Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՔՈՒ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՔՈՒ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0529.040998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 529

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՔՈՒ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում կայանալիք համաժողովին մասնակցելու համար 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքու գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հայտի հիման վրա 1998 թվականի սեպտեմբերի 8-ին կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` Երևան-Բաքու-Երևան երթուղով:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի հաշվին:

3. 1998 թվականի սեպտեմբերի 4-8-ը Բաքու գործուղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Զոհրապ Մնացականյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Հերբերտ Համբարձումյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության կցորդ Լևոն Ամիրջանյանին:

Զ. Մնացականյանի, Հ. Համբարձումյանի և Լ. Ամիրջանյանի Բաքու գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բաքու մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1998 թ.

սեպտեմբերի 4-ի թիվ 529

որոշման

 

ԿԱԶՄ

 

1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքու գործուղվող Հայաստանի

Հանրապետության կառավարական պատվիրակության անդամների

 

    Ա. Դարբինյան         - ՀՀ վարչապետ

    Ե. Զախարյան          - ՀՀ տրանսպորտի նախարար

    Ա. Մանուկյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

    Վ. Ղազարյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                           կապերի վարչության պետ

    Զ. Մնացականյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

                           վարչության պետ

    Հ. Համբարձումյան     - ՀՀ տրանսպորտի նախարարության արտաքին կապերի

                           վարչության պետ

    Ա. Արզումանյան       - Հայաստանի ազգային հեռուստատեսության լրատվական

                           գործակալության տնօրեն

    Կ. Բաղդասարով        - ՀՀ վարչապետի օգնական

    Լ. Արևշատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

    Լ. Ամիրջանյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                           իրավապայմանագրային վարչության կցորդ

    Գ. Աֆրիկյան          - Եւրամիության` Հայաստանի տեղեկատվական

                           գրասենյակի տնօրեն

    Հ. Երանյան           - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող

    Ա. Արամյան           - «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի լրագրող

    Ռ. Դավթյան           - Հայաստանի ազգային հեռուստատեսության օպերատոր

    Մ. Շահբազյան         - լուսանկարիչ

    Ա. Գևորգյան          - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

    Զ. Ավետիսյան         - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                           աշխատակից

    Վ. Հարությունյան     - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                           աշխատակից

    Ս. Սարուխանյան       - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                           աշխատակից

    Մ. Զարգարյան         - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                           աշխատակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.09.1998
N 529
Որոշում