(ուժը կորցրել է 17.12.2020 թիվ 2075-Ն որոշում)
i
040.0018.190110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 հունվարի 2010 թվականի N 18-Ն
 
i
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 14-ի
N 18-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
 
1. Սույն կարգով սահմանվում են նորմատիվ իրավական ակտերի նախագծերի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման նպատակը, մեթոդաբանությունը և գործընթացը:
2. Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման նպատակն է նախանշել տվյալ նախագծի`
1) կիրարկման արդյունքում սոցիալական պաշտպանության ոլորտում իրավիճակի բնութագրիչների քանակական և որակական փոփոխությունները.
2) արդյունավետության աստիճանը.
3) հետագա լրամշակման անհրաժեշտությունը:
3. Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագծի կարգավորման ազդեցության գնահատման գործընթացը նախատեսում է հետևյալ քայլերը`
1) սահմանվում են սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչները և դրանց ինդիկատորները, որոնք իրենց բնույթով լինում են`
ա. ռազմավարական (ոլորտում վարվող քաղաքականության) ազդեցության,
բ. շահառուների վրա ազդեցության.
2) նախանշվում են նախագծի որակական և քանակական հնարավոր ազդեցությունները սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների և ինդիկատորների վրա.
3) գնահատվում են սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի որակական և քանակական ազդեցությունները:
4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նշված բնութագրիչները և դրանց ինդիկատորները հաստատվում են սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
5. Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման ժամանակ կիրառվող հիմնական հասկացություններն են`
1) իրավիճակի բնութագրիչներ` սոցիալական պաշտպանության ոլորտի կամ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակը բնութագրող քանակական կամ որակական ցուցանիշներ` համաձայն N 1 ձևի.
2) նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների կարգավորման ազդեցության գնահատման գործակից (ԵԱԳ)` սույն կարգով սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկվող գործակից.
3) նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման ազդեցության գնահատման գործակից (ՈԱԳ)` սույն կարգով սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկվող գործակից:
6. Սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի որակական հնարավոր ազդեցության տեսակներն են`
1) դրական.
2) բացասական.
3) չեզոք ազդեցություններ:
7. Դրական կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք կհանգեցնեն սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական խնդիրների և շահառուների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ միանշանակ դրական (բարենպաստ) փոփոխության:
8. Բացասական կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք կարող են հանգեցնել սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական խնդիրների և շահառուների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ բացասական (ոչ բարենպաստ) փոփոխության:
9. Չեզոք կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք չեն ազդում սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական խնդիրների և շահառուների հիմնախնդիրների լուծման վրա:
10. Սոցիալական պաշտպանության ոլորտի նախագծի քանակական հնարավոր ազդեցության տեսակներն են`
1) առաջին աստիճան.
2) երկրորդ աստիճան:
11. Առաջին աստիճանին են դասվում նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք հանգեցնում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների անմիջական պատճառ-հետևանքային գործոններով պայմանավորված փոփոխության:
12. Երկրորդ աստիճանին են դասվում նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք հանգեցնում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների փոփոխությանը` պայմանավորված միջնորդավորված ազդեցությամբ:
13. Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ նրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի կարգավորման ազդեցության գնահատման համար որոշվում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների վրա նախագծի որակական և քանակական հնարավոր ազդեցությունները:
14. Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ դրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի ազդեցության գնահատման գործակիցը (ՈԱԳ կամ ԵԱԳ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով` ելնելով N 1 ձևում նշված իրավիճակի բնութագրիչների քանակական և որակական գնահատման գործակիցների արժեքներից`
 
ՈԱԳ = (SUM(KixPi))/n
ԵԱԳ = (SUM(KixPi))/m
 
որտեղ` ՈԱԳ-ն սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի ազդեցության գնահատման գործակիցն է, Ki-ը որակական, Pi-ն քանակական գործակիցների արժեքներն են, n-ը սոցիալական պաշտպանության ոլորտում ներառված և գնահատված իրավիճակի բնութագրիչների ընդհանուր թիվն է, m-ը սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտի համար գնահատված իրավիճակի բնութագրիչների ընդհանուր թիվն է:
15. Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ նրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի հնարավոր ազդեցությունը գնահատվում է հետևյալ սկզբունքներով`
1) եթե ՈԱԳ-ն կամ ԵԱԳ-ն գտնվում է 1-5 (5-ը գործակիցների հնարավոր մեծագույն արժեքն է) արժեքների միջակայքում, ապա տվյալ նախագիծն ունի բարենպաստ ազդեցություն և այն հետագա լրամշակման կարիք չունի.
2) եթե ՈԱԳ-ն կամ ԵԱԳ-ն գտնվում է -1-ից 1 արժեքների միջակայքում, ապա նախագիծն ունի չեզոք ազդեցություն.
3) եթե ՈԱԳ-ն կամ ԵԱԳ-ն գտնվում է -1-ից -5 (-5-ը գործակիցների հնարավոր փոքրագույն արժեքն է) միջակայքում, ապա նախագիծն ունի բացասական ազդեցություն և այն ենթակա է լրամշակման:
16. Եթե, ելնելով նախագծի բնույթից, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչի համար հնարավոր է եղել սահմանել միայն որակական բնութագրիչը, ապա նրան համապատասխան քանակական ցուցանիշի թվային արժեքն ընդունվում է հավասար 1-ի:
17. Եթե, ելնելով նախագծի բնույթից, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչի համար հնարավոր է եղել սահմանել միայն քանակական ցուցանիշները, ապա նրան համապատասխան որակական ցուցանիշի թվային արժեքն ընդունվում է հավասար 0,5-ի:
18. Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման ազդեցության գնահատման իրականացման արդյունքում կազմվում է ամփոփաթերթ` համաձայն N 2 ձևի:
19. Սոցիալական պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը կազմվում է համաձայն N 3 ձևի:
 
Ձև N 1
 
ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
 
._______________________________________________.
|Ակտի որակական          |Ակտի որակական          |
|ազդեցությունների       |ազդեցությունների       |
|գործակցի (Ki) արժեքները|գործակցի (Pi) արժեքները|
|_______________________|_______________________|
|դրական|բացասական|չեզոք |  առաջին   |  երկրորդ  |
|______|_________|______|___________|___________|
| + 1  |  - 1    |  0   |     5     |     2     |
._______________________________________________.
 
Ձև N 2
 
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
 
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
 
._____________________________________________________________________.
|Սոցիալական      |Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ նրա առանձին     |
|պաշտպանության   |ենթաոլորտների վրա նախագծի ունեցած ազդեցության       |
|ենթաոլորտների   |գնահատման գործակիցների (ՈԱԳ կամ ԵԱԳ) արժեքները      |
|անվանումները    |____________________________________________________|
|                |Ռազմավարական ազդեցություն|Շահառուների վրա ունեցած   |
|                |                         |ազդեցություն              |
|                |_________________________|__________________________|
|                |        ԵԱԳ-ի արժեքը     |        ԵԱԳ-ի արժեքը      |
|________________|_________________________|__________________________|
|Ենթաոլորտ 1     |                         |                          |
|________________|_________________________|__________________________|
|Ենթաոլորտ 2     |                         |                          |
|________________|_________________________|__________________________|
|............    |                         |                          |
|________________|_________________________|__________________________|
|Ենթաոլորտ N     |                         |                          |
|________________|_________________________|__________________________|
|                |Ռազմավարական ազդեցության |Շահառուների վրա ունեցած   |
|                |ամփոփ գնահատականը        |ազդեցության ամփոփ         |
|                |                         |գնահատականը               |
|________________|_________________________|__________________________|
|                |        ՈԱԳ-ի արժեքը     |        ՈԱԳ-ի արժեքը      |
|________________|_________________________|__________________________|
|Սոցիալական      |                         |                          |
|պաշտպանության   |                         |                          |
|ոլորտի վրա      |                         |                          |
|նախագծի         |                         |                          |
|կարգավորման     |                         |                          |
|ազդեցությունը   |                         |                          |
|________________|_________________________|__________________________|
|Ընդհանուր       |Ռազմավարական ազդեցության |Շահառուների վրա           |
|եզրակացություն  |կարգավորման տեսանկյունից |ազդեցության կարգավորման   |
|(ընդգծել)       |նախագիծը`                |տեսանկյունից նախագիծը`    |
|                |1. ենթակա է լրամշակման   |1. ենթակա է լրամշակման    |
|                |2. ենթակա չէ լրամշակման  |2. ենթակա չէ լրամշակման   |
|                |3. բնագավառի վրա չունի   |3. բնագավառի շահառուների  |
|                |ռազմավարական ազդեցություն|վրա չունի կարգավորման     |
|                |                         |ազդեցություն              |
|________________|____________________________________________________|
|Գնահատողի       |                                                    |
|լրացուցիչ       |                                                    |
|կարծիքը և       |                                                    |
|հիմնավորումը    |                                                    |
|(լրացվում է ըստ |                                                    |
|անհրաժեշտության)|                                                    |
._____________________________________________________________________.
 
Գնահատող փորձագետ
 
______________________________________________________________________
______________________________________________________________________
                   (աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը)
 
     _________________________________           ______________________
      (անունը, ազգանունը, հայրանունը)               (ստորագրությունը)
 
Ձև N 3
 
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
 
___________________________ կիրարկման արդյունքում կանխատեսվող
(իրավական ակտի անվանումը)
կանխատեսվող հետևանքները գնահատելու
 
.______________________________________________________________.
|NN |Գնահատման առարկան|Գնահատման |Գնահատման|Այլ տեղեկություններ|
|ը/կ|                 |չափորոշիչը|ժամկետը  |                   |
|___|_________________|__________|_________|___________________|
.______________________________________________________________.