Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՀ 2010 ԹՎԱ ...

 

 

040.1522.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1522-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

i

10. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) ոչ պետական մամուլի և գրականության հրատարակման համար նախատեսված հատկացումների` ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին հրատարակումների, բաշխման վերաբերյալ.

2) երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`

i

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովման վերաբերյալ.

2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնեցմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի արժանացած Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչների 2010 թվականի ցանկը:

12. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել`

ա. Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային կտրվածքով,

բ. միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով.

2) Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի 2010 թվականի նախահաշիվները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ:

13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2010 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.

2) հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների վերաբերյալ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2010 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

14. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`

1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման ծրագրերի գծով սահմանված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Երևանի քաղաքապետարանին` պայմանով, որ`

ա. այդ լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերը պետք է իրականացվեն պետական կառավարչական հիմնարկների կողմից 2010 թվականին իրականացվող նմանատիպ ծախսերի կատարման կարգին համապատասխան,

բ. սույն որոշման N 15 հավելվածում ներկայացված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվող սուբվենցիաների տրամադրման պայմանագրերում նախատեսել, որ սուբվենցիաների գումարների նպատակային օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն իրականացնում է նախնական փաստաթղթային հսկողություն, իսկ հետ ավարտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2010 թվականի հետևյալ ծրագրերը հաստատելու վերաբերյալ`

1) ստանդարտների մշակման ծառայությունների.

i

2) Գյումրու տեխնոպարկի գործողության իրականացման.

3) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների.

4) Շանհայ էքսպո 2010 թվականի համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության.

5) զբոսաշրջության աջակցության ծառայությունների.

6) փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության:

16. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ գրականության հրատարակման, տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայությունների վերաբերյալ:

17. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրով նախատեսված կատարվելիք աշխատանքների բացվածքն ըստ տարածաշրջանների:

18. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպություններին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների):

19. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ` հաշվի առնելով Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման վարկային ծրագրի ազդեցությունը.

2) ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին 2010 թվականի ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրի (ըստ առանձին ընկերությունների) վերաբերյալ` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշմամբ հաստատված կարգի 5.5-րդ կետի հիմքով նախորդ տարվա փաստացի ցուցանիշների հիման վրա կատարվող ճշգրտումները:

20. «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացմանը նպաստելու նպատակով`

1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրերով նախատեսված` մինչև 2011 թվականի հունվարի 1-ն վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից.

2) Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակներում «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կնքված ենթավարկային պայմանագրով նախատեսված ենթավարկի հիմնական գումարի մարման ժամկետը հետաձգել մինչև 2011 թվականը:

21. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող համապատասխանաբար կոմիտեի ենթակայության, համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպություններին և «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:

22. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2010 թվականի հետևյալ ծրագրերը հաստատելու վերաբերյալ`

1) երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման.

i

2) նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության իրականացման նպատակով կառավարման ծառայությունների գնման:

i

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2010 թվականի համալիր ծրագիրը:

24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) 2010 թվականի` ստորև նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների ու այլ եկամուտների գծով նախատեսվող բյուջետային եկամուտների մասին`

ա. մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով),

բ. մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդող շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով).

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման նպատակով իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.

3) ապահովել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների հաշվարկման հիմքում դրված` 2010 թվականի համար ծրագրված հարկեր և պետական տուրքեր/ՀՆԱ և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ/ՀՆԱ ցուցանիշների կատարումը:

4) (24-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.06.10 թիվ 895-Ն որոշում)

i

25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) (25-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրել է 29.04.10 թիվ 483-Ն որոշում)

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը:

3) (2-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.04.10 թիվ 483-Ն որոշում)

26. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2010 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2010/2011 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ավագ դպրոցների, ինչպես նաև 2010/2011 ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները:

i

27. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ:

28. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2010 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

29. Սույն որոշման N 14 հավելվածում ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 14 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքների ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 14 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակում:

30. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ և 29-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

i

31. Հիմք ընդունելով աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» պետական գնման N ՄԲԱՊՁԲ-08/41, N ԱՊՁԲ-08/132 և N ԱՊՁԲ-08/133 պայմանագրերը`

1) «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել կանխավճար սույն որոշման N 5 հավելվածի 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծրագրով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով անշարժ գույքի ձեռքբերման համար նախատեսված հատկացումների հաշվին`

ա. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի շրջանակներում` 6,860,680.0 հազ. դրամի չափով, որից 2010 թվականի առաջին եռամսյակում` 1,972,695.6 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 4,234,078.4 հազ. դրամ, ինն ամսում` 6,208,962.3 հազ. դրամ,

