030.0111.310898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԴԱՏԱԽԱԶ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1998 թվականի օգոստոսի 27-ի «Երևան քաղաքի Մյասնիկյանի նախկին վարչական շրջանի տարածքի դատախազ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետով` որոշում եմ.
1. Վահրամ Գագիկի Շահինյանին նշանակել Երևան քաղաքի Մյասնիկյանի նախկին վարչական շրջանի տարածքի դատախազ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
31 օգոստոսի 1998 թ. ՆՀ-111