Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐ ...

 

 

102.0311.120110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        01            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 դեկտեմբերի 2009 թվականի N 311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության`

1) ֆինանսական ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 1-ի.

2) տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 2-ի.

3) կենտրոնական մարմնի հերթապահության բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված 3-ի.

4) կենտրոնական մարմնի իրավաբանական բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված 4-ի.

5) կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 5-ի.

6) անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 6-ի.

7) կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված 7-ի.

8) ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելված 8-ի.

9) կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված N 9-ի.

10) կենտրոնական մարմնի շտաբի գործունեության կարգը` համաձայն հավելված N 10-ի.

11) կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված N 11-ի.

12) կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված N 12-ի:

(1-ին կետը փոփ. 03.06.15 թիվ 235-Ն, 23.07.15 թիվ 349-Ն, 06.06.2019 թիվ 204-Ն հրամաններ)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում ֆինանսական ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Ֆինանսական ապահովում իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ֆինանսական բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հաշվապահական հաշվառման բաժինները կամ բաժանմունքները կամ խմբերը (այսուհետ` Հաշվապահական հաշվառման բաժին):

3. Բաժնի և Հաշվապահական բաժինների գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Հաշվապահական հաշվառման բաժինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), Վարչության պետի, իսկ Հաշվապահական հաշվառման բաժինները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Վարչության աշխատանքային ծրագրով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 03.06.15 թիվ 235-Ն հրաման)

6. Հաշվապահական հաշվառման բաժինները գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի ենթակայությամբ:

7. Բաժինը և Հաշվապահական հաշվառման բաժիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

8. Բաժնի հիմնական խնդիրներն են`

1) հսկողություն իրականացնել Հիմնարկների Հաշվապահական հաշվառման բաժինների խնդիրների, ինչպես նաև դրանց աշխատողների լիազորությունների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

2) Հիմնարկներից ստանալ, ամփոփել, կազմել և Վարչության պետին ներկայացնել քրեակատարողական ծառայության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի նախահաշիվը սահմանված կարգով և ժամկետներում.

3) ապահովել քրեակատարողական համակարգի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների` սահմանված կարգով ծախսերի կատարումը.

4) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

9. Հաշվապահական հաշվառման բաժինների հիմնական խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով քրեակատարողական ծառայության համար նախատեսված ֆինանսական միջոցները` տվյալ Հիմնարկի համար նախատեսված չափով` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների` սահմանված կարգով ծախսերի կատարումը.

2) քրեակատարողական ծառայության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի նախահաշիվը կազմելու, սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնելու նպատակով Բաժնին ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

10. Բաժինը և Հաշվապահական հաշվառման բաժիններն իրականացնում են նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

 

ԳԼՈՒԽ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

11. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

12. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, համակարգում է քրեակատարողական ծառայության ֆինանսատնտեսական գործունեությունը.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.

4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին ֆինանսական ապահովման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

6) կազմակերպում և մեթոդական ու գործնական անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Հաշվապահական հաշվառման բաժիններին.

7) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվություններ.

8) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

10) մշտապես հաշվառում և Վարչության պետին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցների ստացման ծավալները, այն համեմատելով նախատեսված ծավալների հետ.

11) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքները.

12) կազմակերպում և իրականացնում է քրեակատարողական ծառայության կենսաթոշակառուների կենսաթոշակների հաշվարկումն ու վճարումը.

13) կազմակերպում և ղեկավարում է աշխատանքի վարձատրության և այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.

14) հսկողություն է իրականացնում Հիմնարկներում բյուջետային ֆինանսավորման միջոցների նպատակային ծախսումների նկատմամբ.

15) ապահովում է ֆինանսական հաշվետվությունների ժամանակին ամփոփման և ներկայացման աշխատանքները.

16) կազմակերպում և իրականացնում է ֆինանսահաշվային և գանձապետական գործառույթները.

17) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

18) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության ֆինանսական գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

19) անցկացնում է քրեակատարողական հիմնարկների ֆինանսական ստորաբաժանումների աշխատողների մասնակցությամբ խորհրդակցություններ և սեմինար պարապմունքներ.

20) Վարչության պետի հրամանի համաձայն անցկացնում է ծառայողական քննություններ.

21) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի և Հաշվապահական հաշվառման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

22) ապահովում է Նախարարի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

23) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

13. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

14. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Հաշվապահական հաշվառման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժիններում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

9) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքներին.

10) իրականացնում է Վարչության աշխատողների աշխատավարձի և կատարվող այլ վճարումների հաշվարկում և վճարման փաստաթղթերի կազմման ու հաշվառման հետ կապված աշխատանքներ.

11) հսկողություն է սահմանում աշխատավարձի վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախսման, պաշտոնական դրույքաչափերի ու նրանց նկատմամբ սահմանվող հավելավճարների և գործակիցների ճիշտ կիրառման նկատմամբ.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի քրեակատարողական ծառայության կենսաթոշակային ապահովման ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքները.

13) Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման կատարումն ապահովելու նպատակով կազմում և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական հիմնադրամին է ներկայացնում տեղեկություններ քրեակատարողական ծառայության քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, հաշմանդամ դարձած, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) աշխատողների ընտանիքներին դրամական օգնության տրամադրման մասին.

14) օրենքով սահմանված կարգով կազմում և հաշվարկում է քրեակատարողական ծառայության կենսաթոշակի անցած ծառայողների թոշակները, միանվագ օգնությունները, դրանցում կատարվող փոփոխությունները և վերահաշվարկները.

15) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանը և կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանը, կենսաթոշակի հաշվարկի քարտերը, պատրաստում և հաշվառում է քրեակատարողական ծառայության կենսաթոշակառուների վկայականները.

16) ներկայացնում է հաշվարկներ վճարվող կենսաթոշակային ֆոնդի մասին և հետևում դրանց ժամանակին վճարմանը.

17) իրականացնում է կենսաթոշակի անցած նախկին աշխատողների և նրանց ընտանիքի անդամների ընդունելություն.

18) վարում է Վարչության հաշվապահական փաստաթղթերի ստուգման, մշակման և ձևակերպման աշխատանքները.

19) իրականացնում է Վարչության հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում է Վարչության բյուջետային գործունեության հաշվեկշիռը և ներկայացնում Բաժնի պետին.

20) կազմակերպում է քրեակատարողական ծառայության ամփոփ հաշվապահական հաշվետվության` հաշվեկշիռն իր կից ձևերով կազմման աշխատանքները.

21) կատարում է Վարչության կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

15. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Հաշվապահական հաշվառման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմում է տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.

6) վարում է Հիմնարկներին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.

7) ապահովում է Հիմնարկներից դեբիտորական և կրեդիտորական պարտքացուցակների ստացման, դրանց հավաստիությունը հաստատող փոխադարձ ակտերի հավաքման ու ամփոփման աշխատանքները.

8) վարում է մատակարարների պարտականությունների կատարման վերաբերյալ հաշվառման մատյանը և յուրաքանչյուր ամիս Բաժնի պետին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն այդ մասին.

9) սահմանված կարգով և ժամկետներում կազմում է հարկային և վիճակագրական մարմիններին ներկայացվող համապատասխան հաշվետվությունները.

10) վարում է լիազորագրերի հաշվառումը, դուրս է գրում լիազորագրերն ըստ Բաժնի պետի կամ Վարչության պետի ցուցումների, հսկում է դրանցով ապրանքանյութական արժեքների ստացման և մուտքագրման սահմանված կարգն ու ժամկետները, դրանց արդյունքների մասին Բաժնի պետին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն.

11) վարում է հաշվապահական հատուկ հաշվառման ձևաթղթերի հաշվառումը.

12) գանձապետական համապատասխան բաժանմունք է հանձնում փոխանցման և վճարման հանձնարարականները և հետևում նրանց կատարմանը, գանձապետական համապատասխան բաժանմունքից ստանում է Վարչության գանձապետական հաշիվներում դրամական միջոցների շարժը հաստատող համապատասխան փաստաթղթերը.

13) կատարում է Վարչության աշխատողների աշխատանքի վարձատրության և դրամական վճարումների հաշվարկները, գրանցում անձնական քարտերում և կազմում ամփոփ դրամական վճարման տեղեկագրերը, հետևում և կազմում է աշխատավարձից կատարվող պահումների և գանձումների փոխանցման հանձնարարականներն ու ներկայացնում Բաժնի պետին.

14) ընդունում և տրամադրում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների դրամական բավարարման վկայականները, մշտապես հետևում է նրանց ծառայության ստաժի տոկոսաչափերով հաշվարկվող հավելումների աճին.

15) գործուղվող աշխատողներին դուրս է գրում կանխավճարներ, տնտեսական կարիքների համար առհաշիվ գումարներ, ընդունում կանխավճարային հաշվետվություններ և ներկայացնում Բաժնի պետի հաստատմանը.

16) կատարում է Վարչության և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

16. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Հաշվապահական հաշվառման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժիններում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմում է տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.

6) կատարում է գանձապահի պարտականությունները.

7) սահմանված կարգով տրված բյուջետային հայտի հիման վրա Վարչությունը սպասարկող գանձապետական համապատասխան բաժանմունքից ստանում է կանխիկ գումարներ, սահմանված ժամկետում մուտքագրում դրամարկղային գրքում և ապահովում է դրանց պահպանությունը, մուտքի և ելքի փաստաթղթերով կատարում է դրամական գործառությունները.

8) մասնակցում է Վարչության գույքագրման աշխատանքներին, պարբերաբար հետևում և արձանագրում դրա շարժը.

9) կատարում է Վարչության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

17. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

18. Հաշվապահական հաշվառման բաժինը կազմված է ղեկավարից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Հաշվապահական հաշվառման բաժինը ղեկավարում է Հաշվապահական հաշվառման բաժնի պետը` Հաշվապահական հաշվառման բաժնի առկայության դեպքում կամ Հաշվապահական հաշվառման բաժանմունքի պետը` Հաշվապահական հաշվառման բաժանմունքի առկայության դեպքում կամ Հաշվապահական հաշվառման խմբի ղեկավարը` Հաշվապահական հաշվառման խմբի առկայության դեպքում (այսուհետ` Հաշվապահական հաշվառման բաժնի պետ), որը պատասխանատվություն է կրում Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Հաշվապահական հաշվառման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

19. Հաշվապահական հաշվառման բաժնի պետը`

1) իրականացնում է Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ և համակարգում է Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեությունը.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում աշխատողների միջև.

3) կազմակերպում է աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) հսկողություն է իրականացնում Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

8) ապահովում է Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատանքային ծրագրի կազմումը, կատարված աշխատանքների մասին եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների պատրաստումը.

9) կազմակերպում է հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում է Հիմնարկի բյուջետային գործունեության հաշվեկշիռը և ներկայացնում Հիմնարկի պետին.

10) կազմակերպում և ղեկավարում է աշխատանքի վարձատրության և այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.

11) հսկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանման համար նախատեսված բյուջետային ֆինանսավորման միջոցների նպատակային ծախսումների նկատմամբ.

12) ապահովում է հաշվապահական հաշվառման հաշվետվությունների ժամանակին ամփոփման և ներկայացման աշխատանքները.

13) կազմակերպում և (կամ) իրականացնում է ֆինանսահաշվային և գանձապետական գործառույթներ.

14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

15) ապահովում է Նախարարի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

16) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

20. Հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) կազմում է Հաշվապահական հաշվառման բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետին.

5) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

6) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ու արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

7) իրականացնում է Հիմնարկի աշխատողների աշխատանքի վարձատրության և կատարվող այլ վճարումների հաշվարկում և վճարման փաստաթղթերի կազմման ու հաշվառման հետ կապված աշխատանքներ.

