Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐ ...

 

 

102.0311.120110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        01            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 դեկտեմբերի 2009 թվականի N 311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(5-րդ մաս)

 

Հավելված 8

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թ. դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայությունում ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Ընդհանուր աշխատանքներ իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ընդհանուր բաժինը (այսուհետ` Բաժին) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ընդհանուր աշխատանքների խմբերը (այսուհետ` Խումբ):

3. Բաժնի և Խմբերի գործունեության նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Բաժինը և Խումբը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի, իսկ Խումբը` նաև համապատասխան Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և Վարչության աշխատանքային ծրագրով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով, իսկ խումբը` Հիմնարկի պետի ենթակայությամբ:

(5-րդ կետը փոփ. 03.06.15 թիվ 235-Ն հրաման)

6. Բաժինը և Խումբն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժինը և Խումբն ունեն հայերեն լեզվով և իրենց անվանմամբ կլոր կնիքներ և դրոշմակնիքներ:

8. Բաժնի խնդիրներն են`

1) սահմանված կարգով և ժամկետներում ապահովել թղթակցության ընդունումը, գրանցումը և շարժը.

2) հսկողություն իրականացնել Խմբի խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

3) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

9. Խմբի խնդիրներն են`

1) սահմանված կարգով և ժամկետներում ապահովել թղթակցության ընդունումը, գրանցումը և շարժը.

2) ապահովել Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

10. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների` ժամանակին և պատշաճ կատարման համար:

11. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Բաժնի և Խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի և Խմբի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

6) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

7) յուրաքանչյուր տարվա համար կազմում է փաստաթղթերի և մատյանների անվանացանկերը.

8) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Խմբի աշխատողներին.

9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

10) Վարչության պետին պատշաճ և ժամանակին զեկուցում է Վարչություն մուտքագրված թղթակցության վերաբերյալ.

11) կազմակերպում է հասցեագրված փաստաթղթերի` անմիջապես կատարողին հանձնելու, դրանց ժամանակին կատարումը հսկելու աշխատանքները.

12) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է գաղտնի թղթակցությունը.

13) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակների և համապատասխան ակտերի կազմման աշխատանքները.

14) յուրաքանչյուր եռամսյակ Նախարարության ընդհանուր բաժին է ներկայացնում ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները քննարկելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ տեղեկանքը.

15) Վարչության պետի հրամանի համաձայն անցկացնում է ծառայողական քննություններ.

16) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի և Խմբի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

17) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

18) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

19) յուրաքանչյուր շաբաթվա վերջում Վարչության պետին զեկուցում է շաբաթվա ընթացքում չկատարված հանձնարարականների մասին.

20) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

12. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

13. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Խմբի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում Բաժնի և Խմբի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

8) կազմում և Բաժնի պետին է ներկայացնում Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային, տարեկան հաշվետվությունների, աշխատանքային ծրագրերի նախագծեր.

9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքների նախագծեր դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին, ներկայացնում Բաժնի պետին.

10) յուրաքանչյուր եռամսյակ Բաժնի պետին է ներկայացնում ստացված դիմումների վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի նախագիծ.

11) կատարում է Վարչության պետի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

12) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

14. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին համապատասխան Հիմնարկի Խմբի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Խմբի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

6) կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Խմբի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում և կազմում է տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին, դրանք ներկայացնում Բաժնի պետին.

9) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

10) յուրաքանչյուր եռամսյակ Բաժնի պետին է ներկայացնում ստացված դիմումների վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի նախագիծ.

11) սահմանված կարգով վարում է արխիվը.

12) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

13) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

15. Բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

5) հաշվառում և իրականացնում է Բաժնի թղթակցությունը.

6) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակները, կազմում համապատասխան ակտի նախագիծ և դրանք ներկայացնում Բաժնի պետին.

7) կազմակերպում է նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերի արխիվացումը.

