Սեղմել Esc փակելու համար:
ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱ ...

 

 

040.0023.210110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2010 թվականի N 23-Ն

 

i

ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ըստ դասակարգման` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 14-ի

N 23-Ն որոշման

 

ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության (սույն պահանջների իմաստով այսուհետ` կառավարում) պահանջներն ու դրանց առանձնահատկությունները` ըստ դասակարգման չափորոշիչների:

 

II. ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2. Բոլոր գետերի կառավարումն ընթանում է էկոլոգիական թողքի անքակտելիության սկզբունքով:

3. Ըստ նշանակության ջրային ռեսուրսները կառավարվում են`

1) միջազգային նշանակության դասակարգում ունեցող ջրային ռեսուրսների կառավարումը պետք է ապահովի միջպետական սահմանի վրա և գետի ամբողջ երկայնքով որակի և քանակի ընդունված նորմերի պահպանումը, ջրային և շրջակա ցամաքային կենսաբազմազանության բնականոն զարգացումը, Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանումը, ինչպես նաև ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների որակական կազմը.

2) հանրապետական նշանակության դասակարգում ունեցող ջրային ռեսուրսների կառավարումը պետք է ապահովի միջհամայնքային սահմանի վրա և գետի ամբողջ երկայնքով որակի և քանակի ընդունված նորմերի պահպանումը, կենսաբազմազանության բնական զարգացումը, Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանումը, ինչպես նաև ջրաէկոհամակարգերի գոտիների որակական կազմը.

3) տեղական նշանակության դասակարգում ունեցող ջրային ռեսուրսների կառավարումը պետք է ապահովի գետի ամբողջ երկայնքով որակի և քանակի ընդունված նորմերը, կենսաբազմազանության բնականոն զարգացումը, Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների ապահովումը, ինչպես նաև ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների որակական կազմը:

4. Հիմք ընդունելով ջրավազանային կառավարման պլանները` միջազգային և հանրապետական նշանակության ջրային ռեսուրսների կառավարումն իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը, իսկ տեղական նշանակության ջրային ռեսուրսներինը` վերջինիս համակարգմամբ` ջրավազանային կառավարման մարմինները (այսուհետ` մարմին):

5. Ըստ սնման աղբյուրների` գետերը բաժանվում են հետևյալ բնորոշ խմբերի`

1) գետեր` գերազանցապես հալոցքային սնումով.

2) գետեր` հալոցք-անձրևային սնումով.

3) գետեր` գերազանցապես հալոցքի և ստորերկրյա սնումով.

4) գետեր` գերազանցապես ստորերկրյա սնումով.

5) գետեր` միաժամանակ անձրևային, հալոցքային և ստորերկրյա սնումով:

6. Ըստ սնման աղբյուրների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի խմբերն աստիճանավորվում են`

1) որևէ սնման աղբյուրի 80 տոկոսից ավելի բաժին ունենալու դեպքում գետը կոչվում է հալոցքային, անձրևային կամ ստորերկրյա սնումով գետ.

2) որևէ սնման աղբյուրի 50-80 տոկոս բաժին ունենալու դեպքում գետը համապատասխանաբար կոչվում է առավելապես հալոցքային, առավելապես անձրևային կամ առավելապես ստորերկրյա սնում ունեցող գետ.

3) նշված աղբյուրներից որևէ մեկի 50 տոկոսից պակաս բաժին ունենալու դեպքում գետը պատկանում է խառը սնման դասին:

7. Հալոցքային սնում ունեցող գետի կառավարումը համապատասխան մարմնի կողմից պետք է ապահովի տարեկան ջրառի հիմնական մասնաբաժինը (50 տոկոսից ոչ պակաս)` գարնանային վարարման ամիսներին:

8. Անձրևային սնում ունեցող գետի կառավարումը համապատասխան մարմնի կողմից պետք է պլանավորվի տարեկան կտրվածքով` հիմք ընդունելով տվյալ հատվածի տեղումների, գետի հոսքի միջին բազմատարյան հետազոտությունները: Ջրառի տարեկան հիմնական մասնաբաժինը (50 տոկոսից ոչ պակաս) պետք է ընկներ անձրևային տեղումների սեզոնին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում պահպանությունն իրականացվում է` հաշվի առնելով հալոցքաջրերի և անձրևաջրերի բնական աղտոտվածությունն ու պղտորությունը:

10. Ստորերկրյա սնում ունեցող գետը համապատասխան մարմնի կողմից կառավարվում է` հիմք ընդունելով հոսքի միջին բազմատարյան հետազոտությունները:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սնում ունեցող գետերը համապատասխան մարմնի կողմից պետք է կառավարվեն`

1) առավելապես հալոցքային սնում ունեցող գետի կամ դրա որևէ հատվածի տարեկան ջրառի 40-50 տոկոս մասնաբաժինն ապահովելով գարնանային վարարման ամիսներին.