8) հսկողություն է սահմանում աշխատավարձի վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախսման, պաշտոնական դրույքաչափերի ու նրանց նկատմամբ սահմանվող հավելավճարների և գործակիցների ճիշտ կիրառման վրա.

9) վարում է Հիմնարկի աշխատողների աշխատավարձի հաշվառման անձնական քարտերը.

10) կազմակերպում է Հիմնարկի ամփոփ հաշվապահական հաշվետվության` հաշվեկշիռն իր կից ձևերով կազմման աշխատանքներին.

11) կատարում է Հիմնարկի պետի և Հաշվապահական հաշվառման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

21. Հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) վարում է Հիմնարկին տրամադրվող բյուջետային ֆինանսավորման միջոցների հաշվառումը.

5) գրանցում է փաստաթղթերը համապատասխան տեղեկագրերում, լրացնում է հաշվապահական համապատասխան մատյանները.

6) ապահովում է Հիմնարկի դեբիտորական և կրեդիտորական պարտքացուցակների, դրանց հավաստիությունը հաստատող փոխադարձ ակտերի հավաքման ու ամփոփման աշխատանքները.

7) սահմանված կարգով և ժամկետներում կազմում է հարկային մարմիններին ներկայացվող համապատասխան հաշվետվությունները.

8) կատարում է Հիմնարկի աշխատողների աշխատավարձի և դրամական վճարումների հաշվարկները, գրանցում անձնական քարտերում և կազմում ամփոփ դրամական վճարման տեղեկագրերը, հետևում և կազմում է աշխատավարձից կատարվող պահումների և գանձումների փոխանցման հանձնարարականներն ու ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետին.

9) ընդունում և տրամադրում է նոր ընդունվող կամ ազատվող ծառայողների դրամական բավարարման վկայականները, մշտապես հետևում է նրանց ծառայության ստաժի տոկոսաչափերով հաշվարկվող հավելումների աճին.

10) գործուղվող աշխատողներին դուրս է գրում կանխավճարներ, տնտեսական կարիքների համար առհաշիվ գումարներ, ընդունում կանխավճարային հաշվետվությունները և ներկայացնում Հաշվապահական հաշվառման բաժնի պետի հաստատմանը.

11) մասնակցում է Հիմնարկի գույքագրման աշխատանքներին, պարբերաբար հետևում և արձանագրում դրա շարժը.

12) վարում է լիազորագրերի հաշվառումը, դուրս է գրում լիազորագրերն ըստ Հաշվապահական հաշվառման բաժնի պետի կամ Հիմնարկի պետի ցուցումների, հսկում է դրանցով ապրանքանյութական արժեքների ստացման և մուտքագրման սահմանված կարգն ու ժամկետները, դրանց արդյունքների մասին Հաշվապահական հաշվառման բաժնի պետին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն.

13) վարում է հաշվապահական հատուկ հաշվառման ձևաթղթերի հաշվառումը, դատապարտյալներից կամ կալանավորվածներից առգրավված կամ վերջիններիս կողմից հանձնված գույքի ընդունումը և դրանց հաշվառումը.

14) գանձապետական համապատասխան բաժանմունք է հանձնում փոխանցման և վճարման հանձնարարականները և հետևում նրանց կատարմանը, գանձապետական համապատասխան բաժանմունքից ստանում է Վարչության գանձապետական հաշիվներում դրամական միջոցների շարժը հաստատող համապատասխան փաստաթղթերը.

15) կատարում է գանձապահի պարտականությունները.

16) վարում է Հիմնարկի հաշվապահական փաստաթղթերի ստուգման, մշակման և ձևակերպման աշխատանքները.

17) կատարում է Հիմնարկի պետի և Հաշվապահական հաշվառման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

22. Հաշվապահական հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հաշվապահական հաշվառման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) վարում է Հիմնարկի ապրանքանյութական արժեքների ստացման և ծախսման հաշվառումը, համապատասխան աշխատողներից ընդունում է դրանց վերաբերյալ հաշվետվությունները և իրականացնում դրանց ամփոփումը.

4) կատարում է Հիմնարկի պետի և Հաշվապահական հաշվառման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականները ու ցուցումները:

23. Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողները հաշվետու են Հաշվապահական հաշվառման բաժնի պետին: Հաշվապահական հաշվառման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

24. Հիմնարկում Հաշվապահական հաշվառման բաժանմունքի առկայության դեպքում Հաշվապահական հաշվառման բաժանմունքի առաջատար մասնագետը կատարում է սույն կարգի 22-րդ կետով` Հաշվապահական հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետի համար նախատեսված գործառույթները:

25. Հիմնարկում Հաշվապահական հաշվառման խմբի առկայության դեպքում Հաշվապահական հաշվառման խմբի գլխավոր մասնագետը կատարում է սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով` Հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար և առաջին կարգի մասնագետների համար նախատեսված գործառույթները:

 

Հավելված 2

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Տնտեսական ապահովում իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող նյութատեխնիկական ապահովման բաժինը (այսուհետ` Բաժին), կենցաղային ապահովման բաժինը (այսուհետ` Կենցաղային ապահովման բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող տնտեսական ապահովման բաժինները (այսուհետ` Տնտեսական ապահովման բաժին):

3. Բաժնի, Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը, Կենցաղային ապահովման բաժինը և Տնտեսական ապահովման բաժինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Տնտեսական ապահովման բաժինները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի և նրանց տվյալ ոլորտը համակարգող տեղակալների` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը և Կենցաղային ապահովման բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 03.06.15 թիվ 235-Ն հրաման)

6. Տնտեսական ապահովման բաժինները գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալների ենթակայությամբ:

7. Բաժինը, Կենցաղային ապահովման բաժինը և Տնտեսական ապահովման բաժիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

8. Կենցաղային ապահովման բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ դրոշմակնիք:

9. Բաժնի խնդիրներն են`

1) կազմակերպել քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովումը և պետական գնումների իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) հսկողություն իրականացնել Հիմնարկների տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

10. Կենցաղային ապահովման բաժնի խնդիրներն են`

1) կազմակերպել Վարչության կենցաղային ապահովումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) հսկողություն իրականացնել Հիմնարկների տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

11. Տնտեսական ապահովման բաժինների խնդիրներն են`

1) կազմակերպել տվյալ Հիմնարկի տնտեսական ապահովման իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) ուսումնասիրել և լուծում տալ այն առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, որոնք վերաբերում են տնտեսական ապահովման աշխատանքներին.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

12. Սույն կարգով չեն կարգավորվում տնտեսական ապահովման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող վարձու աշխատողների աշխատանքային հարաբերությունները:

 

ԳԼՈՒԽ 2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

13. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար, առաջին և երկրորդ կարգի մասնագետներից: Բաժնի կազմում կարող են ընդգրկված լինել նաև վարձու աշխատողներ: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

14. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին տնտեսական ապահովման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագիր, պատրաստում է կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ, այդ թվում` մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին.

9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

10) ապահովում է նյութատեխնիկական ապահովման հաշվետվությունների ժամանակին ամփոփման և ներկայացման, ինչպես նաև պետական գնումների համակարգման աշխատանքները.

11) կազմակերպում է ապրանքների ձեռքբերման, պահպանման և ըստ Հիմնարկների բաշխման աշխատանքները.

12) կազմակերպում է Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված ապրանքային հայտերի ամփոփումը, դրանց հիման վրա գնումների անվանացանկի կազմումը, ինչպես նաև հաստատված գնումների անվանացանկի հիման վրա սահմանված կարգով գնման հայտերի նախագծերի կազմումը և ներկայացնում Վարչության պետին.

14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

15) Վարչության պետի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ.

16) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.

17) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

15. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

16. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Տնտեսական ապահովման բաժինների աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

9) մասնակցում է Վարչության և Հիմնարկների կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնման գործընթացին.

10) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

11) ուսումնասիրություններ է իրականացնում ապրանքների մատակարարման ժամկետների, դրանց որակի և քանակի` գնման պայմանագրերին համապատասխանության կապակցությամբ, որի վերաբերյալ տալիս է գրավոր առաջարկություն Բաժնի պետին.

12) կազմում է Բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Բաժնի պետին.

13) կազմակերպում է մատակարարվող ապրանքների պահեստավորումը և առաքումը.

14) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

17. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին` Տնտեսական ապահովման բաժինների աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

7) կազմում է հայտերի նախագծեր Վարչությանը և Հիմնարկներին անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար, ելնելով դատապարտյալների և կալանավորվածների թվաքանակից, հասանելիք չափաբաժիններից, պահանջարկից և օգտագործման ժամկետներից.

8) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին ապրանքների բաշխման և վերաբաշխման վերաբերյալ.

9) ամփոփում է Հիմնարկներից ստացված ապրանքների մուտքի և ելքի վերաբերյալ հաշվետվությունները.

10) մասնակցում է այլ կազմակերպությունների հետ, օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին.

11) կատարում է Վարչության կառուցվածքային ստորաբաժանումներից և Հիմնարկներից ներկայացվող պահանջագրերի ամփոփման աշխատանքները.

12) պահանջագրերի հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման գնման հայտերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

13) իրականացնում է քրեակատարողական ծառայողների հանդերձանքի հաշվառման աշխատանքները.

14) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

18. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Տնտեսական ապահովման բաժինների աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

7) կազմում է հայտերի նախագծեր Վարչությանը և Հիմնարկներին անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար, ելնելով դատապարտյալների և կալանավորվածների թվաքանակից, հասանելիք չափաբաժիններից, պահանջարկից և օգտագործման ժամկետներից.

8) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին ապրանքների բաշխման և վերաբաշխման վերաբերյալ.

9) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

19. Բաժնի երկրորդ կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) համապատասխան ապրանքագրերի հիման վրա իրականացնում է ապրանքների բեռնաթափման և բարձման աշխատանքները, պահպանելով աշխատանքի և անվտանգության տեխնիկայի կանոնները.

5) կատարում է ապրանքների մուտքագրում, տեսակավորում ապրանքները և իրականացնում է դրանց պատշաճ պահպանումը, ինչպես նաև ապահովում է պահեստի սանիտարահիգիենիկ վիճակը.

6) կազմում է ապրանքների մուտքագրման, դուրսգրման և մնացորդի վերաբերյալ ամսական հաշվետվություններ և ներկայացնում Բաժնի պետին.

7) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

20. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

21. Կենցաղային ապահովման բաժինը կազմված է Կենցաղային ապահովման բաժնի պետից, գլխավոր, առաջատար, առաջին կարգի և երկրորդ կարգի մասնագետներից, ինչպես նաև վարձու աշխատողներից: Կենցաղային ապահովման բաժինը ղեկավարում է Կենցաղային ապահովման բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Կենցաղային ապահովման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Կենցաղային ապահովման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

22. Կենցաղային ապահովման բաժնի պետը`

1) իրականացնում է Կենցաղային ապահովման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Կենցաղային ապահովման բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին Կենցաղային ապահովման բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) կազմում է Կենցաղային ապահովման բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Տնտեսական ապահովման բաժիններին.

8) հսկողություն է իրականացնում Կենցաղային ապահովման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

9) հսկողություն է իրականացնում համապատասխան վերանորոգման նպատակների համար նախատեսված նյութական միջոցների նպատակային օգտագործմանը.

10) կազմակերպում է Վարչության էներգահամակարգի, ջրագծերի, սարքավորումների և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքի ապահովումը.

11) հսկողություն է իրականացնում Վարչությունում, իսկ համապատասխան հրամանի կամ ցուցումի առկայության դեպքում` Հիմնարկներում իրականացվող շինարարական վերանորոգման հետ կապված աշխատանքների նկատմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ, մասնակցում է ընդունման և հանձնման աշխատանքներին, կազմակերպում է կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքներ և թերությունների ակտեր կազմելու աշխատանքները և ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

12) կազմակերպում է Վարչության գույքի նպատակային շահագործումը.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

14) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ.

15) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

16) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

17) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված տվյալ բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

23. Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) կազմում է Կենցաղային ապահովման բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և դրանք ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին.

9) մասնակցում է անհրաժեշտ գույքի պահանջարկի ուսումնասիրմանը և ձեռքբերման հայտերի կազմմանը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին` գույքի բաշխման և Հիմնարկներից ստացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա կազմված վերաբաշխման վերաբերյալ.

10) կազմակերպում է փոխադրամիջոցների պետական համապատասխան մարմիններում հաշվառելու և հաշվառումից հանելու աշխատանքները, ինչպես նաև դրանց տեխնիկական զննման և սպասարկման գործընթացը.

11) կատարում է սահմանված ձևի երթուղային թերթերի լրացումը և դրանց հիման վրա վառելիքի, քսայուղերի և ավտոպահեստամասերի հաշվառման աշխատանքները.

12) սահմանված կարգով իրականացնում է հակահրդեհային պահպանության աշխատանքներ.

13) հսկողություն է իրականացնում Վարչությունում, իսկ համապատասխան հրամանի կամ ցուցումի առկայության դեպքում` Հիմնարկներում իրականացվող շինարարական վերանորոգման հետ կապված աշխատանքների նկատմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ, մասնակցում է ընդունման և հանձնման աշխատանքներին, իրականացնում է կապիտալ շինարարական կամ վերանորոգման և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքներ և թերությունների ակտեր կազմելու աշխատանքները և ներկայացնում Վարչության պետին կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

14) ապահովում է կապի միջոցների անխափան աշխատանքը.

15) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

24. Կենցաղային ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) մասնակցում է անհրաժեշտ գույքի պահանջարկի ուսումնասիրմանը և ձեռքբերման հայտերի կազմմանը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին` գույքի բաշխման և Հիմնարկներից ստացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա կազմված վերաբաշխման վերաբերյալ.

9) ամփոփում է Հիմնարկներից ստացված հաշվետվությունները և, անհրաժեշտության դեպքում կատարում ապրանքատեսականու վերաբաշխում.

10) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

25. Կենցաղային ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Տնտեսական ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Տնտեսական ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Տնտեսական ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի և Տնտեսական ապահովման բաժինների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) իրականացնում է Վարչության և Հիմնարկների կապի միջոցների, ահազանգման և տեսահսկման համակարգերի, համակարգիչների և տեխնիկական այլ միջոցների տեղակայման և վերանորոգման հետ կապված աշխատանքներ.

9) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Կենցաղային ապահովման բաժնի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

26. Կենցաղային ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետը (պարետ)`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) հետևում է Վարչության գույքի շահագործմանը և կազմակերպում է դրանց ընթացիկ նորոգումը.

5) ապահովում է Վարչության շենքի և տարածքի բարեկարգման, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման աշխատանքների կատարումը.

6) ապահովում է Վարչության շենքի էլեկտրահամակարգի, ջրագծերի, կոյուղու ցանցի անխափան աշխատանքը.

7) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

27. Կենցաղային ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Կենցաղային ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Կենցաղային ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Կենցաղային ապահովման բաժնի պետին Կենցաղային ապահովման բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) շահագործում է իրեն ամրակցված ավտոմեքենան և պատասխանատվություն է կրում ավտոմեքենայի խնամքի և անվտանգ շահագործման համար.

5) ապահովում է Վարչության շենքի, հարակից շինությունների և տարածքի էլեկտրահամակարգի անխափան աշխատանքը.

6) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Կենցաղային ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
18.12.2009
N 311-Ն
Հրաման