Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 53

 

56. «ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1458-Ն որոշումը`

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման նպատակով ստեղծվող «ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր պայմանագրին և կանոնադրությանը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թ. դեկտեմբերի 24-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

 

ՀԻՄՆԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

19 դեկտեմբեր, երկու հազար ինը թվական

Քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Հայաստանի Հանրապետությունը, որն այսուհետ կրճատ կանվանվի` «ՀՀ», որի անունից ՀՀ Կառավարության 2009 թ.-ի դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ընդունված որոշման հիման վրա հանդես է գալիս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ի դեմս նախարար Արմեն Խիկարի Մովսիսյանի (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր N AD 0003503, տրված 08.05.2007 թ.-ին` ՀՀ ԱԳՆ-ի կողմից, ծննդյան ամսաթիվը` 13.01.1962 թ., բնակության վայրի հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Սունդուկյան փողոց, շենք N 26, բնակարան N 26), և Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան ստեղծված «Ատոմստրոյէքսպորտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն այսուհետ կրճատ կանվանվի` «Երկրորդ Հիմնադիր», (գրանցված է 25.03.1998, ՀՊԳՀ 1027739496014 շնորհված է 01.11.2002 ՀՏՆ N 39 ՄՏ-ում, գտնվելու վայրի հասցեն` Մոսկվա, Մալայա Օրդնկա, շ. 35, շին 3), որի անունից լիազորագրի հիման վրա հանդես է գալիս առաջին փոխնախագահ Ալեքսանդր Անատոլիի Գլուխովի (ծննդյան ամսաթիվ` 24.01.1969 թ., Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, անձնագիր N 51 N 4255058, տրված 03.03.2009 թ.-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից, գրանցման հասցեն` քաղաք Մոսկվա, փողոց Սովետսկայա, տուն 7, բնակարան 180), որը հանդես է գալիս 17.12.2009 թ.-ին տրված N 7762/02-184 լիազորագրի հիման վրա, որոշել են հիմնադրել փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ կրճատ կանվանվի` «Ընկերություն»), որի համար կնքել են սույն Պայմանագիրը` համաձայնության գալով ստորև շարադրված պայմանների շուրջ:

 

1. Ընկերության հիմնադրման նպատակը

 

Ընկերությունն ստեղծվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու միջոցով շահույթի ստացումն է:

 

2. Ընկերության գործունեությունը

 

Ընկերության գործունեության հիմնական տեսակն է:

- ՀՀ-ում միջուկային էներգաբլոկի(ների) նախագծման, հրապարակի ընտրության, կառուցման, շահագործման և շահագործումից հանելու գործունեության կազմակերպում.

- Էլեկտրական էներգիայի արտադրություն,

- ընկերությանը պատկանող Էլեկտրական էներգիայի վաճառք.

- Ընկերությանը պատկանող Էլեկտրական էներգիայի արտահանում.

- աջակցությունը` Հայաստանի Հանրապետության ատոմային ճյուղի համար կադրերի պատրաստման և կրթության համակարգի զարգացմանը, մասնակցությունը այդ բնագավառի պետական և միջպետական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը.

- աջակցությունը ատոմային էներգետիկայի բնագավառում էկոնոմիկայի հիմնական հիմնահարցերով գիտահետազոտական և վերլուծական, գործունեության իրականացմանը, արտաքին-տնտեսական գործունեության և ձեռնարկատիրության զարգացումը:

 

3. Բաժնետոմսեր և կանոնադրական կապիտալ

 

Ընկերության հիմնադրման նպատակով կտեղաբաշխվեն Ընկերության 100 000 (հարյուր հազար) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսեր` յուրաքանչյուրը 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ անվանական արժեքով:

 

Ընկերության վերոնշված բաժնետոմսերը կտեղաբաշխվեն ՀՀ-ին և Երկրորդ Հիմնադրին` հետևյալ հարաբերակցությամբ.

 

    - ՀՀ`                50 000 (հիսուն հազար) բաժնետոմս (50%),

- Երկրորդ Հիմնադիր`  50 000 (հիսուն հազար) բաժնետոմս (50%):

 

Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարումները ՀՀ-ն և Երկրորդ Հիմնադիրը կկատարեն դրամական միջոցներով ՀՀ դրամով` ձեռք բերվող բաժնետոմսերի անվանական արժեքով: Բաժնետոմսերի դիմաց վճարումները ՀՀ-ն և Երկրորդ Հիմնադիրը ամբողջությամբ պետք է կատարեն բանկում նախնական (ժամանակավոր) հաշիվը բացելուց 30 (Երեսուն) օրացուցային օրվա ընթացքում: Բաժնետոմսերը կհամարվեն տեղաբաշխված` դրանց դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարված լինելու պահից:

Բաժնետոմսերի դիմաց վճարումները կատարելու համար, սույն Պայմանագրի 9 Հոդվածում նշված ներկայացուցիչը` մինչև Ընկերության հիմնադիր ժողովի կայացումը, Ընկերության անվամբ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ («Արդյունաբերության և Շինարարության Ինվեստիցիոն Բանկ» ՓԲԸ) բանկում կբացվի նախնական (ժամանակավոր) հաշիվ, որին ՀՀ-ի և Երկրորդ Հիմնադրի կողմից կկատարվեն վճարումներ բաժնետոմսերի դիմաց: Հաշիվը բացելու մասին ներկայացուցիչը գրավոր կծանուցի սույն Պայմանագրի Կողմերին` նշելով հաշվի վավերապայմանները` հաշիվը բացելու ամսաթվից 5 (Հինգ) օրացուցային օրերի ընթացքում:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կսահմանվի 60 000 000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ, որը կբաժանվի 100 000 (հարյուր հազար) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ անվանական արժեքով:

 

4. Ընկերության կառավարման և վերահսկողության մարմինները

 

Ընկերության կառավարման մարմիններն են` բաժնետերերի ընդհանուր ժողովը, խորհուրդը և գլխավոր տնօրենը:

Ընկերության կառավարման մարմինները կընտրվեն Ընկերության հիմնադիր ժողովում: Ընկերության հիմնադիր ժողովի որոշմամբ, Ընկերության խորհրդի քանակական կազմը կսահմանվի 6 (վեց) անդամ, յուրաքանչյուր հիմնադրի կողմից երեքական:

Ընկերության կառավարման մարմինների իրավասությունը կսահմանվի Ընկերության կանոնադրությամբ, որը հաստատվելու է Ընկերության հիմնադիր ժողովում:

Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունն իրականացնելու համար Ընկերության հիմնադիր ժողովի որոշմամբ կընտրվի վերստուգող հանձնաժողով, որի քանակական կազմը կսահմանվի 4 (չորս) անդամ, յուրաքանչյուր հիմնադրի կողմից երկուական:

 

5. Ընկերության անվանումը

 

Ընկերության ֆիրմային անվանումը կլինի`

հայերեն` «ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ:

 

ռուսերեն` «ՄԵՑԱՄՕՌԷՆԵՐԳՕԱՏՕՄ» ԶԱԿՌԻՏՕԵ ԱԿՑԻՕՆԵՌՆՕԵ ՕԲՇԵՍՏՎՕ:

 

անգլերեն` «METSAMORENERGOATOM» CLOSED JOINT-STOCK COMPANY.

