Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐ ...

102.0311.120110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        01            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

18 դեկտեմբերի 2009 թվականի N 311-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(4-րդ մաս)

17. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբերի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) նախապատրաստում է քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար դիմած թեկնածուների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը` կազմելով տեղեկանք (Ձև 9).

9) կազմակերպում է քրեակատարողական ծառայությունում աշխատանքի նշանակվողների ուսումնական դասընթացը.

10) իրականացնում է ծառայողների և Վարչության վարձու աշխատողների անձնական գործերի հաշվառումը, վարում է մատյանները (Ձև 2-4).

11) պատրաստում է թեկնածուների վերաբերյալ հրամանների նախագծեր, կազմում և վարում է պաշտոնի նշանակված կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 10).

12) կատարում է Վարչության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

18. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբերի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

7) օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում կազմակերպում է քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ պաշտոնում նշանակվող անձանց երդման արարողությունը.

8) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է արխիվը.

9) իրականացնում է քրեակատարողական ծառայությունում սահմանային տարիքը ընթացիկ տարում լրացող քրեակատարողական ծառայողների հաշվառումը.

10) իրականացնում է ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները, վարում է համապատասխան մատյանները (Ձև 6, 7).

11) վարում է քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների անձնական քարտերի էլեկտրոնային քարտադարանը.

12) կատարում է Վարչության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:

19. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Խումբը կազմված է Խմբի ղեկավարից և առաջին կարգի մասնագետից կամ առաջատար մասնագետից: Խումբը ղեկավարում է Խմբի ղեկավարը, ով պատասխանատվություն է կրում Խմբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Խմբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

21. Խմբի ղեկավարը`

1) իրականացնում է Խմբի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում խմբի աշխատողների միջև.

3) կազմակերպում է խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) հսկողություն է իրականացնում Խմբի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Խմբի աշխատողներին խրախուսելու կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին անձնակազմի կառավարման աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

8) նախապատրաստում և քննարկման է ներկայացնում քրեակատարողական ծառայողի կոչումների շնորհման, քրեակատարողական ծառայողի պաշտոնում նշանակման, այլ պաշտոնում փոխադրման, զբաղեցրած պաշտոնից և ծառայությունից ազատման հրամանի նախագծեր և միջնորդություններ.

9) պատրաստում է հրամանների նախագծեր քրեակատարողական ծառայության աշխատողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, իրականացնում է խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը և դրա ուսումնասիրության հիման վրա առաջարկություններ մշակում ծառայողների կողմից թույլ տրվող խախտումների պատճառների ու պայմանների վերացման ուղղությամբ.

10) կազմում է հերթական արձակուրդների ժամանակացույցերը և իրականացնում դրանց ժամանակին ձևակերպումները.

11) կազմում է քրեակատարողական ծառայությունից ազատվող և կենսաթոշակի անցնող աշխատողների համապատասխան նյութերը և դրանք ներկայացնում Բաժնին.

12) վարում է քրեակատարողական ծառայողների և Հիմնարկի այլ աշխատողների անձնական գործերը, իրականացնում է դրանց հաշվառումը, ինչպես նաև արխիվային նյութերի պատրաստումը, մատյանների հաշվառումը և վարումը (Ձև 2-4, 7, 10).

13) Հիմնարկի պետին է ներկայացնում այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնի նշանակվող անձանց հետ պետք է կնքվի նյութական պատասխանատվության վերաբերյալ համապատասխան պայմանագիր.

14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

15) Հիմնարկի պետի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

16) կազմում է Խմբի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

17) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Խմբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

22. Խմբի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Խմբում անցկացվող խորհրդակցություններին, Խմբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Խմբի ղեկավարին Խմբի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) նախապատրաստում է աշխատանքի ընդունվելու համար դիմած թեկնածուների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը` կազմելով տեղեկանք (Ձև 9) և ներկայացնում է Խմբի ղեկավարին.

5) կազմում է կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր, վերլուծում Հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքները և ներկայացնում Խմբի ղեկավարին.

6) պատրաստում է թեկնածուների վերաբերյալ հրամանների նախագծեր, վարում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, կազմում և վարում է պաշտոնի նշանակված կամ աշխատանքի ընդունված աշխատողների վերաբերյալ անձնական գործերը (Ձև 10).

7) իրականացնում է ծառայողների և վարձու աշխատողների անձնական գործերի հաշվառումը.

8) կազմում է գրությունների և հրամանների նախագծեր` աշխատանքի ընդունվելու, կոչումներ շնորհելու, փոխադրումների, առաջխաղացման, զբաղեցրած պաշտոնից և ծառայությունից ազատման, խրախուսանքների և կարգապահական տույժերի ենթարկելու վերաբերյալ և ներկայացնում Խմբի ղեկավարին.

9) իրականացնում է ատեստավորման հետ կապված օրենսդրությամբ սահմանված գործառույթներ.

10) կազմակերպում է Հիմնարկի ծառայողների երդման արարողության նախապատրաստական աշխատանքները.

11) հետևում է քրեակատարողական և քաղաքացիական ծառայողների համապատասխանաբար կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու ժամկետներին, կազմում համապատասխան գրության կամ հրամանի նախագիծ և ներկայացնում Խմբի ղեկավարին.

12) իրականացնում է Հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը, ներկայացնում առաջարկություններ խախտումների պատճառների և պայմանների վերացման ուղղությամբ.

13) կազմում է հերթական արձակուրդների ժամանակացույցերը և իրականացնում դրանց ժամանակին ձևակերպման համար անհրաժեշտ աշխատանքները.

14) իրականացնում է ծառայողների ծառայողական վկայականների պատրաստման, հատկացման, հաշվառման և դրանց ոչնչացման աշխատանքները, վարում համապատասխան մատյանները (Ձև 6).

15) վարում է քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների անձնական քարտերի քարտադարանը.

16) Խմբի ղեկավարի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

17) կատարում է Վարչության պետի, Հիմնարկի պետի և Խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

23. Առաջատար մասնագետն իրականացնում է սույն կարգի 19-րդ կետի 6-ից 17-րդ, ինչպես նաև 20-րդ կետի 6-ից 15-րդ ենթակետերով նախատեսված գործառույթները:

24. Խմբի աշխատողները հաշվետու են Խմբի ղեկավարին: Խմբի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Ձև 1

ՏԵՂԵԿԱՆՔ

Ծառայողին երկարամյա ծառայության համար հավելում վճարելու նպատակով

ծառայության ընդհանուր ժամկետի հաշվարկման վերաբերյալ

. Անուն, հայրանուն, ազգանուն ______________________________________

. Կոչում, դասային աստիճան _________________________________________

. Զբաղեցրած պաշտոն ________________________________________________

___________________________________________________________________

. Ստուգելով անձնական գործի տվյալները` հաշվարկվել է համապատասխան հրամաններով հաստատված ծառայության հետևյալ ժամանակահատվածը`

___________________________________________________________________

(նշվում է ծառայության անցման և ազատման օրը, ամիսը, տարեթիվը)

___________________________________________________________________

    ծառայության ընդհանուր ժամկետը 20 ....թ. «       » -ի դրությամբ

կազմում է` ___________ __________

____________ տարի ____________ ամիս ___________ օր:

Կատարող ____________________

/պաշտոն/

____________________________

/ստորագրություն, ա. ազգանուն/

Անձնակազմի կառավարման բաժնի պետ

____________________________

/ստորագրություն, ա. ազգանուն/

Կ. Տ.

Ձև 2

ՄԱՏՅԱՆ N ---- ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը _________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք _______________________

.______________________________________________.

|Հ/հ|Անուն, ազգանուն,|Զբաղեցրած|Գործի |Նշումներ|

|   |  հայրանուն     |պաշտոնը  |համարը|        |

|___|________________|_________|______|________|

Ձև 3

ՄԱՏՅԱՆ N ---- ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը _________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք _______________________

.______________________________________________.

|Հ/հ|Անուն, ազգանուն,|Զբաղեցրած|Գործի |Նշումներ|

|   |  հայրանուն     |պաշտոնը  |համարը|        |

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

.______________________________________________.

