ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2009 թվականի N 995-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՆԳ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
9.7. ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ
Ճանապարհային անվտանգության ազգային կուլտուրայի բարձրացումը մեծապես կօգնի բարելավել ճանապարհային անվտանգության ոլորտը: Դա պետք է իրականացվի ազգային վարքագծի բարեփոխմանն ուղղված միջոցառումների միջոցով` ընդգրկելով ճանապարհային երթևեկության մասնակից բոլոր խմբերին`
- Վարորդներ
- ՈՒղևորներ
- Հետիոտներ
- Հեծանվորդներ
- Մոտոցիկլավարներ
Այս գործընթացի առաջին փուլում պետք է ճիշտ ըմբռնել առկա իրավիճակը` ուսումնասիրելով հասարակական կարծիքը և մոտեցումները: Անհրաժեշտ կլինի նաև գնահատել ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող ուսումնական նյութերը, հատկապես որոնք օգտագործվում են դպրոցական ծրագրերում: Դրանից հետո կարելի է կազմակերպել ուսումնական նպատակային արշավներ:
Անհրաժեշտ է ուսումնասիրել նաև հետիոտնի համար նախատեսված ճանապարհային հարմարանքները և դրանց առնչվող վթարները` արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ սահմանելու նպատակով:
._________________________________________________________________________.
| Ցուցանիշների օրինակ. անվտանգության հարցերի վերաբերյալ հասարակության |
|տեղեկացվածության բարելավում, վնասվածքների և վթարների քանակի կրճատում |
|առավել ապահով վարքագծի շնորհիվ (մանրամասն ներկայացված է այլ |
|միջոցառումների ծրագրում, առավել անվտանգ պահվածք խաչմերուկներում կամ |
|հետիոտնային անցումների մոտ, հետիոտնային անցումներում հետիոտնի համար |
|նախատեսված հարմարանքներից օգտվելու մակարդակի բարձրացում (հետիոտնի |
|կողմից), հեծանվային/մոտոցիկլային սաղավարտներ կրելու մակարդակի բարձրացում:|
._________________________________________________________________________.
9.8. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ
Չնայած Հայաստանում ամրագոտիների կրումը պարտադիր է, սակայն օգտագործման մակարդակը շատ ցածր է: Շատ մեքենաներում, հատկապես հին սովետական արտադրության տաքսիներում, դրանք նույնիսկ տեղադրված չեն: Ամրագոտիների անտեսման ապացույցը ՃՏՊ հետևանքով վարորդների ստացած վնասվածքների բնույթն է (կրծքավանդակի և գլխուղեղի վնասվածքներ):
Վարորդների և ուղևորների կողմից ամրագոտիների օգտագործման մակարդակի բարելավման արդյունքում մեծապես կկրճատվի ծանր վնասվածքների թիվը:
Ամրագոտիների կիրառմանն ուղղված ծրագրի իրականացման ընթացքում կարելի է օգտվել միջազգայնորեն լայն կիրառություն ունեցող ձեռնարկներից:
Ամրագոտիների օգտագործման մակարդակի բարելավման ռազմավարության առաջին փուլը պետք է լինի դրանց օգտագործման ներկայիս մակարդակի գնահատումը, որը հիմք կհանդիսանա անհրաժեշտ բարեփոխումների սահմանման համար:
Ամրագոտիների օգտագործմանն ուղղված ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար այն պետք է շարունակական լինի` առնվազն սույն ռազմավարության և նրան հաջորդող հնգամյա ռազմավարության իրականացման ընթացքում:
Ամրագոտիների օգտագործմանն ուղղված ծրագրի արդյունավետության գլխավոր գործոններից մեկն առաջիններիս օգտագործման վերահսկողության ուղղությամբ ճանապարհային ոստիկանության ներգրավվածությունն է: ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը պետք է սերտ աշխատանքային հարաբերություններ հաստատի ոստիկանության հետ:
._________________________________________________________________________.
| Ցուցանիշների օրինակ. ամրագոտիների և երեխաների համար նախատեսված |
|մեքենաների հատուկ նստարանների (car seat) օգտագործման ցուցանիշի աճ և |
|ամրագոտիների անտեսմամբ ուղեկցվող հատուկ վնասվածքների քանակի կրճատում: |
._________________________________________________________________________.
9.9. ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂՈՂ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ
Մեքենայի ղեկին հեռախոսով խոսելը, ծխելը համարվում են վարորդների ուշադրության վրա ազդող գործոններ, որոնք շեղում են վարորդների ուշադրությունը ճանապարհից` դրանով վտանգելով երթևկության բոլոր մասնակիցների կյանքը և առողջությունը: Ծրագրի շրջանակներում առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել վթարների և վնասվածքների առաջացման վրա դրանց ճշգրիտ ազդեցությունը: Այս գործում անհրաժեշտ է համագործակցել ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարության հետ:
Այսպիսով, կծավալվի վարքագծի բարեփոխման միջոցառում:
._________________________________________________________________________.
| Ցուցանիշների օրինակ. մեքենայի ղեկին հեռախոսով խոսելու, ծխելու և այլ |
|ուշադրությունը շեղող գործոնների հետևանքով վթարների և վնասվածքների |
|քանակի կրճատում: |
._________________________________________________________________________.
