Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 31- ...

 

 

041.0507.240898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 1998 թվականի թիվ 507

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 31-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի սեպտեմբերի 8-11-ը երևանում ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 31-րդ նիստի անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել նշված նիստի անցկացման ծրագիրը և ապահովել նիստի մասնակիցների Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, տրամադրել ուղեկցող անձնակազմեր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) նշված նիստի անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը.

բ) պատվիրակությունների ղեկավարներին (13 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, իսկ աշխատանքային խմբի անդամներին (29 մարդ)` «Հրազդան» հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների անդամների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), պատվիրակությունների անդամներին սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը և ճանապարհումը, ինչպես նաև հյուրերին սպասարկող ավտոմեքենաների մուտքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածք` համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներկայացրած հայտերի:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված նիստի անցկացման և մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (28,881 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.08.1998
N 507
Որոշում