Սեղմել Esc փակելու համար:
Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԵՐԲԻԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԵՐԲԻԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0050.030210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2010 թվականի N 50-Ա

 

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԵՐԲԻԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ն. Սարգսյանին 2010 թվականի փետրվարի 8-11-ը գործուղել Վերբիեր (Շվեյցարիայի Համադաշնություն)` Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման, ինժեներական ու ճարտարապետական լուծումների մշակման և քաղաքի մանրակերտի պատրաստման աշխատանքների կատարման նախնական փուլում տեղի օրինակի հիման վրա քննարկելու Ջերմուկ քաղաքի զարգացման ուղղությունները և ինժեներաճարտարապետական լուծումները:

2. Ն. Երիցյանի և Ն. Սարգսյանի` Վերբիեր գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի և Ն. Սարգսյանի` Վերբիեր մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վերբիեր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.02.2010
N 50-Ա
Որոշում