Ձև 4

ՄԱՏՅԱՆ N ---- ԱԶԱՏ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը _________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք _______________________

.______________________________________________.

|Հ/հ|Անուն, ազգանուն,|Զբաղեցրած|Գործի |Նշումներ|

|   |  հայրանուն     |պաշտոնը  |համարը|        |

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

|___|________________|_________|______|________|

.______________________________________________.

Ձև 5

ՄԱՏՅԱՆ N ---- ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը _________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք _______________________

._____________________________________________________________________.

|Հ/հ|Կո-  |Զբա-   |Անուն,   |Ծննդյան |Անձ-   |Գրանցում կադրերի   |Կադ-|

|   |չումը|ղեցրած |ազգանուն,|օր,     |նագրի  |ռեզերվում          |րերի|

|   |     |պաշտոնը|հայրանուն|ամսաթիվը|սերիա, |___________________|ռե- |

|   |     |       |         |        |ում    |Կադրերի  |Կադրերի  |զեր |

|   |     |       |         |        |կողմից,|ռեզերվում|ռեզերվում|վից |

|   |     |       |         |        |երբ է  |գրանցելու|գտնվելու |հա- |

|   |     |       |         |        |տրվել  |հիմքը    |ժամկետը  |նում|

|___|_____|_______|_________|________|_______|_________|_________|____|

|___|_____|_______|_________|________|_______|_________|_________|____|

|___|_____|_______|_________|________|_______|_________|_________|____|

|___|_____|_______|_________|________|_______|_________|_________|____|

|___|_____|_______|_________|________|_______|_________|_________|____|

|___|_____|_______|_________|________|_______|_________|_________|____|

._____________________________________________________________________.

Ձև 6

ՄԱՏՅԱՆ N ---- ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը _________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք _______________________

._____________________________________________________________________.

|Վկա- |Վկայա-|ՈՒմ է տրվել|Աշխա-|Կո-  |Պաշ-|Նշում      |Ստորա-|Նշում   |

|յակա-|կանի  |/ազգանուն, |տանքի|չումը|տոնը|վկայականի  |գրութ-|վկայակ. |

|նի   |տրման |անուն,     |վայրը|     |    |ժամկետի    |յուն  |ակտով   |

|հ/հ  |ամսա- |հայրանուն/ |     |     |    |երկարաձգման|      |ոչնչաց- |

|     |թիվը  |           |     |     |    |վերաբերյալ |      |ման վե- |

|     |      |           |     |     |    |           |      |րաբերյալ|

|_____|______|___________|_____|_____|____|___________|______|________|

|  1  |  2   |     3     |  4  |  5  |  6 |     7     |   8  |   9    |

|_____|______|___________|_____|_____|____|___________|______|________|

|_____|______|___________|_____|_____|____|___________|______|________|

|_____|______|___________|_____|_____|____|___________|______|________|

|_____|______|___________|_____|_____|____|___________|______|________|

|_____|______|___________|_____|_____|____|___________|______|________|

._____________________________________________________________________.

Ձև 7

ՄԱՏՅԱՆ N ---- ԱՐԽԻՎԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը _________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք _______________________

._____________________________________________________.

|Հ/հ|Անուն, ազգանուն,|Զբաղեցրած վերջին|Գործի |Նշումներ|

|   |  հայրանուն     |պաշտոնը         |համարը|        |

|___|________________|________________|______|________|

|___|________________|________________|______|________|

|___|________________|________________|______|________|

|___|________________|________________|______|________|

|___|________________|________________|______|________|

|___|________________|________________|______|________|

|___|________________|________________|______|________|

|___|________________|________________|______|________|

._____________________________________________________.

Ձև 8

ՄԱՏՅԱՆ N ---- ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը _________________

Պահպանման ժամկետը _____________

Հիմք _______________________

.____________________________________________________________________.

|Հ/հ|Անուն, ազգանուն,|Զբաղեցրած|Խրախուսանքի|Բովանդակությունը|Նշումներ|

|   |հայրանուն       |պաշտոնը  |/տույժի/   |                |        |

|   |                |         |տեսակը     |                |        |

|___|________________|_________|___________|________________|________|

|___|________________|_________|___________|________________|________|

|___|________________|_________|___________|________________|________|

|___|________________|_________|___________|________________|________|

|___|________________|_________|___________|________________|________|

|___|________________|_________|___________|________________|________|

|___|________________|_________|___________|________________|________|

|___|________________|_________|___________|________________|________|

.____________________________________________________________________.

Ձև 9

ՏԵՂԵԿԱՆՔ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացի

...................................................................

/անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, կրթությունը,

բնակության վայրը/

....................................................................

1. ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

....................................................................

....................................................................

....................................................................

....................................................................

/նշվում է ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջների

համապատասխանության մասին/

    ..................................     ..............................

    /Նախնական ուսումնասիրությունն          /ստորագրությունը, ա., ազգանուն/

անցկացնող ծառայողի պաշտոնը, կոչումը/

....................................  ..............................

/Անձնակազմի կառավարման ստորաբաժանման  /ստորագրությունը, ա.,ազգանուն/

ղեկավար, կոչումը/

....................................  ..............................

/Վարչության (Հիմնարկի) պետի համակարգող /ստորագրությունը, ա.,ազգանուն/

տեղակալի կոչումը/

2. ՀԱՏՈՒԿ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

....................................................................

....................................................................

....................................................................

....................................................................

....................................................................

/նշվում է թեկնածուի և նրա մերձավոր ազգականների վերաբերյալ ստացված

տեղեկությունները դատվածության վերաբերյալ/

....................................  ..............................

    /Հարցում կատարող ծառայողի պաշտոնը,     /ստորագրությունը, ա.,ազգանուն/

կոչումը/

3. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

....................................................................

             /Փաստաթղթի համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը/

....................................................................

                             /Արդյունքները/

....................................................................

....................................................................

Հոգեբանական հետազոտման արդյունքները

....................................................................

                             /Արդյունքները/

....................................................................

....................................................................

....................................  ..............................

/Անձնակազմի կառավարման ստորաբաժանման  /ստորագրությունը, ա.,ազգանուն/

ծառայողի պաշտոնը, կոչումը/

4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

....................................................................

....................................................................

....................................................................

....................................................................

....................................................................

/նշվում է տվյալ պաշտոնում թեկնածուին ծառայության ընդունելու

նպատակահարմարության մասին/

....................................  ..............................

/Անձնակազմի կառավարման ստորաբաժանման  /ստորագրությունը, ա.,ազգանուն/

ղեկավար, կոչումը/

«....» ................. 20 թ.

Ձև 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ _ _ _ _ _

_________________________________________________

                            անուն, հայրանուն

_________________________________________________

                                ազգանուն

.________________.

|                |

|    Նկարի տեղ   |

|                |

|      9x12      |

|                |

|                |

.________________.

ՄԱՍ I

1. Ծառայողական ցուցակ

2. Ծառայության ընդհանուր ժամկետի հաշվարկի տեղեկանք

3. Ծառայության առանձին ժամանակահատվածների հաստատման մասին տեղեկանքներ և այլ փաստաթղթեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

_________________________________________________________________

                            անուն, հայրանուն

_________________________________________________________________

                                ազգանուն

._____________________________________________________.

|Կոչումը|Շնորհման հրամանի  |Կոչումը|Շնորհման հրամանի  |

|       |համարը և  ամսաթիվը|       |համարը և  ամսաթիվը|

|_______|__________________|_______|__________________|

|_______|__________________|_______|__________________|

|_______|__________________|_______|__________________|

|_______|__________________|_______|__________________|

|_______|__________________|_______|__________________|

|_______|__________________|_______|__________________|

|_______|__________________|_______|__________________|

|_______|__________________|_______|__________________|

._____________________________________________________.

