Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵ ...

 

 

050.0001.220110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        01            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2010 թվականի թիվ 1-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԾԱՂԻԿՆԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ «ԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2010 թվականի փետրվարի 12-ից շրջանառության մեջ դնել «Գալանտուս Արտյուշենկոյի» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը` համաձայն Հավելվածի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունվարի 19-ի

թիվ 1-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Գալանտուս Արտյուշենկոյի» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Գալանտուս Արտյուշենկոյի» (Ձնծաղիկ) արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին գունավոր պատկերված են «Գալանտուս Արտյուշենկոյի» ծաղիկը և տերևի մի մասը, որն ավարտվում է հուշադրամի դարձերեսին: Ծաղկի և տերևի միջև տեղադրված է ոճավորված պատկեր: Դիմերեսի վերևի և ներքևի կիսաշրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի հատվածում:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Գալանտուս Արտյուշենկոյի» ցողունները և ծաղիկները: Դարձերեսի եզրով հայերեն և լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը` «ԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ» և «Galanthus artjuschenkoae»: Դարձերեսի ներքևի աջ հատվածում նշված են հուշադրամի մետաղը և հարգը` «Ag 925»:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամի բնութագիրը

    Անվանական արժեքը           1000 դրամ

    Մետաղը արծաթ,              9250

    Քաշը                       28.28 գ

    Տրամագիծը                  38.61 մմ

    Դրամաշուրթը                ատամնավոր

    Որակը                      պրուֆ

    Թողարկման տարեթիվը         2010

    Տպաքանակը մինչև            10000 հատ

 

1.2. «Գալանտուս Արտյուշենկոյի» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի

ուրվագծերը

 

---------------------------------

ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.01.2010
N 1-Ն
Որոշում