8) կատարում է Բաժնի, Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

9) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

16. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Խումբը կազմված է Խմբի ղեկավարից և երկրորդ կարգի մասնագետից: Խումբը ղեկավարում է Խմբի ղեկավարը, ով պատասխանատվություն է կրում Խմբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Խմբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

18. Խմբի ղեկավարը`

1) իրականացնում է Խմբի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կազմակերպում է Խմբի աշխատողի ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

3) կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Խմբի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

4) կազմում է Խմբի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.

5) յուրաքանչյուր տարվա համար կազմում է փաստաթղթերի և մատյանների անվանացանկերը.

6) Հիմնարկի պետին պատշաճ և ժամանակին զեկուցում է Հիմնարկ մուտքագրված թղթակցության վերաբերյալ.

7) կազմակերպում է հասցեագրված փաստաթղթերի` անմիջապես կատարողին հանձնելու, դրանց ժամանակին կատարումը հսկելու աշխատանքները.

8) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է գաղտնի թղթակցությունը.

9) նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակների և համապատասխան ակտերի կազմման աշխատանքները, օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է արխիվը.

10) յուրաքանչյուր եռամսյակ Բաժնին է ներկայացնում ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները քննարկելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ տեղեկանքը.

11) համապատասխան հրամանի համաձայն անցկացնում է ծառայողական քննություններ.

12) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Խմբի աշխատողին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

13) յուրաքանչյուր շաբաթվա վերջում Հիմնարկի պետին զեկուցում է շաբաթվա ընթացքում չկատարված հանձնարարականների մասին.

14) ապահովում է Նախարարի կամ նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի, Վարչության պետի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

15) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված Խմբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

19. Խմբի երկրորդ կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) հաշվառում և իրականացնում է Խմբի թղթակցությունը.

3) մուտքագրում և ժամանակին Հիմնարկի աշխատողներին է հանձնում Հիմնարկ մուտք եղած փաստաթղթերը.

4) կատարում է Հիմնարկի պետի կամ Խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

5) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

 

ԳԼՈՒԽ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Վարչություն կամ Հիմնարկ ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի մատյաններում (Ձև 1, 2 և 4), որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

21. Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման հերթական համարը` սկզբնամասում դնելով «Մ» տառը և ամսաթիվը:

22. Ստացված բոլոր ծրարները Բաժնում կամ Խմբում բացվում են, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից: «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

23. Բաժնի կամ Խմբի աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ, եթե այդպիսիք կան: Փաստաթղթերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երեք օրինակից, որոնցից մեկը մնում է Բաժնում կամ Խմբում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն մարմնին կամ կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը: Եթե ծրարում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները, որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն մարմնին կամ կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

24. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

25. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և այլ պետական մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք Վարչության կամ Հիմնարկի պետի ցուցումով հանձնվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:

26. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու զեկուցվում են: Այլ թղթակցությունը հասցեատերերին տրվում է աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգով սահմանված կարգով:

27. Վարչություն կամ Հիմնարկ մուտքագրված գրությունները, նամակները և այլ փաստաթղթերը գրանցումից հետո համապատասխանաբար Վարչության կամ Հիմնարկի պետի մակագրությունից հետո համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի կողմից ստորագրությամբ, ըստ պատկանելիության, հանձնվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:

28. Վարչության կամ Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներում տվյալ հասցեատեր ստորաբաժանման ղեկավարի մակագրությունից հետո փաստաթղթերի հետագա շարժը` կատարողական հսկումը, կատարման ժամկետի հսկողությունը, բազմացումը և թղթակցությունն ապահովելու հետ կապված այլ աշխատանքները կազմակերպվում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատողի միջոցով:

29. Վարչության կամ Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի միջոցով` Վարչության կամ Հիմնարկի պետի համապատասխան մակագրությամբ:

30. Փաստաթղթի պատասխանատու կատարող համարվում է առաջին հասցեատերը, կամ, որի անվան դիմաց գրառվում է «հավաք» նշումը: Մյուս հասցեատերերը պարտավոր են նշված ժամկետից 2-ից 3 օր առաջ պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ նյութեր և նշագրել պատասխան նամակի կրկնօրինակի վրա:

