040.0081.080210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2010 թվականի N 81-Ա
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) պայթեցման միջոց` հանքի համար`
ա. Էքսել ՄՍ /Exel MS/ (0-1000) մ/վրկ (1-100) մ 300000 հատ
բ. Էքսել ՀՏԴ /Exel HTD/ (0-200) մ/վրկ (1-18) մ 300000 հատ
գ. Էքսել ԼՊ /Exel LP/ (0-9000) մ/վրկ (1-6) մ 400000 հատ
2) պայթուցիկ նյութ`
ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 06.05.10 թիվ 496-Ա որոշում)
բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 06.05.10 թիվ 496-Ա որոշում)
3) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»`
ա. Գեոնիտ 750 (ֆորտել պլուս 75)
/Geonit 750 (Fortel Plus 75)/
տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ 800 տոննա
բ. Գեոնիտ 300 (Ֆորտել Պլուս 50)
/Geonit 300 (Fortel Plus 50)/
տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ 800 տոննա
4) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»`
ա. սարք ՈՒՆՍ-ՊԱ (0-1000) մ/վրկ (1-100) մ 200000 հատ
բ. սարք ՈՒՆՍ-Ս (0-1000) մ/վրկ (1-40) մ 200000 հատ
գ. սարք ՈՒՆՍ-Շ (0-10000) մ/վրկ (1-100) մ 200000 հատ
5)-12) (5-12 ենթակետերն ուժը կորցրել են 06.05.10 թիվ 496-Ա որոշում)
13) էլեկտրադետոնատոր
/0-3000 մ/վրկ/Electric detonator (0-3000 ms) 300000 հատ
14) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 5000 հատ
15)-16) (15-16 ենթակետերն ուժը կորցրել են 06.05.10 թիվ 496-Ա որոշում)
17) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»
ա. ամոնիտ 6 ԺՎ Դ-32 փամփուշտ 300 տոննա
բ. ամոնիտ 6 ԺՎ փոշիացված 300 տոննա
(1-ին կետը փոփ. 06.05.10 թիվ 496-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