9.10. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ՃՏՊ քանակի կրճատման վրա երթևեկության արագության վերահսկողության և երթևեկության ցածր արագության ազդեցության վերաբերյալ մեծ թվով աշխատություններ կան («Մեքենաների երթևեկության արագության ազդեցությունը ՃՏՊ հաճախականության վրա», M C Taylor, et al TRL REPORT 421): Բացի այդ գոյություն ունեն միջազգայնորեն լայն կիրառություն ստացած ձեռնարկներ, որոնցով կարելի է առաջնորդվել երթևեկության արագության վերահսկողության ծրագրի իրականացման և վարման ընթացքում:
Արդյունավետ ռազմավարություն մշակելու համար անհրաժեշտ կլինի սահմանել վայրեր, որտեղ կիրականացվի մշտական և ժամանակավոր մոնիթորինգ: Դա թույլ կտա որոշել արագության գերազանցման մակարդակը և ընդհանուր պատկերը: Մոնիթորինգի համար նախատեսված տեղամասերի ուսումնասիրությունը թույլ կտա`
- որոշել արագության գերազանցման երկարաժամկետ միտումները
- սահմանել լրացուցիչ վերահսկողություն պահանջող հատվածները և վերահսկողության իրականացման ժամկետները
- ստեղծել երթևեկության առավել ընդգրկուն պատկեր:
Արագության վերահսկողության հարցում կառաջանա ճանապարհային ոստիկանության հետ սերտ համագործակցության կարիք:
._________________________________________________________________________.
| Ցուցանիշների օրինակ. արագության գերազանցման դեպքերի կրճատում` կախված |
|ինչպես (ա) միջին արագությունից, (բ) արագության անհամապատասխանությունից, |
|այնպես էլ (գ) թույլատրելի առավելագույն արագության գերազանցման տոկոսից: |
._________________________________________________________________________.
9.11. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԻ ՕԳՏԱԳՈԾՐՈՒՄԸ
Ալկոհոլը համարվում է ՃՏՊ առաջացման գլխավոր գործոններից մեկը: Ծրագրի շրջանակներում առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել վթարների և վնասվածքների առաջացման վրա ալկոհոլի օգտագործման ճշգրիտ ազդեցությունը: Այս գործում անհրաժեշտ է համագործակցել ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարության հետ (հիվանդանոցներում գրանցված տվյալները ձեռք բերելու նպատակով):
Այսպիսով կծավալվի վարքագծի բարեփոխման միջոցառում:
Ինչպես ամրագոտիների օգտագործման և երթևեկության արագության վերահսկողության դեպքում, այնպես էլ այս դեպքում գոյություն ունեն միջազգայնորեն լայն կիրառություն ունեցող ձեռնարկներ, որոնցով կարելի է տեղեկություններ ստանալ և առաջնորդվել ծրագրի իրականացման ընթացքում:
._________________________________________________________________________.
| Ցուցանիշների օրինակ. ալկոհոլի օգտագործման հետևանքով տեղի ունեցող ՃՏՊ |
|թվի կրճատումը կապված է վարքագծի փոփոխման հետ: |
._________________________________________________________________________.
9.12. ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Վարորդների աշխատաժամանակի և առողջական վիճակի վերահսկումը կարևորագույն խնդիր է ներկայումս: Հայտնի են դեպքեր, երբ վարորդներն աշխատում են 12 -24 ժամ աշխատանքային գրաֆիկով, առանց հանգստյան օրերի: Խնդիր է նաև վարորդների` երթուղի դուրս գալիս նրանց առողջական վիճակի քննության ենթարկելու հարցը: Այս հանգամանքները երթևեկության բոլոր մասնակիցների կյանքի և առողջության համար կարող են վտանգ առաջացնել: Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է առաջարկել վարորդների աշխատաժամանակի և առողջական վիճակի նկատմամբ հսկողության մեխանիզմների բարելավման միջոցառումները: Այս գործում անհրաժեշտ է համագործակցել ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ՀՀ աշխատանքի տեսչության հետ:
Ինչպես ամրագոտիների օգտագործման և երթևեկության արագության վերահսկողության դեպքում, այնպես էլ այս դեպքում, գոյություն ունեն միջազգայնորեն լայն կիրառություն ունեցող ձեռնարկներ, որոնցով կարելի է տեղեկություններ ստանալ և առաջնորդվել ծրագրի իրականացման ընթացքում:
._________________________________________________________________________.
| Ցուցանիշների օրինակ. վարորդների աշխատաժամանակի և առողջական վիճակի |
|նկատմամբ հսկողության մեխանիզմների բարելավման հետևանքով վթարների և |
|վնասվածքների քանակի կրճատում: |
._________________________________________________________________________.