31. Հանձնարարականի վերաբերյալ հավաքագրված այլ անհրաժեշտ կարծիքները կցվում են գործին: Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են հանձնարարությունը տվող ղեկավարին:

32. Հսկողության վերցված հանձնարարականի ժամկետներում կատարման համար Բաժնի կամ Խմբի պատասխանատու աշխատողը մինչև հանձնարարականի կատարման ժամկետի լրանալը ծանուցում է համապատասխան կատարողին և տեղեկացնում է իր կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:

33. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող որոշումների, նամակների, հանձնարարականների դեպքում պատասխանատու կատարողը ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում է հանձնարարություն տվող անմիջական ղեկավարին:

34. Բաժինը կամ Խումբը փաստաթուղթը գործին կցելու համար ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի, Հիմնարկի պետի կամ Հիմնարկի պետի տեղակալի համապատասխան մակագրությունը:

35. Վարչությունում ելից գրության ստորագրման իրավունք ունեն Վարչության պետը, Վարչության պետի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հիմնարկում` Հիմնարկի պետը, նրա տեղակալները:

36. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը ու թերթերի քանակը:

37. Նամակների տեքստի տակ, էջի ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը:

38. Պաշտոնական թղթակցությանն ի պատասխան ուղարկվող նամակներում հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը: Ոչ պաշտոնական թղթակցության դեպքում նամակի տեքստում հղում է կատարվում տվյալ գրությանը:

39. Վարչության պետի տեղակալը, Վարչության կառուցվածքային ստորաբաժանման պետը կամ Հիմնարկի պետի տեղակալն իրավասու են ստորագրելու առաքվող այն փաստաթղթերը, որոնց կատարումը կամ դրա կազմակերպումը հանձնարարվել է անմիջականորեն իրենց, ինչպես նաև ուղղակիորեն իրենց հասցեագրված ընթացիկ փաստաթղթերը:

40. Վարչության պետի կամ Հիմնարկի պետի ստորագրություններով առաքվող փաստաթղթերը տպագրվում են համապատասխանաբար Վարչության պետի կամ Հիմնարկի պետի ձևաթղթերի վրա, Վարչության պետի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ստորագրություններով առաքվող փաստաթղթերը տպագրվում են Վարչության ձևաթղթի վրա, իսկ Հիմնարկի պետի տեղակալներինը` Հիմնարկի ձևաթղթերի վրա:

41. Փաստաթղթի ելից հերթական համարը դրվում է տեքստի վերևի ձախ անկյունում, որի սկզբնամասում դրվում է «Ե» տառը:

42. Ելից թղթակցությունը` երկու օրինակից և հիմքերի հետ միասին բաց վիճակում գրանցման և առաքման համար հանձնվում է համապատասխանաբար Բաժին կամ Խումբ, որը գրանցվում է ելքի փաստաթղթերի գրանցման մատյանում (Ձև 2): Առաջին օրինակն ուղարկվում է համապատասխան հասցեատիրոջը, երկրորդ օրինակը` կից նյութերով, պահվում է համապատասխանաբար Բաժնում կամ Խմբում: Ծրարված թղթակցությունը գրանցվում է փաստաթղթերի առաքման մատյանում (Ձև 3) և առաքվում հասցեատիրոջը:

43. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման համարով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:

44. Վարչության պետի կամ Հիմնարկի պետի կողմից հանձնարարականներ տալուց հետո թղթակցությունը վերադարձվում է համապատասխանաբար Բաժին կամ Խումբ` տրված հանձնարարականների հիման վրա հասցեատերերին ուղարկելու համար:

45. Ստացված առաջարկությունների, դիմումների ու բողոքների վերջնական պատասխանները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, հանձնվում են` համապատասխանաբար Բաժնի պետին կամ Խմբի ղեկավարին ստորագրությամբ և ամսաթվի նշումով:

46. Վարչության պետի հրամանի նախագծի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումը մինչև տվյալ իրավական ակտը ստորագրման ներկայացնելն այն գրավոր համաձայնեցնում է`

1) իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի հետ.

