030.0330.291209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները` որոշում եմ.
Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհել`
1) գրականության և հրապարակախոսության ոլորտում` Վահագն Գրիգորյանին, «Ժամանակի գետը» գրքի համար.
2) երաժշտության ոլորտում` Երվանդ Երկանյանին, «Քրոնիկոն» ստեղծագործության համար.
3) կերպարվեստի ոլորտում` Արարատ Աղասյանին, Հրավարդ Հակոբյանին, Մուրադ Հասրաթյանին, Վիգեն Ղազարյանին, «Հայ արվեստի պատմություն» աշխատության համար.
4) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում` Գրիգոր Ազիզյանին (խմբի ղեկավար), Ստեփան Լազարյանին, Լևոն Խրիստաֆորյանին, Հայկ Այվազյանին, Վահանդուխտ Երեղյանին, Գրիման Հովսեփյանին (ճարտարապետներ) և Ալբերտ Հայրապետյանին (կոնստրուկտոր), Երևանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար:
29 դեկտեմբերի 2009 թվականի
ՆՀ-330-Ա