 

Ընկերության ֆիրմային անվանման գրանցման կազմակերպումը հանձնարարել սույն Պայմանագրի 9 հոդվածում նշված ներկայացուցիչը:

Ընկերության պետական գրանցումը, Ընկերության հաշվառումը հարկային ծառայությունում, Ընկերության կնիքի պատվիրումն ու ստացումը կիրականացվեն Ընկերության գլխավոր տնօրենի կողմից, որը ընտրվելու Ընկերության հիմնադիր ժողովում:

 

6. Ընկերության գտնվելու վայրը

 

Ընկերության գտնվելու վայրը կլինի` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, 2:

 

7. Ընկերության կանոնադրությունը

 

Ընկերության կանոնադրությունը կհաստատվի Ընկերության հիմնադիր ժողովի կողմից:

 

8. Հիմնադիր ժողովը

 

Ընկերության հիմնադիր ժողովը կանցկացվի սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի պայմաններին համապատասխան` Կողմերի կողմից բաժնետոմսերի լրիվ վճարմանը հաջորդող առաջին օրացուցային ամսվա ընթացքում:

 

9. Ներկայացուցիչը

 

Մինչև Ընկերության հիմնադիր ժողովի անցկացումը հիմնադիրները լիազորում են Արամ Աշիկի Գևորգյանին (ՀՀ քաղաքացի, անձնագիր N AK 0337471, տրված 004 կողմից 15.07.2009 թ.-ին) իրականացնելու սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի պայմաններին համապատասխան նախնական (ժամանակավոր) հաշվի բացումը և Ընկերության ֆիրմային անվանման գրանցումը սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի պայմաններին համապատասխան:

 

10. Ծախսերը

 

Ընկերության ստեղծման հետ կապված ծախսերը ՀՀ-ի և Երկրորդ Հիմնադրի կողմից կվճարվեն հավասարապես` գումարը սույն Պայմանագրի 9 հոդվածում նշված ներկայացուցչի տրամադրելով:

 

11. Ընկերությունը չկայացված համարվելը

 

Այն դեպքում, եթե որևիցե պատճառներով հիմնադիր ժողովի կողմից չընդունվի որոշում` Ընկերության ստեղծման մասին Ընկերության հիմնադրման գործընթացում հիմնադիրների գործունեության հետևանքով ծագած ծախսերը հիմնադիրների միջև կբաշխվի հավասարապես:

Այդ դեպքում սույն Պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան բաժնետոմսերի դիմաց վճարված գումարները բանկում նախնական (ժամանակավոր) հաշվից ենթակա են վերադարձման դրանք վճարած Կողմերին` հիմնադիր ժողովի անցկացման համար սույն Պայմանագրի 8-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց 30 (Երեսուն) օրացուցային օրվա ընթացքում:

Սույն Պայմանագիրը կնքված է 4 (Չորս) հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող օրինակներից:

Սույն պայմանագիրը կազմված է հայերեն և ռուսերեն լեզուներով: Նշված լեզուներով տեքստերի միջև որևէ անհամապատասխանության կամ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

    Հայաստանի Հանրապետության անունից       «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ

 

    _________________ /Մովսիսյան Ա.Խ./     ________________ /Գլուխով Ա.Ա./

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թ. դեկտեմբերի 24-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

 

Տպագրված է ընդամենը 5 օրինակ

Օրինակ թիվ _________

 

    ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                             ԳՐԱՆՑՎԱԾ Է

    «________________» ՓԲԸ                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    հիմնադիր ժողովի                         ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

    «_____» _______» 200_ թ.                ՌԵԳԻՍՏՐԻ

    թվագրված թիվ 1 որոշմամբ                 _________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

                                            ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ

    Գլխավոր տնօրեն                          «_____» _______» 200_ թ.

                                            Գրանցման թիվ _______________

    _______________________                 Վկայական ___________________

    _______________________                 Տ/Բ պետ ____________________

                                            «_____» _______» 200_ թ.

 

«ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ»

փակ բաժնետիրական ընկերության

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ք. Երևան 200_ թ.

 

1. Ընդհանուր դրույթներ

 

«ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» Փակ բաժնետիրական ընկերությունը (հետագայում` Ընկերություն) հիմնադրված է ստեղծման մասին պայմանագրի 19 դեկտեմբեր 2009 թ. և Հիմնադիր ժողովի «___»______» 200 թ. որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Իր գործունեության ընթացքում Ընկերությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև տվյալ Կանոնադրությամբ:

Բաժնետերերի և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ:

 

Ընկերության ֆիրմային անվանումն է.

 

Հայերեն լեզվով.

Լրիվ` «ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» փակ բաժնետիրական ընկերություն

 

Ռուսերեն լեզվով.

Լրիվ` «ՄԵՑԱՄՕՌԷՆԵՐԳՕԱՏՕՄ» ԶԱԿՌԻՏՕԵ ԱԿՑԻՕՆԵՌՆՕԵ ՕԲՇԵՍՏՎՕ.

 

Անգլերեն լեզվով.

Լրիվ` «METSAMORENERGOATOM» CLOSED JOINT-STOCK COMPANY

 

Ընկերության գտնվելու վայրը և փոստային հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարության տուն:

 

2. Ընկերության նպատակները և գործունեության տեսակները

 

i

Ընկերությունը ստեղծված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալու նպատակով:

Ընկերության գործունեության հիմնական տեսակն է հանդիսանում.

- միջուկային էներգաբլոկի(ների) նախագծման, հրապարակի ընտրության, կառուցման, շահագործման և շահագործումից հանելու գործունեության կազմակերպում,

- Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն,

- ընկերությանը պատկանող Էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառք.