բ. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրի շրջանակներում` 18,194,367.1 հազ. դրամի չափով, որից 2010 թվականի առաջին եռամսյակում` 6,335,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 12,288,315.319 հազ. դրամ, ինն ամսում` 17,450,000.0 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` որպես «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 և N ԱՊՁԲ-08/133 գնման պայմանագրերի շրջանակներում վճարվող կանխավճարների ապահովման միջոց, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հունիսի 24-ին կնքված անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) մասին թիվ 1 և 3 պայմանագրերի հիմնական պարտավորության մեջ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ 08/132 և N ԱՊՁԲ-08/133 գնման պայմանագրով նախատեսված «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների ներառումը` կատարելով համապատասխան փոփոխություններ գրավի պայմանագրերում:

(31-րդ կետը փոփ. 18.02.10 թիվ 158-Ն, 09.09.10 թիվ 1183-Ն որոշումներ)

32. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխումներ` համաձայն N 16 հավելվածի, իսկ N 1 հավելվածի N 16 աղյուսակում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը վերաբերող մասը շարադրել համաձայն N 17 հավելվածի:

33. Ընդունել իր գիտություն, որ սույն որոշման համապատասխան հավելվածներում արտացոլվել են «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով`

1) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում սույն որոշման 32-րդ կետի համաձայն կատարված վերաբաշխումները (ծրագրերի կատարողների, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծախսային ծրագրերի միջև).

2) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ներքին հոդվածային այլ (սույն որոշման 32-րդ կետով չպայմանավորված) վերաբաշխումներ:

34. Հույժ գաղտնի:

35. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

 