2) ֆինանսական բաժնի պետի հետ, եթե տվյալ իրավական ակտը ֆինանսական բնույթի է.

3) անձնակազմի կառավարման բաժնի պետի հետ, եթե տվյալ իրավական ակտը անհատական բնույթի է:

47. Վարչության պետի կամ Հիմնարկի պետի հրամանի նախագծի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնում է ստորագրման համապատասխանաբար Բաժնի կամ Խմբի միջոցով:

48. Վարչության պետի կամ Հիմնարկի պետի յուրաքանչյուր հրաման Բաժնում կամ Խմբում գրանցվում է հրամանների համապատասխան գրանցամատյաններում (Ձև 5), դրվում է հերթական համարը` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ, ինչպես նաև ամսաթիվը: Տվյալ հրամանների բնօրինակները կից նյութերով պահպանվում են համապատասխանաբար Բաժնում կամ Խմբում և սահմանված կարգով արխիվացվում:

49. Բաժինը կամ Խումբն ապահովում է համապատասխանաբար Վարչության պետի կամ Հիմնարկի պետի հրամանի քաղվածքների առաքումը հասցեատերերին:

50. Փաստաթղթերի պահպանության համար Բաժինը կամ Խումբը պետք է ապահովված լինի անհրաժեշտ քանակի մետաղյա պահարաններով: Ոչ աշխատանքային ժամերին Բաժնի կամ Խմբի աշխատասենյակների դռները կնքվում են դրոշմակնիքներով: Այն աշխատասենյակները, որտեղ պահվում են փաստաթղթերը, պետք է ունենան երկաթյա դռներ կամ ճաղավանդակներ, իսկ պատուհանները` ճաղավանդակներ:

 

Ձև 1

 

ՄԱՏՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը ________________

Պահպանման ժամկետը ___________

Հիմք, հրաման _____ հոդվ. ____

 

._________________________________________________________________________.