- ընկերությանը պատկանող Էլեկտրական էներգիայի արտահանում:

 

Դրված նպատակների իրականացման համար Ընկերությունը զբաղվում է օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեությամբ:

 

Եթե գործունեության տեսակը ենթակա է լիցենզավորման, Ընկերությունը կարող է զբաղվել գործունեության տվյալ տեսակով համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:

2.2.7. նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շահագործող կազմակերպության գործառույթների իրականացում:

(2-րդ կետը փոփ. 14.10.10 թիվ 40 արձանագրային որոշում)

 

3. Ընկերության իրավունքներն ու պարտականությունները

 

3.1. Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:

Ընկերությունը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերում, ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ արտարժույթով:

Ընկերությունը ունի կլոր կնիք հայերեն և ռուսերեն լեզուներով իր անվանմամբ, կարող է ունենալ դրոշմ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ, որոնք գրանցված են օրենքով սահմանված կարգով:

Ընկերությունը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների համար իր ողջ գույքով:

 

3.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր բաժնետերերի պարտավորությունների համար:

Ընկերության բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար և կրում են Ընկերության գործունեության հետ կապված կորուստների ռիսկը նրանց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում:

 

3.3. Ընկերությունն իրավունք ունի.

. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում` արժեթղթեր, իր հայեցողությամբ իրականացնել իր գույքի, ինչպես նաև ստացված եկամուտների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը.

. ինքնուրույն ձևավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավման միջոցով, ստանալ բանկային և առևտրային վարկեր Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում, այդ թվում` արտարժույթով.

. իրականացնել արժեթղթերի թողարկում և տեղաբաշխում.

. ձեռք բերել կամ ետ գնել իր կողմից տեղաբաշխված արժեթղթերի մի մասը.

. միաձուլել կամ բաժանել իր կողմից տեղաբաշխված արժեթղթերը.

. կնքել պայմանագրեր, ինքնուրույն ընտրել ձեռնարկատիրական գործունեության իրականացման կարգը.

. ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել արտադրվող արտադրանքի, իրականացվող աշխատանքների և տրամադրվող ծառայությունների ծավալները և գները, ընտրել արտադրանքի մատակարարներին և սպառողներին.

. ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ.

. ստեղծել դուստր և կախյալ ընկերություններ, մասնակցել այլ կազմակերպությունների:

 

3.4. Ընկերությունը պարտավոր է.

. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվապահական և վիճակագրական հաշվետվություններ.

. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել Ընկերության փաստաթղթերի պահպանությունը (Ընկերության Կանոնադրությունը, գույքի հանդեպ իրավունքները հաստատող փաստաթղթերը, Ընկերության ներքին փաստաթղթերը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների Կանոնադրությունները, տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, Ընկերության ղեկավար մարմինների արձանագրությունները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր):

 

4. Ընկերության կանոնադրական կապիտալը

 

4.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 60 000 000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ և բաժանված է 100 000 (մեկ հարյուր հազար) հատ հասարակ անվանական, ոչ փաստաթղթային բաժնետոմսերի: Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ: Ընկերության բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխված են և լրիվ վճարված բաժնետերերի կողմից:

Ընկերության բաժնետերերի մասին տեղեկությունները և սույն կանոնադրության հաստատման պահին ունեցած բաժնետոմսերի քանակը (բաժնեմասը) բերված է հավելվածում:

4.2. Ընկերությունը կարող է որոշում կայացնել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն հայտարարված սովորական բաժնետոմսերի քանակի սահմաններում:

4.3. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է մեծացվել Ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխման միջոցով:

4.4. Եթե ավելի վաղ տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարված չէ, ապա Ընկերությունը չի կարող մեծացնել իր կանոնադրական կապիտալը լրացուցիչ միջոցներ ներգրավվելու միջոցով:

Ընկերության կանոնադրական կապիտալը չափը կարող է փոքրացվել Ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման կամ Ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի փոքրացման միջոցով, այդ թվում` օրենքով նախատեսված դեպքերում, բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման, հետգնման և մարման միջոցով:

Ընկերությունը իրավունք չունի փոքրացնել իր կանոնադրական կապիտալը, եթե այդ փոքրացման արդյունքում դրա չափը փոքր կդառնա կանոնադրական կապիտալի օրենքով սահմանված նվազագույն չափից:

 

5. Բաժնետոմսերը և այլ արժեթղթերը

 

5.1. Ընկերությունը կարող է արժեթղթեր տեղաբաշխել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Ընկերությունը միայն սովորական բաժնետոմսեր է տեղաբաշխում:

Ընկերության կողմից թողարկվող սովորական բաժնետոմսերը պետք է միևնույն անվանական արժեքն ունենան:

Ընկերությունը թողարկում է ոչ փաստաթղթային ձևի բաժնետոմսեր:

5.2. Ընկերությունը պարտավոր է բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը սահմանված կարգով փոխանցել մասնագիտացված կազմակերպության:

Ընկերության բաժնետիրոջ պահանջով, ռեեստրի վարման համար պատասխանատու անձը պարտավոր է հաստատել Ընկերության բաժնետիրոջ սեփականության իրավունքը ռեեստրից համապատասխան քաղվածք տրամադրելով:

Ընկերության բաժնետոմսերը անբաժանելի են:

5.3. Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը պետք է իրականացվի տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, սակայն տեղաբաշխումից հետո առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

5.4. Բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամական միջոցներով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, ինչպես նաև դրամական գնահատական ունեցող այլ իրավունքներով:

Ընկերության այն բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, վճարում են լրիվ չափով` ձեռք բերման պահին:

Այն գույքի դրամական գնահատականը, որի օգնությամբ վճարում է իրականացվում լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց, սահմանվում է Տնօրենների խորհրդի (հետագայում` Խորհուրդ) կողմից և ենթակա է անկախ գնահատման:

5.5. Ընկերությունը իրավունք չունի իրականացնել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխում բաց բաժանորդագրության ճանապարհով կամ այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ քանակով անձանց:

5.6. Ընկերության տնօրինմանը փոխանցված բաժնետոմսերը (չվճարված կամ ետ գնված), ձայնի իրավունք չեն տալիս, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկի ժամանակ, ինչպես նաև ենթակա չեն հաշվառման շահութաբաժիններ վճարելիս: Նշված բաժնետոմսերը պետք է իրացվեն Ընկերության կողմից դրանք Ընկերությանը փոխանցելուց հետո մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում, Ժողովը պետք է որոշում ընդունի Ընկերության կանոնադրական կապիտալը նշված բաժնետոմսերի մարման միջոցով փոքրացնելու մասին:

5.7. Ընկերությունը ունի պահուստային հիմնադրամ Ընկերության կանոնադրական կապիտալի 15 (տասնհինգ) տոկոսի չափով:

Եթե Ընկերության պահուստային հիմնադրամը ավելի փոքր է, քան կանոնադրական կապիտալի 15 (տասնհինգ) տոկոսը, ապա հիմնադրամին մասնահանումները իրականացվում են շահույթի 5 տոկոսի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի տարբերությունից գոյացած միջոցներից:

Պահուստային հիմնադրամը նախատեսված է Ընկերության գործունեությունից գոյացած վնասները ծածկելու, Ընկերության պարտքերը մարելու, ինչպես նաև Ընկերության բաժնետոմսերի հետգնման համար, եթե Ընկերության շահույթը և այլ միջոցները բավական չեն:

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև այլ հիմնադրամներ:

5.8. Եթե երկրորդ և ամեն հաջորդ ֆինանսական տարվա ավարտին պարզվում է, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է կանոնադրական կապիտալից, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել կանոնադրական կապիտալի փոքրացումը, իսկ եթե Ընկերության զուտ ակտիվների մեծությունը փոքր է կանոնադրական կապիտալի օրենքով նախատեսված նվազագույն չափից, ապա այդ դեպքում Ընկերությունը ենթակա է լուծարման:

Եթե կանոնադրական կապիտալի փոքրացման կամ Ընկերության լուծարման մասին համապատասխան որոշումը չի կայացվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից համապատասխան իրավասություններ ստացած մարմինները իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարում դատական կարգով:

 

6. Բաժնետիրոջ իրավունքներն ու պարտականությունները

 

6.1. Ընկերության յուրաքանչյուր բաժնետոմս իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը հավասար իրավունքներ է տալիս:

Բաժնետոմսի (բաժնետոմսերի) սեփականատերը իրավունք ունի.

. մասնակցել Ընկերության կառավարմանը օրենքով և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով.

. մասնակցել Ընկերության ընդհանուր ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,

.Ժողովներին հանդես գալ առաջարկություններով.

. ստանալ շահութաբաժիններ Ընկերության գործունեության արդյունքում ձևավորվող շահույթից` բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմանը համապատասխան.

. ստանալ ցանկացած տեղեկատվություն Ընկերության գործունեության վերաբերյալ (բացի գաղտնի փաստաթղթերից), այդ թվում ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, արտադրա-առևտրային գործունեությանը.

. երրորդ անձանց տալ համապատասխան իրավասություններ` իր իրավունքները Ժողովներում ներկայացնելու նպատակով.

. քվեարկել բաժնետերերի ժողովներին իրեն պատկանող բաժնետոմսերի համապատասխան ձայների քանակով.

. Ընկերության լուծարման դեպքում, պարտատերերի հետ հաշվարկներից հետո, ստանալ գույքի իրեն հասանելիք մասը կամ նրա արժեքը.

. սույն հոդվածով նախատեսված նախապատվության կարգով ձեռք բերել Ընկերության այլ բաժնետերերի կողմից օտարվող բաժնետոմսերը:

6.2. Իր բաժնետոմսերը վաճառել ցանկացող Բաժնետերը (հետագայում` Վաճառող), պատվիրված նամակով կամ հաղորդագրության ստացման հաստատումը ապահովող կապի այլ միջոցով տեղեկացնում է միաժամանակ բոլոր բաժնետերերին բաժնետոմսերը վաճառելու մտադրության մասին, առաջարկելով օգտվել իրենց նախապատվության իրավունքից: Ծանուցման մեջ պետք է նշված լինի առաջարկվող բաժնետոմսերի քանակը, գինը և վաճառքի այլ պայմանները:

Մյուս բաժնետերերը պատվիրված նամակով կամ հաղորդագրության ստացման հաստատումը ապահովող կապի այլ միջոցով, այդ ծանուցման ստացման օրվանից հետո երեսուն օրվա ընթացքում տեղեկացնում է Վաճառողին վաճառվող բաժնետոմսերի գնման իր նախապատվության իրավունքից օգտվելու ցանկության կամ մերժման մասին:

Բաժնետոմսերի վաճառքի մասին ծանուցելուց երեսուն օր հետո, Վաճառողը իր բաժնետոմսերը վաճառում է այն բաժնետիրոջը, որը համաձայնվել է դրանք ձեռքբերել (հետագայում` Ձեռքբերող), վերջինիս հետ համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով:

Եթե բաժնետոմսերի վաճառքի մասին ծանուցելուց հետո երեսուն օրվա ընթացքում մեկից ավելի Ձեռքբերողներ են ցանկություն հայտնել օգտվել իրենց նախապատվության իրավունքից, ապա բաժնետոմսերի առաջարկված քանակը բաշխվում է Ձեռքբերողների միջև` Ընկերության կանոնադրական կապիտալում նրանց մասնակցությանը համամասնորեն, եթե Ձեռքբերողների միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Եթե բաժնետոմսերի վաճառքի մասին ծանուցելուց հետո երեսուն օրվա ընթացքում բաժնետերերից ոչ մեկը ցանկություն չի հայտնել օգտվել իր նախապատվության իրավունքից, ապա Վաճառողը բաժնետոմսերը առաջարկում է Ընկերությանը, որը իրավունք ունի այդ առաջարկը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում ձեռք բերել բաժնետոմսերը Վաճառողի պայմաններով:

Նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը դադարեցվում է, եթե մինչև դրա ավարտը Ընկերության բոլոր բաժնետերերից գրավոր դիմումներ են ստացվել նախապատվության իրավունքից օգտվելու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ:

Եթե բաժնետերերը կամ Ընկերությունը չեն օգտվել իրենց նախապատվության իրավունքից, ապա Վաճառողը իրավունք ունի վաճառել բաժնետոմսերը երրորդ անձի` նույն պայմաններով:

6.3. Բաժնետերը իրավունք ունի նվիրել կամ այլ կերպ զիջել իր բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Բաժնետերը իրավունք ունի օգտվել օրենքով նախատեսված այլ իրավունքներից:

6.4. Ընկերության բաժնետերը պարտավոր է.

. վճարել բաժնետոմսերի դիմաց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով.