9.13. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ
Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթևեկության անվտանգության արդյունավետ ապահովման համար պատասխանատու գլխավոր մարմիններից մեկն է: ճանապարհային ոստիկանությունը սկսել է ոստիկանական մեքենաների շարժմանը հետևող Հայաստանում մշակված GPS/ հիմքով համակարգի կիրառումը, և մեծ թվով պարեկային մեքենաներում տեղադրված են տեսախցիկներով և ռադիոտեղորոշիչներով հագեցած վերահսկման համակարգեր:
Ճանապարհային ոստիկանությունը սկսել է նման սարքավորումների կիրառումը, սակայն դրանց թիվը չի բավականացնում ոստիկանության ամբողջ անձնակազմի համար: ռազմավարության մշակման առաջին փուլում անհրաժեշտ է գնահատել ոստիկանության կարիքները և սահմանել հետևյալը`
- կատարել անհրաժեշտ սարքավորումների գույքագրում (արագաչափ սարքեր, ալկոհոլառեսպիրատորային խողովակներ, քարտեզների վրա ՃՏՊ տեղանքը գրանցելու համար նախատեսված GPS տեղորոշիչներ և այլն)
- սահմանել առկա օրենսդրության լիակատար պարտադրման (երթևեկության արագություն, ալկոհոլի օգտագործում, անվտանգության ամրագոտիների կրում) համար անհրաժեշտ հավելյալ աշխատակազմը
- սահմանել հատուկ վերապատրաստման կարիքները (օր.` անվտանգության աուդիտի և ՃՏՊ հետաքննության ոլորտում):
Ճանապարհային ոստիկանության համար օգտակար կլիներ իրականացնել ճանապարհային ոստիկանության ոլորտի վերապատրաստման լայնածավալ ծրագիրը` եվրոպական այլ ուժերի հետ կապեր հաստատելով և
- ծանոթանալով եվրոպական քաղաքային ոստիկանության վերապատրաստման դասընթացների հետ
- կազմակերպելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի վերապատրաստման կանոնավոր ծրագիր:
Անհրաժեշտ է վերանայել և բարեփոխել օրենսդրությունը` օրենքի խախտումների նկատմամբ բավարար կերպով պատժամիջոցներ կիրառելու նպատակով (օր.` թարմացնելով վերահսկողությանն ուղղված օրենսդրական ակտերը):
9.14. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ
Ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարությունն սկսելու որպես կարևոր քայլ առաջարկվում է իրականացնել վերապատրաստման ծրագիր` աջակցելով աշխատանքային խմբերին և շահագրգիռ կողմերին մանրակրկիտ կերպով ընկալել ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնախնդիրները: Վերապատրաստման ծրագրի պլանում անհրաժեշտ է ընդգրկել հետևյալը`
- ճանապարհային երթևեկության անվտանգության ընդհանուր սկզբունքներ
- ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնախնդիրներ (երթևեկության արագություն, երթևեկության մասնակից խոցելի խմբեր, անվտանգության ամրագոտիներ, ալկոհոլ)
- Ճանապարհային ոստիկանության մասնակցության և հանրության իրազեկման հարցը
- հիմնական տվյալների հավաքագրում
- միջոցառումների արդյունավետություն
- ՃՏՊ մոնիթորինգ
- մեքենաների երթևեկության արագության մոնիթորինգ և երթևեկության արագության տվյալների գնահատում
- հոսքերի մոնիթորինգ, հետիոտների շարժի մոնիթորինգ
- Մոտեցման ուսումնասիրություններ, երթևեկության մասնակիցների վարքագծի ուսումնասիրություններ, հանրության ընկալման գնահատում
- ՃՏՊ փոփոխությունների գնահատում
- կանխարգելիչ միջոցառումների ընտրություն:
Ռազմավարությամբ նախատեսվում է օգտվել հրատարակված միջազգայնորեն լայն կիրառություն ստացած ձեռնարկներից: Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ փաստաթղթերը հայոց լեզվով թարգմանելու համար:
Անհրաժեշտ է դիտարկել միջազգային փորձագետի/խորհրդատուի աջակցության անհրաժեշտությունը` ռազմավարության իրականացման վաղ փուլերում խորհրդատվությամբ օժանդակելու հարցում:
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Գործողությունների ծրագրում սահմանվում են այն քայլերը կամ այն միջոցառումները, որոնք ռազմավարության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել պատշաճ կերպով: Գործողությունների ծրագիրն ունի հետևյալ բաղադրիչ տարրերը`
- Առանձին առաջադրանքներ. ինչ պետք է արվի և ում կողմից
- Ժամանակացույց. երբ պետք է իրականացվի
- Ռեսուրսների հատկացում. ինչ կոնկրետ ֆոնդեր են առկա կոնկրետ միջոցառումների համար
- Միջոցառումներն ինչպես պետք է գնահատվեն և զեկուցվեն
Գործողությունների ծրագրի համակարգի տարրերը հետևյալն են`
- ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի և քարտուղարության հիմնում
- Աշխատանքային խմբեր
- Աշխատանքային խմբերի օժանդակում
- ճանապարհային երթևեկության անվտանգությանը հատկացվող ֆինանսավորման ապահովում
- Տվյալների կառավարում և ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ տվյալների ազգային ինտեգրված բազայի մշակում
- Ճանապարհային ոստիկանության կարողությունների ամրապնդում
- Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ճանապարհաշինության միջոցների որակի բարձրացում
- Ճանապարհային երթևեկության անվտանգության կուլտուրայի բարձրացում
- Անվտանգության ամրագոտիների օգտագործման խթանում
- Երթևեկության արագության գերազանցման վերահսկողության բարելավում
- Երթևեկության մասնակիցների կողմից ալկոհոլի օգտագործում
- Երևան:
Յուրաքանչյուր «Համակարգի տարր» կապված է «Առաջիկա հինգ տարիների համար նախատեսված ռազմավարության առաջնահերթությունների» հետ` ինչպես դա նշված է ռազմավարական հարցերում: Յուրաքանչյուր ռազմավարական հարցի համար առանձնացված է «Առաջիկա հինգ տարիների Գործողությունների ծրագիրը», որտեղ մանրամասնված են ռազմավարության արդյունավետությունն ապահովող կոնկրետ միջոցառումները: «Կատարողական ցուցանիշները» թույլ են տալիս գնահատել գործողությունների պլանի յուրաքանչյուր միջոցառման արդյունավետությունը:
Գործողությունների ծրագիրը ցույց է տալիս համակարգի յուրաքանչյուր տարրի մոտավոր ֆինանսավորումը (առաջարկվող ֆինանսավորում): Ֆինանսավորման ճշգրիտ պահանջները կարող են սահմանվել միայն այն ժամանակ, երբ քարտուղարության ներքո գործող աշխատանքային խմբերը կմշակեն մանրամասն ծախսերով ծրագրերի պլանները, որոնք քարտուղարության միջոցով կներկայացվեն համապատասխան մարմին` իրականացման համար: Ամրագոտիներին, արագությանը և ալկոհոլի օգտագործմանը վերաբերող համակարգի տարրերը գնահատվել են մեկ շնչի հաշվով 0.50 և 1.00 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Նկար 11-ում պատկերված է երթևեկության արագության վերահսկման ծրագրի ցիկլը` որպես տիպիկ ծրագրի օրինակ: Այն ներկայացված է «ցիկլի» տեսքով, քանի որ ցիկլի վերջում ներկայացվող վերջնական զեկույցները կիրառվում են հաջորդ աշխատանքային ծրագրի հետագա միջոցառումների մշակման համար:
Նկար 11 ծրագրի ցիկլի օրինակ, Երթևեկության արագության վերահսկման ծրագրի համար
_________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Ստորև ներկայացվում է գործողությունների ծրագիրը առաջիկա հինգ տարիների համար:
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
* Ցածր արժողությամբ միջոցառումներ * * Միջին արժողությամբ միջոցառումներ
*** Բարձր արժողությամբ միջոցառումներ
.________________________________________________________________________.
|Համակարգի||Ռազմավարական |Առաջիկա 5 |Կատարողական |Պատասխանա-|Առա- |
|տարրերը ||առաջնահերթ |տարիների համար|ցուցանիշները|տու մար- |ջարկ- |
| ||միջոցառումները`|նախատեսված | |մինները |վող |
| ||նախատեսված |գործողություն-| | |ֆինան-|
| ||առաջիկա 5 |ների պլանը | | |սավո- |
| ||տարիների համար | | | |րում |
| || | | | |(ԱՄՆ-ի|
| || | | | |դոլա- |
| || | | | |րին |
| || | | | |համար-|
| || | | | |ժեք |
| || | | | |դրամ) |
|_________||_______________|______________|____________|__________|______|
|Ինստիտու-||Ստեղծել և |Խորհուրդը |Կայուն |ՀՀ |$ 0.5 |
|ցիոնալ ||արդյունավետ |կստեղծվի ՀՀ |ֆինանսավոր- |տրանսպորտի|մլն |
|կառույց ||կերպով |վարչապետի |ման |և կապի | |
| ||կառավարել |որոշման |ապահովում |նախարարու-|(տարե-|
|ՀՀ ճանա- ||Ճանապարհային |համաձայն | |թյուն |կան |
|պարհային ||երթևեկության | |Տարեկան | |$ 0.1 |
|երթևե- ||անվտանգության |ՀՀ |բյուջեի | |մլն) |
|կության ||ինստիտուցիոնալ |օրենսդրության |տրամադրում | | |
|անվտան- ||նոր կառույց, |համաձայն | | | |
|գության ||որը բաղկացած |քարտուղարութ- |Վերապատրաստ-| | |
|ազգային ||կլինի |յունը |ված | | |
|Խորհուրդ ||ճանապարհային |կձևավորվի |աշխատողների | | |
| ||երթևեկության |«Հայավտոճանի |ների քանակը | | |
| ||անվտանգության |Տնօրինություն»| | | |
| ||ազգային |ՊՈԱԿ-ի կազմում|Ծրագրային | | |
| ||խորհրդից | |պլանների | | |
| ||(խորհուրդ), |Նոր քարտուղա- |քանակը | | |
| ||քարտուղարութ- |րություն | | | |
| ||յունից և |ստեղծելու |Տարեկան | | |
| ||աշխատանքային |ուղղությամբ |հաշվետվութ- | | |
| ||խմբերից: |կձեռնարկվեն |յան կազմում | | |
| || |հետևյալ | | | |
| ||Խորհուրդ |գործողություն-|Խորհրդի | | |
| ||- Խորհրդի |ները. |հանդիպում- | | |
| ||կազմում | |ների քանակը | | |
| ||կընդգրկվեն |- Նոր քարտու- | | | |
| ||ճանապարհային |ղարության | | | |
| ||երթևեկության |համար | | | |
| ||անվտանգության |գրասենյակի | | | |
| ||հետ առնչվող |ստեղծում | | | |
| ||պետական |և կահավորում | | | |
| ||կառավարման |(գրասենյակի | | | |
| ||մարմինների և |վերանորոգում) | | | |
| ||հասարակական |կահավորում | | | |
| ||կազմակերպութ- |(աշխատողների | | | |
| ||յունների |ընդունում | | | |
| ||ղեկավարները, | | | | |
| ||ինչպես նաև |- Աշխատանքներն| | | |
| ||Երևանի |արդյունավետո- | | | |
| ||քաղաքապետը |րեն | | | |
| ||(համաձայնու- |իրականացնելու | | | |
| ||թյամբ) |համար | | | |
| ||- ՀՀ վարչապետը |աշխատողների | | | |
| ||հանդես կգա |վերապատրաստման| | | |
| ||որպես խորհրդի |իրականացում | | | |
| ||նախագահ | | | | |
| ||- Խորհրդի |- Աշխատանքնե- | | | |
| ||գործառույթները |րին համահունչ | | | |
| ||հիմնականում |կարողություն- | | | |
| ||ռազմավարական |ների ստեղծում | | | |
| ||բնույթ կունենան|(տեխնիկական | | | |
| ||տարեկան |միջոցների, | | | |
| ||բյուջեների |սարքավորումնե-| | | |
| ||հաստատում, |րի, | | | |
| ||ռազմավարական |համակարգչային | | | |
| ||թիրախների և |ծրագրերի | | | |
| ||ռազմավարության |ձեռքբերում, | | | |
| ||ու գործողութ- |ուսուցում, | | | |
| ||յունների պլանի |գրականության | | | |
| ||ընդհանուր |ձեռքբերում, | | | |
| ||առաջընթացի |թարգմանություն| | | |
| ||վերանայում: |և այլն) | | | |
| ||Ակնկալվում է, |- Ծրագրի | | | |
| ||որ խորհուրդը |նպատակներին | | | |
| ||հաճախ չի |հասնելու համար| | | |
| ||հանդիպի (6 |կայուն | | | |
| ||ամիսը մեկ): |ֆինանսավորման | | | |
| || |ապահովում | | | |
| ||Քարտուղարութ- | | | | |
| ||յուն |Միջոցառումներ`| | | |
| ||- քարտուղարութ-|- Գրասենյակ **| | | |
| ||յունը |- Աշխատողների | | | |
| ||հիմնականում |ընդունում * | | | |
| ||կիրականացնի |- Վերապատրաս- | | | |
| ||գործառնական |տում ** | | | |
| ||գործառույթ և |- Կարողութ- | | | |
| ||կստանձնի |յունների | | | |
| ||Խորհրդի |ստեղծում ** | | | |
| ||քարտուղարի |- Ֆինանսավո- | | | |
| ||դերը` ներառյալ |րում ** | | | |
| ||օրակարգերի, | | | | |
| ||արձանագրութ- | | | | |
| ||յունների | | | | |
| ||վարում, | | | | |
| ||հանդիպման վայրի| | | | |
| ||ապահովում, | | | | |
| ||ինչպես նաև | | | | |
| ||աշխատանքային | | | | |
| ||խմբերի | | | | |
| ||գործունեության | | | | |
| ||համակարգում: | | | | |
| ||Այն կունենա | | | | |
| ||լրիվ դրույքով | | | | |
| ||աշխատակազմ, որը| | | | |
| ||կիրականացնի | | | | |
| ||ռազմավարութ- | | | | |
| ||յունը: | | | | |
| || | | | | |
| ||- Քարտուղարութ-| | | | |
| ||յան աշխատողների| | | | |
| ||մեծ մասը | | | | |
| ||կիրականացնեն | | | | |
| ||հիմնական | | | | |
| ||մասնագիտական | | | | |
| ||գործառույթներ, | | | | |
| ||որպեսզի | | | | |
| ||քարտուղարութ- | | | | |
| ||յունը կարողանա | | | | |
| ||խորհրդատվական | | | | |
| ||դեր ունենալ | | | | |
| ||խորհրդի և | | | | |
| ||աշխատանքային | | | | |
| ||խմբերի համար: | | | | |
| ||Սա կներառի նաև | | | | |
| ||հնգամյա գործո- | | | | |
| ||ղությունների | | | | |
| ||պլանի | | | | |
| ||թարմացումը/ | | | | |
| ||վերանայումը: | | | | |
|_________||_______________|______________|____________|__________|______|
|Աշխատան- ||Կստեղծվեն | | | | |
|քային ||տարբեր | | | | |
|խմբեր ||աշխատանքային | | | | |
| ||խմբեր, որոնք | | | | |
| ||կզբաղվեն | | | | |
| ||ընթացիկ | | | | |
| ||ռազմավարության | | | | |
| ||իրականացմամբ և | | | | |
| ||քարտուղարութ- | | | | |
| ||յանը կզեկուցեն | | | | |
| ||ընթացքի մասին: | | | | |
| ||Աշխատանքային | | | | |
| ||խմբի անդամների | | | | |
| ||վերապատրաստում | | | | |
| ||և համապատասխան| | | | |
| ||սարքավորումնե- | | | | |
| ||րով և | | | | |
| ||համակարգչային | | | | |
| ||ծրագրերով | | | | |
| ||ապահովում | | | | |
| ||Յուրաքանչյուր | | | | |
| ||աշխատանքային | | | | |
| ||խմբի բնույթը և | | | | |
| ||գործառույթը | | | | |
| ||կարտացոլի | | | | |
| ||ռազմավարության | | | | |
| ||մեջ սահմանված | | | | |
| ||ռազմավարական | | | | |
| ||հարցերը: | | | | |
| || | | | | |
| ||Աշխատանքային | | | | |
| ||խմբերին | | | | |
| ||կանդամակցեն | | | | |
| ||համապատասխան | | | | |
| ||շահագրգիռ | | | | |
| ||մարմինների ներ-| | | | |
| ||կայացուցիչներ | | | | |
| ||(կառավարական | | | | |
| ||հաստատություն- | | | | |
| ||ներ, | | | | |
| ||հասարակական | | | | |
| ||կազմակեր- | | | | |
| ||պություններ և | | | | |
| ||այլն): | | | | |
| || | | | | |
| ||Աշխատանքային | | | | |
| ||խմբերի հիմնական| | | | |
| ||գործառույթը | | | | |
| ||կլինի | | | | |
| ||մանրամասնել | | | | |
| ||տարբեր | | | | |
| ||շահագրգիռ | | | | |
| ||մարմինների | | | | |
| ||կողմից | | | | |
| ||իրականացվող | | | | |
| ||ճանապարհային | | | | |
| ||երթևեկության | | | | |
| ||անվտանգության | | | | |
| ||ոլորտի միջոցա- | | | | |
| ||ռումները: | | | | |
| ||Քաղծառայողների | | | | |
| ||աշխատանքային | | | | |
| ||պարտականութ- | | | | |
| ||յունների | | | | |
| ||նկարագիրը | | | | |
| ||(«Պաշտոնի | | | | |
| ||անձնագիրը») | | | | |
| ||կվերանայվի` | | | | |
| ||համապատասխան | | | | |
| ||աշխատանքային | | | | |
| ||խմբի | | | | |
| ||գործառույթը | | | | |
| ||ներառելու | | | | |
| ||նպատակով. | | | | |
| ||հետևաբար այս | | | | |
| ||անդամներն ըստ | | | | |
| ||էության | | | | |
| ||ֆինանսավորվեն | | | | |
| ||համապատասխան | | | | |
| ||մարմինների | | | | |
| ||կողմից: | | | | |
|_________||_______________|______________|____________|__________|______|
|Ճանապար- ||Ճանապարհային |Նախնական |Մասնակցել |ՀՀ ճանա- |$ 0.5 |
|հային ||ոստիկանությունը|գործողություն.|քաղաքային |պարհային |մլն |
|ոստիկա- ||ճանապարհային |1. Մշակել |ոստիկանութ- |ոստիկանու-| |
|նության ||երթևեկության |աշխատանքային |յան վերապատ-|թյուն | |
|կարողութ-||անվտանգության |ծրագիր, ծրագրի|րաստման | | |
|յունների ||ապահովման |իրականացման |եվրոպական |ՀՀ արդարա-| |
|ամրա- ||արդյունավետու- |պլանները և |դասընթացնե- |դատության | |
|պնդում ||թյան համար |աշխատանքների |րին |նախարարու-| |
| ||պատասխանատու |կատարման | |թյուն | |
| ||գլխավոր |մանրամասն |Իրականացնել | | |
| ||մարմիններից |ծախսերը |ճանապարհային| | |
| ||մեկն է: |Միջոցառումներ`|երթևեկութ- | | |
| ||Այդ իսկ |- Մասնակցել |յան անվտան- | | |
| ||պատճառով նրանք |քաղաքային |գության | | |
| ||պետք է ունենան |ոստիկանության |խնդիրների | | |
| ||անհրաժեշտ |վերապատրաստման|իրականացման | | |
| ||սարքավորումներ |եվրոպական |համար կանո- | | |
| ||իրենց պարտակա- |դասընթացներին |նավոր ներքին| | |
| ||նությունները |** |վերապատրաս- | | |
| ||պատշաճ կերպով |- Իրականացնել |տում | | |
| ||իրականացնելու |ճանապարհային | | | |
| ||համար: |երթևեկության |Վերանայել | | |
| ||Դրանք |անվտանգության |օրենքները և | | |
| ||ներկայացված են |խնդիրների |փոփոխութ- | | |
| ||ստորև. |վերաբերյալ |յուններ | | |
| ||Աշխատանքային |կանոնավոր |կատարել | | |
| ||խումբը պետք է |ներքին |նրանցում, | | |
| ||սերտ |վերապատրաստում|որոնք | | |
| ||աշխատանքային |** |բավարար | | |
| ||կապ պաշտպանի |- Վերանայել |պատժամիջոց- | | |
| ||ճանապարհային |օրենքները և |ների և | | |
| ||ոստիկանության |փոփոխություն- |հարկադրման | | |
| ||հետ: - |ներ կատարել |հնարավորութ-| | |
| ||Հարկադրման |նրանցում, |յուն չեն | | |
| ||սարքավորումների|որոնք բավարար |տալիս | | |
| ||(օր.` |պատժամիջոցների| | | |
| ||արագության |և հարկադրման |Ընդլայնել | | |
| ||չափման սարք, |հնարավորու- |սարքավորում-| | |
| ||շնչառության |թյուն չեն |ների բազան | | |
| ||ստուգման սարք) |տալիս * |(օր.` | | |
| ||- Օրենսդրական |- Ընդլայնել |արագության | | |
| ||ակտեր |սարքավորում- |չափման սարք,| | |
| ||(օրենսդրության |ների բազան |շնչառության | | |
| ||կիրառումն |(օր.` |ստուգման | | |
| ||ապահովող) |արագության |սարք, GPS | | |
| ||- Աշխատակազմի |չափման սարք, |մեքենաներում| | |
| ||մակարդակի |շնչառության |պատահարների | | |
| ||(աշխատողների |ստուգման սարք,|տեղանքները | | |
| ||քանակը) |GPS |Ավելացնել | | |
| ||բարձրացում |մեքենաներում |աշխատողների | | |
| ||- Հատուկ |պատահարների |քանակը (ըստ | | |
| ||վերապատրաստում |տեղանքները |անհրաժեշտու-| | |
| ||(օր.` |գրանցելու |թյան) | | |
| ||պատահարների |համար և | | | |
| ||հետաքննու- |այլն) *** | | | |
| ||թյուն) |Ավելացնել | | | |
| || |աշխատողների | | | |
| || |քանակը (ըստ | | | |
| || |անհրաժեշտու- | | | |
| || |թյան) *** | | | |
|_________||_______________|______________|____________|__________|______|
|Տվյալների||Պատահարներին և |Նախնական |GIS |ՀՀ ճանա- |$ 0. |
|կառավա- ||վնասվածքներին |գործողություն.|համակարգով |պարհային |3 մլն |
|րում ||վերաբերող |Մշակել |տվյալների |ոստիկանու-| |
| ||տվյալների |աշխատանքային |բազայի |թյուն |0.05 |
| ||ճշգրիտ և |ծրագիր, ծրագրի|մշակում | |մլն |
| ||վստահելի բազայի|պլանները և |/սպասարկում:|ՀՀ առողջա-| |
| ||առկայությունը |աշխատանքների | |պահության | |
| ||չափազանց |մանրամասն |ՃՏՊ-ի |նախարարու-| |
| ||կարևոր գործոն |ծախսերը |վերաբերյալ |թյուն | |
| ||է ճանապարհային | |բոլոր | | |
| ||երթևեկության |Կձևավորվի |տվյալների |ՀՀ կրթու- | |
| ||անվտանգությունը|համապատասխան |ամենամսյա |թյան և | |
| ||բարելավելու |որակավորում |հավաքագրում:|գիտության | |
| ||համար, քանի որ |ունեցող |Համապատասխան|նախարարու-| |
| ||այն թույլ է |աշխատակազմ, |շահագրգիռ |թյուն | |
