Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ Կ ...

 

 

040.0084.080210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2010 թվականի N 84-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 28-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2010 թվականի համար` 458 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

4) ոչ 2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում հավելվածով նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի փետրվարի 4-ի

N 84-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|Փորձաքննության տեսակի անվանումը          |Միավորի  |Քանակը|Ընդամենը`|

|                                         |նախահաշ- |(հատ) |նախահաշ- |

|                                         |վային    |      |վային    |

|                                         |արժեքը   |      |արժեքը   |

|                                         |(դրամ)   |      |(հազ.    |

|                                         |         |      |դրամ)    |

|_________________________________________|_________|______|_________|

|Ձեռագրաբանական                           |20610    |   340|   7007.4|

|_________________________________________|_________|______|_________|

|Փաստաթղթաբանական                         |27480    |   403|  11074.4|

|_________________________________________|_________|______|_________|

|Հեղինակային                              |20610    |     9|    185.5|

|_________________________________________|_________|______|_________|

|Ֆոտոտեխնիկական                           |41220    |    13|    536.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Դիմանկարային                             |41220    |    18|    742.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Տեսաձայնագրառման և  աուդիոձայնագրառման   |54960    |   107|   5880.7|

|_________________________________________|_________|______|_________|

|Հետքաբանական                             |20610    |   224|   4616.6|

|_________________________________________|_________|______|_________|

|Ձգաբանական                               |27480    |    45|   1236.6|

|_________________________________________|_________|______|_________|

|Պայթյունատեխնիկական                      |41220    |    54|   2225.9|

|_________________________________________|_________|______|_________|

|Նյութագիտական                            |27480    |   806|  22149.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Սննդային                                 |27480    |    27|    742.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Կենսաբանական (հողագիտական)               |27480    |    71|   1951.1|

|_________________________________________|_________|______|_________|

|Հրդեհատեխնիկական                         |41220    |    74|   2926.6|

|_________________________________________|_________|______|_________|

|Շինարարատեխնիկական                       |27480    |   171|   4699.1|

|_________________________________________|_________|______|_________|

|Ճանապարհատրանսպորտային պատահարների       |13740    |   224|   3077.8|

|հանգամանքների                            |         |      |         |

|_________________________________________|_________|______|_________|

|Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի|41220    |    27|   1113.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Տրանսպորտային հետքաբանական               |41220    |    27|   1113.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Տնտեսագիտական                            |82440    |   313|  25804.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Ապրանքագիտական                           |13740    |   448|   6155.5|

|_________________________________________|_________|______|_________|

|Համակարգչատեխնիկական                     |68700    |   377|  25900.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Մշակութային արժեքների                    |54960    |    19|   1044.2|

|_________________________________________|_________|______|_________|

|Հոգեբանական                              |70074    |    76|   5326.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Դատաբժշկական                             |56792    |   107|   6077.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Դատաքիմիական (թունաբանական)              |9618     |  1589|  15283.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Դատագենետիկական (ԴՆԹ-նույնականացման)     |119080   |    18|   2143.4|

|_________________________________________|_________|______|_________|

|Օդորոլոգիական (այդ թվում` մարդու կողմից  |27480    |    17|    467.2|

|թողնված հոտային հետքերի)                 |         |      |         |

|_________________________________________|_________|______|_________|

|Ճարտարագիտատեխնիկական                    |68700    |    17|   1168.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Լինգվիստիկական                           |70074    |    17|   1191.3|

|_________________________________________|_________|______|_________|

|Ընդամենը                                 |         |  5635| 161836.3|

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.02.2010
N 84-Ն
Որոշում