|Գրանց|Մուտ|Որտե-|Փաստա|Էջերի   |ՈՒմ է |Քարտու-|Գործի |Որ      |Նշում|Ծանո|

|ման  |քի  |ղից է|թղթի |քանակը  |հասցեա|ղարութ-|(հա-  |համարով |փաստա|թութ|

|հեր- |փաս-|ու-  |հա-  |        |գրված |յան աշ-|տորի) |է       |թղթի |յուն|

|թական|տա- |ղարկ-|մառոտ|        |փաստա-|խատողի |հա-   |կատարված|առկա-|    |

|(մուտ|թղթի|ված  |բովան|        |թուղթը|ստորագ-|մարը, |փաստա-  |յութ-|    |

|քի)  |հա- |և    |դա-  |        |կատար-|րութ-  |որտեղ |թուղթը: |յան  |    |

|հա-  |մարը|ում է|կութ-|        |ման   |յունը` |կարված|Ոչնչաց- |ստուգ|    |

|մարը |և   |հաս- |յունը|        |համար,|փաստա- |է     |ման ակտի|ման  |    |

|     |ամսա|ցեա- |և    |        |ստորագ|թուղթը |փաստա-|համարը  |մասին|    |

|     |թիվը|գրված|տեսա-|        |րութ- |կատարո-|թուղթը|և       |     |    |

|     |    |     |կը   |        |յունը |ղից հետ|և     |ամսաթիվը|     |    |

|     |    |     |     |________|և  ամ-|ստանա- |էջերի |________|_____|____|

|     |    |     |     |հիմ-|հա-|սաթիվ |լուց   |համար-|հիմ-|հա-|     |    |

|     |    |     |     |նա- |վել|      |հետո և |ները  |նա- |վել|     |    |

|     |    |     |     |կան |վա-|      |ամսա-  |      |կան |վա-|     |    |

|     |    |     |     |փաս-|ծի |      |թիվը   |      |փաս-|ծի |     |    |

|     |    |     |     |տա- |   |      |       |      |տա  |   |     |    |

|     |    |     |     |թղթի|   |      |       |      |թղթի|   |     |    |

|_____|____|_____|_____|____|___|______|_______|______|____|___|_____|____|

|  1  | 2  |  3  |  4  | 5  | 6 |  7   |   8   |  9   | 10 |11 |  12 | 13 |

|_____|____|_____|_____|____|___|______|_______|______|____|___|_____|____|

|_____|____|_____|_____|____|___|______|_______|______|____|___|_____|____|

|_____|____|_____|_____|____|___|______|_______|______|____|___|_____|____|

|_____|____|_____|_____|____|___|______|_______|______|____|___|_____|____|

|_____|____|_____|_____|____|___|______|_______|______|____|___|_____|____|

|_____|____|_____|_____|____|___|______|_______|______|____|___|_____|____|

|_____|____|_____|_____|____|___|______|_______|______|____|___|_____|____|

._________________________________________________________________________.

 

Ձև 2

 

ՄԱՏՅԱՆ ԵԼՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը ________________

Պահպանման ժամկետը ___________

Հիմք, հրաման _____ հոդվ. ____

 

._________________________________________________________________________.

|Գրանց|ՈՒմ է |Փաստա|Էջերի    |Մուտ|Կատա-|Որտեղ է|Փաստա-|Ռեեստ-|Նշմամբ|Ծանո|

|ման  |հասցեա|թղթի |քանակը   |քի  |րողի |կարված |թղթի  |րի    |փաստա-|թութ|

|հերթա|գրված,|համա-|         |որ  |ազգա-|փաստա- |ոչնչաց|համարը|թղթի  |յուն|

|կան  |ով է  |ռոտ  |         |հա- |նունը|թուղթը |ման   |(ցրիչ |առկա- |    |

|համա-|ստորագ|բովան|_________|մարն|     |_______|ակտի  |մատ-  |յութ- |    |

|րը   |րել   |դա-  |հիմ- |հա-|է կա|     |գոր|էջե|համարը|յանի),|յան   |    |

|     |      |կութ-|նական|վել|տար-|     |ծի |րի |և     |որով  |ստուգ-|    |

|     |      |յունը|փաստա|վա-|ված |     |և  |հա-|ամսա- |ուղարկ|ման   |    |

|     |      |և    |թղթի |ծի |    |     |հա-|մար|թիվը  |վել է |մասին |    |

|     |      |տեսա-|     |   |    |     |տո-|նե-|      |փաստա-|      |    |

|     |      |կը   |     |   |    |     |րի |րը |      |թուղթը|      |    |

|     |      |     |     |   |    |     |հա-|   |      |      |      |    |

|     |      |     |     |   |    |     |մա-|   |      |      |      |    |

|     |      |     |     |   |    |     |րը |   |      |      |      |    |

|_____|______|_____|_____|___|____|_____|___|___|______|______|______|____|

|_____|______|_____|_____|___|____|_____|___|___|______|______|______|____|

|_____|______|_____|_____|___|____|_____|___|___|______|______|______|____|

|_____|______|_____|_____|___|____|_____|___|___|______|______|______|____|

|_____|______|_____|_____|___|____|_____|___|___|______|______|______|____|

._________________________________________________________________________.

 

Ձև 3

 

ՄԱՏՅԱՆ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը ________________

Պահպանման ժամկետը ___________

Հիմք, հրաման _____ հոդվ. ____

 

.__________________________________________________________________.

|Առաքման    |Առաքված    |Որտեղից է|Որտեղից է|Ստորագրություն ստացման|

|ամսաթիվը   |փաստաթղթերի|ստացվել  |ուղարկվել|համար (ազգանուն,      |

|և  ժամանակը|(փաթեթների)|         |         |ամսաթիվ և  ժամանակ)   |

|           |համարները  |         |         |                      |

|___________|___________|_________|_________|______________________|

|     1.    |     2.    |    3.   |    4.   |           5.         |

|___________|___________|_________|_________|______________________|

|___________|___________|_________|_________|______________________|

|___________|___________|_________|_________|______________________|

|___________|___________|_________|_________|______________________|

.__________________________________________________________________.