.______________________________________________.

|                      |                       |

|1. Ծննդյան օրը, ամիսը,|                       |

|       տարեթիվը       |                       |

|                      |                       |

|______________________|_______________________|

|                      |                       |

|2. Ծննդավայրը         |                       |

|                      |                       |

|______________________|_______________________|

|                      |                       |

|3. Ազգությունը        |                       |

|                      |                       |

|______________________|_______________________|

|                      |                       |

|4. Կրթությունը        |                       |

|                      |                       |

|______________________|_______________________|

|                      |                       |

|5. Ինչ լեզուների է    |                       |

|    տիրապետում        |                       |

|                      |                       |

|______________________|_______________________|

|                      |                       |

|6. Գիտական աստիճանը   |                       |

|                      |                       |

.______________________________________________.

7. Աշխատանքային գործունեությունը մինչև լրացման օրը

._____________________________________________________________.

|Սկիզբը    |Ավարտը    |Աշխատավայրը (հիմնարկի,  |Հիմնարկի,     |

|(օր, ամիս,|(օր, ամիս,|ձեռնարկության անվանումը)|ձեռնարկության |

|տարի)     |տարի)     |զբաղեցրած պաշտոնը       |գտնվելու վայրը|

|__________|__________|________________________|______________|

|__________|__________|________________________|______________|

|__________|__________|________________________|______________|

|__________|__________|________________________|______________|

|__________|__________|________________________|______________|

|__________|__________|________________________|______________|

|__________|__________|________________________|______________|

._____________________________________________________________.

8. Ծառայությունը զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային

անվտանգության մարմիններում, դատախազությունում և արդարադատության

նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում

Զինվորական ծառայության է զորակոչվել «....»............... ...... թ.

.............................. զինվորական կոմիսարիատի կողմից ........

Զինվորական երդումն ընդունել է .......................................

._______________________________________________________________.

|Սկիզբը    |Ավարտը    |Պաշտոնը|Ծառայության վայրը,|Հրամանի համարը|

|(օր, ամիս,|(օր, ամիս,|       |ստորաբաժանումը    |և  ամսաթիվը   |

|տարի)     |տարի)     |       |                  |և  տարեթիվը   |

|__________|__________|_______|__________________|______________|

|__________|__________|_______|__________________|______________|

|__________|__________|_______|__________________|______________|

|__________|__________|_______|__________________|______________|

|__________|__________|_______|__________________|______________|

|__________|__________|_______|__________________|______________|

._______________________________________________________________.

9. Մասնակցությունը պատերազմում կամ մարտական գործողություններում

._________________________________________________.

|               |     Սկիզբը     |     Ավարտը     |

|               |(օր, ամիս, տարի)|(օր, ամիս, տարի)|

|_______________|________________|________________|

10. Պատերազմում կամ մարտական գործողությունների ժամանակ

վիրավորվածների, առողջությանը պատճառված վնասի բնույթը (երբ, որտեղ է

ստացել ու բուժվել): Զինվորական բժշկական հանձնաժողովի

եզրակացությունը:

.____________________________________________________.

|____________________________________________________|

11. Պարգևատրումներ ու խրախուսանքներ

.____________________________________________________.

|Պարգևատրման  կամ  |Պարգևատրման  կամ   |Հրամանի թիվը,|

|խրախուսանքի տեսակը|խրախուսանքի համառոտ|ամսաթիվը և   |

|                  |բովանդակությունը   |տարեթիվը     |

|__________________|___________________|_____________|

|__________________|___________________|_____________|

|__________________|___________________|_____________|

|__________________|___________________|_____________|

|__________________|___________________|_____________|

|__________________|___________________|_____________|

.____________________________________________________.

12. Կարգապահական տույժեր

.________________________________________________________________.

|Հրամանի համարը,|Հրամանի համառոտ    |Կարգապահական տույժը հանելու |

|ամսաթիվը և     |բովանդակությունը և |մասին նշում (հրամանի համարը,|

|տարեթիվը       |կարգապահական տույժի|ամսաթիվը և  տարեթիվը)       |

|               |տեսակը             |                            |

|_______________|___________________|____________________________|

|_______________|___________________|____________________________|

|_______________|___________________|____________________________|

|_______________|___________________|____________________________|

|_______________|___________________|____________________________|

|_______________|___________________|____________________________|

|_______________|___________________|____________________________|

|_______________|___________________|____________________________|

.________________________________________________________________.

13. Արտոնյալ հաշվարկով ծառայության ժամկետ

.___________________________________________________.

|Ծառայության վայրը|     Սկիզբը     |     Ավարտը     |

|                 |(օր, ամիս, տարի)|(օր, ամիս, տարի)|

|_________________|________________|________________|

|_________________|________________|________________|

|_________________|________________|________________|

|_________________|________________|________________|

|_________________|________________|________________|

|_________________|________________|________________|

.___________________________________________________.

.___________________________________________________________________.

| 14. Ծնողի անունը, ______________________________________________  |

| ազգանունը,        ______________________________________________  |

| հայրանունը,       ______________________________________________  |

| բնակության վայրը  ______________________________________________  |

|___________________________________________________________________|

|15. Ընտանեկան դրությունը (ամուրի, ամուսնացած, այրի, ամուսնալուծված)|

|___________________________________________________________________|

|Ամուսնու, կնոջ, երեխայի|Հարազա- |Ծննդյան օրը,    |Ծննդյան,         |

|և  խնամակալության տակ  |տության |ամիսը, տարեթիվը,|ամուսնության,    |

|գտնվող անձի անունը,    |աստիճանը|վայրը           |ամուսնալուծության|

|ազգանունը, հայրանունը  |        |                |վկայականների     |

|                       |        |                |համարները, սերիան|

|_______________________|________|________________|_________________|

|_______________________|________|________________|_________________|

|_______________________|________|________________|_________________|

|_______________________|________|________________|_________________|

|_______________________|________|________________|_________________|

|_______________________|________|________________|_________________|

|___________________________________________________________________|

|               16. Բնակության և  հաշվառման վայրը                   |

|___________________________________________________________________|

|Բնակվում է                                                         |

|___________________________________________________________________|

|Հաշվառված է                                                        |

|___________________________________________________________________|

.___________________________________________________________________.

Ծառայողական ցուցակը կազմվել է «.....» ........................ 20 թ.

____________________________________________________________________

              (կազմողի պաշտոնը, ազգանունը, ստորագրություն)

Անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավար ______________________

____________________________________________________________________

                            (անուն, ազգանուն)

ստորագրություն

Կ.Տ.

Ամսաթիվ ______ 20 թ. ___________

Ամսաթիվ ______ 20 թ. ___________

Ամսաթիվ ______ 20 թ. ___________

ՄԱՍ II

1. Ատեստավորման նյութեր

2. Ծառայողական բնութագրեր

3. Խրախուսանքի և կարգապահական տույժերի նյութեր

4. Նշանակման, փոխադրումների և ազատման վերաբերյալ նյութեր

ՄԱՍ III

1. Դիմում ծառայության ընդունվելու մասին

2. Ինքնակենսագրություն

3. Անձնական թերթիկ

4. ՈՒսումնասիրության նյութեր

5. Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

6. Հայտարարություններ, հայտարարագրեր, իրազեկումներ

7. Երդման տեքստ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

._____________________________________________.

|Հ/հ|Փաստաթղթերի անվանումը|Թերթերի|Լրացնողի   |

|   |                     |քանակը |ստորագրութ.|

|   |                     |       |և  ամսաթիվը|

|___|_____________________|_______|___________|

|___|_____________________|_______|___________|

|___|_____________________|_______|___________|

|___|_____________________|_______|___________|

|___|_____________________|_______|___________|

|___|_____________________|_______|___________|

|___|_____________________|_______|___________|

|___|_____________________|_______|___________|

._____________________________________________.

