Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈ ...

 

 

020.0856.220110

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան 27.11.2009թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ՀՀ-ի կողմից ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին:

2. Նշված համաձայնագրի նպատակն է միգրացիայի բնագավառում համագործակցության զարգացումը, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղություններով փոխգործակցության համակարգումը:

3. Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի մասին կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն):

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- համաձայնագրի այլ մասնակիցների հետ համատեղ ստեղծել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ) (հոդվ. 1),

- իրականացնել Խորհրդի գործունեությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի մասին կանոնադրության հիման վրա (հոդվ. 2):

Կանոնադրության համաձայն Խորհուրդը հանդիսանում է Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) ճյուղային համագործակցության մարմին և նախորոշված է միգրացիոն քաղաքականության բնագավառում փոխգործակցության համակարգման ապահովման և հարցերի լուծման համար:

Կանոնադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

- Խորհրդի անդամ նշանակել ՀՀ միգրացիոն մարմնի ղեկավարին (Կանոնադրության կետ 4.1),

- ճանաչել Խորհրդի որոշումների խորհրդատվական բնույթը (Կանոնադրության կետ 4.9),

- Խորհրդում ՀՀ նախագահության ժամանակահատվածում, համագործակցելով ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի հետ, երաշխավորել Խորհրդի քարտուղարության գործառույթների կատարումը ՀՀ միգրացիոն մարմնի կողմից (Կանոնադրության կետ 5.1),

- ՀՀ-ում Խորհրդի նիստի անցկացման դեպքում հոգալ Խորհրդի նիստերի նախապատրաստման և անցկացման ծախսերը (Կանոնադրության կետ 6),

- որպես ուղարկող պետություն հոգալ Խորհրդի անդամների և փորձագետների գործուղման ծախսերը (Կանոնադրության կետ 6),

- ՀՀ և ԱՊՀ այլ շահագրգիռ պետությունների միջոցների հաշվին ֆինանսավորել Խորհրդի ընդունած որոշումներին համապատասխան իրականացվող բոլոր տեսակի աշխատանքներն ու համատեղ ծրագրերը (Կանոնադրության կետ 6):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2010 թվականի

ՍԴՈ-856

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2010
N ՍԴՈ-856
Որոշում