040.0040.260110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2010 թվականի N 40-Ն
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ N 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2010 թվականի հունվարի 10-ին N 10 ընտրատարածքում կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու համար` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի առաջին եռամսյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 13.594.187 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 5.739.162 դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 42-րդ կետի` հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` 2010 թվականի հունվարի 10-ին N 10 ընտրատարածքում կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցներից կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` համաձայն N 5 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 21-ի
N 40-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ N 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
____________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
____________________________________________________________
1. Ներկայացուցչական ծախսեր 50000
2. Գրասենյակային նյութեր և հագուստ 50000
3. Այլ ծախսեր
այդ թվում`
քվեաթերթիկների տպագրում
(55910 ընտրող + 55910 x 0.03) x 5 դրամ 287937
____________________________________________________________
Ընդամենը 387937
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 21-ի
N 40-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
N 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ N 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
____________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
____________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 955000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 300000
(2 ամիս x 150000 դրամ)
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 220000
(2 ամիս x 110000 դրամ)
3) հանձնաժողովի քարտուղարի 220000
(2 ամիս x 110000 դրամ)
4) հանձնաժողովի անդամների 165000
(1 ամիս x 3 անդամ x 55000 դրամ)
5) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 50000
պայմանագրային հիմունքով աշխատողի
(2 ամիս x 1 անդամ x 25000 դրամ)
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 173250
3. Կապի ծառայություններ 35000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 42000
5. Տրանսպորտային նյութեր 50000
____________________________________________________________
Ընդամենը 1255250
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 21-ի
N 40-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ N 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 270000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 60000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 30000
3) հանձնաժողովի քարտուղարի 30000
4) հանձնաժողովի անդամների 150000
(5 անդամ x 30000 դրամ)
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 72500
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
ընդամենը 351500
_________________________________________________________________
34 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր 11951000
(34 x 351500 դրամ)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 21-ի
N 40-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ N 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
___________________________________________________________________
1. Կապի ծառայություններ 5521113
(ընտրողների ծանուցագրեր, 55910 ընտրող x 98,75 դրամ)
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 218049
(ընտրողների ցուցակներ, 55910 ընտրող x 3,9 դրամ)
___________________________________________________________________
Ընդամենը 5739162
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 21-ի
N 40-Ն որոշման
ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ` 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ N 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ
.___________________________________________________________________.
|Բա-|Խում|Դա-|Ծրա| Նախարարությունը, գերատեսչությունը |Գումարը|
|ժի-|բը |սը |գի-| |(հազ. |
|նը | | |րը | |դրամ) |
|___|_______________________________________________________|_______|
| 11|ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | |
|___|_______________________________________________________|_______|
| | 01|ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդեր| |
|___|____|__________________________________________________|_______|
| | | 01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | |
|___|____|___|______________________________________________|_______|
| | | | 01|Գործադիր իշխանության պետական կառավարման | |
| | | | |հանրապետական և տարածքային կառավարման | |
| | | | |մարմինների պահպանում | |
|___|____|___|___|__________________________________________|_______|
| | | | |ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով | |
|___|____|___|___|__________________________________________|_______|
| | | | |Կապի ծառայություններ | 35.0 |
|___|____|___|___|__________________________________________|_______|
| | | | |Ներկայացուցչական ծախսեր | 50.0 |
|___|____|___|___|__________________________________________|_______|
| | | | |Գրասենյակային նյութեր և հագուստ | 92.0 |
|___|____|___|___|__________________________________________|_______|
| | | | |Տրանսպորտային նյութեր | 50.0 |
|___|____|___|___|__________________________________________|_______|
| | | | |Ընդամենը | 227.0 |
.___________________________________________________________________.