 

Ձև 4

 

ՄԱՏՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը ________________

Պահպանման ժամկետը ___________

Հիմք, հրաման _____ հոդվ. ____

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Ազգանուն,|Դիմողի|Ստաց-|Որտեղից է|Համա- |ՈՒմ, երբ|Ստացման|Նշում   |

|   |անուն,   |հասցեն|ման  |ստացվել  |ռոտ   |և  ինչ  |մասին  |կատարման|

|   |հայրանուն|      |ամսա-|(ելքի    |բովան-|մակագ-  |ստորագ-|մասին   |

|   |         |      |թիվը |համարը և |դակութ|րությամբ|րութ-  |________|

|   |         |      |     |ամսաթիվը)|յունը |է ուղարկ|յունը  |գոր|էջե-|

|   |         |      |     |         |      |ված     |և      |ծի |րի  |

|   |         |      |     |         |      |        |ամսա-  |հա-|հա- |

|   |         |      |     |         |      |        |թիվը   |մա-|մար-|

|   |         |      |     |         |      |        |       |րը |ները|

|___|_________|______|_____|_________|______|________|_______|___|____|

| 1.|    2.   |  3.  |  4. |    5.   |  6.  |   7.   |   8.  | 9.| 10.|

|___|_________|______|_____|_________|______|________|_______|___|____|

|___|_________|______|_____|_________|______|________|_______|___|____|

|___|_________|______|_____|_________|______|________|_______|___|____|

|___|_________|______|_____|_________|______|________|_______|___|____|

|___|_________|______|_____|_________|______|________|_______|___|____|

|___|_________|______|_____|_________|______|________|_______|___|____|

._____________________________________________________________________.

 

Ձև 5

 

ՄԱՏՅԱՆ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկսված է ____________________

Ավարտված է __________________

Էջերի քանակը ________________

Պահպանման ժամկետը ___________

Հիմք, հրաման _____ հոդվ. ____

 

._____________________________________________________________________.

|Հեր- |Համառոտ  |Տեղեկություններ|ՈՒր է  |Կից     |Ստորագրություն |Ծանո|

|թական|բովանդա- |առաքման մասին  |ուղարկ-|գրության|հրամանի        |թութ|

|հա-  |կությունը|(տվյալ սյունակը|ված    |համարը  |քաղվածքը       |յուն|

|մարը |         |լրացնելիս չի   |       |և       |ստանալու       |    |

|     |         |լրացվում       |       |ամսաթիվը|վերաբերյալ     |    |

|     |         |վեցերորդ       |       |        |(տվյալ սյունակը|    |

|     |         |սյունակը)      |       |        |լրացնելիս չեն  |    |

|     |         |               |       |        |լրացվում 4-րդ, |    |

|     |         |               |       |        |5-րդ           |    |

|     |         |               |       |        |սյունակները)   |    |

|_____|_________|_______________|_______|________|_______________|____|

| 1.  |    2.   |       3.      |   4.  |   5.   |       6.      | 7. |

|_____|_________|_______________|_______|________|_______________|____|

|_____|_________|_______________|_______|________|_______________|____|

|_____|_________|_______________|_______|________|_______________|____|

|_____|_________|_______________|_______|________|_______________|____|

|_____|_________|_______________|_______|________|_______________|____|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 9

ՀՀ արդարադատության նախարարի

2009 թվականի դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող հանրային կապերի հետ կապված աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Հանրային կապերի հետ կապված աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հանրային կապերի բաժինը (այսուհետ` Բաժին):

3. Բաժնի գործունեության նպատակն է քրեակատարողական ոլորտում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրականացվող քաղաքականության, ինչպես նաև քրեակատարողական ծառայության գործունեության հանրային իրազեկումը:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար) և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

6. Բաժինն իր առջև դրված գործառույթները իրականացնում է Նախարարության լիազոր ստորաբաժանման հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժնի հիմնական գործառույթներն են`

1) վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ իրականացնում է հանցագործությունների բացահայտման և հետաքննության լուսաբանում:

Զանգվածային լրատվության միջոցների, այդ թվում` հեռուստատեսային և ռադիոհաղորդումների, քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով հասարակայնությանն իրազեկում է քրեակատարողական ծառայության ստորաբաժանումների կողմից հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.

