031.0006.230110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՍՈՉԻ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2010 թվականի հունվարի 25-ին աշխատանքային այցով Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Էդվարդ նալբանդյան Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարար
Վիգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Սևակ Լալայան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օգնական
Սամվել Ֆարմանյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
մամուլի քարտուղար
Ֆադեյ Չարչօղլյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Վարդան Ասոյան «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության պետի պաշտոնակատար
(հունվարի 24-ից 25-ը)
Վաչագան Ղազարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի առաջին
տեղակալ
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի տեղակալ,
1-ին բաժնի պետ
Գագիկ Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արա Արսենյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Տիգրան Աղվանյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արմեն Շահինյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
(հունվարի 24-ից 25-ը)
Մարտին Շահբազյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
լուսանկարիչ
Կարեն Ազատյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Տիգրան Պետրոսյան Հայաստանի Հանրապետության նախագահի
աշխատակազմի աշխատակից
Հովհաննես Մանուկյան արբանյակային շարժական կայանի
սպասարկող
Արտակ Ալեքսանյան Հանրային հեռուստաընկերության թղթակից
Արման Ղարիբյան Հանրային հեռուստաընկերության օպերատոր
Շավարշ Գևորգյան «Հ2» հեռուստաընկերության թղթակից
Վարդան Զիլֆուղարյան «Հ2» հեռուստաընկերության օպերատոր
Արտեմ Երկանյան «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
Դավիթ Ղալաչյան «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր
Արմենիկա Կիվիրյան «Ռեգնում» լրատվական գործակալության
թղթակից
Դավիթ Հակոբյան «Պանարմենիա մեդիա» լրատվական
գործակալության լուսանկարիչ
Աննա նազարյան Հանրային ռադիոընկերության թղթակից
Լիլիկ Պողոսյան «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Հ. Մանուկյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների տրանսպորտի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Սոչի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2010 թվականի հունվարի 25-ին կազմակերպել Երևան-Սոչի և Սոչի-Երևան հատուկ չվերթերը:
23 հունվարի 2010 թվականի
ՆԿ-6-Ա