041.0035.250110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2010 թվականի N 35-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թ. հունվարի 25-ի
N 35-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տ. Վարդապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Շ. Թորոսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ
(համաձայնությամբ)
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
հայագիտության և հասարակական գիտությունների
բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
Է. Միլիտոնյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
հրատարակչական գործերի գործակալության պետ
Ա. Իսահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ»
ՊՈԱԿ-ի տնօրեն
Հ. Բախչինյան - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի
թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Վիրաբյան - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վ. Գաբրիելյան - գրականագետ (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Տերյան» մշակութային կենտրոն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Էմին-Տերյան - Վահան Տերյանի թոռը, լրագրող (համաձայնությամբ)
Գ. Էմին-Տերյան - Վահան Տերյանի ծոռը, գրականագետ
(համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 17.03.10 թիվ 177-Ա, 21.04.10 թիվ 256-Ա որոշումներ)