2) կազմակերպում և անցկացնում է վարչության պետի, այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` քրեակատարողական ծառայության գործունեությանն առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, օրվա մամուլի տեսությունը.

3) պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավասության շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով, նախապես համաձայնեցնելով Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված թեմաների ցանկին համապատասխան.

4) տեղեկացնում է Վարչության պետին և այլ պաշտոնատար անձանց` ԶԼՄ-ների ներկայացրած հարցադրումներն ու հայտերը.

5) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` Վարչության պետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.

6) ամփոփում և վերլուծում է քրեակատարողական ծառայության գործունեությանն առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը.

7) ստեղծում է վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվ, պատրաստում է հեռուստաֆիլմեր, տեսանյութեր.

8) իրականացնում է քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի տեղեկատվական սպասարկումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է ծառայությունում լրագրողների հավատարմագրումը.

10) օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին` համագործակցելով Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ.

11) կազմակերպում է «Արգելված գոտի» ամսագրի հրատարակման աշխատանքները.

12) աջակցում է Նախարարությանը քրեակատարողական ոլորտի գործունեության լուսաբանման հարցում:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

9. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.

4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին հանրային կապերի աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

6) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին.

7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

8) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

10) Վարչության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

11) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

12) ապահովում է Նախարարի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

13) գործնական կապեր է հաստատում և զանգվածային լրատվության միջոցների, և այլ կազմակերպությունների հետ.

14) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

10. Բաժնի պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունները Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

11. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող լուսաբանման ենթակա միջոցառումներին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.

6) ուսումնասիրում է օտարերկրյա պետությունների քրեակատարողական ոլորտի գործունեությունը, ներկայացնում է առաջարկություններ օտարերկրյա պետությունների փորձը քրեակատարողական ոլորտում ներդնելու համար.

7) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները.

8) պատրաստում է «Արգելված գոտի» ամսագրի համար նախատեսված նյութեր և ներկայացնում Բաժնի պետին:

12. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համակարգում է Վարչության պաշտոնական կայքէջի աշխատանքները.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

5) պատրաստում է «Արգելված գոտի» ամսագրի համար նախատեսված նյութեր և ներկայացնում Բաժնի պետին.

6) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

7) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

13. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

(9-րդ հավելվածը լրաց. 03.06.15 թիվ 235-Ն հրաման)

 

Հավելված N 10

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2009 թվականի դեկտեմբերի 18-ի

N 311-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում շտաբի (այսուհետ` Շտաբ) գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Քրեակատարողական ծառայության գործունեության ուսումնասիրության, տեսչական ստուգումների իրականացման, մեթոդական օգնության ցուցաբերման, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում թիրախային ոլորտների պարզման, ինչպես նաև քրեակատարողական համակարգի արդյունավետ զարգացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է Շտաբը:

3. Շտաբի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Շտաբը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Քրեակատարողական ծառայության պետի (այսուհետ` Ծառայության պետ)` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Շտաբը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ` Նախարարի կողմից սահմանված կարգով:

6. Շտաբը իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս համագործակցում է Նախարարության, քրեակատարողական ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` նախարարության կազմում ընդգրկված կազմակերպությունների և միջազգային կառույցների, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների հետ:

7. Շտաբի հիմնական խնդիրներն են`

1) իր լիազորությունների սահմաններում կազմակերպել քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների, Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի հրամանների, ցուցումների և հանձնարարականների կատարումը.

