Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐ ...

 

 

102.0311.120110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        01            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 դեկտեմբերի 2009 թվականի N 311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(3-րդ մաս)

 

15. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Բաժանմունքի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Բաժանմունքների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Բաժանմունքների գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

6) ներկայացնում է առաջարկություններ կատարվող աշխատանքները բարելավելու, աշխատանքային ծրագրերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ.

7) պատրաստում է Բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

8) կատարում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրված Հիմնարկներից ստացված տեղեկատվության միասնական ամփոփման աշխատանքներ.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է արխիվը.

10) կազմում է տեղեկանքների նախագծեր անձանց դատվածության վերաբերյալ և ներկայացնում Բաժնի պետին.

11) կատարում է Վարչության պետի, նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

12) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

16. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Բաժանմունքների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) համապատասխան հանձնարարության հիման վրա կատարում և ամփոփում է Բաժնի աշխատողների կողմից Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Բաժանմունքի աշխատանքներում տեղ գտած բացթողումների և թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

7) պատրաստում է Բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

8) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

9) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

17. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

18. Հիմնարկի Բաժանմունքը կազմված է Բաժանմունքի պետից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժանմունքի պետը պատասխանատվություն է կրում Բաժանմունքի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժանմունքի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

19. Բաժանմունքի պետը`

1) իրականացնում է Բաժանմունքի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժանմունքի աշխատողների միջև.

3) հսկողություն է իրականացնում Բաժանմունքի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

4) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների քարտային տվյալների համակարգչային մուտքագրման կատարումը.

5) իրականացնում է կալանավորված անձանց և դատապարտյալների անվանական և քանակական հաշվառումը.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով` համագործակցում է այլ գերատեսչությունների կամ մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) կազմակերպում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.

8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնին օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ուղարկելու համար.

9) կազմակերպում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերի վարման աշխատանքները.

10) կազմակերպում է հաշվառման քարտադարանի վարման աշխատանքները.

11) կազմակերպում է վարույթն իրականացնող մարմնին տվյալ կալանավորված անձին կամ դատապարտյալին Հիմնարկ ընդունելու վերաբերյալ տեղեկացնելու մասին համապատասխան գրությունների նախագծերի կազմման և դրանք Հիմնարկի պետին ներկայացման աշխատանքները.

12) կազմում և Հիմնարկի պետի ստորագրմանն է ներկայացնում դատապարտյալների` կարճաժամկետ մեկնման վկայականները.

13) հսկողություն է իրականացնում կալանավորված անձանց` կալանքի տակ պահելու օրենքով սահմանված ժամկետները պահպանելու նկատմամբ, կազմակերպում դրա հետ կապված օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի կամ գրությունների կամ դրանց նախագծերի կազմման աշխատանքները.

14) ապահովում է դատապարտյալին ներում շնորհելու, համաներում հայտարարելու մասին իրավական ակտերի և դատավճիռների փոփոխման մասին որոշումների պահանջների կատարումը.

15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

16) կազմում է Բաժանմունքի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում ամսական, եռամսյակային, տարեկան հաշվետվություններ.

17) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

18) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված Բաժանմունքի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

20. Բաժանմունքի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժանմունքի պետին Բաժանմունքի գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.

4) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է Բաժանմունքի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

7) նախապատրաստում է կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.

8) պատրաստում է Բաժանմունքում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրություններ, այդ թվում` դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին կից գործող համապատասխան անկախ հանձնաժողովին կամ դատարան ներկայացնելու համար, ինչպես նաև պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու վերաբերյալ դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ դրանց նախագծեր և դրանք ներկայացնում Բաժանմունքի պետին.

9) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

10) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

21. Բաժանմունքի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժանմունքի պետին Բաժանմունքի գործունեության կատարելագործման, ինչպես նաև Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) կազմում է Բաժանմունքի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

5) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

6) նախապատրաստում է կալանավորվածների և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.

7) պատրաստում է Բաժանմունքում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրություններ, այդ թվում` դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին կից գործող համապատասխան անկախ հանձնաժողովին կամ դատարան ներկայացնելու համար, ինչպես նաև պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու վերաբերյալ դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ դրանց նախագծեր և դրանք ներկայացնում Բաժանմունքի պետին.

8) կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ տվյալները մուտքագրում է համակարգչում և ներկայացնում է Բաժանմունքի պետին` Վարչության Բաժին ներկայացնելու նպատակով, ինչպես նաև նախապատրաստում է համապատասխան հաղորդումներ վարույթն իրականացնող մարմիններին ուղարկելու համար.

9) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

10) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

22. Բաժանմունքի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժանմունքում անցկացվող խորհրդակցություններին, Բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժանմունքի պետին Բաժանմունքի գործունեության կատարելագործման, ինչպես նաև Բաժանմունքի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) հաշվառում և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

5) նախապատրաստում է կալանավորվածների և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը.

6) Վարչության արխիվ հանձնելու համար նախապատրաստում է համապատասխան կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը.

7) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժանմունքի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

23. Բաժանմունքի աշխատողները հաշվետու են Բաժանմունքի պետին: Բաժանմունքի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

ԳԼՈՒԽ 3. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Բաժնի և Բաժանմունքների այն աշխատասենյակները, որտեղ պահվում են կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը կամ անձնական տվյալներ պարունակող այլ փաստաթղթերը, պետք է ունենան երկաթյա դռներ կամ ճաղավանդակներ, պատուհանները պետք է ունենան երկաթյա ճաղավանդակներ, ապահովված լինեն անվտանգության ազդանշանային համապատասխան համակարգով, որն էլ, Հիմնարկի դեպքում` պետք է կառավարելի լինի Հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից:

25. Բաժանմունքների աշխատասենյակները պետք է տեղակայված լինեն Հիմնարկների վարչական մասնաշենքերում:

26. Ոչ աշխատանքային ժամերին Բաժանմունքների աշխատասենյակների դռները կնքվում են դրոշմակնիքներով:

27. Հիմնարկի պատասխանատու հերթապահի կողմից հանձնված անձնական գործերում կալանավորված անձանց կամ դատապարտյալների լուսանկարների, մատնադրոշմման քարտերի բացակայության դեպքում կատարվում է նրանց լուսանկարահանումը և մատնադրոշմումը, յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է մեկ մատնադրոշմման քարտ և արտատպվում է 4x6 չափերի 6 լուսանկար` 3-ը դիմահայաց, 3-ը` կիսադեմ:

28. Մատնադրոշմման քարտը կարվում է անձնական գործի առաջին մասում: Լուսանկարներից երկուսը (դիմահայաց և կիսադեմ) սոսնձվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական թերթիկում, երկուսը` նրան այլ Հիմնարկ կամ այլ վայր փոխադրելու ժամանակ փակցվում են անձնական գործի տեղեկանքին, իսկ երկուսը` դրվում են անձնական գործի շապիկին սոսնձված ծրարում:

29. Ոչ աշխատանքային ժամին կալանավորված անձին կամ դատապարտյալին տվյալ Հիմնարկ ընդունելու դեպքում Բաժանմունքի աշխատողը հաջորդ աշխատանքային օրը`

1) ընդունում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը (Ձև 1), ստուգում փոխադրման թերթիկի (Ձև 2) պատշաճ կազմված լինելը.

2) ստուգում է բերված կալանավորված անձերի կամ դատապարտյալների քանակը և անձնական գործերի առկայությունն` ըստ փոխադրման ցուցակի:

30. Հիմնարկ ընդունված յուրաքանչյուր կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է համապատասխան մատյանում:

31. Դատապարտյալի անձնական գործում կատարողական թերթիկ լինելու դեպքում Բաժանմունքի պետն այդ մասին գրավոր տեղեկացնում է տվյալ Հիմնարկի հաշվապահական հաշվառման համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, իսկ դատարանի որոշմամբ հարկադիր բուժում նշանակված լինելու դեպքում` տվյալ Հիմնարկի բժշկական սպասարկման համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

32. Հիմնարկում յուրաքանչյուր կալանավորված անձի և դատապարտյալի վերաբերյալ կազմվում է անձնական գործ, որում պահվող փաստաթղթերը պետք է լինեն կարված, համարակալված և ցուցակագրված:

33. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործում առկա փաստաթղթերում հակասական տվյալներ հայտնաբերելու դեպքում Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում դրանք պարզելու համար: Եթե կնիքը, որով վավերացված է դատավճիռը, և դատարանի որոշման պատճենները կասկած են հարուցում կամ այդ փաստաթղթերը վավերացված են այլ դատարանի կնիքով, ապա Բաժանմունքի պետը համապատասխան միջոցներ է ձեռնարկում որոշումն ընդունած դատարանին տեղեկացնելու և կնիքի պարզ դրոշմվածքով վավերացված փաստաթղթերի նոր պատճենները ստանալու համար:

34. Եթե անձնական գործում բացակայում է նախկին դատվածությունների վերաբերյալ տեղեկանքը, ապա Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում համապատասխան մարմիններից հարցում կատարելու համար:

35. Կալանավորված անձի և դատապարտյալի տվյալների փոփոխման վերաբերյալ որոշումներ, փաստաթղթեր ստացվելու դեպքերում Բաժանմունքի աշխատողը ուղղումներ է կատարում է նրա վերաբերյալ եղած բոլոր փաստաթղթերում, իսկ փոփոխման վերաբերյալ որոշումը, փաստաթղթերը (դատավճիռը) կարվում են անձնական գործում:

36. Կալանավորված անձին կամ դատապարտյալին մեկ այլ Հիմնարկ փոխադրելուց հետո նրա վերաբերյալ ստացված բոլոր փաստաթղթերն ուղարկվում են տվյալ Հիմնարկ:

37. Անձը հաստատող և այլ փաստաթղթերը պահվում են դատապարտյալի անձնական գործում փակցված ծրարում և ազատվելուց հետո ստորագրությամբ վերադարձվում նրան: Դատավճռով որոշակի գործունեությամբ զբաղվելու կան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակված լինելու դեպքում համապատասխան փաստաթղթերը, այդ թվում նաև` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված դատապարտյալի վարորդական իրավունքի վկայականը պահվում է անձնական գործում և հիմնական պատժից ազատվելուց հետո դրանք դատավճռի հետ ուղարկվում է նրա բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանում:

38. Դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը ստանալու օրը Բաժանմունքի աշխատողը պարտավոր է սահմանված կարգով Հիմնարկի տեղակայման տարածքային անձնագրային բաժին ուղարկել դատապարտյալի վերաբերյալ հաղորդում` նրան մշտական բնակության վայրի հաշվառումից հանելու նպատակով:

39. (39-րդ կետն ուժը կորցրել է 18.12.12 թիվ 266-Ն հրաման)

i

40. Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում Բաժանմունքի կողմից իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների անհատական և քանակական հաշվառում:

41. Անհատական հաշվառում կատարվում է`

1) այբբենական և անվանական հաշվառման մատյանով (Ձև 3).

