Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏ ...

 

 

020.0862.270110

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 հունվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 11.01.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում` մշակութային արժեքների հափշտակումների կանխման և դրանց վերադարձի ապահովման գործում համաձայնեցված միջոցների իրականացման և մշակութային արժեքների հափշտակումների դեմ արդյունավետ պայքար իրականացնելու նպատակով:

2. Համաձայնագրով սահմանված են համագործակցության հիմնական ուղղությունները և ձևերը, մշակութային արժեքների առևանգման դեպքում ծանուցումների իրականացման կարգը և ձևերը, առևանգված մշակութային արժեքների վերադարձման կարգը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ՀՀ իրավասու մարմինների միջոցով իրականացնել համագործակցություն մշակութային արժեքների առևանգման հետ կապված իրավախախտումների նախազգուշացման, խափանման, հայտնաբերման, բացահայտման, դրանց հետախուզման և վերադարձման ապահովման գործում,

- մշակութային արժեքների առևանգման դեմ պայքարի և դրանց վերադարձման ապահովման գործում իրականացնել ՀՀ և համաձայնագրի այլ մասնակիցների միջև համագործակցության նորմատիվ իրավական բազայի կատարելագործում և այդ ոլորտում ՀՀ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցում,

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մշակութային արժեքների ներմուծման և արտահանման կարգի հաստատման և ապահովման, իր տարածքում այդ մշակութային արժեքների հետ կապված որևէ գործողության իրականացման համար, ինչպես նաև մշակութային արժեքների առևանգման, իրացման, անօրինական ներմուծման և արտահանման, անօրինական պեղումների անցկացման և մշակութային արժեքներին առնչվող այլ անօրինական գործողությունների իրականացման հետ կապված իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման համար,

- սահմանել և կիրառել պատժամիջոցներ անօրինական գործողությունների իրականացման հետ կապված իրավախախտումների կամ դրանց մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ,

- իր տարածքում մշակութային արժեքների առևանգման դեպքում 30 օրվա ընթացքում ծանուցել Կողմերի կենտրոնական իրավասու մարմիններին, իսկ համապատասխան ծանուցում ստանալու դեպքում ծանուցում ստացած կողմի իրավասու մարմնին 90 օրվա ընթացքում ծանուցել ձեռնարկված միջոցառումների մասին կամ ուղարկել հիմնավորված հայց` առևանգված մշակութային արժեքները հայցող կողմի իրավասու մարմնին վերադարձնելու մասին,

- առևանգված մշակութային արժեքների թվում հաշվառվող մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճ առաջանալու դեպքում դրանց սեփականատերերի մասին հարցը լուծել դատական կարգով` այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում դրանք հայտնաբերվել են,

- ապահովել ստացված տեղեկությունների գաղտնիությունը, եթե հայցող կողմն անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը,

- հայցող կողմի իրավասու մարմնին գրավոր ծանուցել հայցի կատարման մերժման մասին` նշելով մերժման պատճառները,

- առևանգված մշակութային արժեքները մաքսային սահմաններով տեղափոխելու ժամանակ այդ տեղափոխման հետ կապված մաքսային և այլ վճարումներ չգանձել,

- ինքնուրույն հոգալ համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը` բացառությամբ առևանգված մշակութային արժեքների կալանման, պահպանման, հայցող կողմի տարածք վերադարձման հետ կապված ծախսերի:

4. Համաձայնագրով սահմանված են նաև այն ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները, համաձայնագրին միանալու, ինչպես նաև դուրս գալու կարգը, կիրառման և մեկնաբանման ընթացքում վիճելի հարցերի լուծման կարգը, համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 հունվարի 2010 թվականի

ՍԴՈ-862

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.01.2010
N ՍԴՈ-862
Որոշում