2) կատարել ուսումնասիրություններ, նախատեսված և չնախատեսված ստուգայցեր, ծառայողական քննություններ.

3) իրականացնել իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ.

4) ապահովել Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի կամ Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը.

5) Շտաբն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

8. Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շտաբն իրականացնում է նաև այլ գործառույթներ:

 

ԳԼՈՒԽ 2
ՇՏԱԲԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

9. Շտաբը կազմված է Շտաբի պետից, Շտաբի պետի տեղակալից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Շտաբը ղեկավարում է Շտաբի պետը, ով պատասխանատվություն է կրում Շտաբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Շտաբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

10. Շտաբի պետը`

1) իրականացնում է Շտաբի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Շտաբի աշխատողների միջև.

3) միջոցներ է ձեռնարկում Շտաբի առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.

4) հսկողություն է իրականացնում Շտաբի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) կազմակերպում է Շտաբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

6) Ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում է հսկողություն քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ, պարզում ու վերլուծում է դրանց պատճառները, ինչպես նաև մշակում և իրականացնում է միջոցառումներ` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով.

7) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, համապատասխան հրամանի կամ ցուցումի դեպքում անձամբ կատարում կամ կազմակերպում է ուսումնասիրություններ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություն է ներկայացնում Ծառայության պետին քրեակատարողական հիմնարկներում ծառայողական կարգապահության ամրապնդման կամ ծառայությունում առկա թերությունները վերացնելու, քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.

8) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

9) կազմում է ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության աշխատանքային ծրագրերը.

10) պատրաստում է կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին.

11) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին Շտաբի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

12) Շտաբի վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, Կենտրոնական մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, միջազգային համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

14) Ծառայության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.

15) Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից կարող է պահանջել անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն.

16) ապահովում է Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Ծառայության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

17) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Շտաբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

11. Շտաբի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Շտաբի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

12. Շտաբի գլխավոր մասնագետը`

1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.

2) մասնակցում է Շտաբում անցկացվող խորհրդակցություններին, Շտաբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Շտաբի պետին Շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է և Շտաբի պետին է ներկայացնում ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ և մասնակցում դրանց.

7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Շտաբի պետին.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Շտաբի պետին.

9) Շտաբի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների քաղաքացիական ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.

10) հետևում է կարգապահական խախտումների թույլ տված քրեակատարողական ծառայողների վերաբերյալ Շտաբի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված նյութերի հետագա ընթացքին.

11) Շտաբի պետի հանձնարարությամբ անձամբ և Ծառայության կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը և զեկուցում Շտաբի պետին.

12) Շտաբի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է Շտաբի և Ծառայության աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Շտաբի վարած գործերի արխիվացմանը.

13) կատարում է Ծառայության պետի, տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ Շտաբի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

13. Շտաբի առաջատար մասնագետը`

1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.

2) մասնակցում է Շտաբում անցկացվող խորհրդակցություններին, Շտաբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Շտաբի պետին Շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է և Շտաբի պետին է ներկայացնում ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ և մասնակցում դրանց.

7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Շտաբի պետին.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Շտաբի պետին.

9) Շտաբի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների քաղաքացիական ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.

10) հետևում է կարգապահական խախտումների թույլ տված քրեակատարողական ծառայողների վերաբերյալ Շտաբի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված նյութերի հետագա ընթացքին.

11) Շտաբի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է Շտաբի և Ծառայության աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Շտաբի վարած գործերի արխիվացմանը.

12) Շտաբի պետի հանձնարարությամբ անձամբ և Ծառայության կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը և զեկուցում Շտաբի պետին.

13) կատարում է Ծառայության պետի, տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ Շտաբի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

14. Շտաբի աշխատողները հաշվետու են Շտաբի պետին: Շտաբի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

(10-րդ հավելվածը փոփ. 23.07.15 թիվ 349-Ն, 06.06.2019 թիվ 204-Ն հրամաններ)

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
18.12.2009
N 311-Ն
Հրաման