041.0068.080210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2010 թվականի N 68-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի ներդրումային և առևտրային հնարավորություններ» խորագրով «ԱՐՄԷՔՍ-2010» միջազգային հանձնաժողովին մասնակցելու նպատակով 2010 թվականի փետրվարի 8-11-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Պետրոսյանի, Ս. Գալստյանի, Ա. Ալավերդյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Վ. Ներսիսյանցինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Վ. Աֆյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին.
4) Ա. Ասատրյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
5) Ռ. Հարությունյանինը և Հ. Ասլանյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Թեհրան գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վ. Ներսիսյանցին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
(որոշումը փոփ. 24.02.10 թիվ 118-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի փետրվարի 8-ի
N 68-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-11-Ը ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
(պատվիրակության ղեկավար)
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Աֆյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և միջին
արևելքի վարչության Իրանի բաժնի 3-րդ քարտուղար
Ս. Ասատրյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի
քաղաքականության և ֆինանսական կայունության
վարչության ֆինանսական համակարգի վերլուծությունների
բաժնի պետ (համաձայնությամբ)
Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
(համաձայնությամբ)
Հ. Ասլանյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
իրավաբան (համաձայնությամբ)