ տրված շեղումը և  մշակել թերությունների ու           |

|բացթողումների վերացման աշխատանքային ծրագիր ու ժամանակացույց:         |

._____________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը 2008 թվականի նոյեմբերի 5-ին և դեկտեմբերի 3-ին կայացրել է համապատասխան որոշումներ` «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի կատարման նպատակով հատկացված բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը «Սոկոլ Գրուպ» և «Արիաց Գրուպ» ՍՊԸ-ների մասերով ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու մասին:

 

2.34. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն (ընթացիկ

հաշվետվությունը պարունակում է «հույժ գաղտնի» տեղեկատվություն)

 

2.35. «ՀՀ պետական բյուջեներով նախատեսված հիմնական խմբին չդասվող այլ

ծախսային ծրագրերով ՀՀ պետական այլ մարմիններին հատկացված միջոցների

օգտագործման նկատմամբ իրականացրած վերահսկողության արդյունքների

մասին» (ընթացիկ հաշվետվությունը պարունակում է «հույժ գաղտնի»

տեղեկատվություն)

 

3. Վերահսկիչ պալատի միջազգային հարաբերությունները

 

Հաշվետու տարում Վերահսկիչ պալատի միջազգային համագործակցության շրջանակը նախորդ տարիների համեմատ կտրուկ մեծացել է:

1. Արտաքին հարաբերություններում Վերահսկիչ պալատի գործունեությունն ուղղված էր INTOSAI, EUROSAI և ASSOSAI, ինչպես նաև ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի շրջանակներում տարվող աշխատանքներին, մասնավորապես Վերահսկիչ պալատի տարբեր պատվիրակություններ և աշխատակիցներ համագործակցության խորացման, ուսուցման և վերապատրաստման նպատակով մասնակցել են հետևյալ միջոցառումներին.

- 2008 թ., ապրիլ 9-11, ք. Բեռլին, EUROSAI «Բարձրագույն վերահսկիչ մարմինների կառավարում» միջազգային կոնֆերանս,

- 2008 թ., մայիս 19-22, ք. Մոսկվա, INTOSAI, «Առանցքային ազգային ցուցանիշներ» միջազգային կոնֆերանս,

- 2008 թ., հունիս 1-6, ք. Կրակով, EUROSAI-ի 7-րդ համաժողով,

- 2008 թ., հուլիս 20-30, ք. Սոֆիա, ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր, «Ճանաչողական և փոխգործակցության պաշտոնական այց Բուլղարիայի Հանրապետության աուդիտի ազգային գրասենյակ»,

- 2008 թ., սեպտեմբեր 3-5, ք. Մոսկվա, ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 8-րդ համագումար,

- 2008 թ., հոկտեմբեր 2-3, ք. Վիլնյուս, EUROSAI, «Ֆինանսական վերահսկողության ստանդարտներ» միջազգային կոնֆերանս,

- 2008 թ., հոկտեմբեր 22-24, ք. Պրզնո, EUROSAI, «Մարդկային ռեսուրսների կառավարում» միջազգային կոնֆերանս,

- 2008 թ., դեկտեմբեր 17, ք. Մոսկվա, ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի «Առանցքային ազգային ցուցանիշների փորձագիտական խումբ»:

2. Միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքներում նույնպես արձանագրվել են էական հաջողություններ: Այսպես.

- Վերահսկիչ պալատի և Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ) հայաստանյան գրասենյակի միջև հարաբերությունները տեղափոխվել են որակապես նոր փուլ: Հաշվետու տարվա ընթացքում գերմանացի պաշտոնյաները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել նաև Վերահսկիչ պալատի նախագահի հետ, դրանց արդյունքում Գերմանիայի հաշվիչ պալատի հետ ձեռք են բերվել համագործակցության նոր պայմանավորվածություններ, հատկապես տեխնիկական աջակցությանը զուգահեռ, 2009 թվականին նախատեսվում է Գերմանիայի հաշվիչ պալատի մասնագետների հետ իրականացնել համատեղ վերահսկողություն, որը եվրոպական համագործակցության նոր էջ կլինի Հայաստանի արտաքին պետական վերահսկողության պատմության մեջ: Բացի այդ, գերմանացի փորձագետների կողմից Երևանում կազմակերպվել են և դեռ նախատեսվում է կազմակերպել տարբեր սեմինարներ և համաժողովներ:

- Վերահսկիչ պալատի և Համաշխարհային բանկի համագործակցությունն իր հերթին նույնպես խորացել է: Ավարտվեց «Պետական հատվածի արդիականացման» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերվող տևական աջակցությունը և, արդեն իսկ, կողմերը նոր և լուրջ հիմքեր են դրել առաջիկայում Վերահսկիչ պալատին աջակցել կարողությունների զարգացման, վերահսկողության ուժեղացման և կադրերի վերապատրաստման ուղղությամբ:

Հաշվետու տարում իրականացվող վերահսկողության ամենաթեժ պահին Վերահսկիչ պալատի և Համաշխարհային բանկի ղեկավարները պաշտոնապես հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ, հատկապես, նշվում էր, որ վերահսկողության բնագավառում և կոռուպցիայի դեմ պայքարում Համաշխարհային բանկն աջակցում և աջակցելու է Վերահսկիչ պալատին:

Համաշխարհային բանկն ու Վերահսկիչ պալատը սկսել են համագործակցել նաև ինչպես պետական, այնպես էլ` վարկային ծրագրերի շրջանակներում գնումների համակարգի արդյունավետության բարձրացման բնագավառում:

- Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման գործակալության (USAID) միջոցներով իրականացվող հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում սկիզբ դրվեց Վերահսկիչ պալատի և «Կասալս ենդ ասոշիեյթս» ընկերության հետ համագործակցությանը:

Այդ շրջանակներում արդեն կազմակերպվել է Վերահսկիչ պալատի պատվիրակության ճանաչողական և համագործակցությանն ուղղված այցը Բուլղարիայի Հանրապետություն: Բացի այդ, տարբեր միջազգային փորձագետների կողմից խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել Վերահսկիչ պալատին, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում ժամանակակից մեթոդաբանության կիրառման ուղղությամբ:

3. Էապես ընդլայնվել է միջազգային երկկողմ հարաբերությունների աշխարհագրությունը, բարձրացել է դրանց արդյունավետությունը, ինչպես նաև լուրջ հիմքեր են ստեղծվել փոխհարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար, հատկապես Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Բուլղարիայի բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ:

4. Մինչև 2010 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության պահանջներից ելնելով նաև առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերել միջազգային հարաբերությունները ԱՊՀ շրջանակներում: Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 8-րդ համագումարում Վերահսկիչ պալատի նախագահի նախաձեռնությամբ համաձայնություն ձեռք բերվեց 2010 թվականին 10-րդ համագումարը անցկացնել Երևանում, որով նշված խորհուրդը կնախագահի Հայաստանը:

 

4. Հավելված և տեղեկանքներ

 

հավելված 1, հազ. դրամ

.______________________________________________________________________

|Հ/|Վերահսկվող օբյեկտ   |Ֆինանսական |Արձանագրված| Վերականգնված է      |

|Հ |                    |խախտումներ |խախտման    |_____________________|

|  |                    |և  թերութ- |չափը, որը  |գումարով |աշխատանքով |

|  |                    |յուններ    |ենթակա է   |         |           |

|  |                    |           |վերականգնը-|         |           |

|  |                    |           |ման        |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

| 1|ՀՀ գյուղատնտեսության| 220,342.5 | 220,342.5 | 12,858.1| 150,012.0 |

|  |նախարարություն      |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

| 2|ՀՀ բնապահպանության  | 221,937.7 |  61,755.3 |         |           |

|  |նախարարություն      |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

| 3|ՀՀ քաղաքաշինության  | 422,791.8 | 190,084.4 | 45,061.9|  140,778.2|

|  |նախարարություն      |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

| 4|ՀՀ տրանսպորտի և     | 189,069.6 | 126,521.3 | 35,766.8|   62,548.3|

|  |կապի նախարարություն |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

| 5|ՀՀ առողջապահության  | 940,555.5 | 150,842.5 | 8,935.0 |  998,460.0|

|  |նախարարություն      |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

| 6|ՀՀ Սյունիքի         | 250,936.4 | 108,924.0 | 13,417.4|  96,549.7 |

|  |մարզպետարան         |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

| 7|ՀՀ Սյունիքի մարզի   | 330,885.1 | 232,762.6 | 61,154.1|  13,375.0 |

|  |համայնքներ          |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

| 8|ՀՀ Գեղարքունիքի     | 155,223.4 | 147,913.8 | 42,849.5|  54,312.2 |

|  |մարզպետարան         |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

| 9|ՀՀ Գեղարքունիքի     | 291,853.7 | 167,950.0 | 57,021.5|  9,303.9  |

|  |մարզի համայնքներ    |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|10|ՀՀ Արարատի          |  26,794.6 |  26,794.6 | 1,229.0 |  3,453.1  |

|  |մարզպետարան         |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|11|ՀՀ Արարատի մարզի    |  35,450.9 |  36,109.9 | 4,590.0 |  2,335.4  |

|  |համայնքներ          |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|12|Երևան  քաղաքի       |2,838,563.3|2,838,563.3| 68,501.2|           |

|  |Կենտրոն համայնք     |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|13|Երևան  քաղաքի       | 91,000.0  |  16,519.4 |  334.3  |           |

|  |Դավթաշեն համայնք    |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|14|Երևան  քաղաքի Նոր   | 108,345.5 |  89,170.5 |         |           |

|  |Նորք համայնք        |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|15|Սևան  ազգային պարկ  | 95,576,8  |  95,576.8 |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|16|Բնական պաշարների    | 13,429.8  |  1,335.0  |  853.8  |           |

|  |կառավարում և        |           |           |         |           |

|  |չքավորության        |           |           |         |           |

|  |նվազեցման ծրագիր    |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|17|Գյուղական           | 81,056.1  |  1,844.4  | 1,844.4 |           |

|  |ձեռնարկությունների  |           |           |         |           |

|  |և  փոքրածավալ       |           |           |         |           |

|  |առևտրային           |           |           |         |           |

|  |գյուղատնտեսության   |           |           |         |           |

|  |զարգացման ծրագիր    |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|18|Գյուղական տարածքների|  28,863.4 |  28,863.4 |28,863.4 |           |

|  |տնտեսական զարգացման |           |           |         |           |

|  |ծրագիր              |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|19|Արտադրական          | 118,979.4 | 108,273.0 | 3,606.4 |           |

|  |ենթակառուցվածքների  |           |           |         |           |

|  |վերականգնման ծրագիր |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|20|Դատաիրավական        |  11,572.2 | 11,572.2  |  194.5  |           |

|  |բարեփոխումների      |           |           |         |           |

|  |երկրորդ ծրագիր      |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|21|Քաղաքային ջեռուցում | 245,100.0 | 245,100.0 |164,910.0|           |

|  |ծրագիր              |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|22|Առողջապահության     |  93,867.3 |  1,226.5  | 1,226.5 |           |

|  |համակարգի           |           |           |         |           |

|  |արդիականացման ծրագիր|           |           |         |           |

|  |(I, II)             |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|23|Թռչնագրիպին         |  7,453.2  |  7,453.2  | 1,979.7 |           |

|  |հակազդելու ծրագիր   |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|24|Կրթության որակի և   |3,273.9    |3.273.9    |623.9    |2,650.0    |

|  |համապատասխանության  |           |           |         |           |

|  |ծրագիր              |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|25|ՀՀ համայնքներում    | 435,500.0 | 435,500.0 |         |           |

|  |գազիֆիկացման        |           |           |         |           |

|  |աշխատանքների        |           |           |         |           |

|  |իրականացման ծրագիր  |           |           |         |           |

|__|____________________|___________|___________|_________|___________|

|26|«Պետական            | 825,100.0 | 640,900.0 |296,200.0|           |

|  |աջակցություն ՀՀ     |           |           |         |           |

|  |մանկական            |           |           |         |           |

|  |խնամակալական        |           |           |         |           |

|  |կազմակերպությունների|           |           |         |           |

|  |շրջանավարտներին»    |           |           |         |           |

|  |ծրագիր              |           |           |         |           |

|_______________________|___________|___________|_________|___________|

| ԸՆԴԱՄԵՆԸ              |8,083,522.1|5,995,172.5|852,020.5|1,533,777.8|

.______________________________________________________________________

 

.________________________  _______________.

|Հ/|Վերահսկվող օբյեկտ   |  |Արձանագրվել է |

|Հ |                    |  |անարդյունավետ |

|  |                    |  |ծախս          |

|  |                    |  |              |

|  |                    |  |              |

|  |                    |  |              |

|__|____________________|  |______________|

| 1|ՀՀ գյուղատնտեսության|  |              |

|  |նախարարություն      |  |              |

|__|____________________|  |______________|

| 2|ՀՀ բնապահպանության  |  |  160,182.4   |

|  |նախարարություն      |  | (տեղեկանք 1) |

|__|____________________|  |______________|

| 3|ՀՀ քաղաքաշինության  |  |  232,707.4   |

|  |նախարարություն      |  | (տեղեկանք 2) |

|__|____________________|  |______________|

| 4|ՀՀ տրանսպորտի և     |  |  62,548.3    |

|  |կապի նախարարություն |  | (տեղեկանք 3) |

|__|____________________|  |______________|

| 5|ՀՀ առողջապահության  |  |  789,713.0   |

|  |նախարարություն      |  | (տեղեկանք 4) |

|__|____________________|  |______________|

| 6|ՀՀ Սյունիքի         |  |  142,012.4   |

|  |մարզպետարան         |  | (տեղեկանք 5) |

|__|____________________|  |______________|

| 7|ՀՀ Սյունիքի մարզի   |  |  98,682.5    |

|  |համայնքներ          |  | (տեղեկանք 6) |

|__|____________________|  |______________|

| 8|ՀՀ Գեղարքունիքի     |  |   7,309.6    |

|  |մարզպետարան         |  | (տեղեկանք 7) |

|__|____________________|  |______________|

| 9|ՀՀ Գեղարքունիքի     |  |  18,695.0    |

|  |մարզի համայնքներ    |  | (տեղեկանք 8) |

|__|____________________|  |______________|

|10|ՀՀ Արարատի          |  |              |

|  |մարզպետարան         |  |              |

|__|____________________|  |______________|

|11|ՀՀ Արարատի մարզի    |  |              |

|  |համայնքներ          |  |              |

|__|____________________|  |______________|

|12|Երևան  քաղաքի       |  |              |

|  |Կենտրոն համայնք     |  |              |

|__|____________________|  |______________|

|13|Երևան  քաղաքի       |  |              |

|  |Դավթաշեն համայնք    |  |              |

|__|____________________|  |______________|

|14|Երևան  քաղաքի Նոր   |  |              |

|  |Նորք համայնք        |  |              |

|__|____________________|  |______________|

|15|Սևան  ազգային պարկ  |  |              |

|__|____________________|  |______________|

|16|Բնական պաշարների    |  |   12,094.8   |

|  |կառավարում և        |  | (տեղեկանք 9) |

|  |չքավորության        |  |              |

|  |նվազեցման ծրագիր    |  |              |

|__|____________________|  |______________|

|17|Գյուղական           |  |   79,211.7   |

|  |ձեռնարկությունների  |  | (տեղեկանք 10)|

|  |և  փոքրածավալ       |  |              |

|  |առևտրային           |  |              |

|  |գյուղատնտեսության   |  |              |

|  |զարգացման ծրագիր    |  |              |

|__|____________________|  |______________|

|18|Գյուղական տարածքների|  |              |

|  |տնտեսական զարգացման |  |              |

|  |ծրագիր              |  |              |

|__|____________________|  |______________|

|19|Արտադրական          |  |   10,706.4   |

|  |ենթակառուցվածքների  |  |(տեղեկանք 111)|

|  |վերականգնման ծրագիր |  |              |

|__|____________________|  |______________|

|20|Դատաիրավական        |  |              |

|  |բարեփոխումների      |  |              |

|  |երկրորդ ծրագիր      |  |              |

|__|____________________|  |______________|

|21|Քաղաքային ջեռուցում |  |              |

|  |ծրագիր              |  |              |

|__|____________________|  |______________|

|22|Առողջապահության     |  |   92,640.8   |

|  |համակարգի           |  | (տեղեկանք 12)|

|  |արդիականացման ծրագիր|  |              |

|  |(I, II)             |  |              |

|__|____________________|  |______________|

|23|Թռչնագրիպին         |  |              |

|  |հակազդելու ծրագիր   |  |              |

|__|____________________|  |______________|

|24|Կրթության որակի և   |  |              |

|  |համապատասխանության  |  |              |