2) առավելապես անձրևային սնում ունեցող գետի կամ դրա որևէ հատվածի տարեկան ջրառի 40-50 տոկոս մասնաբաժինն ապահովելով անձրևային տեղումների սեզոններին:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված` սնում ունեցող գետերը համապատասխան մարմնի կողմից կառավարվում են` հիմնվելով տվյալ հատվածի տեղումների և գետի հոսքի միջին բազմատարյան հետազոտությունների վրա:

Պահպանությունն իրականացվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 9-րդ կետում նշված դրույթները:

13. Գետերի կառավարումը համապատասխան մարմնի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերում նշվող ձևերով, եթե բացակայում են դրանց միջին բազմատարյան հետազոտությունները կամ հետազոտությունների տվյալների բազան 30 տարվանից պակաս է: Եթե տվյալ հատվածի տեղումների և գետի հոսքի միջին բազմատարյան հետազոտությունների տվյալների բազան 30 տարվանից ավելին է, ապա այդ կետերով բնութագրվող գետերի կառավարումը կարող է պլանավորվել տարեկան կտրվածքով` ելնելով տվյալ գետի հիդրոաշխարհագրական առանձնահատկություններից:

14. Հայաստանի Հանրապետության գետերն ըստ երկարության դասակարգվում են`

1) մանր` երկարությունը մինչև 10 կմ.

2) փոքր` երկարությունը 10-49 կմ.

3) միջին` երկարությունը 50-99 կմ.

4) մեծ` երկարությունը 100 կմ և ավելի:

15. Ըստ երկարության դասակարգվող գետերը կառավարվում են` հաշվի առնելով դրանց ինքնամաքրման ունակությունը: Գետի որակն այլ ջրային ռեսուրս թափման պահին պետք է համապատասխանի իր բնական ֆոնային արժեքին:

16. Հայաստանի Հանրապետության լճերն ըստ ծավալի դասակարգվում են`

1) մեծ` 5 մ3 և ավելի.

2) փոքր` 1-5 միլիոն մ3.

3) լճակներ` մինչև 1 միլիոն մ3 ծավալով:

17. Ըստ ծավալի լճերը համապատասխան մարմնի կողմից պետք է կառավարվեն` հիմք ընդունելով դրանց մեջ հիպոլիմնիոնի` լճի ստորին ջրաշերտ, որն ունի ամենամեծ խտությունը, հաստությունը (եթե այն առկա է լճում): Հիպոլիմնիոնի հաստությունը պետք է համեմատելի լինի ծավալի հետ:

18. Ըստ ջրայնության աստիճանի դասակարգվող գետերի կառավարումը համապատասխան մարմնի կողմից իրականացվում է` հաշվի առնելով գետի հոսքի միջին բազմատարյան տվյալները, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների պահանջների ապահովման պայմանները, կենսաբազմազանության էնդեմիկ տեսակների որակական և քանակական չափանիշները:

19. Ըստ հոսքի տարեկան բաշխման դասակարգվող գետերի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 7-11-րդ կետերում նշված` սնման աղբյուրների դասակարգման սկզբունքներով և հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 23-Ն որոշման հավելվածի 12-րդ կետում նշված մոտեցումները:

20. Ըստ օգտագործման նշանակության դասակարգվող ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքն ու «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ելնելով այն ջրի որակի նորմերից, որոնց դասվում է տվյալ ջրային ռեսուրսը:

21. Ըստ որակի դասակարգվող ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է այնպես, որպեսզի ապահովվի տվյալ ջրային ռեսուրսի «բարձր» և «լավ» որակին համապատասխանող դասակարգումը: Եթե ջրային ռեսուրսը չի համապատասխանում «բարձր» և «լավ» որակին համապատասխանող դասակարգմանը, ապա դրան հասնելու համար մշակվում են համապատասխան ծրագրեր, որոնք պետք է ապահովեն ջրային ռեսուրսների համապատասխանելիությունն այդ դասակարգմանը:

 

III. ԸՍՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ` ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

22. Ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է հիմք ընդունելով ջրային պետական կադաստրի տվյալները:

 

IV. ԸՍՏ ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Ըստ բնական հանքայնացման դասակարգվող ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է` հաշվի առնելով դրանց առողջապահական և ռեկրեացիոն արժեքը, օգտագործման նպատակը և հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձնահատկությունները:

 

V. ԸՍՏ ԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ` ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Ըստ բնական կազմի դասակարգվող ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվում է հաշվի առնելով դրանց առողջապահական և ռեկրեացիոն արժեքը, օգտագործման նպատակը և հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձնահատկությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2010
N 23-Ն
Որոշում