Սեղմել Esc փակելու համար:
Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0086.150210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2010 թվականի N 86-Ա

 

Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2010 թվականի փետրվարի 16-19-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` «Գլոբալ զարգացման ֆինանսավորմանն ուղղված նոր գործընկերություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար:

2. Տ. Դավթյանի և Վ. Արամյանի` Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Տ. Դավթյանի և Վ. Արամյանի` Մոսկվա գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Տ. Դավթյանի և Վ. Արամյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.02.2010
N 86-Ա
Որոշում