Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՈՒ 188-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0304/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0304/02/08

Նախագահող դատավոր`  Ա. Խառատյան

    Դատավորներ`          Վ. Ավանեսյան

                         Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի ղեկավարի դիմումի` գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի ղեկավարը (այսուհետ` Համայնքի ղեկավար) պահանջել է տիրազուրկ ճանաչել համայնքի վարչական տարածքում 074-005 ծածկագրով հողամասի վրա գտնվող ինքնակամ շինությունը և այն հանձնել համայնքին ի սեփականություն:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.06.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2008 թվականի որոշմամբ Վարչության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 28.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի, 132-րդ հոդվածի 2-րդ մասի, 188-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասի ու 188-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի վճռով խախտվել են Վարչության դատավարական իրավունքները, Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, քանի որ նշված դրույթի համաձայն` գույքը, որը ճանաչվում է տիրազուրկ, հանձնվում է սեփականության իրավունքով տիրապետող անձին: Մինչդեռ Համայնքի կողմից վիճելի գույքը տիրապետելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, որը հաստատվել է նաև Համայնքի ղեկավարի դիմումով:

Բացի այդ, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ վիճելի գույքն ինքնակամ կառույց է, չեն վկայակոչել որևէ ապացույց, որը կհիմնավորեր կառույցն օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտմամբ կառուցված լինելու մասին, և դատական ակտերով դրա վերաբերյալ չի տրվել փաստական հիմնավորում:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է Վարչության կողմից ներկայացված ապացույցները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2008 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Համայնքի ղեկավարի 10.04.2008 թվականի թիվ 6 տեղեկանքի համաձայն` Կարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 074-005 ծածկագրով հողամասում առկա է շինություն, որն ըստ տեղեկությունների` կառուցվել է 1980-ական թվականների կեսերին Կարբիի խորհրդային տնտեսության ժամանակ, սակայն չի ընդգրկվել խորհրդային տնտեսության հաշվեկշռում, ժամանակին ծառայել է որպես սպորտդպրոց, իսկ շուրջ 17 տարի չի գործում, հաշվառված է որպես արտադրամաս և «մատնված է անտերության»: Կառույցի վերաբերյալ գյուղապետարանում որևէ փաստաթուղթ առկա չէ (գ.թ. 4):

2. Գույքի հանձնման-ընդունման 10.04.2008 թվականի ակտի համաձայն` ի կատարումն ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 346-Ն որոշման և ի լրումն 18.02.2008 թվականին հաստատված հանձնման-ընդունման ակտի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Վարչությանն է հանձնել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված Կարբի գյուղում գտնվող մարզադպրոցը (գ.թ. 44-45):

3. Համայնքի ղեկավարին հասցեագրված Վարչության 27.02.2008 թվականի թիվ Ե5-686 և 03.06.2008 թվականի թիվ Ե7-2100 գրություններով խնդրվել է ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 346-Ն որոշմամբ Վարչության տնօրինությանը հանձնված Կարբի գյուղում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները ճշգրտել և տրամադրել հողհատկացման վերաբերյալ գյուղապետի որոշումն ու գլխավոր հատակագիծը (գ.թ. 42-43):

4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման 17.06.2008 թվականի թիվ 2423 գրության համաձայն` Կարբի համայնքում 077-005 ծածկագրով հողամասի վրա գտնվող շինության (նախկին մարզադպրոց) ինքնակամ և կիսակառույց լինելու մասին որևէ իրավահաստատող փաստաթուղթ առկա չէ (գ.թ. 3):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, այն է` դիմումը թողնել առանց քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է «վեճ է ծագել իրավունքի մասին» ձևակերպման բովանդակությանը, ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ իրավական խնդրին (իրավական հիմնավորումները տե՛ս ըստ «Ֆիրմա-ՄՄ» ՍՊԸ-ի դիմումի` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի մասին է վկայում այն հանգամանքը, որ գույքի հանձնման-ընդունման 10.04.2008 թվականի ակտի համաձայն` ի կատարումն ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 346-Ն որոշման և ի լրումն 18.02.2008 թվականին հաստատված հանձնման-ընդունման ակտի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Վարչությանն է հանձնել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված Կարբի գյուղում գտնվող մարզադպրոցը, ինչպես նաև համայնքի ղեկավարին հասցեագրված Վարչության 27.02.2008 թվականի թիվ Ե5-686 և 03.06.2008 թվականի թիվ Ե7-2100 գրություններով խնդրվել է ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 346-Ն որոշմամբ Վարչության տնօրինությանը հանձնված Կարբի գյուղում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները ճշգրտել և տրամադրել հողհատկացման վերաբերյալ գյուղապետի որոշումն ու գլխավոր հատակագիծը:

Այսպիսով, վերոնշյալը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն, սույն գործով դիմումն առանց քննության թողնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2008 թվականի որոշումը և դիմումը թողնել առանց քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ԱՐԱԴ/0304/02/08
Որոշում