. չհրապարակել Ընկերության գործունեության մասին գաղտնի տեղեկատվություն:

 

7. Ընկերության կողմից շահութաբաժինների վճարման կարգը

 

7.1. Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունել (հայտարարել) ըստ տեղաբաշխված բաժնետոմսերի եռամսյակային, կիսամյակային և (կամ) տարեկան շահութաբաժիններ վճարելու մասին:

Շահութաբաժինները վճարվում են Ընկերության զուտ շահույթից:

7.2. Տարեկան շահութաբաժինների վճարման, չափի և վճարման ձևի մասին որոշումը ընդունվում է Ժողովի կողմից` Խորհրդի առաջարկությամբ:

Եռամսյակային և կիսամյակային շահութաբաժինների վճարման, չափի և վճարման ձևի մասին որոշումը ընդունվում է Խորհրդի կողմից:

Ժողովը իրավունք ունի որոշում ընդունել շահութաբաժիններ չվճարելու մասին:

Շահութաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է շահութաբաժիններ վճարելու մասին Ժողովի համապատասխան որոշմամբ:

7.3. Ընկերությունը իրավունք չունի որոշում կայացնել շահութաբաժիններ վճարելու մասին, եթե.

. Ընկերության կանոնադրական կապիտալը ամբողջովին վճարված չէ.

. շահութաբաժինների վճարման մասին որոշում ընդունելու պահին Ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկության) չափանիշներին կամ նշված չափանիշները ի հայտ կգան շահութաբաժիններ վճարելու հետևանքով.

. Ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է Ընկերության կանոնադրական կապիտալից կամ փոքր կդառնա շահութաբաժիններ վճարելու հետևանքով.

. Ընկերությունը հետ չի գնել բոլոր բաժնետոմսերը օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

8. Ընկերության ղեկավար մարմինները.

 

Ժողովը

 

8.1. Ընկերության կառավարման բարձրագույն մարմին է հանդիսանում Ժողովը:

Ընկերությունը պարտավոր է ամեն տարի տարեկան Ժողով գումարել:

Տարեկան Ժողովը հրավիրվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո վեց ամսվա ընթացքում:

Բացի Տարեկան Ժողովից, Ընկերության կողմից գումարվող բոլոր ժողովները համարվում են արտահերթ:

Ինչպես տարեկան, այնպես էլ արտահերթ ժողովները հրավիրվում են Տնօրենների խորհրդի կողմից:

8.2. Արտահերթ ժողովները հրավիրվում են Տնօրենների խորհրդի կողմից սեփական նախաձեռնությամբ, Ընկերության վերստուգող հանձնաժողովի, Ընկերության աուդիտորի կամ պահանջը ներկայացնելու պահին Ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր (սեփականատերեր) հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:

Եթե սույն հոդվածով նախատեսված անձանց պահանջով Խորհուրդը օրենքով սահմանված ժամկետներում արտահերթ ժողով չի հրավիրում կամ հրաժարվում է կատարել արտահերթ ժողով հրավիրելու մասին պահանջը, ապա արտահերթ ժողովը կարող է հրավիրվել պահանջը ներկայացրած անձանց կողմից: Այդ դեպքում, բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման ծախսերը կարող են բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ հատուցվել Ընկերության միջոցների հաշվին:

8.3. Ընկերության բաժնետերերը, ինչպես նաև Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող այլ անձինք պետք է ծանուցվեն Ժողովի անցկացման մասին այն անցկացնելու օրվանից առնվազն 20 (քսան) իր առաջ:

Ժողովի հրավիրման մասին ծանուցումը իրականացվում է պատվիրված նամակով կամ ծանուցման ստացման հաստատումը ապահովող կապի այլ միջոցով:

8.4. Ժողովի բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Ընկերության Խորհրդին կամ գործադիր մարմնին:

 

Ժողովի բացառիկ իրավասությանն են վերաբերում հետևյալ հարցերը.

 

8.4.1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, Կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.

8.4.2. Ընկերության վերակազմակերպումը.

8.4.3. Ընկերության լուծարումը.

8.4.4. Ընկերության ամփոփ, միջանկյալ և վերջնական լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.

8.4.5. Խորհրդի քանակական կազմի հաստատումը և նրա անդամների

ընտրությունը, նրանց իրավասությունների վաղաժամկետ դադարեցումը: Խորհրդի քանակական կազմի հաստատման և անդամների ընտրության հարցերը քննարկվում են տարեկան ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցը կարող է քննարկվել արտահերթ ժողովում, եթե վերջինս որոշում է կայացրել Խորհրդի կամ նրա առանձին անդամների իրավասությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

8.4.6. հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն քանակի սահմանումը.

8.4.7. բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը.

8.4.8.) Ընկերության կանոնադրական կապիտալի փոքրացումը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով Ընկերության կողմից բաժնետոմսերի մի մասի ձեռք բերման, ինչպես նաև Ընկերության կողմից ձեռք բերված կամ ետ գնված բաժնետոմսերի մարման ճանապարհով.

8.4.9.) Ընկերության Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրությունը և նրանց իրավասությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրության հարցերը քննարկվում են տարեկան ժողովներում: Ընկերության Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը կարող է քննարկվել արտահերթ ժողովում, եթե վերջինս որոշում է կայացրել Վերստուգող հանձնաժողովի կամ նրա առանձին անդամների իրավասությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

8.4.10.) Ընկերության աուդիտորի հաստատումը.

8.4.11.) Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների ու վնասների հաշվի, շահույթի ու վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժիններ վճարելու մասին որոշման կայացումը և դրանց չափի հաստատումը: Նշված հարցերը ենթակա են քննարկման տարեկան Ժողովում: Եթե տարեկան ժողովը սահմանված ժամկետի ընթացքում չի կայացել, ապա արտահերթ ժողով կարող է հրավիրվել Ընկերության լուծարման կամ սույն ենթահոդվածով նախատեսված հարցերի քննարկման նպատակով: Նշված հարցերով հրավիրված արտահերթ ժողովում այլ հարցեր քննարկվել չեն կարող, բացառությամբ նշված հարցերով կայացված որոշումներով պայմանավորված կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքերի:

8.4.12. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47 Հոդվածի 3-րդ կետի համաձայն բաժնետոմսեր կամ բաժնետոմսերի փոխարկվող այլ արժեթղթեր ձեռք բերելու Ընկերության բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.

8.4.13.) Ժողովի վարման կարգի հաստատումը.

8.4.14.) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.

8.4.15.) Ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների ու նյութերի տրամադրման ձևի ընտրությունը.

8.4.16.) բաժնետոմսերի համախմբումը և բաժանումը.

8.4.17.) խոշոր գործարքներ կնքելու մասին որոշման ընդունումը: Սույն հոդվածի համաձայն խոշոր են համարվում մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք, բացառությամբ Ընկերության սովորական տնտեսական գործունեության ընթացքում իրականացվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են Ընկերության այնպիսի գույքի ձեռքբերման, օտարման կամ օտարման հնարավորության հետ, որի արժեքը գործարք կնքելու որոշումը կայացնելու պահին գերազանցում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսը.

8.4.20.) գործարքներ կնքելու մասին որոշման ընդունումը օրենքով նախատեսված շահագրգռվածության առկայության դեպքերում.

8.4.21.)

8.4.22.)

8.4.23.)

8.5. Ժողովը իրավասու է (քվորում ունի), եթե Ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել է Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին:

Ժողովի անցկացման համար քվորումի բացակայության դեպքում պետք է հայտարարվի նոր Ժողովի գումարման մասին: Այս դեպքում Ժողովի օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:

Նոր Ժողովը իրավասու է (քվորում ունի), եթե Ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 30-ից ավելի տոկոսին:

8.6. Ժողովի բոլոր որոշումները ընդունվում են ժողովին մասնակցող, քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձայների ավելի մեծ քանակ չի սահմանված:

8.7. Ժողովի որոշումը կարող է ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով, բացառությամբ Ընկերության կանոնադրության 8.4.12 ենթակետով սահմանված հարցերի լուծման համար հրավիրված տարեկան և արտահերթ ժողովների:

Հեռակա քվեարկության անցկացման ժամանակ, օրենքի պահանջներին համապատասխանող քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին Ընկերության կողմից լրացված քվեաթերթիկները ընդունելու ավարտի պահից առնվազն 30 օր առաջ:

 

Տնօրենների խորհուրդը

 

8.8. Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարությունը իրականացնում է Խորհուրդը, բացառությամբ այն հարցերի, որոնք օրենքով կամ սույն Կանոնադրությամբ վերապահված են Ժողովի իրավասությանը:

8.9. Խորհրդի բացառիկ իրավասությանն են վերապահված հետևյալ հարցերը`

8.9.1. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

8.9.2. օրենքով սահմանված կարգով տարեկան և արտահերթ ժողովների հրավիրումը.

8.9.3. Ժողովի օրակարգի հաստատումը.

8.9.4. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթվի որոշումը, ինչպես նաև օրենքով և սույն Կանոնադրությամբ Խորհրդի իրավասությանը վերապահված և Ժողովի նախապատրաստմանը և անցկացմանը առնչվող բոլոր հարցերի լուծումը.

8.9.5. Կանոնադրության 8.4.2, 8.4.13 և 8.4.16 կետերով սահմանված հարցերի ներկայացումը Ժողովի քննարկմանը.

8.9.6. օրենքով սահմանված դեպքերում և կարգով գույքի շուկայական արժեքի որոշումը.

8.9.7. Ընկերության գործադիր մարմնի ձևավորումը, նրա իրավասությունների վաղաժամկետ դադարեցումը.

8.9.8. Ընկերության Վերստուգող հանձնաժողովին (Վերստուգողին) պարգևատրում և ծախսերի հատուցում վճարելու կարգի և պայմանների մասին Ժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը.

8.9.9. Ընկերության աուդիտը իրականացնող անձի ծառայությունների դիմաց վճարման չափի որոշումը.

8.9.10. ըստ Ընկերության բաժնետոմսերի տարեկան շահութաբաժիններ վճարելու կարգի և պայմանների մասին Ժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը.

8.9.11. ըստ Ընկերության բաժնետոմսերի միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահութաբաժիններ վճարելու կարգի և պայմանների որոշումը.

8.9.12. Ընկերության պահուստային հիմնադրամի և այլ հիմնադրամների օգտագործումը.

8.9.13. գործադիր մարմնի գործունեությունը կանոնակարգող Ընկերության ներքին փաստաթղթերի հաստատումը.

8.9.14. խոշոր գործարքներ կնքելու մասին որոշման ընդունումը: Սույն հոդվածի համաձայն խոշոր են համարվում մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք, ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են Ընկերության այնպիսի գույքի ձեռքբերման, օտարման կամ օտարման հնարավորության հետ, որի արժեքը գործարք կնքելու որոշումը կայացնելու պահին գերազանցում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-50 տոկոսը, բացառությամբ Ընկերության սովորական տնտեսական գործունեության ընթացքում իրականացվող գործարքների.

8.9.15. օրենքով նախատեսված դեպքերում, այն գործարքներ կնքելու մասին որոշման կայացումը, որոնցում առկա է շահագրգռվածություն.

8.9.16. Ընկերության վարչական-կազմակերպական կառուցվածքի հաստատումը.

8.9.17. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի, ինչպես նաև դրա կատարման եռամսյակային հաշվետվությունների հաստատումը.

8.9.18. Ընկերության հաստիքացուցակի հաստատումը և փոփոխումը.

8.9.19. Ընկերության մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծումը.

8.9.20. դուստր և կախյալ ընկերությունների ստեղծումը, մասնակցությունը այդ ընկերություններում, եթե այդ մասնակցությունը ժողովի հաստատման ենթակա խոշոր գործարք չի հանդիսանում.

8.9.21. մասնակցությունը այլ կազմակերպություններում, եթե այդ մասնակցությունը ժողովի հաստատման ենթակա խոշոր գործարք չի հանդիսանում:

 

Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել Ընկերության գործադիր մարմնին` լուծման համար:

 

8.10. Խորհրդի անդամները ընտրվում են տարեկան ժողովում կամ օրենքով և սույն Կանոնադրությամբ սահմանված դեպքերում Խորհրդի անդամների իրավասությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում` արտահերթ ժողովում:

Խորհրդի քանակական կազմը սահմանվում է Ժողովի որոշմամբ:

Խորհրդի անդամների իրավասությունները ավարտվում են Խորհրդի հաջորդ կազմի ընտրություններից հետո:

Խորհրդի անդամների իրավասությունների ընդհանուր տևողությունը չի սահմանափակվում:

Խորհրդի անդամները ընտրվում են կումուլյատիվ քվեարկության ճանապարհով, որի ժամանակ յուրաքանչյուր քվեարկող բաժնետոմս ունի Խորհրդի ընտրվող (վերընտրվող) անդամների քանակին հավասար ձայների քանակ:

8.11. Ժողովի կողմից որոշում ընդունելու միջոցով Խորհրդի անդամների համար կարող է սահմանվել պարգևատրում և (կամ) Խորհրդի անդամի գործունեության հետ կապված ծախսերի հատուցումը: Պարգևատրման և (կամ) ծախսերի հատուցման չափը և վճարման կարգը սահմանվում է Ժողովի որոշմամբ:

8.12. Խորհրդի նիստը հրավիրվում է Խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, Ընկերության վերստուգող հանձնաժողովի (Վերստուգողի), Ընկերության գործադիր մարմնի, Ընկերության աուդիտորի, ինչպես նաև Ընկերության բաժնետերերի պահանջով: Խորհուրդը կարող է անցկացվել նաև հեռակա կարգով` հեռախոսային կամ կապի այլ միջոցներով` իրական ժամանակի ռեժիմում: Խորհուրդը կարող է նաև որոշումներ ընդունել հեռական հարցում անցկացնելու միջոցով:

Խորհրդի նիստ գումարելու պահանջում պետք է շարադրվեն Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվելու համար առաջարկվող հարցերը, ինչպես նաև դրանց քննարկման նպատակահարմարության հիմնավորումը:

Խորհրդի նիստ գումարելու պահանջի առկայության դեպքում, Խորհրդի նախագահը սահմանված կարգով Խորհրդի նիստ է հրավիրում պահանջը ներկայացնելուց հետո տաս օրվա ընթացքում:

Խորհրդի նախագահը իրավասու է մերժել Խորհրդի նիստ գումարելու պահանջը, եթե.

 

Ա) խախտված է Խորհրդի նիստ գումարելու պահանջ ներկայացնելու սույն Կանոնադրությամբ սահմանված կարգը.

Բ) Խորհրդի քննարկմանը առաջարկվող հարցերը վերապահված չեն Խորհրդի իրավասությանը.

Գ) Խորհրդի քննարկմանը առաջարկվող հարցերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն Կանոնադրության պահանջներին.

 

Խորհրդի նիստ գումարելու հիմնավորված մերժումը ներկայացվում է պահանջ ներկայացրած անձանց նշված պահանջը ներկայացնելու պահից հետո հնգօրյա ժամկետում:

Խորհրդի նիստի մասին այն անցկացնելու օրվանից երեք օր առաջ: Խորհրդի նիստի մասին ծանուցումը իրականացվում է պատվիրված նամակով կամ հաղորդագրության ստացման հաստատումը ապահովող կապի այլ միջոցով:

 

8.13. Խորհրդի նիստի խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը), Ընկերության աուդիտորը, Ընկերության գործադիր մարմինը, ինչպես նաև Ընկերության բաժնետերերը:

Խորհուրդը իրավասու է (քվորում ունի), եթե Խորհրդի նիստին կամ որոշման հեռակա ընդունմանը մասնակցում են Խորհրդի անդամների երկու երրորդով (2/3) ավելին:

Եթե Խորհրդի անդամների քանակը պակասում է Ժողովի որոշմամբ սահմանված քանակի կեսից, ապա Խորհուրդը դրա համալրման նպատակով պարտավոր է որոշում ընդունել արտահերթ Ժողով գումարելու վերաբերյալ: Սույն հոդվածով նախատեսված դեպքում, Խորհուրդը իրավունք ունի որոշում ընդունել բացառապես վերոնշյալ արտահերթ Ժողովը հրավիրելու մասին:

8.14. Խորհրդի որոշումները ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր քանակի երկու երրորդ (2/3) ձայների մեծամասնությամբ, եթե օրենքով կամ սույն Կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Քվեարկության ժամանակ Խորհրդի ամեն անդամ ունի մեկ ձայն:

Խորհրդի մի անդամից մյուսին ձայնի կամ քվեարկության իրավունքի փոխանցում չի թույլատրվում:

Խորհրդի նախագահը որոշիչ ձայնի իրավունք չունի:

8.15. Խորհրդի նիստերի արձանագրությունը ստորագրվում է նիստին ներկա բոլոր անդամների կողմից, որոնք պատասխանատվություն են կրում արձանագրության մեջ ընդգրկված տվյալների հավաստիության համար:

8.16. Խորհրդի նախագահին իր կազմից ընտրում է Խորհուրդը` Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Խորհուրդը իրավասու է ցանկացած ժամանակ նոր Նախագահ ընտրել:

Խորհրդի նախագահը.

. կազմակերպում է Խորհրդի աշխատանքը.

. հրավիրում է Խորհրդի նիստեր և նախագահում է դրանց ժամանակ.

. նիստերի ժամանակ կազմակերպում է արձանագրության վարումը.

. նախագահում է Ժողովները, եթե Տնօրենների Խորհուրդը այլ որոշում չի կայացրել:

 

Գործադիր մարմինը

 

8.17. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը իրականացնում է Ընկերության գործադիր մարմինը: Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են վերապահված Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը, բացառությամբ օրենքով և սույն Կանոնադրությամբ Ժողովի կամ Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի: Ընկերության գործադիր մարմինը կազմակերպում է Ժողովի և Խորհրդի որոշումների կատարումը:

Ընկերության գործադիր մարմնի իրավասությունները.

Ա) իրականացնում է Ընկերության գլխավոր տնօրենը (հետագայում` Գլխավոր տնօրեն) կամ

Բ) Ժողովի որոշմամբ կարող են փոխանցվել (պատվիրակվել) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ:

Գործադիր մարմնի հետ Ընկերության անունից պայմանագիրը ստորագրում է Խորհրդի կողմից լիազորված անձը:

 

8.19. Գործադիր մարմինը, սույն Կանոնադրությամբ և Ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսված իրավասությունների շրջանակներում.

. տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, Ընկերության անունից կնքում է գործարքներ, բացառությամբ գործարքների, որոնց հավանություն տալը Ժողովի կամ Խորհրդի իրավասությանն է վերապահված.

. ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

. գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.

. սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

. բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

. իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրություններ, կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

. սահմանված կարգով ընդունում է աշխատանքի և ազատում է աշխատանքից Ընկերության աշխատակիցներին.