| ||տալիս` |որը |կողմերին | | |
| ||- Ճշգրիտ |կվերապատրաստ- |ՃՏՊ-ի և |ՀՀ տրանս- | |
| ||սահմանել |վի: Նրանք |նպաստող |պորտի և | |
| ||ճանապարհային |պատասխանատու |գործոնների |կապի | |
| ||երթևեկության |կլինեն բոլոր |վերաբերյալ |նախարարու-| |
| ||մասնակիցների |հնարավոր |տվյալների |թյուն | |
| ||խոցելի խմբերը |աղբյուրներից |հաշվետվութ- | | |
| ||- Ռեսուրսները |(գործակալութ- |յան |«Հայավտո- | |
| ||բաշխել |յուններից, |կանոնավոր |ճանի | |
| ||արդյունավետ |նախարարութ- |ներկայացում:|տնօրինու- | |
| ||կերպով |յուններից, | |թյուն» | |
| ||- Սահմանել |ոստիկանության |Աշխատակազմի |ՊՈԱԿ | |
| ||վթարների քանակի|հեռախոսակապի |վերապատրաստ-| | |
| ||նվազեցման |կենտրոններից |ման ծրագրի |Քաղաքապե- | |
| ||իրատեսական |և այլն) |մշակում և |տարաններ | |
| ||նպատակներ |տվյալների |իրականացում:| | |
| ||- Սահմանել |հավաքագրման |Տվյալների |Հասարակա- | |
| ||գործողություն- |համար: |մուտքագրման |կան | |
| ||ների արդյունա- | |ստանդարտ |կազմա- | |
| ||վետության |Տվյալների |ձևի մշակում|կերպութ- | |
| ||գնահատման |համակարգման |և տվյալների|յուններ | |
| ||ցուցանիշների |թիմը |էլեկտրոնային| | |
| ||համակարգ: |պատասխանատու |բազայի | | |
| ||Տվյալները |կլինի նաև |ստեղծում: | | |
| ||համակարգող |վերլու- | | | |
| ||աշխատակազմը |ծությունների | | | |
| ||կհամակարգի |և քարտուղա- | | | |
| ||ազգային |րությանն ու | | | |
| ||տվյալները: |հիմնական | | | |
| ||Տվյալներ |շահագրգիռ | | | |
| ||հավաքագրող |կողմերին | | | |
| ||աշխատակազմը |ներկայացվող | | | |
| ||կհավաքագրի և |կանոնավոր | | | |
| ||կվերլուծի |հաշվետվութ- | | | |
| ||այնպիսի |յունների | | | |
| ||տվյալներ, |նախապատրաստման| | | |
| ||ինչպիսիք են` |համար: | | | |
| ||- Երթևեկության | | | | |
| ||ծավալը և կազմը|Տվյալների | | | |
| ||- Ավտոմեքենա- |համակարգման | | | |
| ||ների քանակը |թիմը | | | |
| ||- Երթևեկության |պատասխանատու | | | |
| ||հոսքը |կլինի նաև GIS| | | |
| ||- Արագությունը |տվյալների | | | |
| ||- Վթարներին |բազայի մշակման| | | |
| ||վերաբերող |/ընտրության | | | |
| ||տվյալները |համար: | | | |
| ||- Վնասվածքներին|Վերջինիս | | | |
| ||վերաբերող |նպատակն է | | | |
| ||տվյալները |վերլուծել | | | |
| ||(տեղում և |պատահարները և | | | |
| ||հիվանդանոցում) |այլ տվյալները | | | |
| ||- Զոհերի թիվը |և այդ ամենը | | | |
| ||- Երկրորդական |տեղադրել | | | |
| ||ցուցանիշներին |տեղական և | | | |
| ||առնչվող |ազգային | | | |
| ||տվյալները |քարտեզների | | | |
| ||(տուգանքներ, |վրա, ինչպես | | | |
| ||գրանցված |նաև | | | |
| ||մեքենաներ և |համակարգչային | | | |
| ||այլն) |ցանցում` այլ | | | |
| ||- Ալկոհոլի |շահագրգիռ | | | |
| ||օգտագործման |կողմերի հետ | | | |
| ||պատճառով տեղի |տեղեկատվու- | | | |
| ||ունեցած |թյունը | | | |
| ||պատահարները |կառավարելու և | | | |
| || |կիսելու համար:| | | |
| ||Վթարներին |GIS տվյալների | | | |
| ||վերաբերող |բազան պետք է | | | |
| ||տվյալները |հնարավորութ- | | | |
| ||կարելի է ստանալ|յուն տա կապ | | | |
| ||ճանապարհային |հաստատել | | | |
| ||ոստիկանությու- |ճանապարհային | | | |
| ||նից, ՀՀ |ոստիկանության | | | |
| ||առողջապահության|տրանսպորտային | | | |
| ||նախարարությու- |միջոցների | | | |
| ||նից և |տեղորոշիչ GIS | | | |
| ||«Հայավտոճանի |համակարգի հետ:| | | |
| ||տնօրինություն» | | | | |
| ||ՊՈԱԿ-ի |Ի լրումն | | | |
| ||երթևեկության |ընդհանուր | | | |
| ||հետազոտման |համակարգչային | | | |
| ||խմբից: Առկա |վերապատրաստ- | | | |
| ||տվյալները |ման, | | | |
| ||միասնականացված |սպասարկման և | | | |
| ||չեն, իսկ |պահպանման, GIS| | | |
| ||տվյալների |տվյալների | | | |
| ||ազգային բազայի |բազան պետք է | | | |
| ||ստեղծումը թույլ|ներառի նաև | | | |