2) հաշվառման քարտերով:

42. Քանակական հաշվառում կատարվում է`

1) կալանավորված անձանց և դատապարտյալների հնգօրյա սահմանված տեղեկագրերի ամփոփումով.

2) քանակական հաշվառման մատյանով (Ձև 4).

3) վիճակագրական ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններով:

43. Հաշվառման քարտերը լրացվում են կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերում առկա փաստաթղթերի հիման վրա:

44. Հաշվառման քարտերից կազմվում է այբբենական քարտադարան:

45. Եթե կալանավորված անձը կամ դատապարտյալը փոխել է իր անունը կամ ազգանունը, այդ դեպքում նոր անվամբ կամ ազգանվամբ նրա վերաբերյալ լրացվում է հաշվառման նոր քարտ, իսկ հաշվառման հին քարտի վրա նշում է կատարվում հաշվառման նոր քարտի առկայության մասին:

46. Պարբերաբար առանձնացվում են այն դատապարտյալների հաշվառման քարտերը, որոնք պետք է պատժի կրումից ազատվեն հաջորդող ժամանակահատվածում և դրանք դասավորվում են ըստ պատժի ժամկետի ավարտման հերթականության:

47. Պարբերաբար առանձնացվում են այն դատապարտյալների հաշվառման քարտերը, որոնց 18 տարին լրանում է հաջորդող ժամանակահատվածում:

48. Յուրաքանչյուր նախորդ օրվա համար կալանավորված անձանց կամ դատապարտյալների փաստացի առկայության և նրանց շարժի վերաբերյալ կազմվում է տեղեկագիր` հիմնվելով այդ օրը հաշվառման կանգնած, 24 ժամվա ընթացքում բերված, փոխադրված և պատժից ազատված անձանց վերաբերյալ ունեցած տեղեկությունների վրա, որոնք համեմատվում են կալանավորված անձանց և դատապարտյալների փաստացի առկայության ստուգման արդյունքների հետ և պետք է համընկնեն նրանց անվանական հաշվառման փաստաթղթերի քանակի, կալանավորված անձանց և դատապարտյալների փաստացի առկայության հետ:

49. Յուրաքանչյուր նախորդ օրվա տվյալները գրանցվում են կալանավորված անձանց և դատապարտյալների շարժի, անձնական գործերի և հաշվառման մատյաններում:

50. Կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը պահվում են այբբենական կարգով` դասակարգման հետևյալ հիմքերով`

1) նախաքննության մարմինների վարույթում գտնվող կալանավորված անձանց անձնական գործեր.

2) դատական վարույթում գտնվող կալանավորված անձանց անձնական գործեր.

3) դատապարտյալների անձնական գործեր, որոնց դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել.

4) դատավճիռն օրինական ուժի մեջ մտած, սակայն կարգադրությունը չստացված դատապարտյալների անձնական գործեր.

5) տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալների անձնական գործեր.

6) դատավճիռն օրինական ուժի մեջ մտած դատապարտյալների անձնական գործեր:

51. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը կարող է տրամադրվել միայն Վարչության պետին կամ նրա տեղակալին, Հիմնարկի պետին կամ նրա տեղակալին, Բաժնի պետին և Վարչության կամ Հիմնարկի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատողներին` գործերը գրանցելով համապատասխան մատյանում (Ձև 5)` նրանց ստորագրությամբ, նշելով ամսաթիվը: Անձնական գործերը վերադարձնելու ժամանակ Բաժանմունքի աշխատողն այդ մասին գրանցում է կատարում մատյանում` ստորագրելով և նշելով ամսաթիվը:

52. Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործը կարող է գրավոր հարցման դեպքում տրամադրվել այլ մարմիններին Վարչության պետի միջոցով:

53. Քննչական գործողություններին, դատական նիստերին մասնակցելու կամ այլ նպատակներով մեկ օրով բացակայող և առանց անձնական գործերի ժամանակավոր փոխադրված կալանավորված անձին կամ դատապարտյալին հաշվառում են օրվա տեղեկագրում:

54. Կալանավորված անձը համապատասխան ուղեկցող անձանց է փոխանցվում վարույթն իրականացնող մարմնի` զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատված համապատասխան փաստաթղթի հիման վրա:

55. Կալանավորված անձին կամ դատապարտյալին նախաքննության մարմիններին կամ դատարան փոխադրելու նախօրեին Բաժանմունքի աշխատողը Հիմնարկի պատասխանատու խմբի պատասխանատու հերթապահին է հանձնում այդ անձի վերաբերյալ ստացված պահանջագիրը, վերջինս էլ համապատասխան մատյանում նշում կատարելուց հետո այն վերադարձնում է:

56. Բաժանմունքի աշխատողը ստուգում և ստորագրությամբ Հիմնարկի պատասխանատու խմբի պատասխանատու հերթապահից ընդունում է փոխադրված անձանց անձնական գործերը, ինչպես նաև տվյալ անձի վերաբերյալ այլ փաստաթղթերը: Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործում և հաշվառման քարտում համապատասխան նշումներ կատարելուց, ինչպես նաև համապատասխան առկա փաստաթղթերը տվյալ անձնական գործում հաշվառվելուց և կարվելուց հետո Բաժանմունքի աշխատողն այդ գործը տեղադրում է դրա համար նախատեսված անձնական գործերի շարքում:

57. Եթե օրվա տեղեկագրում նշված անձը հետ չի վերադարձել քրեական հետապնդումը դադարեցնելու պատճառով, ապա Բաժանմունքի աշխատողը միջոցներ է ձեռնարկում նրան ազատելու հիմք հանդիսացող օրինական փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնից ստանալու և հաշվառման համապատասխան գործողություններ կատարելու համար:

58. Քրեական հետապնդումը դադարեցնելու կամ պատժից ազատելու վերաբերյալ հիմք հանդիսացող փաստաթուղթը ստանալուց հետո տվյալ անձը սահմանված կարգով հաշվառումից հանվում է:

59. Հիմնարկից կալանավորված անձին կամ դատապարտյալին այլ քրեակատարողական հիմնարկ կամ ձերբակալվածներին պահելու վայր ժամանակավորապես փոխադրելիս անձնական գործը հանձնվում է համապատասխան ուղեկցող անձանց և տվյալ անձի հաշվառման քարտն առանձնացվում է: Տվյալ անձի վերադարձի դեպքում հաշվառման քարտը տեղադրվում է գործող քարտադարանում:

60. Բաժանմունքը կալանավորված անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց յոթ օր առաջ այդ մասին նախաքննության մարմնին ուղարկելու նպատակով ծանուցագրի նախագիծ է պատրաստում և այն ներկայացվում է Հիմնարկի պետին, իսկ ծանուցագրի ուղարկման դեպքում դրա պատճենը կարում է կալանավորված անձի անձնական գործում: Եթե կալանավորված անձի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշում չի ստացվել, ապա Բաժանմունքը կալանավորված անձի կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու վերջին օրը այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին:

61. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունը, կայացված դատավճիռը կամ որոշումը ստանալու դեպքում դրա մեկ օրինակը Բաժանմունքի աշխատողը ստորագրությամբ հանձնում է նրան, իսկ մյուս օրինակը` կարում է անձնական գործում:

62. Կալանավորված անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ դատապարտյալին պատժից ազատելու վերաբերյալ ստացված փաստաթղթերն անհապաղ կատարելիս Բաժանմունքի պետը մանրամասն ստուգում է տվյալ փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը անձնական գործի նյութերին: Զինանշանի պատկերմամբ կնիքով չվավերացված, խամրած կամ այլ մարմնի կնիքով կնքված փաստաթղթերի ստացման, այդ փաստաթղթերում պարունակվող տվյալների և անձնական գործի նյութերի անհամապատասխանության, փաստաթղթերի իսկության նկատմամբ ծագող կասկածների առկայության կամ փաստաթղթերի անճշտության այլ դեպքերում, Բաժանմունքի պետն այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին և անհապաղ միջոցներ է ձեռնարկում անճշտությունների վերացման ուղղությամբ:

63. Մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելիս Բաժանմունքի աշխատողը ստուգում է կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելու նպատակով ստացված փաստաթղթերի համապատասխանությունը վերջինիս անձնական գործում առկա տվյալներին, իսկ անհամապատասխանության դեպքում իրականացվում են անհապաղ միջոցառումներ դրանք ճշգրտելու ուղղությամբ: Տվյալ փաստաթղթերը կարվում են անձնական գործում: Կալանավորված անձի մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ փոխադրման մասին հայտնվում է վարույթն իրականացնող մարմնին:

64. Մեկ Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխադրելիս Բաժանմունքի աշխատողը կազմակերպում է կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումներում առկա փաստաթղթերի և նյութերի ստորագրությամբ հավաքագրումը (Ձև 6), այնուհետև դրանց` անձնական գործում կարումը:

65. Ստուգվում է փոխադրվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների անձնական գործերի պատկանելությունը տվյալ անձանց, այնուհետև դրանք ծրարավորվում են սահմանված ձևի ծրարներով (Ձև 7): Փոխադրման ենթակա անձանց վերաբերյալ կազմվում է փոխադրման ենթակա Հիմնարկների թվաքանակին համապատասխան քանակով փոխադրման թերթիկ` երեք օրինակից, որից առաջինը հանձնվում է փոխադրող համապատասխան անձանց, երկրորդը փոխադրող համապատասխան անձանց միջոցով տրամադրվում է այն Հիմնարկին, որտեղ փոխադրվում է դատապարտյալը, երրորդը` փոխադրող համապատասխան անձանց ղեկավարի կողմից դատապարտյալների և նրանց անձնական գործերի ընդունումը հաստատող ստորագրությամբ սահմանված կարգով պահպանվում է Հիմնարկի Բաժանմունքում:

66. Ազատման տեղեկանքը հանձնվում է պատճենի վրա վերջինիս ստորագրությամբ: Այդ նպատակով կատարվում է տվյալ անձի հարցում և այդ պատասխանները համեմատվում են անձնական գործում առկա փաստաթղթերում պարունակվող տվյալների հետ: Համեմատություն է անցկացվում նաև ազատվող անձի արտաքին նշանների և նրա լուսանկարի միջև: Ազատման տեղեկանքի պատճենը կարվում է անձնական գործում:

67. Պատժի կրումից ազատված կամ կալանքի տակ պահելու ժամկետի ավարտմամբ կալանավորվածներին պահելու վայրում արդեն իսկ չպահվող կամ Հիմնարկից փախուստ կատարած կամ մահացած անձինք հանվում են հաշվառումից:

68. Մինչև կալանավորված անձին կամ դատապարտյալին հաշվառումից հանելը Բաժանմունքը կազմակերպում է կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումներում առկա փաստաթղթերի և նյութերի ստորագրությամբ հավաքագրումը, այնուհետև դրանց` անձնական գործում կարումը:

69. Հաշվառումից հանված կալանավորված անձանց կամ դատապարտյալների հաշվառման քարտերի վրա նշում է կատարվում հաշվառումից դուրս գալու հիմքերի վերաբերյալ, այնուհետև այդ քարտերը հանվում են գործող այբբենական քարտադարանից և պահվում են այբբենական արխիվային քարտադարանում:

70. Պատժի կրումից ազատված կամ կալանքի տակ պահելու ժամկետի ավարտմամբ կալանավորվածներին պահելու վայրում արդեն իսկ չպահվող կամ մահացած անձանց անձնական գործերը նրանց տվյալ պահից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում հանձնվում են Վարչության արխիվ: Տվյալ անձնական գործերը արխիվ հանձնելուց առաջ Բաժանմունքի պետի կողմից ստուգվում է նրանց Հիմնարկում չպահվելու հիմքերի օրինականությունը:

71. Յուրաքանչյուր անձնական գործ արխիվ հանձնելու նպատակով նախապատրաստվում է հետևյալ կարգով`

1) բոլոր փաստաթղթերը կարվում են համապատասխան ձևի շապիկներում.

