041.0053.030210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 2010 թվականի N 53-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում կայանալիք` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի փետրվարի 3-ի
N 53-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
(համանախագահ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (համանախագահ)
Մ. Օհանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
ճանապարհային ոստիկանության պետ
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Գ. Պետրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության պետի
տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ
Ա. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային
ժառանգության և մշակութային արժեքների վարչության
պետ
Ա. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
հասարակական կարգի ապահովման վարչության պետ
Զ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն
անվտանգության վարչության պետի տեղակալ