040.0026.250110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2010 թվականի N 26-Ա
ՀԱՅԻԹԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և 2010 թվականի հունվարի 12-ին Հայիթիի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայիթիի Հանրապետության կառավարությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին» հոդվածով):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