2) անձնական գործի առաջին և երկրորդ մասի փաստաթղթերը համարակալվում և գրանցվում են ցուցակներում, որտեղ նշվում է նաև էջերի քանակը.

3) ցուցակը վավերացվում է կազմողի ստորագրությամբ.

4) կցվում են հաշվառման քարտերը, որոնց հակառակ երեսին դրվում է Բաժանմունքի պետի ստորագրությունը:

72. Անձնական գործերն արխիվ են հանձնվում այբբենական կարգով կազմված արխիվային ցուցակով` երկու օրինակից, մեկ օրինակը պահվում է Բաժանմունքում, մյուսը` գործերը արխիվացնելուց հետո վերադարձվում է համապատասխան Բաժանմունք:

 

Ձև 1

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ

 

ԱԶԳԱՆՈՒՆ ___________________________________________________________

 

ԱՆՈՒՆ ______________________________________________________________

 

ՀԱՅՐԱՆՈՒՆ __________________________________________________________

 

Դատապարտվել է «___» ______________ 20 թ. ___________________________

 

__________________________________________________________ դատավճռով

 

ՀՀ քր. օր-ի _______ հոդ. ____________ տարի ________ ամիս ________ օր

 

Պատժի սկիզբը «__» __________ 20 թ. Պատժի ավարտը «__» ___________20 թ.

 

Պատժաչափի փոփոխություն _____________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

Արխիվային թիվ ________________ Պահպանման ժամկետը` ____________ տարի

 

ՏՎՅԱԼՆԵՐ

 

Կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ վարույթն իրականացնող

մարմնի վերաբերյալ

 

.___________________________________________________.

|Հ/հ|Օրը, ամիսը և  տարեթիվը|Որ մարմնի վրա է հաշվվում|

|___|______________________|________________________|

|___|______________________|________________________|

|___|______________________|________________________|

|___|______________________|________________________|

|___|______________________|________________________|

|___|______________________|________________________|

.___________________________________________________.

 

Կալանավորված անձի կամ դատապարտյալի շարժի մասին գրանցումներ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Քրեակատարողական|Քրեակատարողական|Գտնվելու ժամկետը       |Անձնական |

|   |հիմնարկի       |հիմնարկի       |                       |գործի    |

|   |անվանումը      |գտնվելու վայրը |                       |հաշվառման|

|   |               |               |                       |թիվ      |

|___|_______________|_______________|_______________________|_________|

|   |               |               |ընդունվել է|փոխադրվել է|         |

|___|_______________|_______________|___________|___________|_________|

|___|_______________|_______________|___________|___________|_________|

|___|_______________|_______________|___________|___________|_________|

|___|_______________|_______________|___________|___________|_________|

|___|_______________|_______________|___________|___________|_________|

|___|_______________|_______________|___________|___________|_________|

._____________________________________________________________________.

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

.________________________________________________________________.

|Ստուգման|Ստուգողի պաշտոնը,|Ստուգման արդյունքները|Ստուգողի       |

|ժամանակը|ազգանունը, անունը|/թերությունները և    |ստորագրությունը|

|        |և  հայրանունը    |առաջարկությունները/  |               |

|________|_________________|_____________________|_______________|

|________|_________________|_____________________|_______________|

|________|_________________|_____________________|_______________|

|________|_________________|_____________________|_______________|

.________________________________________________________________.

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԿԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Խափանման միջոց ընտրելու մասին որոշումը: Կալանքի վերցնելու, խուզարկության մասին արձանագրությունը, ձերբակալվածների անհատական թերթիկը, մատնադրոշմման քարտը, դատավճռի պատճենը, որի հիման վրա կալանավորված անձը, դատապարտյալը կրում է պատիժը, դատավճիռը բեկանելու մասին որոշման պատճենը կամ դատարանի ծանուցումը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, դատարանի որոշման պատճենը դատավճռի կատարման հարցերի վերաբերյալ, դատարանի որոշման պատճենը դատավճռի փոփոխման վերաբերյալ, այդ թվում նաև` պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, հիվանդության պատճառով պատժից ազատվելու մասին: Հայաստանի Հանրապետության Նախագահի ներման, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտերի կատարման մասին փաստաթղթերը, քաղվածքները, նամակների պատճենները, դատավճռի փոփոխման վերաբերյալ փաստաթղթերի կատարման մասին, մահվան մասին բժշկական փաստաթղթերի պատճենները: Դժբախտ դեպքերի կամ պատահարների վերաբերյալ արձանագրությունները: Թաղման կամ դիակը հարազատներին հանձնելու վերաբերյալ արձանագրությունը, դիահերձման վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դատապարտյալի մահվան մասին հաղորդման պատճենը` ուղարկված ՔԿԱԳ-ի մարմիններին և հարազատներին, դատապարտյալի փախուստի վերաբերյալ տեղեկանքի պատճենը, գումարների առգրավման կամ ստացման վերաբերյալ արձանագրությունները: Մահացածի անձնական գումարի և այլ արժեքների, նրա օրինական ժառանգներին ուղարկման կամ հանձնման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում հաշմանդամություն ստանալու փաստը հաստատող, արձանագրությունները կամ փաստաթղթերը, ինչպես նաև կալանավորվածին կամ դատապարտյալին վերաբերող այլ փաստաթղթեր: Բոլոր փաստաթղթերը կարվում են իրենց ստացման հաջորդականությամբ և գրանցվում են փաստաթղթերի գրանցման ցուցակում:

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԹԻՎ ________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

.___________________________________________.

|Հ/հ|Փաստաթղթերի անվանումը|Թերթերի համարները|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

.___________________________________________.

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԿԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Դատապարտյալի բնութագիրը, հանձնաժողովների նիստերի արձանագրություններից քաղվածքներ` պայմանական վաղաժամկետ, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, մեկ ՔԿՀ-ից մեկ այլ ՔԿՀ փոխադրելու վերաբերյալ: Կողմնորոշիչ տեղեկանքներ դատապարտյալի նկատմամբ, հատուկ հսկողություն տանելու անհրաժեշտության դեպքում /եթե նա հակում ունի փախուստի, թմրադեղեր օգտագործել և այլն/: Խրախուսանքների և տույժերի վերաբերյալ փաստաթղթերը, դատապարտյալին առանց ուղեկցման տեղափոխելու թույլտվության որոշումը և կից մյուս փաստաթղթերը: Վերադաս մարմիններին ուղարկելով դիմումների ուղեկցող գրությունները և ստացված պատասխանները, ինչպես նաև կալանավորվածին կամ դատապարտյալին վերաբերող այլ փաստաթղթեր: Բոլոր փաստաթղթերը կարվում են իրենց ստացման հաջորդականությամբ և գրանցվում են փաստաթղթերի գրանցման ցուցակում:

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԹԻՎ ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

.___________________________________________.

|Հ/հ|Փաստաթղթերի անվանումը|Թերթերի համարները|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

|___|_____________________|_________________|

.___________________________________________.

 

Ձև 2

 

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

______________________________________________________________________

                   քրեակատարողական հիմնարկի անվանումը

 

______________________________________________________________________

 

հիմնարկից փոխադրվում է (են) __________________________________________

քրեակատարողական հիմնարկի անվանումը

 

Փոխադրման հիմքը ______________________________________________________

 

թիվ _______ «___» ______________ 20 թ.

 

.__________________________________________________________________.

|Հ/հ|Անձնական գործի|Անուն, ազգանուն,|Ծննդյան |ՀՀ քր. օր-ի|Պատժաչափը|

|   |      N       |   հայրանուն    |տարեթիվը|հոդվածը    |         |

|___|______________|________________|________|___________|_________|

.__________________________________________________________________.

 

    Կ.Տ.                     Քրեակատարողական հիմնարկի պետ` _____________

 

___________________________________________

 

Հաշվառման բաժանմունքի պետ` ________________

 

Ցուցակում նշված կալանավորված անձանց, դատապարտյալներին անձնական գործերով, թվով «____» մարդ ընդունեց:

 

Փոխադրող անձանց ղեկավար` __________________

 

Ցուցակում նշված կալանավորված անձանց, դատապարտյալների անձնական գործերը ընդունեց`

 

Տվյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի

պատասխանատու հերթապահի

ստորագրությունը` __________________________

 

Ձև 3

 

ՄԱՏՅԱՆ

այբբենական անվանական հաշվառման

 

Սկսված է «»________________ 200 թ.

Ավարտված է «»______________ 200 թ.

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Օր,    |Տարվա   |Օրվա    |Ազգանուն,|Որտեղից |Վարույթն |Երբ և     |

|   |ամիս,  |հերթական|հերթական|անուն,   |է փոխադր|իրակա-   |որտեղ է   |

|   |տարեթիվ|համարը  |համարը  |հայրանուն|վել     |նացնող   |փոխադրվել |

|   |       |        |        |         |        |մարմնի   |/ՔԿՀ,     |

|   |       |        |        |         |        |անվանումը|ազատվել է,|

|   |       |        |        |         |        |         |մահացել է/|

|___|_______|________|________|_________|________|_________|__________|

| 1 |   2   |   3    |   4    |    5    |    6   |    7    |     8    |

|___|_______|________|________|_________|________|_________|__________|

._____________________________________________________________________.

 

Ձև 4

 

ՄԱՏՅԱՆ

քանակական հաշվառման

 

Սկսված է «»________________ 200 թ.

Ավարտված է «»______________ 200 թ.

 

._______________________________________________________________.

|օր, ամիս,|հերթական համարը,|յուրաքանչյուր|անուն,   |որ հիմնարկից|

|տարեթիվ  |նույնը անձնական |օրվա հերթական|ազգանուն,|է փոխադրվել |

|         |գործի համարը    |համարը       |հայրանուն|            |

|_________|________________|_____________|_________|____________|

|    1    |      2         |     3       |    4    |      5     |

|_________|________________|_____________|_________|____________|

 

._________________________________________________________________.

|անձնական|հերթական համարը|անուն, ազգանուն,|որ հիմնարկ է փոխադրվել,|

|գործի   |յուրաքանչյուր  |հայրանուն       |ազատվել կամ մահացել    |

|համարը  |օրվա համար     |                |                       |

|________|_______________|________________|_______________________|

|   6    |     7         |      8         |         9             |

|________|_______________|________________|_______________________|

 

Ձև 5

 

ՄԱՏՅԱՆ

անձնական գործերի ժամանակավոր օգտագործման տրման

 

Սկսված է «»________________ 200 թ.

Ավարտված է «»______________ 200 թ.

 

.____________________________________________________________________.

|Հ/հ|Անձնական|Դատապարտյալի    |ՈՒմ է   |Ստորագրություն|Ստորագրություն|

|   |գործի   |ազգանուն,       |տրվել   |անձնական գործը|անձնական գործը|

|   |համարը  |անուն-հայրանունը|անձնական|ստանալու      |վերադարձնելուց|

|   |        |                |գործը   |վերաբերյալ և  |և  ամսաթիվը   |

|   |        |                |        |ամսաթիվը      |              |

|___|________|________________|________|______________|______________|

| 1 |   2    |       3        |   4    |      5       |      6       |

|___|________|________________|________|______________|______________|

.____________________________________________________________________.

 

Ձև 6

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերվող փաստաթղթերի և

նյութերի հավաքագրման մասին

 

Բժշկական սպասարկման բաժնի աշխատող ____________________________________

______________________________________________________________________

                           ԱԱՀ, ստորագրություն

 

Անվտանգության ապահովման բաժնի աշխատող ________________________________

______________________________________________________________________

                           ԱԱՀ, ստորագրություն

 

Սոցիալական հոգեբանական և իրավական ___________________________________

աշխատանքների բաժնի աշխատող ___________________________________________

ԱԱՀ, ստորագրություն

Ֆինանսական բաժին _____________________________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

Հաշվառման բաժանմունքի պետ` ___________________________________________

ԱԱՀ, ստորագրություն

 

«__» ______________ 20 թ.

 

Ձև 7

 

Կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական գործի ծրար

ԹԻՎ_______ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ

 

Հաշվառման բաժնի պետ __________________________

ստորագրություն

_____________________________________________________________________

                   քրեակատարողական հիմնարկի անվանումը

                                              «___» ________________ 20 թ.

_____________________________________________________________________

                          փոխադրման թերթիկի թիվ

 

1. Դատապարտյալի /կալանավորված անձի/ ազգանուն, _______________________

անուն և հայրանուն __________________________________________________

2. Ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը /հասցեն/ _______________

_____________________________________________________________________

3. ՈՒր է փոխադրվում _________________________________________________

_____________________________________________________________________

4. Փոխադրման հիմքը __________________________________________________

/կարգագիրը, որոշումը, ամսաթիվը, _____________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

5. Դատապարտյալի ուղղիչ հիմնարկի տեսակը ______________________________

6. ՈՒմ կողմից է դատապարտվել _________________________________________

/երբ, ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը և պատժաչափը, ____________________

_____________________________________________________________________

7. Պահանջվում է արդյոք անվտանգության ապահովման ______________________

_____________________________________________________________________

ուժեղացված հսկողություն և ինչու ____________________________________

8. Դատապարտյալի առանձնահատուկ նշանները ______________________________

_____________________________________________________________________

11. Բժշկի տեղեկանքը _________________________________________________

ա/ դատապարտյալի առողջական վիճակի մասին ______________________________

/կարող է արդյոք ուղևորվել __________________________________________

բ/ սանիտարական մշակում անցնելու մասին _______________________________

գ/ Քրեակատարողական հիմնարկի

համաճարակային վիճակի մասին __________________________________________

 

Բժիշկ` __________________________

/ԱԱՀ, ստորագրություն/

 

Փոխադրող անձանց ղեկավարի նշումը ___________________________________

 

________________

    Լուսանկարի տեղը               Քրեակատարողական հիմնարկի

                                  պետի ստորագրությունը` _______________

 

    Զինանշանով         Կ.Տ.

 

Հավելված 6

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Անձնակազմի կառավարման աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` Բաժին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման խմբերը կամ անձնակազմի կառավարման աշխատանքներ կատարող աշխատողները (այսուհետ` Խումբ):

3. Բաժնի և Խմբերի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Խմբերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի, իսկ Խմբերը` նաև համապատասխան Հիմնարկների պետերի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 03.06.15 թիվ 235-Ն հրաման)

6. Խմբերը գործում են համապատասխանաբար Հիմնարկների պետերի ենթակայությամբ:

7. Բաժինը և Խմբերն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

8. Բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ կլոր կնիք:

9. Բաժնի հիմնական խնդիրներն են`

1) ապահովել քրեակատարողական ծառայության անձնակազմի կառավարման աշխատանքների իրականացումն օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) հսկողություն իրականացնել Հիմնարկների անձնակազմի կառավարման աշխատանքների Խմբերի գործունեության նկատմամբ.

3) կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական ծառայությունում որպես պետական ծառայողի պաշտոնում նշանակելը, պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացներում ներգրավելը, առաջին անգամ պաշտոնի նշանակված անձանց երդումը, կոչում կամ դասային աստիճան շնորհելը, մրցույթ և ատեստավորում կազմակերպելը, վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելը, ծառայության ժամկետը հաշվարկելը, այլ պաշտոնի փոխադրելը, խրախուսելը, կարգապահական տույժի ենթարկելը, ծառայությունից կամ զբաղեցրած պաշտոնից ազատելը, ծառայությունը դադարեցնելը կամ կասեցնելը, ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը.

4) ձևավորել և վարել կադրերի ռեզերվը.

5) ապահովել անձնական գործերում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.

6) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

10. Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

11. Յուրաքանչյուր Խումբ ունի հայերեն լեզվով իր հիմնարկի և իր անվանմամբ կլոր կնիք:

12. Խմբերի հիմնական խնդիրներն են`

1) ապահովել քրեակատարողական ծառայության անձնակազմի կառավարման աշխատանքների իրականացումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` օրենքով սահմանված կարգով և դեպքերում քրեակատարողական ծառայությունում որպես պետական ծառայող պաշտոնում նշանակելը, պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացներում ներգրավելը, առաջին անգամ պաշտոնի նշանակված անձանց երդումը, կոչում կամ դասային աստիճան շնորհելը, ծառայության ժամկետը հաշվարկելը, այլ պաշտոնի փոխադրելը, խրախուսելը, կարգապահական տույժի ենթարկելը, ծառայությունից կամ պաշտոնից ազատելը, ծառայությունը դադարեցնելը կամ կասեցնելը, ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

13. Խումբն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

i

14. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

(14-րդ կետը փոփ. 24.02.10 թիվ 24-Ն հրաման)

15. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Բաժնի և Խմբերի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին անձնակազմի կառավարման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների Խմբերին.

8) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում կազմակերպում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները, ձևավորում և վարում է ծառայողական առաջխաղացման ցուցակները,

10) կազմակերպում է քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվող անձանց ուսումնական դասընթացների անցկացումը, պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը.

11) կազմակերպում է ծառայողներին վերապատրաստման կամ հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները.

12) կազմակերպում և քննարկման է ներկայացնում քրեակատարողական և քաղաքացիական ծառայողի համապատասխանաբար կոչումների և դասային աստիճանների շնորհման, պաշտոնում նշանակման, այլ պաշտոնում փոխադրման, զբաղեցրած պաշտոնից և ծառայությունից ազատման միջնորդությունները,

13) կազմակերպում է հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի փաստաթղթերով աշխատող ծառայողների վերաբերյալ համապատասխան թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը.

14) կազմակերպում է հերթական արձակուրդների ժամանակացույցերի կազմման աշխատանքները և հետևում դրանց ժամանակին ձևակերպումներին.

15) կազմակերպում է ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերի պատրաստման աշխատանքները.

16) կազմակերպում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում աշխատողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները.

17) կազմակերպում է ծառայողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները.

18) կազմակերպում և անցկացնում է քաղաքացիների ընդունելություն, քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունվելու թեկնածուների համապատասխան փաստաթղթերը կազմելու աշխատանքները, դրանք ներկայացնում Վարչության պետին.

19) կազմակերպում է քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

20) կազմակերպում է քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերի պատրաստման աշխատանքները և դրանք ներկայացնում Վարչության պետին.

21) կազմակերպում է Վարչության պետի կողմից պաշտոնի նշանակվող կամ աշխատանքի ընդունվող աշխատողների անձնական գործերի վարումը, դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, գործող ու արխիվային անձնական գործերի մատյանների հաշվառումը և վարումը, ընդ որում` այլ մարմնում ծառայություն անցած անձանց` տվյալ մարմնից ստացված անձնական գործերը վարում է դրանք շարունակելով.

22) Վարչության պետին է ներկայացնում այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնի նշանակվող անձանց հետ պետք է կնքվի նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.

23) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայությունում անձնակազմի կառավարման աշխատանքներին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

24) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

25) Վարչության պետի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

26) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` աշխատողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

27) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

28) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

i

15.1. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

(15.1-րդ կետը լրաց. 24.02.10 թիվ 24-Ն հրաման)

16. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբերի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Խմբերի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) ուսումնասիրում է քրեակատարողական ծառայողներին այլ պաշտոնի փոխադրելու միջնորդությունները, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և զեկուցում Բաժնի պետին դրանց նպատակահարմարության մասին.

9) իրականացնում է հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի փաստաթղթերով աշխատող քրեակատարողական ծառայողների վերաբերյալ սահմանված հատուկ թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը.

10) կազմում է քրեակատարողական ծառայությունից ազատված և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան փաստաթղթերը.

11) հսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայողներին կոչումներ, քաղաքացիական ծառայողներին դասային աստիճաններ շնորհելու ժամկետների պահպանման նկատմամբ և ստուգում օրենսդրությամբ սահմանված կարգի համապատասխանությունը.

12) հաշվարկում է քրեակատարողական ծառայողի աշխատանքային ստաժը` կազմելով համապատասխան տեղեկանք, որը կցում է անձնական գործին (Ձև 1).

13) պատրաստում է աշխատողների վերաբերյալ հրամանների նախագծեր, վարում գործող մատյանները (Ձև 2-5, 8).

14) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

15) վերլուծում է անձնակազմի համալրվածությունը և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.

16) սահմանված կարգով կազմակերպում է ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.

17) իրականացնում է ատեստավորման ենթակա ծառայողների հաշվառում, հետևում ատեստավորման ժամկետներին, ինչպես նաև կազմակերպում է նրանց ատեստավորման արդյունքներով կայացված որոշումների իրականացումը.

18) կազմակերպում է քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

19) կազմակերպում է քրեակատարողական ծառայության աշխատողների վերապատրաստման և հատուկ ուսուցման գործուղելու աշխատանքները, այդ թվում` ընտրում է թեկնածուներ վերապատրաստման դասընթացների գործուղելու համար, կազմում է համապատասխան ուսումնական ծրագրեր, ձևակերպում դրանց հետ կապված անհրաժեշտ այլ փաստաթղթեր և վարում համապատասխան ցուցակներ.

20) կազմում է հերթական արձակուրդների ժամանակացույցերի նախագծերը և ներկայացնում Բաժնի պետին.

21) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
18.12.2009
N 311-Ն
Հրաման