Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0023.210110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2010 թվականի N 23-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2010 թվականի հունվարի 25-27-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` «Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար:

2. Հ. Պողոսյանի` Վիեննա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Պողոսյանի` Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.01.2010
N 23-Ա
Որոշում