ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 1998 թվականի թիվ 522
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1. 1998 թվականի սեպտեմբերի 16-18-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյանի Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի և 1998 թվականի սեպտեմբերի 17-ին «Հայաստան-Լիբանան գործարար համաժողովի» անցկացման կապակցությամբ Բեյրութ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Լիբանանի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Նավասարդյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Լիբանանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյանի Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցը նախապատրաստելու նպատակով 1998 թվականի սեպտեմբերի 12-16-ը Բեյրութ գործուղել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականներ Սևակ Լալայանին, Պարույր Ամիրջանյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վասիլի Ղազարյանին, Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Սահակ Բաղդասարյանին ու «Զարգացման հայկական գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Եղիազարյանին:
Սահմանել, որ Ս. Լալայանի, Պ. Ամիրջանյանի և Վ. Ղազարյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերին, Ս. Բաղդասարյանինը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների միության, իսկ Գ. Եղիազարյանինը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Լիբանանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` 1998 թվականի սեպտեմբերի 16-ին Երևան-Բեյրութ, իսկ սեպտեմբերի 18-ին` Բեյրութ-Երևան երթուղով:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի հաշվին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 522
ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-18-Ը ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Ա. Դարբինյան - ՀՀ վարչապետի
Ա. Դարբինյան - ՀՀ վարչապետի կինը
Շ. Կարամանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,
օպերատիվ հարցերի նախարար
Գ. Մարտիրոսյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Է. Սանդոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդական
Ա. Մանուկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ
Լ. Արևշատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Պ. Ամիրջանյան - ՀՀ վարչապետի օգնական
Ս. Լալայան - ՀՀ վարչապետի օգնական
Ն. Խորխոռունի - ՀՀ վարչապետի օգնական
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Է. Եղիազարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի
ծառայության ղեկավար
Ա. Վարդանյան - ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության
նախագահ
Ա. Փոլադյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Լ. Հովսեփյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Յու. Բաբախանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության արաբական
երկրների բաժնի վարիչ
Ն. Սարոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
իրավապայմանագրային վարչության կցորդ
Գ. Եղիազարյան - «Զարգացման հայկական գործակալություն» պետական
փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
Կ. Դավթյան - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող
Բ. Քյուֆարյան - «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի լրագրող
Ա. Գալստյան - «Արմենպրես» պետական լրատվական գործակալության
լրագրող
Մ. Հարությունյան - Հայաստանի ազգային հեռուստատեսության լրագրող
Հ. Ավետիքյան - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Մ. Միքայելյան - «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր
Ռ. Դավթյան - Հայաստանի ազգային հեռուստատեսության օպերատոր
Ա. Գևորգյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