|  |ծրագիր              |  |              |

|__|____________________|  |______________|

|25|ՀՀ համայնքներում    |  |              |

|  |գազիֆիկացման        |  |              |

|  |աշխատանքների        |  |              |

|  |իրականացման ծրագիր  |  |              |

|__|____________________|  |______________|

|26|«Պետական            |  |   184,200.0  |

|  |աջակցություն ՀՀ     |  | (տեղեկանք 13)|

|  |մանկական            |  |              |

|  |խնամակալական        |  |              |

|  |կազմակերպությունների|  |              |

|  |շրջանավարտներին»    |  |              |

|  |ծրագիր              |  |              |

|_______________________|  |______________|

| ԸՆԴԱՄԵՆԸ              |  |  1,890,704.3 |

.________________________  _______________.

 

տեղեկանք 1

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգի    |  2,600.0   |

|  |մշակման աշխատանքներ                              |            |

|__|_________________________________________________|____________|

|2.|Բնության հատուկ պահպանվող տարածքների             |  25,000.0  |

|  |վերանայման, սահմանների ճշտման և  քարտեզագրման    |            |

|  |աշխատանքներ                                      |            |

|__|_________________________________________________|____________|

|3.|Ծաղկաձորի օդային ավազանի աղտոտվածության          |  31,752.0  |

|  |մոնիտորինգի կայանի ստեղծում և  շահագործում       |            |

|__|_________________________________________________|____________|

|4.|Հիդրոլոգիական նավի գնման համար բյուջեից          |  73,068.4  |

|  |հատկացված գումարի (153,000.0 հազ. դրամ) և  ըստ   |            |

|  |հանրապետություն ներմուծված մաքսային փաստաթղթի    |            |

|  |ապրանքի արժեքի (79,931.6 հազ. դրամ)              |            |

|  |տարբերություն                                    |            |

|__|_________________________________________________|____________|

|5.|Սևանա  լճի ափին սպորտային նավերի ակումբի         |  27,762.0  |

|  |շինարարության նախագծային և  մտադրության          |            |

|  |հռչակագրի մշակումների աշխատանքներ                |            |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 2

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Արհեստական թանկացրած և  ապրանքների նախահաշիվները | 100,323.8  |

|  |գերազանցող գումարներ                             |            |

|__|_________________________________________________|____________|

|2.|Նախագծահետազոտական աշխատանքների իրականացում      |  15,300.0  |

|  |(Սևանա  լճի առափնյա տարածքներ)                   |            |

|__|_________________________________________________|____________|

|3.|Բնակարանային ապահովում բնակարանների գնման        | 110,916.0  |

|  |վկայագրերի տրամադրում                            |            |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 3

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|4908 հատ ճանապարհային նշանները և  10024 գծ/մետր  |  62,548.3  |

|  |երկաթյա ցինկապատ ձողերը չէին օգտագործվել         |            |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 4

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|126411 սրվակ ինսուլինի գնման համար չտնտեսված     |  75,205.5  |

|  |գումար (պիտանելիության ժամկետի                   |            |

|  |անհամապատասխանություն)                           |            |

|__|_________________________________________________|____________|

|2.|Հանրապետություն ներմուծված դեղերի գնման համար    | 453,738.1  |

|  |արհեստական թանկացումներ                          |            |

|__|_________________________________________________|____________|

|3.|ժամանակին չբաշխելու հետևանքով  պիտանելիության    |  60,761.4  |

|  |ժամկետը կորցրած դեղորայք                         |            |

|__|_________________________________________________|____________|

|4.|17 անվանում դեղերի համար շուկայական նվազագույն   |  200,008.0 |

|  |գներից ավելի վճարված գումար                      |            |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 5

 

ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային թանկացում|  39,462.0  |

|__|_________________________________________________|____________|

|2.|Սիսիանի Որոտան գյուղի դպրոցի տանիքի վերակառուցման|  7,171.5   |

|  |աշխատանքներ                                      |            |

|__|_________________________________________________|____________|

|3.|Սառնակունք գյուղի դպրոցի հատակի վերանորոգման     |  2,100.0   |

|  |աշխատանքներ                                      |            |

|__|_________________________________________________|____________|

|4.|Շաքի գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներ      |   2,040.0  |

|__|_________________________________________________|____________|

|5.|Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում (Սրաշեն,   |  22,900.0  |

|  |Շամբ, Լծեն, Վերին Շիշկերտ) բնակելի շենքեր ձեռք   |            |

|  |բերելու և  դրանք հետագայում որպես դպրոց          |            |

|  |վերակառուցելու ծրագիր                            |            |

|__|_________________________________________________|____________|

|6.|Լեռնաձոր գյուղի փայտյա տնակներում ժամանակավորապես|   66,631.0 |

|  |բնակեցված ընտանիքների բնակարանների լուծման ծրագիր|            |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 6

 

ՀՀ Սյունիքի մարզի համայնքներ

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Աղիտու համայնք, խողովակների վաճառք               |  16,905.0  |

|__|_________________________________________________|____________|

|2.|Ախլաթյան համայնք, խողովակների վաճառք             |  43,627.5  |

|__|_________________________________________________|____________|

|3.|Բալաք համայնք, խողովակների վաճառք                |  35,350.0  |

|__|_________________________________________________|____________|

|4.|Որոտան համայնք, խողովակների վաճառք               |   2,800.0  |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 7

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Գեղամասարի ջրագծի կառուցում                      |   7,309.6  |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 8

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներ

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Վարդենիս քաղաք, խողովակների վաճառք               |  18,695.0  |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 9

 

Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Գյուղատնտեսական աշխատանքներ (հողի լաբորատոր      |  9,427.6   |

|  |հետազոտություն):                                 |            |

|__|_________________________________________________|____________|

|2.|Անտառաշինական և  անտառավերականգնման աշխատանքներ  |  2,667.2   |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 10

 

Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային

գյուղատնտեսության զարգացման ծրագիր

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ վերանորոգման      |  64,919.9  |

|  |աշխատանքներ (վարչական այլ տարածքների             |            |

|  |վերանորոգում)                                    |            |

|__|_________________________________________________|____________|

|2.|«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ Գյումրիի          |  14,291.8  |

|  |լաբորատորիայի վերանորոգման աշխատանքներ:          |            |

|  |Ստուգման պահին լաբորատորիան չէր գործում          |            |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 11

 

Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Նույն տեխնիկական բնութագրով աշխատանքներն         |  10,706.4  |

|  |արհեստականորեն բաժանելու արդյունքում նույն       |            |

|  |աշխատանքները ձեռք են բերվել տարբեր արժեքներով,   |            |

|  |հետևաբար  նշված գումարը չի տնտեսվել              |            |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 12

 

Առողջապահության համակարգի արդիականացման ծրագիր (I, II)

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Ընտանեկան բժշկության համար գնված ապրանքներ,      |  9,658.0   |

|  |որոնք շուրջ 17 ամիս չէին օգտագործվում և  գտնվում |            |

|  |էին պահեստում                                    |            |

|__|_________________________________________________|____________|

|2.|Հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների       |  15,134.7  |

|  |պատճառով չբաշխված տպագրական նյութեր              |            |

|__|_________________________________________________|____________|

|3.|Չբաշխված բժշկական սարքավորումներ, որոնք գտնվում  |  67,848.1  |

|  |էին մատակարարի պահեստում                         |            |

._________________________________________________________________.

 

տեղեկանք 13

 

«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական

կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիր

 

հազ. դրամ

._________________________________________________________________.

|1.|Ձեռք բերված բնակարանների բնակպայմանների          | 184,200.0  |

|  |անհամապատասխանություն գործող ինժեներական և       |            |

|  |սանիտարական նորմերին, և  ընդհանրապես հաստատված   |            |

|  |տեխնիկական բնութագրերին, այդ թվում`              |            |

|  |- «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ                              | 92,200.0   |

._________________________________________________________________.

._________________________________________________________________.

|  |- «Արիաց Գրուպ»                                  | 92,000.0   |

._________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ վերահսկիչ պալատ
23.03.2009
N 9/1
Որոշում