ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1998 թվականի թիվ 520
ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնական և այլ աղետներից պաշտպանության հարցերով 5-րդ միջազգային խորհրդաժողովի և փրկարարների համատեղ զինավարժության կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 21,3 մլն դրամ` «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբով («1988 թվականի երկրաշարժի 10-ամյա տարելիցը նշելու միջոցառումներ») նախատեսված միջոցների հաշվին: