Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0549.040998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 1998 թվական թիվ 549

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի մայիսի 31-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Երևանի Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքների վնասված բնակելի տների և թիվ 184 հանրակրթական դպրոցի շենքի (Հալաբյան փող.) վերանորոգման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանին հատկացնել 32 մլն դրամ, այդ թվում` 12,9 մլն դրամը թիվ 184 հանրակրթական դպրոցի շենքի վերանորոգման համար` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 22-ի թիվ 358 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած թերությունների ակտերի, սահմանված կարգով կազմած նախահաշվային փաստաթղթերի և փաստացի կատարողական ակտերի հիման վրա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.1998
N 549
Որոշում