ՄԱՍ IV

Արխիվային նյութեր

ՄԱՍ V

ՀԱՏՈՒԿ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

___________________________________________________

                       ազգանուն, անուն, հայրանուն

ՑԱՆԿ

ԾՐԱՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

.___________________________________________________.

|NN |Փաստաթղթի անվանումը|Քանակը|Փաստաթուղթը լրացնողի|

|ը/կ|                   |      |ստորագրությունը     |

|___|___________________|______|____________________|

|1. |                   |      |                    |

|___|___________________|______|____________________|

|2. |                   |      |                    |

|___|___________________|______|____________________|

|3. |                   |      |                    |

|___|___________________|______|____________________|

|...|                   |      |                    |

|___|___________________|______|____________________|

|17.|                   |      |                    |

|___|___________________|______|____________________|

|18.|                   |      |                    |

|___|___________________|______|____________________|

|19.|                   |      |                    |

.___________________________________________________.

Հավելված 7

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Արագ արձագանքման աշխատանքներ իրականացնելու նպատակով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` Վարչություն) գործում է կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հատուկ նշանակության բաժինը (այսուհետ` Բաժին):

3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Վարչության աշխատանքային ծրագրով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 03.06.15 թիվ 235-Ն հրաման)

6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների, քրեակատարողական հիմնարկների, իսկ սահմանված կարգով և դեպքերում այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժնի խնդիրներն են`

1) արագ արձագանքման աշխատանքների իրականացումը քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.

2) քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելը.

3) ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանն աջակցելը:

ԳԼՈՒԽ 2. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

i

8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

(8-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 349-Ն հրաման )

9. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) միջոցառումներ է իրականացնում Բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման, ֆիզիկական և մարտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ.

4) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, գործողությունների պլաններ, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ.

5) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների, քրեակատարողական հիմնարկների, իսկ սահմանված կարգով և դեպքերում այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ.

6) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին աջակցելու աշխատանքները.

7) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.

8) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելու աշխատանքները.

9) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին աջակցելու աշխատանքները.

10) Վարչության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներ իրականացվող ստուգայցերին.

11) անցկացնում է ծառայողների մասնակցությամբ խորհրդակցություններ և համապատասխան պարապմունքներ.

12) վերլուծում է անձնակազմի համալրվածությունը և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Վարչության պետին.

13) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

14) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

15) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

10. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

i

11. Բաժնի աշխատանքներն իրականացվում են խմբերի միջոցով, որոնք կազմված են գլխավոր, առաջատար կարգի մասնագետներից:

(11-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 349-Ն հրաման )

12. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում խմբի աշխատողների միջև.

4) միջոցառումներ է իրականացնում խմբի աշխատողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության ուղղությամբ.

5) կազմում է գործողությունների պլանների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

6) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին իրականացմանն աջակցելու աշխատանքները.

7) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.

8) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելու աշխատանքները.

9) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին աջակցելու աշխատանքները.

10) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է քրեակատարողական հիմնարկներ իրականացվող ստուգայցերին.

11) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը:

13. Գլխավոր մասնագետը հանդիսանում է խմբի ղեկավար և պատասխանատու է խմբի գործունեության իրականացման աշխատանքների, խմբի անդամների ֆիզիկական և մարտական պատրաստվածության համար:

14. Բաժնի առաջատար մասնագետը`

i

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանն աջակցելու աշխատանքները.

4) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով.

5) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանն աջակցելու աշխատանքները.

6) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ իրականացնում է ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին աջակցելու աշխատանքները.

7) Բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ մասնակցում է քրեակատարողական հիմնարկներ իրականացվող ստուգայցերին.

8) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը:

(14-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 349-Ն հրաման )

15. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

pin
Արդարադատության նախարարություն
18.12.2009
N 311-Ն
Հրաման