| ||կտա |վերապատրաստում| | | |
| ||պատահարներին և |և | | | |
| ||վնասվածքներին |աջակցություն | | | |
| ||վերաբերող բոլոր|առնվազն | | | |
| ||տվյալները |առաջիկա 5 | | | |
| ||միավորել մեկ |տարիների | | | |
| ||շրջանակում` |համար: | | | |
| ||վերլուծության | | | | |
| ||համար: Սա թույլ|Տվյալների | | | |
| ||կտա առավել |համակարգման | | | |
| ||արդյունավետորեն|թիմը պետք է | | | |
| ||ուսումնասիրել |հնարավորութ- | | | |
| ||ՃՏՊ-ի նպաստող |յուն ստեղծի, | | | |
| ||գործոնները: |որպեսզի | | | |
| || |ավտոմեքենաների| | | |
| ||Ներկայումս |վերաբերյալ | | | |
| ||պատահարներին |տվյալները | | | |
| ||վերաբերող |հասանելի լինեն| | | |
| ||տվյալները |վերլուծութ- | | | |
| ||ձեռքով |յուններում | | | |
| ||տեղակայվում |ներառելու | | | |
| ||են քարտեզների |համար: | | | |
| ||վրա, սակայն | | | | |
| ||GIS-ի հիմքով |Ճանապարհային | | | |
| ||աշխատող |ոստիկանության | | | |
| ||կոմպյուտերային |կողմից | | | |
| ||համակարգը, |օգտագործվող | | | |
| ||ինչպես օրինակ` |պատահարների | | | |
| ||MAAP-ը, |վերաբերյալ | | | |
| ||ներկայացման |տվյալների | | | |
| ||առավել |գրանցման | | | |
| ||արդյունավետ |ներկայիս ձևը | | | |
| ||եղանակ է և |պետք է | | | |
| ||բացի այդ |գնահատվի և | | | |
| ||ավտոմատ |ըստ | | | |
| ||վերլուծության |անհրաժեշտութ- | | | |
| ||հնարավորություն|յան վերանայվի:| | | |
| ||է տալիս: | | | | |
| ||ՃՏՊ-ի |Տվյալների | | | |
| ||հետևանքով |հավաքագրման | | | |
| ||առաջացած |թիմը | | | |
| ||«մահվան» |պատասխանատու | | | |
| ||վերաբերյալ |կլինի | | | |
| ||ներկայումս |տվյալների | | | |
| ||օգտագործվող |մուտքագրման | | | |
| ||սահմանումները |ստանդարտ ձևի | | | |
| ||(օրինակ` մահ է |մշակման համար,| | | |
| ||համարվում, եթե |որը | | | |
| ||վթարից հետո 7 |կօգտագործվի | | | |
| ||օրվա ընթացքում |տվյալներ | | | |
| ||մարդը մահանում |տրամադրող | | | |
| ||է) |բոլոր գործակա-| | | |
| ||կհամապատասխա- |լությունների/ | | | |
| ||նեցվեն Առողջա- |նախարարութ- | | | |
| ||պահության |յունների | | | |
| ||համաշխարհային |կողմից` հնա- | | | |
| ||կազմակերպության|րավորություն | | | |
| ||սահմանումներին |տալով | | | |
| ||(30 օր): Սա |հեշտությամբ | | | |
| ||կպահանջի սերտ |մուտք գործել | | | |
| ||համագործակցու- |GIS տվյալների | | | |
| ||թյուն |բազա և | | | |
| ||ճանապարհային |տվյալներ | | | |
| ||ոստիկանության |ստանալ | | | |
| ||և |յուրաքանչյուր | | | |
| ||հիվանդանոցների |սովորական | | | |
| ||միջև` օրական |պատահարի | | | |
| ||կտրվածքով |վերաբերյալ | | | |
| ||թարմացնելով |(օր.` | | | |
| ||պատահարների |ճանապարհային | | | |
| ||վերաբերյալ |ոստիկանության | | | |
| ||տվյալները: |և | | | |
| ||Տվյալները |հիվանդանոցների| | | |
| ||համակարգող թիմը|տվյալները): | | | |
| ||կղեկավարի նաև | | | | |
| ||տվյալների |Միջոցառումներ`| | | |
| ||աշխատանքային |- Աշխատակազմի | | | |
| ||խմբի |համալրում/ | | | |
| ||աշխատանքները, |հմտությունների| | | |
| ||որը բաղկացած |զարգացում ** | | | |
| ||կլինի տվյալներ |- Վերապատրաս- | | | |
| ||տրամադրող բոլոր|տում ** | | | |
| ||շահագրգիռ |GIS | | | |
| ||կողմերի |համակարգով | | | |
| ||ներկայացու- |տվյալների | | | |
| ||ցիչներից |բազայի | | | |
| ||(գործակալութ- |ներդրում *** | | | |
| ||յունների, նախա-|- Տվյալների | | | |
| ||րարությունների,|համակարգման | | | |
| ||ոստիկանության |աշխատանքային | | | |
| ||հեռախոսակապի |խմբի | | | |
| ||կենտրոններ և |ձևավորում * | | | |
| ||այլն): |- Տվյալների | | | |
| || |համակարգում **| | | |
| || |- Ցուցանիշների| | | |
| || |մշակում * | | | |
|_________||_______________|______________|____________|__________|______|
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում