Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ Ե ...

 

 

041.0048.040210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2010 թվականի N 48-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Պետական հատվածի արդիականացման երկրորդ վարկային ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով`

1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող 9 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, դրույթներին ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծում, հաստատել ծրագրի գնումների պլանը և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի փետրվարի 4-ի

N 48-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ 9 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԻ ՇՈՒՐՋ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վ. Արամյան        - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (հայկական

                        պատվիրակության ղեկավար)

 

    Մ. Թումասյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Է. Գևորգյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման

                        վարչության պետ

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական

                        վարչության պետ

 

    Հ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

 

    Գ. Այվազյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին

                        աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային

                        միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչության

                        պետ

 

    Ժ. Ասատրյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                        բյուջետային ծախսերի ծրագրավորման վարչության պետ

 

    Ի. Վարդիկյան      - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                        գույքի մասնավորեցման և օտարման գործարքների

                        ֆինանսական փորձաքննության բաժնի պետ

 

    Ա. Մարության      - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                        պարտքի կառավարման վարչության արտաքին պետական

                        պարտքի կառավարման բաժնի պետ-վարչության պետի

                        տեղակալ

 

    Ա. Մկրտչյան       - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների

                        հանձնաժողովի քարտուղար, պետական հատվածի

                        արդիականացման ծրագրի ղեկավար

 

    Է. Ավետյան        - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան

                        ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի

                        տնօրեն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.02.2010
N 48-Ա
Որոշում