040.0074.050210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2010 թվականի N 74-Ն
ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները և «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության և ամերիկյան «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` ամերիկյան «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերությանը (այսուհետ` վարձակալ) վարձակալությամբ տրված ընդհանուր գույքից սույն որոշման հավելվածում նշված 32237.1 քառ. մետր մակերեսով և 197,306.28 հազ. դրամ արժեքով գույքով (այսուհետ` գույն) ու դրանց զբաղեցրած, ինչպես նաև գույքով չծանրաբեռնված` ընդհանուր 76121 քառ. մետր վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Պետությանը փոխանցվող հողամասերի և գույքի նկատմամբ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության գույքը` համաձայն վարձակալի և ընկերության միջև կնքված վարձակալական պայմանագրի 2.4-րդ կետի, որպես առաջին փուլի կատարում` ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալին (ընկերություն N E 0476582006-2, փաստաթուղթ N 2006039989-15, թվագրված` 22 հունիսի 2006 թ., գրանցման հասցեն` 112 Նորֆ Քերրի Սթրիթ, Նևադա 897034121) (այսուհետ` գնորդ):
6. Սահմանել`
1) օտարման ենթակա վարձակալական գույքի վաճառքի գինը` 197,306,28 հազ. դրամ.
2) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, ինչպես նաև շենք-շինություններով չծանրաբեռնված 76121 քառ. մետր հողատարածքը` կադաստրային արժեքով:
7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո գնորդի հետ կնքել գույքի օտարման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 21-ի
N 74-Ն որոշման
ՑԱՆԿ
«ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ
._______________________________________________________________.
|NN |Շենք-շինության անվանումը |Շենքի |Շենքի |Շենքի |
|ը/կ| |մակերեսը|զբաղեցրած|արժեքը` |
| | |(քառ. մ)|հողի |առանց |
| | | |մակերեսը |հողամասի և |
| | | |(քառ. մ) |առանց ԱԱՀ-ի|
| | | | |(հազ. դրամ)|
|___|____________________________|________|_________|___________|
|1. |Հյուրանոցային մասնաշենք-1 | 5446.0 | 1196.7| 34252.81|
|___|____________________________|________|_________|___________|
|2. |Հյուրանոցային մասնաշենք-2 | 4641.2 | 1201.8| 41225.47|
|___|____________________________|________|_________|___________|
|3. |Հասարակական կենտրոն | 2258.88| 999.6| 29552.98|
|___|____________________________|________|_________|___________|
|4. |Ջրային բուժ. կենտրոն | 1928.88| 1038.3| 8729.90|
|___|____________________________|________|_________|___________|
|5. |Ճաշարան | 3934.88| 853.7| 17536.54|
|___|____________________________|________|_________|___________|
|6. |Սպորտդահլիճ-1 | 1858.75| 1717.3| 8283.89|
|___|____________________________|________|_________|___________|
|7. |Սպորտդահլիճ-2 | 1793.0 | 1734.5| 7990.77|
|___|____________________________|________|_________|___________|
|8. |Սպորտդահլիճ-3 | 1710.3 | 1728.4| 8147.87|
|___|____________________________|________|_________|___________|
|9. |Սպորտդահլիճ-4 | 1858.58| 1727.1| 8283.13|
|___|____________________________|________|_________|___________|
|10.|Թեթև աթլետիկայի մանեժ | 5038.06| 5373.3| 22296.87|
|___|____________________________|________|_________|___________|
|11.|Տնտեսական մասնաշենք | 379.11| 460.4| 1904.27|
|___|____________________________|________|_________|___________|
|12.|Տաղավար | 20.1 | 21.1| 66.85|
|___|____________________________|________|_________|___________|
|13.|Բենզինի լցավորման կետ | 85.39| 86 | 916.34|
|___|____________________________|________|_________|___________|
|14.|Էլեկտրաենթակայան-4 | 48.49| 57.7| 210.56|
|___|____________________________|________|_________|___________|
|15.|Էլեկտրաենթակայան-3 | 75.42| 90.5| 327.50|
|___|____________________________|________|_________|___________|
|16.|Էլեկտրաենթակայան-2 | 31.25| 37.5| 135.70|
|___|____________________________|________|_________|___________|
|17.|Էլեկտրաենթակայան-1 | 38.2 | 47 | 165.88|
|___|____________________________|________|_________|___________|
|18.|Պահակակետ (անցակետ) | 26.92| 50.1| 2071.56|
|___|____________________________|________|_________|___________|
|19.|Ավտոտնակներ | 796.75| 956.1| 3866.45|
|___|____________________________|________|_________|___________|
|20.|Ավտոտնակներ | 266.96| 307 | 1340.94|
|___|____________________________|________|_________|___________|
| |Շենք-շինություններով | | 56437.2| |
| |չծանրաբեռնված հողամաս | | | |
|___|____________________________|________|_________|___________|
| |Ընդամենը |32237.1 | 76121 | 197,306.28|
._______________________________________________________________.
Ընդհանուր հողամասերի կադաստրային արժեքը 344,373 հազ. դրամ է` առանց ավելացված արժեքի հարկի: