Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 1083-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

(2-րդ մաս)

 

128. Գլխավոր օդափոխության յուրաքանչյուր գլխավոր և օժանդակ օդափոխիչ կայանք պետք է սպասարկվի մեքենավարի կողմից: Թույլատրվում է նաև օդափոխիչ կայանքի աշխատանքն առանց մեքենավարի` պայմանով, որ ապահովվի հետևյալ պահանջների կատարումը`

1) օդափոխիչ կայանքը պետք է ունենա ինքնագրառող սարք, որը մշտապես պետք է ամրագրի օդափոխիչի արտադրողականությունը, դրա կողմից ստեղծվող օդի ճնշումը.

2) օդափոխիչ կայանքը պետք է կահավորված լինի սարքերով, որոնք հեռահար կառավարման կետին պետք է ազդարարեն օդափոխիչի նորմալ աշխատանքի պարամետրերի, արտադրողականության, դեպրեսիայի, օդափոխիչի և էլեկտրաշարժիչի առանցքակալների ջերմաստիճանի և այլ տատանումների մասին.

3) օդամղիչ սարքի աշխատանքի հեռակառավարման կետը պետք է գտնվի դիսպետչերական կայանում, որտեղից մշտապես պետք է հսկվեն ազդարարող սարքի բոլոր գործողությունները և ազդանշանները:

129. Օդափոխիչների հանկարծակի կանգառների դեպքում, որոնք կարող են պայմանավորված լինել դրանց անսարքությամբ կամ էլեկտրացանցի հոսանքազրկմամբ, պետք է անմիջապես հայտնել կազմակերպության համապատասխան ծառայությունների ղեկավարներին` դիսպետչերական ծառայությանը (այդպիսին լինելու դեպքում), հանքի հերթապահին: Գործող օդափոխիչը չաշխատելու և պահուստային օդափոխիչը գործարկելու անհնարինության դեպքում պետք է բացել հանքահորից վերև գտնվող անցախցային (շլյուզային) շենքի դռները կամ հանքի հորաբերանը փակող բոլոր սարքավորումները:

130. Գլխավոր օդափոխիչ կայանքները պետք է էլեկտրաենթակայանից ունենան միմյանցից անկախ երկու էլեկտրաուժային գծեր, որոնցից մեկը պետք է լինի պահուստային:

131. Գեներատորային հզորությունները որպես պահուստային էլեկտրամատակարարման աղբյուր օգտագործելու դեպքում` հանքը պետք է ապահովված լինի անհրաժեշտ քանակությամբ վառելիքաքսուքային նյութերի պաշարով` պահուստային էլեկտրական գեներատորների գործարկման և սպասարկման համար:

Նշված պահանջը տարածվում է նաև հանքի գլխավոր ջրհան կայանքի վրա` հանքի լեռնային փորվածքները ջրածածկումից պաշտպանելու համար:

132. Տեղական օդափոխման օդափոխիչը պետք է տեղակայվի թարմ օդի շիթի վրա` դուրս եկող օդի շիթից 10 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ, իսկ հեռավորությունը օդափոխման խողովակների ծայրից մինչև փորվածքի ճակատը պետք է լինի 10 մ-ից ոչ ավելի:

133. Վերընթաց փորվածքների հորատանցման ժամանակ արգելվում է օդափոխման խողովակագծերի տեղադրման ժամանակ հանքախորշից հետ մնալ 6 մ-ից ավելի: Մեքենայացված համալիրների օգտագործմամբ վերընթաց փորվածքների հորատանցումը և փորվածքների օդափոխումը օդաջրային խառնուրդով իրականացման ժամանակ պետք է ապահովվի փորվածքից դուրս եկող օդի շիթի հեռացումը` տեղական օդափոխման ներծծիչ օդափոխիչի օգնությամբ: Յուրաքանչյուր վերընթաց փորվածք պետք է ապահովված լինի հատուկ սարքով` օդի նմուշ վերցնելու համար:

134. Օդի նմուշառման արդյունքները հորատանցման և մաքրահանման փորվածքներում, յուրաքանչյուր հերթափոխում գրանցվում են հանքի ղեկավարության կողմից հաստատված գրանցամատյանում, որը վարում է հանքի տեխնիկական պատասխանատու անձը:

135. Ստորերկրյա հանքում օդի վիճակը վերահսկելու համար`

1) յուրաքանչյուր հանք պետք է ունենա օդափոխության պլան` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից.

2) օդի բաշխման ճշտությունն ըստ հորիզոնների, հանքի թևերի, բլոկների, խցերի որոշելու համար պետք է ամիսը մեկ անգամ վերցնել օդի նմուշ և չափել դրա որակական կազմը: Մնացած փորվածքներում օդի նմուշառում նախատեսվում է կատարել եռամսյակը մեկ անգամ.

3) մարդկանց հանքախորշ մտցնելուց առաջ, ինչպես նաև պայթեցման աշխատանքներ կատարելուց առաջ և հետո, չափիչ սարքերի միջոցով պետք է որոշվի հանքախորշի գազավորվածությունը: Այնպիսի հանքերում, որոնցում անջատվում են թունավոր գազեր, պետք է պարբերաբար կատարվի օդի նմուշառում և լաբորատոր եղանակով որոշվի դրանցում թունավոր գազերի պարունակությունը.

4) գազային ռեժիմով աշխատող հանքերում օդի որակական կազմի ստուգումը և նմուշառումը պետք է կատարվեն ամիսը երկու անգամ.

5) այնպիսի հանքերում, որտեղ օդի ջերմաստիճանը 20oC-ից բարձր է, օդի քանակի չափման հետ միասին պետք է կատարվի նաև մթնոլորտի ջերմաստիճանի չափում:

136. Յուրաքանչյուր հանք պետք է ունենա ստանդարտ կոնստրուկցիաներից պատրաստված, 4 մ-ից ոչ պակաս երկարությամբ օդի չափման կայան:

137. Օդի չափման կայանները պետք է ունենան հատուկ ցուցատախտակներ, որոնց վրա պետք է գրառվեն օդի չափման ժամանակը, օդի հաշվարկային և փաստացի քանակը և դրա շարժման արագությունը:

138. Յուրաքանչյուր հանքում առնվազն երեք տարին մեկ անգամ պետք է կատարվի օդադեպրեսիոն հանույթ: Դժվար օդափոխվող հանքերում օդադեպրեսիոն հանույթը պետք է կատարվի առնվազն տարին մեկ անգամ: Օդադեպրեսիոն հանույթի արդյունքների հիման վրա` կազմակերպության ղեկավարության կողմից պետք է մշակվեն հատուկ միջոցառումներ և կազմվի ժամանակացույց` հայտնաբերված թերությունների վերացման համար:

139. Օդի քանակը և որակը որոշելու, ջերմաստիճանը և ճնշումը չափելու համար բոլոր հանքերը պետք է ունենան համապատասխան սարքեր` անոմոմետրեր, վայրկյանաչափեր, փոշեչափիչներ, էքսպրես սարքեր` օդում ածխաթթու գազի, ծծմբային գազերի, ածխածնի և ազոտի երկօքսիդների քանակությունը որոշելու համար:

 

VII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՀԱՏԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

1. ՔԱՐԱՂԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

 

140. Քարաղի հանքավայրերում մշտապես պետք է տարվեն լեռնաերկրաբանական աշխատանքներ`

1) ճշգրտելու հանքավայրի արդյունաբերական պաշարների մշակման երկրաբանահետախուզական պայմանները.

2) մշակվող հանքային դաշտի սահմաններում իրականացվեն երկրաբանական միջավայրի վիճակի մոնիթորինգի իրականացում` լեռնային աշխատանքների անվտանգության ապահովման համար:

141. Նախքան հանքահորի հորատանցումը կամ խորացումը` պետք է հանքահորի կտրվածքի կենտրոնից հորատվի հորատանցք և դրա ամբողջ խորությամբ վերցվի կեռը: Եթե հանքահորը հատվի ջրապարունակ հորիզոնի հետ, անհրաժեշտ է վերցնել ջրի փորձանմուշ, ենթարկել ստուգման` թունավոր և պայթյունավտանգ գազերի (ծծմբաջրածին, մեթան և այլն) պարունակությունը որոշելու համար:

142. Ջրապարունակ հորիզոնի հետ աղի հանքաշերտի շփման գոտում հանքախորշի մոտեցման ժամանակ նշված շփման տեղից 20 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա պետք է կատարվի առաջանցիկ հետախուզական հորատում:

143. Աղային շերտերի մշակման ժամանակ կարող են կիրառվել հանքաքարի հանույթի կոմբայնային, հորատապայթեցման կամ համակցված եղանակներ:

144. Բարձրահարկ շենքերով և շինություններով (երեք հարկ և ավելի) կառուցապատված բնակավայրերի տարածքների տակով անցնող հանքավայրի մշակման ժամանակ թույլատրվում է մշակել միայն աղի մեկ շերտ` մշակված տարածության պարտադիր լցափակում կատարելու պայմանով: Բնակավայրերից դուրս տարածքներում թույլատրվում է կատարել աղաշերտի մշակում այնպիսի պարամետրերով, որպեսզի հանքը պահպանվի ջրածածկումից, իսկ երկրի մակերևույթի վրա գտնվող օբյեկտները` ստորերկրյա լեռնային աշխատանքների վնասակար ազդեցություններից:

145. Պաշտպանիչ բնամասերում թողնված աղի պաշարները թույլատրվում է ամբողջապես կամ մասամբ արդյունահանել միայն հատուկ մշակված նախագծի համաձայն:

146. Հանքային դաշտի վերնամասում դժվար օդափոխվող գոտիների առկայության դեպքում դրանց արդյունավետ օդափոխման համար թույլատրվում է օգտագործել ստորերկրյա շարժական օդափոխման կայանքներ:

147. Աշխատանքային գոտիների արդյունավետ օդափոխման համար թույլատրվում է օդի կրկնակի օգտագործում` պայմանով, որ այն ենթարկվի միջանկյալ մաքրման` գազանման վտանգավոր խառնուրդներից: Օդի միջանկյալ մաքրման աստիճանը պետք է լինի այնպիսին, որպեսզի գազանման վտանգավոր խառնուրդների կոնցենտրացիան չգերազանցի սահմանային թույլատրելի խտության 30%-ը, իսկ տաք և պայթյունավտանգ գազերով` 1%-ը:

148. Օդի կրկնակի օգտագործում կարող է կատարվել ինչպես ամբողջ հանքային դաշտում, այնպես էլ առանձին տեղամասերում:

149. Այն հանքահորերում, որոնցով կատարվում է մարդկանց և բեռների իջեցում ու բարձրացում, օդի շարժման արագությունը չպետք է գերազանցի 14 մ/վրկ-ն:

150. Հողանցման ցանցի ընդհանուր անցողիկ դիմադրությունը չպետք է գերազանցի 10 Օմ-ը:

151. Կոմբայնների կիրառման եղանակով լեռնային փորվածքների հորատանցման ժամանակ նախատեսվում է էլեկտրական մալուխների և օդափոխման խողովակների անցկացում փորվածքի մի կողմով` միմյանցից 0,5 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ:

152. Կոմբայններով հորատանցված փորվածքներում ներքին այրման շարժիչներով մեքենաների շահագործման դեպքում թույլատրվում է փորվածքների երկու կողմից բացատարների փոքրացում մինչև 0,3 մ` պայմանով, որ յուրաքանչյուր 25 մետրի վրա կառուցվեն որմնախորշեր 0,7 մ խորությամբ, 1,2 մ լայնությամբ և 1,8 մ բարձրությամբ: Փորվածքի ելանցքի մոտ պետք է տեղադրվի ցուցանակ` «Տրանսպորտի երթևեկության ժամանակ անցումն արգելվում է» մակագրությամբ:

153. Հանքում եռակցման աշխատանքների կատարման տեղերում պետք է լինեն երկու 10 լիտրից ոչ պակաս տարողությամբ կրակմարիչներ, 0,2 մ3 ավազ և բահեր: Լեռնային աշխատանքների զարգացման պլաններում պետք է նախատեսվեն միջոցառումներ ջրածածկումից հանքը պաշտպանելու համար:

154. Աղի հանքերի շինարարության և շահագործման ժամանակ պետք է նախատեսվեն դրանց բացումը և մշակումը հիդրոմեկուսիչ տեղամասերով` թողնելով պաշտպանիչ հիդրոմեկուսիչ բնամասեր, ինչպես նաև որոշվեն հիդրոմեկուսիչ միջնապատերի շինությունների տեղերը` աղաջրի վթարային դրսևորումների դեպքում: Աղաջրի վթարային դրսևորումները հանքահորերում պետք է վերացվեն տամպոնացման (ցեմենտացման) եղանակով:

155. Հիդրոմեկուսիչ միջնապատերի կառուցման տեղերում չպետք է լինեն ապարների ճեղքվածքներ, երկրաբանական խախտումներ, երկրաբանահետախուզական հորատանցքեր:

156. Աղի հանքերում, որպես պաշտպանության միջոց, ջրածածկման և երկրի մակերևույթի վրա տեղակայված օբյեկտները լեռնային աշխատանքների վնասակար ազդեցությունից պահպանելու համար թողնվում են`

1) միջխցային, ընթացային պաշտպանիչ բնամասեր, ինչպես նաև բնամասեր` նախապատրաստական փորվածքների մոտ.

2) պաշտպանիչ հիդրոմեկուսիչ և պաշտպանիչ միջհանքային բնամասեր.

3) պաշտպանիչ բնամասեր հանքային դաշտի հիդրոմեկուսիչ տեղամասերով մշակման ժամանակ.

4) անոմալ երևույթների գոտու (տեկտոնական ճեղքվածքներ, թուլացման գոտիներ) տակ թողնված պաշտպանիչ բնամասեր.

5) միջհորատանցքային պաշտպանիչ բնամասեր:

157. Հանքային դաշտի սահմաններում բոլոր հորատանցքերը, որոնք հատում են ջրապարունակ հորիզոններ, պետք է ցեմենտացվեն, իսկ դրանց շուրջը, եթե դա պահանջում են հանքավայրի հիդրոերկրաբանական պայմանները` թողնվեն պաշտպանիչ բնամասեր:

158. Աղի հանքերի փորվածքներում աղաջրի և ջրի յուրաքանչյուր հոսք պետք է ժամանակին դադարեցվի աղաջրապարունակ ճեղքվածքները ցեմենտացնելու միջոցով անջրանցիկ պատնեշի կառուցմամբ, կամ ներհոսքը փակող այլ միջոցներով: Նշված եղանակի ցածր արդյունավետության դեպքում թույլատրվում է կառուցել ջրահավաք ավազաններ ու դրանցում կուտակված ջուրը պոմպերի միջոցով արտամղել երկրի մակերևույթ:

159. Անջրանցիկ պատնեշների կառուցման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պայմանները`

1) աշխատանքները պետք է կատարվեն հատուկ նախագծով` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից.

