Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏ ...

 

 

040.0542.310898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 1998 թվականի թիվ 542

 

«ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Երևանի պոլիտեխնիկական տեխնիկումի շենքի (Երևան, Ամիրյան 66) 3-րդ և 4-րդ հարկերը, առանց գնման իրավունքի, 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել «Ֆինանսաբանկային քոլեջ» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հիմնադիրներ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Հայաստանի բանկերի ասոցիացիա)` ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 10-օրյա ժամկետում «Ֆինանսաբանկային քոլեջ» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն իր հաշվեկշռում առկա գույք «Ֆինանսաբանկային քոլեջ» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական հիմնադրամում կատարել 100000 դրամ գումարին համարժեք ներդրում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.1998
N 542
Որոշում