040.0087.080210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2010 թվականի N 87-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կարողությունների զարգացման համար նվիրատվությունների տեսքով տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաբյուջետային միջոցների հաշիվ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