2) պատնեշների տեղադրման կետից 15 մ-ից ոչ պակաս երկարությամբ, դրանց երկու կողմից, հորատման աշխատանքները պետք է կատարվեն առանց պայթեցումների.

3) կառուցվող պատնեշի մոտ 50 մ տարածության վրա չպետք է լինեն երկրաբանական խախտումներ և փորված հետախուզական հորատանցքեր.

4) պատնեշը կոռոզիայի նկատմամբ պետք է լինի կայուն:

160. Աղաջրի դեմ պայքարի անհրաժեշտ սարքավորումները, սարքերը և նյութերը պետք է պահվեն հանքահորում նախապես առանձնացված տեղում` օգտագործման համար պատրաստ վիճակում:

161. Հանքահորերից դուրս մղված աղաջրերի հավաքման տեղերը պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ:

(161-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, 30.11.17 թիվ 1588-Ն որոշումներ)

162. Ջրապաշտպանիչ շերտի նստվածքի չափը պակասեցնելու համար մաքրահանման աշխատանքների կատարման մշտական և երկարատև կանգնեցված սահմանների մոտ պետք է ստեղծվեն թուլացման գոտիներ` ի հաշիվ հանքավայրի մշակման եղանակի պարամետրերի փոփոխության կամ մշակվող տարածության լցափակման:

163. Երկրի մակերևույթի վրա տեղակայված շենքերի և շինությունների, բնապահպանական օբյեկտների պահպանման միջոցները պետք է ընտրվեն` ելնելով երկրի մակերևույթի սպասվելիք ձևախախտումներից (ձևափոխումներից)` հաշվի առնելով միջոցները` ջրածածկումից հանքերի պաշտպանության համար:

164. Աղի հանքերի փորվածքների լուծարումը և գործունեության դադարեցումը կատարվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Լեռնային փորվածքների լուծարման և գործունեության դադարեցման (կոնսերվացում) կարգը հաստատելու մասին» N 485-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

2. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

165. Ստորերկրյա այն հանքավայրերը, որոնց անձնակազմի բնական ճառագայթման աղբյուրներով պայմանավորված ճառագայթահարման տարեկան դոզան գերազանցում է 1 mSv-ը, համարվում են ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտներ և դրանց նկատմամբ, սույն կանոնակարգի պահանջներին զուգահեռ, պետք է կիրառվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» 1489-Ն որոշումներով և այլ իրավական ակտերով:

166. Ճառագայթային վտանգ ներկայացնող ստորերկրյա հանքավայրերը պետք է ունենան ճառագայթային անվտանգության ծրագիր, որով պետք է սահմանվեն`

1) ճառագայթային անվտանգության համար պատասխանատուները.

2) ճառագայթային վտանգ ներկայացնող գոտիները (հսկման գոտին) և դրանց հարակից այն տարածքները, ուր պետք է իրականացվի ճառագայթային մոնիթորինգ (դիտարկման գոտին).

3) ներհանքային և շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգերը.

4) անձնակազմի կատեգորիավորումը և անձնակազմի դոզիմետրիկ հսկողության համակարգը.

5) անձնակազմի անհատական պաշտպանության կազմակերպման կարգը.

6) օպտիմալացման սկզբունքի ներդրման պայմաններն ու կարգը: Ճառագայթային անվտանգության ծրագրի բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

167. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերում պետք է լինի աշխատանքների որակի ապահովման ծրագիր:

168. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերը շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի անձնակազմի պատրաստումը ճառագայթային անվտանգության հարցերով և ներդնի ճառագայթային վտանգավոր աշխատանքների կատարման թույլտվության միջոցառումներ:

169. Ճառագայթային իրավիճակի բարձր ցուցանիշներ (օդում ռադիոակտիվ իզոտոպների բարձր խտություն, գամմա-ճառագայթման բարձր հզորություն) ունեցող օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերում լեռնային աշխատանքները պետք է մշակվեն և իրականացվեն օդափոխության առավելագույն արդյունավետությամբ, ապահովելով`

1) հանքավայրի բացման, նախապատրաստման և շահագործման լավագույն եղանակների ընտրություն.

2) հանքային դաշտի մշակում հակառակ կարգով` օդատար հանքահորից դեպի օդ մատուցող հանքահորը.

3) հանքավայրի մշակման այնպիսի եղանակի ընտրություն, որը կնպաստի հանքային մթնոլորտում ռադոնի և դրա դուստր իզոտոպների անջատմանը:

170. Արգելվում է հանքի աշխատանքային տեղերում (տեղամասեր, բլոկներ, խցեր, հանքախորշեր) կատարել հաջորդաբար օդափոխում:

171. Արգելվում է կազմակերպել աշխատանքային մշտական տեղեր` հանքի հորիզոնների, լեռնանցման հանքախորշերի, բլոկների օդի ելքային շիթերի վրա: Բացառիկ դեպքերում օդի ելքային շիթերի վրա կարող են կազմակերպել մշտական աշխատանքային տեղեր` պայմանով, որ մշակվեն հատուկ միջոցառումներ, որոնք կապահովեն անձնակազմի ճառագայթային անվտանգությունը:

172. Հանքերում պետք է կատարվի հորիզոնների, տեղամասերի, բլոկների, խցերի մեկուսացում` դրանց մշակմանը համընթաց: Հանքից դուրս եկող օդի շիթը պետք է մթնոլորտ արտանետվի միայն դիֆուզորի միջոցով` օդի շիթն ուղղված վերև:

173. Անբավարար ճառագայթային իրավիճակի դեպքում հանքավայրի աղտոտված տարածքներում աշխատող անձնակազմը, փոշուց և ռադիոակտիվ աերոզոլներից պաշտպանության նպատակով պետք է ապահովված լինի շնչադիմակներով:

174. Ստորերկրյա փորվածքների հանքային ջրերը պետք է փակ ջրատարներով հեռացվեն դեպի հատուկ ջրահավաք տարաներ և առավելագույնս օգտագործվեն հանքաքարի վերամշակման տեխնոլոգիական գործընթացներում:

175. Վերանորոգման ուղարկելուց առաջ պետք է ստուգվի լեռնային սարքավորումների արտաքին ռադիոակտիվ աղտոտվածությունը, անհրաժեշտության դեպքում` իրականացվի դրանց ապաակտիվացում: Որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորումները ենթակա են պարտադիր ապաակտիվացման: Վերանորոգման ուղարկվող կամ որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորման արտաքին մակերեսի ցանկացած մասից գամմա-ճառագայթման դոզայի հզորությունը չպետք է գերազանցի 0.5 mSV/հ(50 mR/հ):

176. Ռադիոակտիվ աղտոտվածությամբ տեխնոլոգիական սարքավորումների ապաակտիվացումը պետք է իրականացվի ամուր ծածկույթ ունեցող հատուկ հարթակի վրա: Ապաակտիվացման արդյունքում առաջացած ռադիոակտիվ հեղուկները պետք է հավաքվեն հատուկ տարաների մեջ: Արգելվում է ապաակտիվացման արդյունքում առաջացած ռադիոակտիվ հեղուկների արտահոսքը շրջակա միջավայր:

177. Հանքի հիմնական արտադրական հրապարակի գոտու շուրջը պետք է ստեղծվի դիտարկման գոտի, որի չափերը սահմանվում են նախագծով:

178. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերի հսկման գոտում աշխատող անձնակազմի ելքն ու մուտքը պետք է իրականացվեն ճառագայթային անվտանգության անցակետով: Ճառագայթային անվտանգության անցակետի նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» 1489-Ն որոշումով և այլ իրավական ակտերով:

179. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքերի մարման ժամանակ արտադրական գործունեության հետևանքով երկրի մակերևույթի վրա խախտված հողատարածքները պետք է ենթարկվեն ռեկուլտիվացման: Ռեկուլտիվացման աշխատանքները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 720-Ն որոշմամբ հաստատված հողերի ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան: Ռեկուլտիվացման նախագիծը կարող են կազմել լիցենզավորված մասնագիտական կազմակերպությունները: Նախագիծը ենթակա է ճառագայթային անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

180. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների ստորերկրյա հանքերում փոշու հետ պայքարի միջոցառումների իրականացման, մթնոլորտի կազմի նկատմամբ սահմանված նորմերի և ճառագայթային անվտանգության պահպանման համար պատասխանատու են այդ հանքերը շահագործող կազմակերպությունները:

 

3. ՍՂՈՑԱԾ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

 

181. Սղոցած քարերի ստորերկրյա հանքավայրերի մշակման նախագիծը և ամրակապման և առաստաղի կառավարման անձնագրերը կազմվում են երկրաբանաերկրաֆիզիկական տվյալների ու հորատման արդյունքների հիման վրա:

182. Հանքավայրերի շերտային հանույթի ժամանակ ամրակապման հենակները պետք է տեղակայվեն լավ մաքրված միջշերտային առափների (բերմա) վրա: Արգելվում է միջշերտային առափների որևիցե լրացուցիչ մշակում կամ կտրում քարհատ մեքենայով:

183. Բոլոր գործողությունների` բլոկների սղոցման, քարհատ մեքենաների և տրանսպորտային միջոցների դասավորության և տեղաշարժման սխեմաների, հանդիպակաց փորվածքներում աշխատանքների կատարման, քարհատ մեքենաների հավաքման և կազմատման, ամրակապման և առաստաղի կառավարման անձնագրերի, ենթահիմքային բնամասերի մեծության համար պետք է կազմվի տեխնոլոգիական քարտ` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից:

184. Արգելվում է`

1) տրանսպորտային միջոցների մուտքը հանքախորշ` առանց քարհատ մեքենայի աշխատանքի համար պատասխանատու անձի (բրիգադիրի) թույլտվության.

2) հանքախորշի վերևի մասում ձեռքով կատարել չսղոցված քարի պոկում.

3) կատարել քարհատ մեքենայի կտրող գլխիկների տեղակայում և փոխում` առանց էլեկտրական վահանակից կամ անջատիչից այն հոսանքազրկելու.

4) գործող փորվածքների հիմքերը համահարթեցնել քարամանրուքով:

 

4. ՄԱՔՐԱՀԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ` ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԼՈՒԾԱԶԱՏՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

 

185. Լուծազատման եղանակով ստորերկրյա հանքավայրերի մշակման նախագծերում պետք է նախատեսվեն միջոցառումներ` կանխելու արգասավոր լուծույթների մուտքը դեպի տրանսպորտային և մարդկանց տեղաշարժի փորվածքներ: Անհրաժեշտության դեպքում, արգասավոր նյութերի հնարավոր հոսքը կանխելու նպատակով, դրանց որսման գոտուց դուրս պետք է հորատվեն դիտարկման հորատանցքեր:

186. Այն աշխատանքները, որոնք կապված են քիմիական ռեագենտների օգտագործման հետ, պետք է կատարվեն անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ:

187. Ստորերկրյա լուծազատման ժամանակ մաքրահանման գոտու նկատմամբ հսկողություն իրականացնելու համար դրա ամբողջ շրջագծով պետք է հորատվեն հսկողական հորատանցքեր: Լուծազատման համար բլոկի նախապատրաստման ամբողջ ընթացքում հանքի մարկշեյդերական ծառայությունը պետք է պարբերաբար իրականացնի դիտարկում` ապարների շարժի և ձևախախտման նկատմամբ:

188. Լուծազատման աշխատանքներն սկսելուց առաջ բլոկում պետք է խցակալվեն նախկինում հորատված բոլոր հորատանցքերը (երկրաբանահետախուզական, հիդրոերկրաբանական)` բացառությամբ դիտարկման հորատանցքերի, նախապատրաստման և պարուրակավոր փորվածքներից, արգասավոր նյութերի որսման համար ջրքաշ հորիզոնից: Մինչև լուծույթը բլոկ մղելը` պետք է ջրի բացթողմամբ ստուգվի լեռնային զանգվածի ֆիլտրացման հատկությունները և լուծույթի հոսքը:

189. Ջրքաշման և ոռոգման հորիզոնները պետք է ունենան երկուսից ոչ պակաս ելքեր, որոնցից մեկը պետք է ապահովի մարդկանց ելքը դեպի վերևում գտնվող հորիզոնը:

190. Ջրքաշման և ոռոգման հորիզոնների փորվածքների օդափոխումը պետք է իրականացվի մղման սխեմայով` օդի դուրս եկող շիթի անմիջապես երկրի մակերևույթ արտամղմամբ: Արգելվում է համահանքային օդափոխման դարձափոխման ժամանակ լուծավորման տեղամասում կատարել օդի շիթի շրջում:

191. Թթու լուծույթների մղման և արտամղման խողովակագծերը պետք է պատրաստվեն թթվադիմացկուն նյութերից (հատուկ մակնիշի պողպատ, պոլիէթիլեն և այլն):

192. Պոլիէթիլենային խողովակագծերի շահագործման դեպքում պետք է նախատեսվեն տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության միջոցառումներ և պաշտպանություն` ստատիկ էլեկտրականության ազդեցությունից:

193. Լեռնային փորվածքներով խողովակագծերը պետք է անցկացնեն ուժային մալուխներից 500 մմ հեռավորության վրա: Արգելվում է պոլիէթիլենային խողովակագծերի կիրառումը գազավտանգ կամ փոշեվտանգ, ինչպես նաև ինքնաբռնկման հակում ունեցող հանքերում:

194. Քիմիական ռեագենտների, արգասիքների և թթուների լուծույթների լցավորումը ռեզերվուարներ և այլ տարողություններ պետք է կատարվի դրանց վերևի եզրից 150 մմ-ից ոչ պակաս ցածր: Նշված տարողությունները պետք է սարքավորվեն նյութերի լցավորման մակարդակը հսկող ավտոմատ սարքերով և ձայնային ազդարարիչներով: Լուծույթների լցավորված տարողությունների 200 մմ-ից ավելի չափեր ունեցող դիտանցքերը պետք է լինեն փակ: Դրանք թույլատրվում է բացել միայն լուծույթների լրիվ դատարկումից հետո: Տարողությունների սպասարկման հարթակը պետք է ունենա ցանկապատ` 1,2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ:

195. Արգելվում է իրականացնել խողովակագծերի և սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում` մինչև չիրականացվեն միջոցառումներ խողովակագծերի լուծույթների անվտանգ մատուցումը (մղումը) ապահովելու համար:

 

5. ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԻ ՀԱԿՈՒՄՈՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

 

196. Լեռնային հարվածի հակումով հանքավայրերում լեռնային աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն հանքավայրի հարվածավտանգավորության դասը որոշվող փաստաթղթերով, որոնցով սահմանվում են միջոցառումներ` հանքավայրի կոնկրետ տեղամասում հարվածի վտանգի իջեցման համար:

197. Լեռնային հարվածի հակումով յուրաքանչյուր հանքավայրում կազմակերպության ղեկավարության կողմից պետք է ստեղծվի հատուկ ծառայություն` լեռնային հարվածի կանխատեսման և կանխարգելման համար: Նշված ծառայությունը, որը գործում է որպես կազմակերպության ենթակառուցվածքային ստորաբաժանում, պետք է մշակի լեռնային հարվածի դեմ պայքարի միջոցառումներ, որոնք ներառվում են կազմակերպության հեռանկարային և ամենամյա լեռնային աշխատանքների զարգացման պլաններում:

198. Յուրաքանչյուր հանքավայրում պետք է արվի երկրադինամիկական շրջանցում, և լեռնային աշխատանքների կատարման ժամանակ պահպանվեն հետևյալ սկզբունքները`

1) հանքավայրի բացումը, հանքային մարմինների նախապատրաստումը և մշակումը պետք է կատարվեն լեռնային զանգվածի նվազագույն կտրտվածությամբ` ապահովելով պաշարների հավասարաչափ կորզումը տեղամասերում, բնամասերում` մեղմելով լարվածության կենտրոնացումը, որոնք կարող են առաջացնել լեռնային հարված.

2) հանքի հանքահորերի, հորիզոնների և մերձհանքահորային փորվածքների տեղաբաշխվածության ընտրությունը պետք է կատարվի ոչ հարվածավտանգավոր կամ թույլ հարվածավտանգավոր ապարներում.

3) լեռնային աշխատանքները պետք է կատարվեն առանց կոշտ բնամասեր թողնելու, որոնք առավելապես չեն համընկնում մաքրահանման ճակատի հետ.

4) լեռնային զանգվածի բեռնաթափման աշխատանքները բարձր լարվածությամբ խտություններում պետք է իրականացվեն ապարների առաջանցիկ վերամշակմամբ և լրամշակմամբ` լոկալ բեռնաթափման մեթոդով (հորատում պայթանցքերով կամ հորատանցքերով, զանգվածի լարվածությունը թուլացնող ստորերկրյա` առանց մակերևութային հետքի պայթեցում):

 

VIII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՎԵՐՀԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

1. ՄԱՐԴԿԱՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ, ԹԵՔ ԵՎ ՈՒՂՂԱՁԻԳ ՓՈՐՎԱԾՔՆԵՐՈՎ

 

199. Ստորերկրյա հանքի հորիզոնական փորվածքներով 1 կմ և ավելի հեռավորությամբ աշխատատեղեր մարդիկ պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված տրանսպորտային միջոցներով:

200. Հատուկ սարքավորված ուղևորատար վագոններով մարդկանց տեղափոխման ժամանակ տրանսպորտային միջոցի շարժման արագությունը պետք է լինի 20 կմ/ժ-ից ոչ ավելի, ուղետարանցման տեղերում արագությունը պետք է իջեցվի մինչև 10 կմ/ժ:

201. Մարդկանց` տրանսպորտային միջոցներ նստեցման տեղերը պետք է ունենան բավարար էլեկտրական լուսավորություն:

202. Մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցներով թույլատրվում է փոխադրել նաև գործիքներ և պահեստամասեր` պայմանով, որ դրանց ծայրերը չպետք է դուրս գտնվեն տրանսպորտային միջոցի եզրաչափերի սահմաններից:

203. Արգելվում է`

1) մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցներով փոխադրել պայթուցիկ նյութեր, հեշտ բռնկվող և թունավոր նյութեր.

2) մարդկանց տեղափոխող վագոններին կցել բեռնատար վագոններ:

204. Յուրաքանչյուր հերթափոխում մարդկանց տեղափոխելուց առաջ տեխնիկական պատասխանատու անձի կողմից պետք է կատարվի տրանսպորտային միջոցի զննում: Զննման արդյունքները գրառվում են գրանցամատյանում, որի ձևը և վարման կարգը հաստատվում են կազմակերպության ղեկավարության կողմից: Մարդկանց տեղափոխող ներքին այրման շարժիչներով աշխատող ինքնագնաց տրանսպորտային միջոցի համար լրացվում է նաև ուղեգիր:

205. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ պետք է կատարվի ստորերկրյա հանքի ռելսուղիների հպակային հաղորդալարերի մաշվածության ստուգում:

206. Ռելսուղիների շահագործումն արգելվում է`

1) եթե ռելսուղիների գլխիկների մաշվածությունը Ռ-24 տեսակի ռելսերի համար կազմում է 12 մմ, Ռ-33 տեսակի ռելսերի համար` 10 մմ, Ռ-38 տեսակի ռելսերի համար` 20 մմ, Ռ-43 տեսակի ռելսերի համար` 23 մմ և Ռ-50 տեսակի ռելսերի համար` 27 մմ.

2) եթե ռելսերում առկա են լայնական և երկայնական ճեղքվածքների, ինչպես նաև հատակային մասի շեղումներ.

3) եթե ռելսուղու առանցքից ռելսի շեղումները կցվանքներում կազմում են 50 մմ-ից ավելի:

207. Բոլոր գործող փորվածքներում տարին մեկ անգամ պետք է կատարվի բացատարման ռելսուղիների մակարդակաչափում (նիվիլիրովկա) և բացվածքների համապատասխանության ստուգում:

208. Հանքի ղեկավարության կողմից յուրաքանչյուր տարի պետք է հաստատվի ռելսուղիների սխեման` դրա վրա նշելով հորանամերձ բակում և բեռնաթափման կետերում մանևրային գործողությունների կատարման կարգը, տրանսպորտային միջոցի շարժման թույլատրելի արագությունը, շարժակազմի մեծությունը, ազդանշանային սարքավորումների տեղաբաշխվածությունը, նշանները և դրանց նշանակությունը: Ռելսուղիների սխեմայի և աշխատանքների կազմակերպման հետ պետք է ծանոթ լինեն հանքի բոլոր աշխատողները:

209. Հորանամերձ բակերում, հիմնական բացատարման փորվածքներում, թեք հանքահորերում, որտեղ շահագործվում են մինչև 2,2 մ3 տարողությամբ վագոնիկներ և մինչև 7 տ կցորդման քաշով էլեկտրաքարշեր, թույլատրվում է օգտագործել Ռ-24 տեսակի ռելսեր, ավելի մեծ տարողություն ունեցող վագոնիկների դեպքում` Ռ-33 և Ռ-38 տեսակի ռելսեր: Օդափոխման և միջանկյալ հանքամիջանցքներում, որտեղ շահագործվում են մինչև 4 տ կցորդման քաշով էլեկտրաքարշեր, թույլատրվում է օգտագործել Ռ-18 տեսակի ռելսեր:

210. Թեք և ուղղաձիգ փորվածքներով, որոնք ծառայում են որպես երկրի մակերևույթ դուրս գալու ելքեր, ինչպես նաև հորիզոնների միջև վերջնական կետերի նիշերի տարբերությունը 40 մ-ից ավելի լինելու դեպքում, պետք է կազմակերպվեն մարդկանց տեղափոխում մեխանիզմներով:

211. Մարդկանց տեղափոխումը թույլատրվում է`

1) մարդատար վագոնիկներով` թեք փորվածքներով թեքման անկյունը մինչև 100 սարքավորված ռելսուղիներով.

2) ինքնագնաց մեքենաներով` ոչ ռելսային լեռնային փորվածքներով թեքման անկյունը մինչև 15o.

3) միընթաց կախովի ճոպանուղիներով` եթե թեքման անկյունը մինչև 30o է:

212. Մարդկանց տեղափոխման համար նախատեսված ամեն մի շարժակազմ պետք է սարքավորված լինի հուսալի և անխափան գործող ավտոմատ հարմարանքներով` պարաշյուտներով` մետաղե ճոպանի և կցման սարքավորումների կտրման դեպքում գնացքն առանց կտրուկ ցնցումների կանգնեցնելու համար: Նշված պարաշյուտները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր վագոնիկի վրա և ընդհանուր ձգիչով կապվեն միմյանց հետ` ավտոմատ սարքերով կամ ձեռքի շարժաբերով միացման ժամանակ` դրանց միաժամանակ գործելն ապահովելու համար:

213. Յուրաքանչյուր շարժակազմ կամ վագոնիկ, որը ծառայում է մարդկանց տեղափոխման համար, պետք է ապահովված լինի լուսային ազդանշանով` տեղադրված առաջին վագոնիկի վրա` ըստ գնացքի շարժման ուղղության:

214. Թեք փորվածքներով մարդկանց տեղափոխման համար նախատեսված վագոնիկները, նախքան շահագործման հանձնելը, պետք է ենթարկվեն փորձարկման, երբ վագոնիկը (կամ գնացքը) առավելագույն բեռով և առավելագույն արագությամբ թեքությունով շարժվում է դեպի ներքև:

215. Յուրաքանչյուր հերթափոխից առաջ վագոնիկները, որոնք նախատեսված են մարդկանց թեք փորվածքներով բարձրացնելու կամ իջեցնելու համար, պետք է զննվեն, իսկ պարաշյուտները` փորձարկվեն ձեռքի շարժաբերով:

216. Մարդկանց տեղափոխման ժամանակ վագոնավարը պետք է գտնվի առաջին վագոնի առաջնամասում: Նույն տեղում պետք է գտնվի նաև պարաշյուտների շարժաբեր մասի և արգելիչ սարքվածքի ղեկալծակը:

Այնպիսի փորվածքներում, որտեղ մարդկանց տեղափոխումը կատարվում է հատուկ վագոնիկներով, ռելսուղիների տեսակը և ռելսուղիների երեսարկման ձևերը պետք է համապատասխանեն պարաշյուտների տեսակին և օգտագործվող վագոնիկների ընթացային մասին: Երկուղի փորվածքներով մարդկանց տեղափոխման համար օգտագործվող վագոնիկների որմնանցքերն ուղեմեջի կողմից պետք է փակվեն մետաղե ցանցով:

217. Մարդկանց տեղափոխող շարժակազմի վագոնիկները միմյանց հետ պետք է կցվեն երկակի կցիչներով, կամ մեկ կցիչով ապահովիչ շղթայով: Կցիչի կենտրոնական ձողիկները, կեռերը և ապահովիչ շղթաները պետք է առավելագույն ստատիկ բեռնվածության համեմատ ունենան 13-ապատիկից ավելի պաշար և փոխվեն ոչ ուշ, քան կախելուց 5 տարի հետո:

218. Մարդկանց բարձրացման և իջեցման համար նախատեսված փորվածքները պետք է սարքավորվեն վթարային և աշխատանքային ազդանշաններով: Վթարային ազդանշանը պետք է հասանելի լինի վագոնիկում կամ վերելքավանդակում գտնվող մարդկանց համար, իսկ աշխատանքային ազդանշանը պետք է մեքենավարին ցույց տա, թե որ հորիզոնից է տրված ազդանշանը: Ազդանշանների ցուցատախտակը պետք է տեղադրվի ազդանշանների տրման և ընդունման բոլոր կետերում: Մեքենավարի և մարդկանց նստեցման հարթակների միջև պետք է լինի հաղորդակցման կապ:

219. Արգելվում է մարդկանց տեղաշարժը թեք փորվածքների վերելքային բաժանմունքով: Արգելվում է նաև թեք փորվածքներում վերհան սարքավորումների աշխատանքի ժամանակ վագոնիկների կցման և անջատման հրապարակներ դուրս գալ այն անձանց, ովքեր առնչություն չունեն տվյալ աշխատանքների կատարման հետ:

220. Թեք փորվածքներով բացատարման ժամանակ ճոպանների կամ շղթաների կտրման դեպքերում վագոնիկների ցած գլորվելը կանխելու համար պետք է նախատեսված լինեն խոչընդոտող հարմարանքներ: Ծայրային ճոպաններով բացատարման ժամանակ պետք է կիրառվեն հանովի որսիչներ, որոնք պետք է դրվեն ճոպանի ամրացման նկատմամբ վերջին վագոնի վրա: Ծայրային ճոպանով բացատարման ժամանակ զրահները և կցավորման սարքավորումները պետք է փորձարկվեն ճոպանների յուրաքանչյուր վերաամրակապման դեպքում` առավելագույն բեռն իջեցնելու և բարձրացնելու միջոցով: Յուրաքանչյուր փորձարկումից հետո պետք է մանրամասն զննել ճոպանների ամրացման հանգույցի և կցավորման սարքավորումների վիճակը:

221. Ծայրային ճոպաններով բացատարման ժամանակ`

1) հորիզոնական մուտքերով թեք փորվածքների վերևի ընդունող հարթակների վրա պետք է տեղադրվի կասեցնող սևեռապնդիչ.

2) ընդունող հարթակներից վերև պետք է տեղադրվեն պաշտպանիչ արգելափակոցներ` սարքավորված ավտոմատ ամորտիզացնող սարքերով: Այնպիսի փորվածքներում, որոնք ունեն մինչև 10o թեքման անկյուն, ոչ մեծ քանակությամբ վագոնիկների (1-2 հատ շարժակազմում) դեպքում թույլատրվում է ունենալ կոշտ արգելափակոցներ.

3) ընդունող հարթակներից ներքև, ինչպես նաև միջանկյալ փորվածքների մուտքերում, պետք է տեղադրվեն հեռակառավարմամբ կոշտ արգելափակոցներ.

4) մինչև 30 մ երկարություն ունեցող փորվածքներում, որոնք նախատեսված են օժանդակ նյութերի և սարքավորումների փոխադրման համար, թույլատրվում է կիրառել ձեռքի կառավարմամբ արգելափակոցներ:

222. Ժապավենային փոխարկիչներով սարքավորված թեք փորվածքները կարող են մարդկանց համար ծառայել որպես հաղորդակցման ուղի` պայմանով, որ մեկ կողմից ունենան 0.7 մ-ից ոչ պակաս լայնությամբ անցուղի, իսկ մյուս կողմից` փոխարկիչի ցցված մասից 0.4 մ-ից ոչ պակաս լայնությամբ բացակ:

223. Ծայրային ճոպաններով բեռների բացատարման ժամանակ վագոնիկները միմյանց հետ կցելու, ինչպես նաև դրանց ճոպաններն ամրացնելու համար պետք է օգտագործվեն կցիչ սարքեր, որոնք կբացառեն դրանց ինքնակամ անջատումը: Փորվածքներում, որոնց թեքման անկյունը 18o-ից բարձր է, ծայրային ճոպաններով բացատարման ժամանակ պետք է կիրառվեն հակաշղթաներ: Վագոնների կցիչ սարքերն առավելագույն բեռնվածության նկատմամբ պետք է ունենան 6-ապատիկ ամրության պաշար, իսկ ծայրային ճոպանով բեռների բացատարման ժամանակ` 10-ապատիկ:

224. Թեք փորվածքների վերևի ընդունման հարթակների վրա, ծայրային անջատիչներից հետո, պետք է տեղադրվեն արագության մարիչներ`գերբարձրացումից պաշտպանելու համար:

225. 50o-ից ավելի թեքությամբ թեք փորվածքներով վագոնիկներով և վերելքավանդակներով մարդկանց տեղափոխման ժամանակ պարաշյուտների ձեռքով շարժաբերման համար հարմարանքներ, ինչպես նաև հատուկ սպասարկող վագոնավարներ չեն նախատեսվում:

226. Մարդկանց բարձրացումը և իջեցումն ուղղաձիգ փորվածքներով պետք է կատարվեն վերելքավանդակով, իսկ հորատանցման ժամանակ` բադյաներով: Մարդկանց իջեցումը և բարձրացումն ինքնաշրջվող բադյաներով թույլատրվում է բլոկավորման առկայության դեպքում, ինչը կապահովի բադյայի բարձրացումը` ընդունման հարթակից ոչ բարձր:

227. Մարդկանց բադյաներով իջեցման և բարձրացման ժամանակ`

1) բադյաները պետք է շարժվեն ուղղորդիչներով.

2) արգելվում է մարդկանց իջեցումը և բարձրացումն առանց ուղղաձիգ շրջանակներ ունեցող և գլխանոցներով (զոնտ) չսարքավորված բադյաներով, ինչը կապահովի դրանց պաշտպանությունը պատահական ընկնող առարկաներից.

3) բադյայի շարժման արագությունը հանքահորով չպետք է գերազանցի 0,8 մ/վրկ, խորը հանքահորերում` 1 մ/վրկ, իսկ մինչև 15 մ հեռավորության վրա աշխատատեղին մոտենալը` 0,3 մ/վրկ-ից ոչ ավելի.

4) մարդկանց նստեցումը բադյաներ և դրանցից դուրս գալը պետք է կատարվի բադյայի կանգնած վիճակում` ներքևի ընդունման հարթակից հատուկ սանդուղքների միջոցով, կամ բադյայի աստիճաններով.

5) արգելվում է մարդկանց գտնվել բադյայի մեջ կանգնած, կամ դրա պռնկին նստած.

6) մարդկանց նստեցումը բադյաներ և նրանց իջեցումը միջանկյալ հորիզոններում և խցերում պետք է կատարվեն հետծալովի հարթակներով.

7) արգելվում է մարդկանց իջեցումը և բարձրացումը հատակից դատարկվող բադյաներով:

228. Մարդկանց և բեռների իջեցման և բարձրացման համար նախատեսված ուղղաձիգ և թեք փորվածքների անցման ժամանակ`

1) կցավորման սարքերը, նախքան դրանց կախելը, այնուհետ 6 ամիսը մեկ անգամ, պետք է փորձարկվեն կրկնապատիկ բեռնվածությամբ.

2) կցավորման սարքերը պետք է ունենան կեռի բացվածքները հուսալի փակող հարմարանքներ.

3) կցավորման սարքերը ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ, պետք է վերափոխվեն նորերով:

229. Միահարկ կախովի տախտամածները պետք է կախվեն ճոպաններից` ոչ պակաս, քան 4 տեղերից: Երկու և ավելի հարկերով տախտամածների ամրակցումը ճոպաններին պետք է կատարվի այնպես, որ չխախտվի տախտամածների հորիզոնական կայունությունը և բացառվի դրանց լռվելը:

230. Մարդկանց իջեցման և բարձրացման վերելքավանդակները պետք է ունենան մետաղե հոծ բացովի տանիք, ինչպես նաև ամուր հոծ հատակ: Վերելքավանդակի կողերի երկու կողմերից ամբողջ երկարությամբ պետք է տեղադրվեն բռնաձողեր, իսկ բարձրությամբ` երեսարկվեն անցքեր ունեցող մետաղե թիթեղներով: Վերելքավանդակների դռները պետք է տեղադրվեն ճակատային կողմերից: Դռների կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի դրանք վերելքավանդակի շարժման ժամանակ չճոճվեն: Դռները պետք է բացվեն դեպի ներս և դրսից փակվեն սողնակով: Վերելքավանդակի հատակին պետք է տեղադրվեն սևեռապնդիչներ` հանքափոշով շարժման ժամանակ վագոնիկները հուսալիորեն պահելու համար:

231. Վերելքավանդակի վերևի հարկի հեռավորությունը հատակից մինչև դրա տանիքի տակի դուրս ցցված մասերը պետք է լինի 1,9 մ-ից ոչ պակաս: Վերելքավանդակի մնացած հարկերի բարձրությունը պետք է լինի 1,8 մ-ից ոչ պակաս:

232. Վերելքավանդակի յուրաքանչյուր հարկում գտնվող մարդկանց թիվը սահմանվում է` ելնելով դրա հատակի օգտակար մակերեսից` 5 մարդ յուրաքանչյուր 1 մ2 վրա, իսկ հորատանցման բադյաների համար` 4 մարդ` յուրաքանչյուր 1 մ2 վրա:

233. Մարդկանց իջեցման և բարձրացման համար նախատեսված վերելքավանդակները պետք է ունենան հատուկ պարաշյուտներ` ճոպանների կտրման դեպքում դրանց սահուն արգելակման և կանգնեցման համար: Դատարկ վերելքավանդակի արգելակման ժամանակ դանդաղեցումը չպետք է գերազանցի 50 մ/վրկ2, իսկ առավելագույն թվով մարդկանցով ծանրաբեռնվածության դեպքում` 6 մ/վրկ2: Պարաշյուտների փորձարկումը պետք է կատարվի ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ անգամ: Վերելքավանդակները փոխելու դեպքում պետք է փոխվեն նաև պարաշյուտները:

234. ՈՒղղաձիգ և թեք փորվածքների հորատանցման, խորացման և հիմնական վերանորոգման ժամանակ թույլատրվում է մարդկանց իջեցումը և բարձրացումը կատարել ժամանակավոր վերհան մեխանիզմներով` առանց պարաշյուտային հարմարանքների:

235. ՈՒղղաձիգ և թեք փորվածքներով մարդկանց և բեռների իջեցման ու բարձրացման համար հակակշիռներով վերհան կայանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

1) հակակշռի և վերհանման մեխանիզմի ճոպանները պետք է ունենան միևնույն տրամագիծը.

2) միայն մարդկանց իջեցման և բարձրացման համար նախատեսված վերհան կայանքների հակակշռի զանգվածը պետք է հավասար լինի վերհան մեխանիզմի զանգվածին գումարած այդ մեխանիզմով տեղափոխվող մարդկանց քաշի կեսը.

3) բեռնատար վերհան կայանքների հակակշռի քաշը պետք է հավասար լինի վերհան մեխանիզմի քաշին գումարած տվյալ վերհան մեխանիզմով բարձրացվող առավելագույն բեռի քաշի կեսը.

4) հակակշիռները պետք է շարժվեն հատուկ այդ նպատակի համար հավաքակցված ուղղորդիչներով, իսկ բեռնամարդատար վերհան ուղղորդիչ կայանքները, բացի դրանից, պետք է սարքավորված լինեն նաև ճոպանի կտրման դեպքում հակակշիռների որսման սարքերով:

236. Առանց հակակշռի մեկ վերելքավանդակով գործող վերհան կայանքները, որոնք նախատեսված են ուղղաձիգ և թեք փորվածքներով մարդկանց ու բեռների իջեցման և բարձրացման համար, պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

1) մարդկանց իջեցումը պետք է կատարվի կարապիկներով ու վերհան մեքենաներով սարքավորված էլեկտրադինամիկ արգելակիչներով.

2) էլեկտրական արգելակման սխեմայի խախտման դեպքում պետք է նախատեսվի ապահովիչ արգելակի գործարկումը:

237. Վերհան մեխանիզմի ուղղորդիչ սյունակալների (բաշմակ) միջև եղած գումարային բացակը դրանց տեղադրման ժամանակ պետք է կազմի`

1) մետաղե ուղղորդիչների համար` 10 մմ.

2) փայտե ուղղորդիչների համար` 20 մմ:

Հանքահորի խորությամբ`

1) ռելսային ուղղատուների համար` 10+8 մմ.

2) փայտե ուղղատուների համար` 20+10 մմ:

238. Վերհան մեխանիզմների վրա ճկուն ուղղորդիչ ճոճման սարքերի կիրառման դեպքում անհրաժեշտ է ապահովիչ սյունակալների առկայությունը` տեղադրված անմիջապես վերհան կայանքի կրող կառուցվածքի վրա:

239. Ապահովիչ սյունակալների հպումային մակերեսների և ուղղատուների միջև գումարային բացակը դրանց տեղադրման ժամանակ պետք է կազմի`

1) ռելսային ուղղատուների դեպքում` 20 մմ.

2) ուղղանկյուն կտրվածքով ուղղատուների դեպքում` 30 մմ:

ՈՒղղատուների և սյունակալների գումարային մաշվածությունն ամեն կողմից չպետք է գերազանցի`

1) ռելսային ուղղատուների դեպքում` 10 մմ.

2) փայտե ուղղատուների դեպքում` 18 մմ:

Ապահովիչ սյունակալների բացվածքի խորությունը դրանց տեղադրման ժամանակ պետք է լինի`

1) ռելսային ուղղատուների համար` 60 մմ.

2) ուղղանկյուն կտրվածքով ուղղատուների համար` 110 մմ:

240. Ռելսուղային ուղղատուները ենթակա են փոխման, եթե դրանց մաշվածությունը մեկ կողմի վրա կազմում է`

1) փայտե ուղղատուների դեպքում` 15 մմ-ից ավելի.

2) ռելսուղային ուղղատուների դեպքում` 8-12 մմ-ից ավելի.

3) տուփաձև ուղղատուների դեպքում` դրանց հաստության կեսից ավելի:

Ռելսուղային ուղղատարների գլխիկը հատակին միացնող տախտկամածովի մաշվածությունը թույլատրվում է դրա անվանական հաստության 25%-ից ոչ ավելի: Պարաշյուտների օգտագործման դեպքում փայտե ուղղատուներն ենթակա են փոխման, եթե կողերի գումարային մաշվածությունը 20 մմ-ից ավելի է: ՈՒղղատուների մաշվածության գործիքային ստուգումները պետք է կատարվեն մետաղե ուղղատուների համար` տարին մեկ անգամ, փայտե ուղղատուների համար` 6 ամիսը մեկ անգամ:

241. Հորատանցման վերհանման ժամանակ բացակի մեծությունը ուղղորդիչ ճոպանի միջև պետք է լինի 300 մմ-ից ոչ պակաս: Եթե հանքահորի խորությունը գերազանցում է 400 մ-ն, պետք է պարտադիր կարգով տեղադրվեն հետահար ճոպաններ, կամ բադյաների միմյանց հետ բախումը կանխող այլ սարքեր: Սարքվածքների տեղադրում չի պահանջվում, եթե ուղղորդիչների միջև եղած բացակը կազմում է 250+ H/3 մմ, որտեղ H հանքահորի խորությունն է:

242. ՈՒղղաձիգ և նոր հավաքակցված թեք սարքերի համար միաճոպան վերհան մեքենաների թմբկագլանների և ուղղորդիչ փոկանիվների վրա ճոպանների լարի շեղման անկյունը չպետք է գերազանցի 1o30.1, երկգլանակոնային թմբկագլանների դեպքում` փոքր թմբկագլանի կողմից լարի շեղման անկյունը թույլատրվում է մինչև 20, եթե դրա մակերեսը ակոսավոր է: Անցահատման բեռնատար կարապիկների թմբկագլանների վրա ճոպանների լարի շեղման անկյունը չպետք է գերազանցի 20o 301:

243. Նոր տեղադրվող շփման փոկանիվներով միաճոպան վերհան կայանքներում ուղղորդիչ փոկանիվները բարձակների վրա պետք է դասավորվեն շփման փոկանիվների հետ միևնույն ուղղաձիգ հարթության մեջ: ՈՒղղաձիգ հանքահորերի վերհան կայանքների ճոպանի լարի թեքման անկյունը հորիզոնի նկատմամբ պետք է լինի 30o-ից ոչ պակաս` լարի երկարության ավելի քան 45 մ-ի դեպքում: Ճոպանի լարի երկարությունն առանց օժանդակիչ հոլովակների պետք է լինի 65 մ-ից ոչ ավելի: Եթե լարի թեքման անկյունը հորիզոնի նկատմամբ 45o-ից ավելի է, ապա թույլատրվում է լարի երկարության ավելացում մինչև 75 մ:

244. Հանքի բոլոր ընդունիչ հարթակների վրա պետք է կախվեն ցուցանակներ` վերելքավանդակի բարձման առավելագույն բեռնվածության նշումով:

245. Արգելվում է վերելքավանդակներով մարդկանց իջեցումը և բարձրացումը բեռի հետ միասին:

246. Արգելվում է վերհան արկղերով մարդկանց իջեցումը և բարձրացումը` բացառությամբ հանքահորի զննման և վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ, ինչպես նաև վթարային դեպքերում:

247. Հանքահորի զննումը և վերանորոգումը թույլատրվում է կատարել չբեռնավորված վերհան տախտամածի կամ վերելքավանդակի տանիքին կանգնած: Այս դեպքում մարդիկ պետք է պաշտպանիչ գոտիներով կապվեն ճոպանին կամ կցավորման սարքերին, ծածկոցներով պաշտպանվեն վերևից ընկնող առարկաներից: Արգելվում է մարդկանց պաշտպանիչ գոտիներով կապվել հանքահորի ամրակապերից, կամ ամրակապի մեջ խփված կեռերից: Ապահովիչ գոտիները պետք է ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ անգամ ենթարկվեն փորձարկման` 225 կգ ստատիկ բեռով, 5 րոպե տևողությամբ:

248. Մինչև 300 մ խորությամբ հանքահորերը պետք է վերհան կայանքի տանիքի մատչելի տեղից սարքավորվեն ազդանշանման համակարգով, որը հանքահորի զննման և ստուգման ժամանակ կապահովի ազդանշանի հաղորդումը վերին ընդունիչ հարթակ: 30o մ-ից ավելի խորությամբ հանքահորերը պետք է սարքավորվեն երկկողմանի ռադիոկապով և ազդանշանով` վերելքավանդակի մեջ գտնվող մեքենավարի, դրա ներսում կամ տանիքում գտնվող մարդկանց միջև:

249. Վերելքավանդակի առավել ցցուն մասերի և դրանում տեղադրվող վագոնիկների միջև բացակը պետք է լինի 50 մմ-ից ոչ պակաս:

250. ՈՒղղաձիգ հանքահորերում վերհան մեքենաների առավել դուրս ցցված մասերի, ամրակապի և ամրահեծանների միջև եղած շահագործման բացակը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի N 2 աղյուսակում ներկայացված մեծություններին:

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2009
N 1083-Ն
Որոշում