-----------------------------------------------

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

(հավելվածները փոփ.  04.02.10 թիվ 76-Ն,  29.01.10 թիվ 100-Ն, 29.01.10 թիվ 120-Ն, 18.02.10 թիվ 158-Ն, 04.03.10 թիվ 183-Ն, 04.03.10 թիվ 214-Ն, 04.03.10 թիվ 242-Ն, 11.03.10 թիվ 260-Ն, 25.03.10 թիվ 272-Ն, 25.03.10 թիվ 318-Ն  25.03.10 թիվ 352-Ն, 08.04.10 թիվ 379-Ն, 08.04.10 թիվ 358-Ն, 15.04.10 թիվ 395-Ն, 15.04.10 թիվ 413-Ն, 22.04.10 թիվ 434-Ն, 29.04.10 թիվ 463-Ն, 29.04.10 թիվ 476-Ն, 29.04.10 թիվ 480-Ն, 06.05.10 թիվ 484-Ն, 06.05.10 թիվ 500-Ն, 06.05.10 թիվ 518-Ն, 06.05.10 թիվ 531-Ն, 13.05.10 թիվ 561-Ն, 29.04.10 թիվ 483-Ն, 20.05.10 թիվ 594-Ն, 27.05.10 թիվ 658-Ն, 03.06.10 թիվ 661-Ն, 27.05.10 թիվ 665-Ն, 03.06.10 թիվ 669-Ն, 03.06.10 թիվ 670-Ն, 27.05.10 թիվ 680-Ն, 03.06.10 թիվ 683-Ն, 03.06.10 թիվ 685-Ն, 10.06.10 թիվ 723-Ն, 10.06.10 թիվ 726-Ն, 10.06.10 թիվ 725-Ն, 03.06.10 թիվ 732-Ն, 17.06.10 թիվ 746-Ն, 03.06.10 թիվ 720-Ն, 17.06.10 թիվ 748-Ն, 10.06.10 թիվ 759-Ն, 24.06.10 թիվ 767-Ն, 24.06.10 թիվ 768-Ն, 24.06.10 թիվ 770-Ն, 10.06.10 թիվ 804-Ն, 01.07.10 թիվ 827-Ն, 17.07.10 թիվ 829-Ն, 01.07.10 թիվ 844-Ա, 08.07.10 թիվ 846-Ն, 08.07.10 թիվ 848-Ն, 15.07.10 թիվ 886-Ն, 15.07.10 թիվ 890-Ն, 01.07.10 թիվ 858-Ն, 15.07.10 թիվ 869-Ն, 22.07.10 թիվ 902-Ն, 15.07.10 թիվ 874-Ն, 10.06.10 թիվ 895-Ն, 22.07.10 թիվ 918-Ն, 15.07.10 թիվ 932-Ն, 08.07.10 թիվ 933-Ն, 05.08.10 թիվ 964-Ն, 12.08.10 թիվ 1002-Ն, 05.08.10 թիվ 1008-Ն, 05.08.10 թիվ 1009-Ն, 12.08.10 թիվ 1025-Ն, 12.08.10 թիվ 1010-Ն, 12.08.10 թիվ 1013-Ն, 19.08.10 թիվ 1040-Ն, 05.08.10 թիվ 1028-Ն, 19.08.10 թիվ 1036-Ն, 05.08.10 թիվ 999-Ն, 26.08.10 թիվ 1081-Ն, 26.08.10 թիվ 1096-Ն, 19.08.10 թիվ 1099-Ն, 03.09.10 թիվ 1122-Ն, 26.08.10 թիվ 1127-Ն, 03.09.10 թիվ 1128-Ն, 03.09.10 թիվ 1131-Ն, 03.09.10 թիվ 1163-Ն, 29.07.10 թիվ 1169-Ն, 09.09.10 թիվ 1183-Ն, 09.09.10 թիվ 1184-Ն, 16.09.10 թիվ 1199-Ն, 26.08.10 թիվ 1204-Ն, 16.09.10 թիվ 1207-Ն, 16.09.10 թիվ 1221-Ն, 16.09.10 թիվ 1211-Ն, 24.09.10 թիվ 1226-Ն, 24.09.10 թիվ 1227-Ն, 24.09.10 թիվ 1229-Ն, 24.09.10 թիվ 1234-Ն, 09.09.10 թիվ 1238-Ն, 24.09.10 թիվ 1230-Ն, 16.09.10 թիվ 1261-Ն, 24.09.10 թիվ 1263-Ն, 30.09.10 թիվ 1262-Ն, 30.09.10 թիվ 1299-Ն, 07.10.10 թիվ 1303-Ն, 07.10.10 թիվ 1321-Ն, 07.10.10 թիվ 1328-Ն, 30.09.10 թիվ 1336-Ն, 14.10.10 թիվ 1328-Ն, 14.10.10 թիվ 1357-Ն, 21.10.10 թիվ 1363-Ն, 07.10.10 թիվ 1352-Ն, 14.10.10 թիվ 1355-Ն, 14.10.10 թիվ 1371-Ն, 04.11.10 թիվ 1403-Ն, 04.11.10 թիվ 1412-Ն, 04.11.10 թիվ 1420-Ն, 04.11.10 թիվ 1421-Ն, 04.11.10 թիվ 1432-Ն, 11.11.10 թիվ 1440-Ն, 11.11.10 թիվ 1453-Ն, 18.11.10 թիվ 1466-Ն, 11.11.10 թիվ 1459-Ն, 28.10.10 թիվ 1473-Ն, 04.11.10 թիվ 1475-Ն, 04.11.10 թիվ 1472-Ն, 18.11.10 թիվ 1478-Ն, 18.11.10 թիվ 1483-Ն, 18.11.10 թիվ 1484-Ն, 18.11.10 թիվ 1488-Ն, 25.11.10 թիվ 1509-Ն, 25.11.10 թիվ 1510-Ն, 18.11.10 թիվ 1523-Ն, 25.11.10 թիվ 1524-Ն, 25.11.10 թիվ 1541-Ն, 18.11.10 թիվ 1559-Ն, 18.11.10 թիվ 1487-Ն, 02.12.10 թիվ 1555-Ն, 18.11.10 թիվ 1560-Ն, 11.11.10 թիվ 1565-Ն, 02.12.10 թիվ 1569-Ն, 02.12.10 թիվ 1593-Ն, 25.11.10 թիվ 1592-Ն, 02.12.10 թիվ 1592-Ն, 09.12.10 թիվ 1605-Ն, 02.12.10 թիվ 1607-Ն, 02.12.10 թիվ 1608-Ն, 09.12.10 թիվ 1613-Ն, 02.12.10 թիվ 1616-Ն, 02.12.10 թիվ 1635-Ն, 09.12.10 թիվ 1629-Ն, 02.12.10 թիվ 1637-Ն, 02.12.10 թիվ 1638-Ն, 02.12.10 թիվ 1639-Ն, 09.12.10 թիվ 1606-Ն, 09.12.10 թիվ 1640-Ն, 09.12.10 թիվ 1642-Ն, 09.12.10 թիվ 1654-Ն, 02.12.10 թիվ 1655-Ն, 16.12.10 թիվ 1665-Ն, 16.12.10 թիվ 1675-Ն, 16.12.10 թիվ 1661-Ն, 23.12.10 թիվ 1717-Ն, 23.12.10 թիվ 1700-Ն, 23.12.10 թիվ 1718-Ն, 23.12.10 թիվ 1777-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1522-Ն
Որոշում