041.0047.020210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2010 թվականի N 47-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված լիցենզիաների, տրամադրման գործող մեխանիզմների արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների և գործադիր իշխանության հանրապետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու նպատակահարմարությունը որոշելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրամադրված լիցենզիաների, տրամադրման գործող մեխանիզմների արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի փետրվարի 2-ի
N 47-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի ընդերքի վարչության պետ
Վ. Ավետիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական
մոնիթորինգի վարչության պետ
Հ. Ամիրաղյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման
վարչության պետ (համաձայնությամբ)