. աշխատակիցների հանդեպ կիրառում է կարգապահական պատասխանատվություն և խրախուսման միջոցներ:

 

9. Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկումը

 

9.1. Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկողության իրականացման համար ընտրվում է Ընկերության վերստուգող հանձնաժողով` բաղկացած 4 (չորս) անդամներից:

Վերստուգող հանձնաժողովը հետևում է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում է Ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն Կանոնադրությանը:

Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է ժողովին:

Վերստուգող հանձնաժողովը իրականացնում է Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության ստուգումը ըստ տարվա արդյունքների, ցանկացած ժամանակ ստուգում է Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեությունը իր սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև առնվազն 10% քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող Ընկերության բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:

Վերստուգող հանձնաժողովն իրավունք ունի պահանջել գումարելու բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով:

Վերստուգող հանձնաժողովի պահանջով նրան պետք է ներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները, որոնք կապված են Ընկերության, նրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության հետ:

9.2. Վերստուգող հանձնաժողովի անդամները ընտրվում են Ժողովի կողմից` երեք տարի ժամկետով:

Վերստուգող հանձնաժողովի անդամը կարող է ժամկետից շուտ հրաժարվել իր իրավասություններից` Խորհրդի նախագահին համապատասխան միջնորդություն ներկայացնելու միջոցով, պարտադիր տեղեկացնելով դրա մասին վերստուգող հանձնաժողովի նախագահին:

Վերստուգող հանձնաժողովի անդամների պարգևատրման, ինչպես նաև նրանց ծախսերի հատուցման չափը և պայմանները սահմանվում են ընդհանուր Ժողովի որոշմամբ:

Վերստուգող հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել ֆիզիկական անձ, որը ընդգրկված չէ Ընկերության կառավարման մարմիններում:

 

9.3. Վերստուգող հանձնաժողովի նախագահը ընտրվում է Վերստուգող հանձնաժողովի կողմից, իր կազմից, Վերստուգող հանձնաժողովի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ:

9.4. Վերստուգող հանձնաժողովը Ժողովին ներկայացնում է եզրակացություն Ընկերության տարեկան հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշռի ստուգման արդյունքների վերաբերյալ: Ընկերության տարեկան հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշռի հաստատման ժամանակ վերստուգող հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր է:

Վերստուգող հանձնաժողովը Ընկերության տարեկան հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշռի ստուգման արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման մարմնին` օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.5. Իր ֆինանսա-տնտեսական գործունեության ստուգման նպատակով Ընկերությունը կարող է ներգրավել արտաքին աուդիտորի, որի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

Ընկերության աուդիտորը Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության ստուգման արդյունքների վերաբերյալ գրավոր եզրակացություն է ներկայացնում:

Ընկերության աուդիտորը հաստատվում է Ժողովի կողմից:

Աուդիտորի հետ պայմանագիրը Ընկերության անունից կնքում է Խորհրդի նախագահը, իսկ աուդիտորի ծառայությունների դիմաց վճարման չափը սահմանում է Խորհուրդը:

Բաժնետոմսերի առնվազն 5%-ին տիրապետող Ընկերության բաժնետերը իր միջոցների հաշվին` Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության ստուգման նպատակով, կարող է ներգրավել արտաքին աուդիտորների` նրանց հետ համապատասխան պայմանագիր կնքելով:

 

10. Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները

 

Ընկերությունը իրավունք ունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ բացել Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս:

Կանոնադրության գրանցման պահին Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ չունի:

 

11. Ընկերության կանոնադրության փոփոխությունները և լրացումները

 

Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը կամ Կանոնադրության նոր խմբագրության հաստատումը իրականացվում է Ժողովի որոշմամբ: Կանոնադրության մեջ կատարված լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից:

 

12. Ընկերության վերակազմակերպումը և լուծարումը

 

Ընկերությունը կարող է վերակազմակերպվել` միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման ճանապարհով, և լուծարվել օրենքով սահմանված կարգով: Ընկերությանը համարվում է վերակազմակերպված (բացառությամբ միացման ճանապարհով վերակազմակերպվելու դեպքի) նորաստեղծ իրավաբանական անձանց պետական գրանցման պահից: Այլ ընկերությանը միանալու ճանապարհով Ընկերության վերակազմակերպման դեպքում, Ընկերությունը համարվում է վերակազմակերպված նրա գործունեության դադարեցման մասին պետական ռեգիստր գրառում մտնելու պահից:

Ընկերության լուծարումը հանգեցնում է Ընկերության գործունեության դադարեցման առանց իրավահաջորդության կարգով այլ անձանց իրավունքների ու պարտականությունների փոխանցման:

Ընկերությունը կարող է լուծարվել.

. Ժողովի որոշմամբ.

. դատարանի որոշմամբ` Ընկերության ստեղծման ժամանակ օրենքների և այլ նորմատիվ ակտերի խախտման հետ կապված Ընկերության գրանցումը չեղյալ ճանաչելու դեպքում.

. դատարանի որոշմամբ` Ընկերության կողմից առանց հատուկ թույլտվության (լիցենզիա) գործունեություն իրականացնելու կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու դեպքում, ինչպես նաև օրենքի և այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտման դեպքում.

. սնանկության հետևանքով.

. օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում:

Լուծարումը իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը դադարած, սահմանված կարգով լուծարման պետական գրանցման պահից:

 

«________________________________» ՓԲԸ-ի կանոնադրության հավելված

 

«ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳՈԱՏՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

բաժնետերերի ցուցակ

 

._____________________________________________________________________.

|Բաժնետերերի անվանումները,      |Բաժնետոմսերի|Կանոնադրական|Անվանական  |

|հասցեները                      |քանակը (հատ)|կապիտալի    |արժեքը,    |

|                               |            |բաժնեմասը % |ՀՀ դրամ    |

|_______________________________|____________|____________|___________|

|Զակռիտօե ակցիօնեռնօե օբշեստվօ  |   50 000   |     50     | 30 000 000|

|«Ատօմստռօյեկսպօռտ» վ լիցե      |            |            |           |

|Պեռվօգօ վիցեպրեզիդենտա         |            |            |           |

|Ալեքսանդրա Անատօլյեվիչա        |            |            |           |

|Գլուխովա, դեյստվույուշեգօ նա   |            |            |           |

|օսնօվանիի ___________________. |            |            |           |

| Ադրեսս մեստա նախօժդենիյա:     |            |            |           |

| Ռօսսիյսկայա Ֆեդեռացիյա,       |            |            |           |

| 115184, գ. Մօսկվա,            |            |            |           |

| ուլ. Մալայա Օռդինկա,          |            |            |           |

| դ. 35, ստռ. 3.                |            |            |           |

|_______________________________|____________|____________|___________|

|Հայաստանի Հանրապետությունը ի   |            |     50     |           |

|դեմս Հայաստանի Հանրապետության  |            |            |           |

|էներգետիկայի և  բնական         |            |            |           |

|պաշարների նախարարության        |            |            |           |

|Հայաստանի Հանրապետություն, 00_,|            |            |           |

|ք. Երևան,  ___________________ |            |            |           |

|_______________________________|____________|____________|___________|

|Ընդամենը`                      |            |     100    |           |

._____________________________________________________________________.

 

__________________________

ԻՐՏԵԿ - Կանոնադրությունը ռուսերեն լեզվով չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 53
Արձանագրային որոշում