Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0782.170709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(2-րդ մաս)

 

65. Ի տարբերություն քաղաքային տնային տնտեսությունների` գյուղական տնային տնտեսություններն ավելի բազմանդամ են: Ընտանիքի բազմանդամությունը նպաստում է աղքատության ռիսկի ավելացմանը: Բազմանդամ ընտանիքները, որոնք բաղկացած են մեծ թվով երեխաներից և ավելի քիչ կերակրողներից, ավելի աղքատ են, քան փոքր ընտանիքները: Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կազմում են գյուղական տնային տնտեսությունների թվի 18.9%-ը, որը 0.5%-ով ավելի է հանրապետության միջին ցուցանիշից:

66. Ինչ վերաբերվում է միգրացիային, ապա առկա տվյալները վկայում են (տես` Աղյուսակ 3.7), որ 2008 թ.-ին մարզից մեկնել է բնակչության 0.57-%-ը, որը գերազանցում է ՀՀ միջինը մոտ 0.1%-ով: Մեկնողների թվաքանակի աճման տեմպերը բարձր են, իսկ եկողների թիվը 2008 թ.-ին 2006-ի նկատմամբ կրճատվել է 70-ով կամ 20-%-ով: Միգրացիայի մնացորդը 2005-2008 թթ. համար կազմել է համապատասխանաբար -371, -451, -543 և -607 մարդ:

 

Աղյուսակ 3.7.Բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները 2005-2008 թ թ.

 

._________________________________________________________________________.

|Տարածաշրջանը   |Տարե-  |Բնակ-  |Ծնված-|Մահացած|Բնական|     Միգրացիա      |

|               |թիվը   |չության|ների  |ների   |աճ    |___________________|

|               |       |թվաքա- |թիվը  |թիվը   |      |եկող-|մեկնող|միգրա-|

|               |       |նակը   |      |       |      |ների |ների  |ցիայի |

|               |       |տարե-  |      |       |      |թիվը |թիվը  |մնա-  |

|               |       |սկզբին |      |       |      |     |      |ցորդը |

|               |       |/հազ.  |      |       |      |     |      |      |

|               |       |մարդ/  |      |       |      |     |      |      |

|_______________|_______|_______|______|_______|______|_____|______|______|

|ՀՀ Սյունիքի    |2005 թ.|  153.0|  1609|   1266|   343|  342|   713|-371  |

|մարզ           |_______|_______|______|_______|______|_____|______|______|

|               |2006 թ.|  153.0|  1643|   1361|   282|  265|   716|-451  |

|               |_______|_______|______|_______|______|_____|______|______|

|               |2007 թ.|  152.9|  1749|   1242|   507|  277|   820|-543  |

|               |_______|_______|______|_______|______|_____|______|______|

|               |2008 թ.|  152.8|  1759|   1225|   534|  272|   879|-607  |

|_______________|_______|_______|______|_______|______|_____|______|______|

|Հայաստանի      |2005 թ.| 3215.0| 37499|  26739| 11120|10441| 18135|-7694 |

|Հանրապետություն|_______|_______|______|_______|______|_____|______|______|

|               |2006 թ.| 3219.2| 37639|  27202| 10437| 9126| 16087|-6961 |

|               |_______|_______|______|_______|______|_____|______|______|

|               |2007 թ.| 3222.9| 40105|  26830| 13275| 9795| 15935|-6140 |

|               |_______|_______|______|_______|______|_____|______|______|

|               |2008 թ.| 3230.1| 41238|  27442| 13796|10367| 15849|-5482 |

._________________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» 2008 թ. էջ 20, «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը» 2008 թ., էջ 131

 

67. Սյունիքի մարզի աղքատության հաղթահարման այն գերակա խնդիրները, որոնց լուծումները գտնվում են ազգային մակարդակում և հետևաբար պահանջում են համընդհանուր պետական մոտեցում, առնչվում են.

1) գյուղի զարգացմանը

2) փոքր ու միջին համայնքների զարգացմանը

3) սահմանամերձ գոտիներին սոցիալ-տնտեսական աջակցությանը

4) խոցելի խմբերի սոցիալական օժանդակության պետական ծրագրերի մշակմանը, դրանց կատարելագործմանը և իրագործմանը

68. Տնտեսական ներուժի առանձնահատկություններով պայմանավորված աղքատության խնդիրները հիմնականում առնչվում են մարզի տնտեսական ավանդույթների, արտադրական կառուցվածքի, համայնքների տիպաբանության, աշխատանքի շուկայի, ներդրումների միջավայրի և այլ տնտեսական զարգացումը կանխորոշող գործոններին:

69. ՀՀ Սյունիքի մարզի տնտեսական ներուժին չափազանց մեծ վնաս հասցրեց նախկինում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող խոշոր ձեռնարկությունների քայքայումը` սեփականաշնորհման, հումքի և իրացման շուկաների բացակայության և բարոյաֆիզիկական մաշվածության պատճառներով: Բացի այդ մարզի տնտեսության թուլացմանը նպաստել են նաև 90-ական թվականների պատերազմական գործողությունները, հրետակոծությունները, սահմանամերձ համայնքներում ականապատված հողերի առկայությունը, հաճախակի դարձած բնական աղետները և այլ գործոններ:

70. Ներկայումս մարզի նախկին արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը, հատկապես վերամշակող ձեռնարկությունները չեն աշխատում կամ աշխատում են ոչ լրիվ հզորությամբ: Դա բացասական ազդեցություն է թողնում հատկապես նախկինում խոշոր արդյունաբերական կենտրոն հանդիսացող Կապանի և մյուս քաղաքային համայնքների կենսագործունեության, նրա բնակչության ապրելակերպի վրա:

71. ՀՀ Սյունիքի մարզն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները բազմաճյուղ տնտեսություն ստեղծելու համար: Դրանք նախ և առաջ բազմազան և հարուստ բնական ռեսուրսներն են` պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, արծաթի և այլ մետաղների ու բնական շինանյութերի հանքավայրերը, ջրաէներգետիկ (Որոտան, Ողջի, Մեղրիգետ) պաշարները, անտառային ռեսուրսները և բերրի սևահողերը: Ընդ որում, եթե մարզի հարավային մասում բնական նախադրյալները նպաստում են լեռնամետալուրգիական և մասամբ փայտամշակման արտադրության, ապա հյուսիսային մասում (Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններ)` ջրաէներգետիկայի և գյուղատնտեսության զարգացմանը: Մարզի տնտեսության զարգացման համար առկա են նաև կրթական բարձր ցենզ և անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատանքային ռեսուրսները:

72. ՀՀ Սյունիքի մարզի տնտեսության առանցքային ճյուղն ավանդաբար եղել է արդյունաբերությունը: ՀՀ Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը 2008 թվականին ընթացիկ գներով կազմել է 112235.0 մլն. դրամ:

73. 2008 թվականին հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքի 14.9%-ը բաժին է ընկել ՀՀ Սյունիքի մարզի արդյունաբերական կազմակերպություններին: Հանրապետության համախառն արտադրանքի ծավալում ՀՀ Սյունիքի մարզի թե արդյունաբերական, և թե գյուղատնտեսական արտադրանքների ցուցանիշները 2006 թ.-ից սկսած ունեն աստիճանական անկման միտում, սկսած 2006 թ.-ից այն նվազել է 3.9%-ով (Աղյուսակ 3.8):

 

Աղյուսակ 3.8. Մարզի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի բաժինը հանրապետության համախառն արտադրանքի ծավալներում, 2005-2008 թթ.

 

._____________________________________________________________________.

|Մարզի        |    2005 թ.  |    2006 թ.  |    2007 թ.  |   2008 թ.   |

|տեսակարար    |_____________|_____________|_____________|_____________|

|կշիռը        |գումարը | %  |գումարը | %  |գումարը | %  |գումարը | %  |

|_____________|________|____|________|____|________|____|________|____|

|ՀՀ արդյունա- |651919.6|100 |644862.5|100 |716549.3|100 |751251.3|100 |

|բերական      |        |    |        |    |        |    |        |    |

|համախառն     |        |    |        |    |        |    |        |    |

|արտադրանքի   |        |    |        |    |        |    |        |    |

|ծավալը       |        |    |        |    |        |    |        |    |

|(մլն. դրամ)  |        |    |        |    |        |    |        |    |

|_____________|________|____|________|____|________|____|________|____|

|ա. թ.        |120357.0|18.5|121270.0|18.8|123270.0|17.2|112235.0|14.9|

|Սյունիքի մարզ|        |    |        |    |        |    |        |    |

|_____________|________|____|________|____|________|____|________|____|

|ՀՀ գյուղա-   |   493.0|100 |   555.9|100 |   633.9|100 |   637.3|100 |

|տնտեսական    |        |    |        |    |        |    |        |    |

|համախառն     |        |    |        |    |        |    |        |    |

|արտադրանքի   |        |    |        |    |        |    |        |    |

|ծավալը (մլն. |        |    |        |    |        |    |        |    |

|դրամ)        |        |    |        |    |        |    |        |    |

|_____________|________|____|________|____|________|____|________|____|

|ա. թ.        |    46.8|9.5 |    53.4| 10 |   57.7 |10.2|    58.0|9.1 |

|Սյունիքի մարզ|        |    |        |    |        |    |        |    |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» 2008 թ. էջ 36, «Հայաստանի սոցիալ-տնտեսական» 2008 թ., էջ 16

 

74. Մարզի արդյունաբերության ընդգծված առաջատար ճյուղը հանքագործականն է, որը ապահովել է մարզի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 86.0%-ը (ՀՀ ծավալում` 91.6%), 7.7%-ը բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանն ու բաշխմանը (ՀՀ ծավալում` 6.3%), 6.3%-ը մշակող արդյունաբերությանը և այլ ճյուղերին (ՀՀ ծավալում` 1.3%):

75. Մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2008 թ.-ին կազմել է 58.0 մլրդ. դրամ, որը կազմում է ՀՀ ծավալի 9.1%-ը:

76. Մարզի 43.8 հազ. հա վարելահողերից 2008 թ. գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող տնտեսությունների կողմից օգտագործվել է 37.7 հազ. հա (86.0%): Համայնքներում փաստացի չի օգտագործվել մոտ 6.1 հազ. հա վարելահող, որից 4.6 հազար հա-ը պետական և համայնքային սեփականության վարելահողեր են: Չօգտագործվող վարելահողերը հիմնականում գտնվում են բարձրադիր գոտում և ունեն մեծ թեքություններ:

77. 2008 թ.-ի ընթացքում մարզի տարածաշրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվել են 13390 գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների (կաթ, միս, հացահատիկ, պտուղ) վերամշակմամբ` 52 կազմակերպություն:

78. Մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը չեն մշակվում հիմնականում ոռոգման հնարավորությունների բացակայության, արոտազանգվածները սպասարկող ճանապարհների անմխիթար վիճակի, բնակավայրերից հեռու գտնվելու, նախկին ջրարբիացման համակարգերի անգործության, անհրաժեշտ տեխնիկայի պակասի, հողերի մասնատվածության, ականապատված կամ սահմանամերձ լինելու պատճառներով (մարզի 10 համայնքների վարչական տարածքներում դեռևս մնում է ականապատված 530.0 հա հողատարածք, որից 42 հա` մասնավորեցված):

79. ՈՒսումնասիրության արդյունքում մարզի գյուղատնտեսության ոլորտում առանձնացվել են հետևյալ հիմնախնդիրները.

1) բնական աղետները (երաշտ, կարկուտ) և համապատասխան ծառայությունների բացակայությունը

2) ոռոգման ցանցի և պայմանների անբավարարությունը

3) սերմացու, քիմիկատներ, պեստիցիդներ և դիզելային վառելիք գնելու անկարողությունը

4) գյուղատնտեսական մեխանիզացիայի պակասը

5) գյուղատնտեսական վարկերի անմատչելիությունը

6) ճանապարհների անբարեկարգ վիճակը

7) իրացման ցածր գները և տեղական շուկաների սահմանափակ ծավալները

8) վերամշակման արտադրության սահմանափակությունը

9) անասնաբուժական ծառայությունների անմատչելիությունը

10) տեխնիկական տեղեկատվության և տեխնոլոգիաների անհասանելիությունը

11) մթերման ենթակառուցվածքի անկատարությունը:

80. Մարզում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2008 թվականին կազմել է 59.2 հազ. մարդ, որոնցից 51.8 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, իսկ 7.5 հազ. մարդ (միջինը ժամանակաշրջանի համար) չեն ունեցել աշխատանք և գրանցվել են «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության մարզի տարածքային կենտրոններում և ստացել գործազուրկի կարգավիճակ:

 

Աղյուսակ 3.9. Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը և գործազրկության մակարդակը Սյունիքի մարզում

 

.________________________________________________________________.

|N/N|        Տարածաշրջան             |2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|

|___|________________________________|______|______|______|______|

|1  |Գործազուրկների թիվը (հազ. մարդ) |      |      |      |      |

|___|________________________________|______|______|______|______|

|1.1|ՀՀ Սյունիքի մարզ                |  10.9|   9.8|   9.2|   7.5|

|___|________________________________|______|______|______|______|

|   |ա. թ. կանայք                    |   6.9|   6.4|   6.3|   4.9|

|___|________________________________|______|______|______|______|

|   |տեսակարար կշիռը ընդամենի մեջ    |  63.3|  65.3|  68.5|  65.3|

|___|________________________________|______|______|______|______|

|1.2|Ընդամենը ՀՀ-ում                 |  89.0|  84.6|  82.8|  74.9|

|___|________________________________|______|______|______|______|

|   |ա. թ. կանայք                    |  63.0|  60.7|  59.9|  56.1|

|___|________________________________|______|______|______|______|

|   |տեսակարար կշիռը ընդամենի մեջ    |  70.8|  71.7|  72.3|  74.9|

|___|________________________________|______|______|______|______|

|2  |Գործազրկության մակարդակը %-ով   |      |      |      |      |

|___|________________________________|______|______|______|______|

|2.1|ՀՀ Սյունիքի մարզ                |  17.5|  16.2|  15.3|  12.6|

|___|________________________________|______|______|______|______|

|2.2|Ընդամենը ՀՀ-ում                 |   8.2|   7.5|   7.0|   6.3|

.________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում» 2003-2007 թթ. էջ 44, «Հայաստանի սոցիալ-տնտեսական» 2008 թ., էջ 78

 

81. 2008 թվականին մարզի տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը ՀՀ համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 4.5 %:

82. 2008 թվականին պաշտոնական տվյալների համաձայն մարզում գործազրկության մակարդակը կազմել է 12.6% (աղյուսակ 3.9): Կապանի տարածաշրջանում գործազուրկների թվաքանակը կազմում է 3.1 հազ. մարդ կամ մարզի գործազուրկների ընդհանուր թվի 41.3%-ը և տարածաշրջանի ամբողջ բնակչության շուրջ 4.9%-ը, Գորիսի տարածաշրջանում` 2.7 հազ. մարդ կամ, համապատասխանաբար 36.0%-ը և 6.0%-ը, Սիսիանի տարածաշրջանում` 1.3 հազ. մարդ կամ 17.3%-ը և 3.8%-ը, Մեղրու տարածաշրջանում` 0.4 հազ. մարդ կամ 5.3%-ը և 3.2%-ը: Հատկանշական է, որ գրանցված գործազուրկների զգալի մասը կանայք են, մոտ 65.3%: Ըստ տարածաշրջանների պատկերը հետևյալն է` Կապանում` 77.4%-ը, Գորիսում` 64.2%, Սիսիանում` 67.7%-ը, Մեղրիում` 81.9 %-ը:

83. ՀՀ Սյունիքի մարզի գործազրկության ցուցանիշը 2.0 անգամ բարձր է հանրապետական միջին ցուցանիշից:

84. 2008 թվականին մարզում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին թվաքանակը ՀՀ համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 10.0%-ը:

Գործազրկության պատկերն ըստ տարածաշրջանների ներկայացվում է ստորև բերված գրաֆիկում.

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

85. Չնայած պաշտոնապես գրանցված տվյալներով գործազրկության մակարդակը ՀՀ Սյունիքի մարզում 2005-2008 թթ. 17.5%-ից նվազել է մինչև 12.6%-ը (տես` աղյուսակ 3.9), սակայն ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի փոքր և միջին քաղաքներում իրական գործազրկության մակարդակը ավելի քան կրկնակի անգամ բարձր է և համարվում է այդ քաղաքների ամենամտահոգիչ հիմնահարցը:

86. Գործազուրկների համար աշխատանքի հնարավորությունները ընդլայնելու, թեկուզ և ժամանակավոր զբաղվածություն ապահովելու համար ՀՀ կառավարությունը 2001 թ.-ից իրականացնում է վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագրեր, որոնցում ընդգրկվող գործազուրկների թիվը տարեցտարի ավելանում է:

87. Խորհրդային ժամանակներից Հայաստանը ժառանգել է այնպիսի ենթակառուցվածք, որն իր ծավալներով մեծ է և պահանջում է պահպանման մեծ ծախսեր: Համայնքների փոքր բյուջեները և դրանց թերակատարումը թույլ չեն տալիս հոգալ այդ ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման ծախսերը: Հետևաբար ավելի քան 15 տարի է, ինչ ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման աշխատանքները կանոնավոր կերպով չեն իրականացվում:

88. ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում վերջին տարիներին որոշ ծրագրեր են իրականացվել ճանապարհաշինության, սոցիալական ենթակառուցվածքների, գազաֆիկացման և բնակարանաշինության բնագավառներում: Մարզային զարգացման ծրագրի շրջանակում ևս մարզում վերանորոգվել և բարեկարգվել են համայնքային ճանապարհներ, դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, խմելու ջրի և ոռոգման համակարգեր:

89. Հետազոտությունները ցույց են տալիս, որ տնտեսական ենթակառուցվածքների բարելավումը չափազանց կարևոր է աղքատության հաղթահարման գործում, քանզի նպաստում է համամասնական եկամտի ստեղծմանը: Ճանապարհների վրա արվող ներդրումները երկու անգամ ավելի արդյունավետ են իրենց նպատակաուղղվածության և հատկապես գյուղական աղքատության նվազեցման առումով, քան միջամտության այլ ձևերը:

90. Մարզի համայնքների միջին հեռավորությունը մարզկենտրոնից 72 կմ է, իսկ մարզկենտրոն Կապանը մայրաքաղաք Երևանից` 320 կմ: Գրեթե անանցանելի համայնքային ճանապարհները, եթե ոչ հիմնական, ապա կարևոր պատճառ են հանդիսանում ապրանքաշրջանառության զգալիորեն ցածր մակարդակի համար:

91. Չնայած միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը ՀՀ Սյունիքի մարզում գրեթե 1.4 անգամ գերազանցում է հանրապետական միջինին (2008 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների միջինը կազմել է 122559 դրամ) և 1.3 անգամ Երևանի միջինին, (թվային առումով այսպիսի դրական իրավիճակը պայմանավորված է երեք հանքարդյունաբերական ձեռնարկությունների, այն է` «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ, կողմից վճարվող բավականին բարձր աշխատավարձերով, որը սակայն, համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների անկման հետ կապված ունի անկման միտում (2008 թ. նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձը մարզում կազմել է 99512 դրամ)), այնուամենայնիվ միջին հաշվով մեկ բնակչին ընկնող ապրանքաշրջանառության ծավալի և ծառայությունների ծավալի համեմատական ակտիվությունը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ՀՀ Սյունիքի մարզի ցուցանիշը ամենացածրերից մեկն է հանրապետությունում: Մանրածախ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը երկրի ընդհանուր ծավալում 2008 թ.-ին չի գերազանցում անգամ 1.0%-ը և միջին հաշվով մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառությունը կազմել է 65748 դրամ, որը պակաս է հանրապետական միջինից մոտ 5 անգամ, իսկ Երևանի ցուցանիշից` մոտ 12 անգամ: Նույնը կարելի է նշել բնակչությանը մատուցված ծառայությունների վերաբերյալ, որը միջին մեկ բնակչի հաշվով կազմում է 32377 դրամ, պակաս լինելով հանրապետական միջինից մոտ 7 և Երևանի ցուցանիշից մոտ 19 անգամ:

92. Հաշվի առնելով մարզի համայնքների տարածքային ցրվածությունն ու մեծ հեռավորությունը մարզկենտրոնից, մարզի քաղաքներից և մայրաքաղաքից, ճանապարհների բարեկարգման և նոր` ավելի կարճ ճանապարհների կառուցման խնդիրը դառնում է գերակա բնակչության և համայնքների տնտեսական ակտիվության խթանման և մեկուսացվածության վերացման հարցում:

93. Ըստ ՀՀ Սյունիքի մարզի համայնքապետերի սուբյեկտիվ գնահատականների առանձնացվել են որոշակի գործոններ, որոնց առկայությունը խոչընդոտում է համայնքի զարգացումը:

94. Խոչընդոտները նախ և առաջ վերաբերում են գյուղատնտեսական արդյունավետ արտադրության կազմակերպման դժվարություններին: Դա մի կողմից պայմանավորված է հողերի ցածր որակով, մշակման դժվարություններով, իսկ մյուս կողմից վարկային և ենթակառուցվածքային անբարենպաստ պայմաններով (ոռոգում, ճանապարհ): Համայնքների զարգացումը խոչընդոտող գործոնների շարքում ծանրակշիռ դեր ունեն նաև բնական աղետները: Որից հետո միայն համայնքապետերն առանձնացրել են սոցիալական բնույթի հիմնախնդիրներ, սոցիալական ծառայությունների անմատչելիության, հոգևոր մեկուսացվածության հետ կապված հարցեր:

95. Մարզի 109 համայնքներում նշվել են հետևյալ հիմնախնդիրները, որոնք ներառված են համայնքների զարգացման քառամյա ծրագրում (2009-2012 թթ.) և հրատապ լուծում են պահանջում: Հիմնախնդիրները ներկայացված են ըստ առաջնահերթությունների.

1) ճանապարհների վերանորոգում

2) ոռոգման համակարգի կառուցում և վերանորոգում

3) խմելու ջրի համակարգի կառուցում և վերանորոգում

4) գործազրկության վերացում, աշխատատեղերի ստեղծում

5) գյուղատնտեսական տեխնիկայով ապահովում

6) գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող ձեռնարկությունների ստեղծում

7) համայնքների գազիֆիկացումը:

96. Համայնքի բնակչության բարեկեցության բարձրացման համար համայնքապետերը առաջարկել են կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ: Նախ և առաջ նրանք նշել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացում, աշխատատեղերի ստեղծում: Ստորև բերված աղյուսակում ներկայացված է ՀՀ Սյունիքի մարզի քաղաքային համայնքների բարեկեցության ապահովման կարևորագույն գործոններն ըստ առաջնահերթության:

 

Աղյուսակ 3.10. ՀՀ Սյունիքի մարզի քաղաքային համայնքների բարեկեցությունն ապահովող անհրաժեշտ գործոնները` ըստ համայնքապետերի գնահատականների

 

._____________________________________________________________________.

|Բնակավայրը|Առաջին             |Երկրորդ            |Երրորդ            |

|          |կարևորություն      |կարևորություն      |կարևորություն     |

|__________|___________________|___________________|__________________|

|Կապան     |Գործազրկության     |Համայնքային        |Տուրիզմի զարգացման|

|          |կրճատում, փոքր և   |նշանակության       |նախադրյալների     |

|          |միջին բիզնեսի      |ճանապարհների       |ստեղծում          |

|          |խթանում, մասնագետ  |վերանորոգում,      |                  |

|          |աշխատուժի արտագաղթի|բնակարանային       |                  |

|          |կանխում            |պայմանների         |                  |

|          |                   |բարելավում,        |                  |

|          |                   |շուրջօրյա          |                  |

|          |                   |ջրամատակարարման    |                  |

|          |                   |ապահովում          |                  |

|__________|___________________|___________________|__________________|

|Գորիս     |Շուրջօրյա          |Գործազրկության     |Տուրիստական       |

|          |ջրամատակարարման    |կրճատում, փոքր և   |ենթակառուցվածքների|

|          |ապահովում          |միջին բիզնեսի      |ստեղծում          |

|          |                   |խթանում            |                  |

|__________|___________________|___________________|__________________|

|Սիսիան    |Փոքր և  միջին      |Համայնքային        |Բնակարանային      |

|          |բիզնեսի զարգացում  |նշանակության       |պայմանների        |

|          |                   |ճանապարհների       |բարելավում        |

|          |                   |վերանորոգում       |                  |

|__________|___________________|___________________|__________________|

|Քաջարան   |Գործազրկության     |Շուրջօրյա          |Առողջապահական     |

|          |կրճատում (կանանց   |ջրամատակարարման    |համակարգի շենքային|

|          |համար աշխատատեղերի |ապահովում,         |պայմանների        |

|          |ստեղծում)          |բնակարանային       |բարելավում        |

|          |                   |պայմանների         |                  |

|          |                   |բարելավում         |                  |

|__________|___________________|___________________|__________________|

|Մեղրի     |Գործազրկության     |Շուրջօրյա          |Բնակարանային      |

|          |կրճատում, փոքր և   |ջրամատակարարման    |պայմանների        |

|          |միջին բիզնեսի      |ապահովում, համայնքի|բարելավում,       |

|          |խթանում            |գազիֆիկացում       |ներհամայնքային    |

|          |                   |                   |ճանապարհների      |

|          |                   |                   |վերանորոգում      |

|__________|___________________|___________________|__________________|

|Ագարակ    |Շուրջօրյա          |Գործազրկության     |Ներհամայնքային    |

|          |ջրամատակարարման    |կրճատում,          |ճանապարհների      |

|          |ապահովում, համայնքի|փոքր և  միջին      |վերանորոգում      |

|          |գազիֆիկացում       |բիզնեսի խթանում    |                  |

._____________________________________________________________________.

 

97. Շատ համայնքներ (հատկապես փոքր) սեփական բյուջեի շրջանակներում չեն կարողանում լուծել համայնքի հիմնախնդիրները: Այդ տեսանկյունից չափազանց կարևոր է միջհամայնքային միավորումների դերը, որոնք կարող են աջակցել համայնքներին համատեղ լուծելու այն խնդիրները, որոնք համայնքներն առանձին-առանձին դժվարանում են լուծել: Մինչև միջհամայնքային միավորումների ձևավորումն այդ ընդհանուր խնդիրների լուծմանն աջակցում են մարզի 4 տարածաշրջաններում գործող համայնքների միությունները: Վերջիններս գործում են հասարակական կազմակերպության կարգավիճակով և ակտիվորեն համագործակցում են համայնքապետարանների հետ` իրենց նպաստը բերելով համայնքների բյուջեների եկամուտների ավելացմանը:

98. ՀՀ Սյունիքի մարզի աղքատության հաղթահարման այն գերակա խնդիրները, որոնց լուծումներն անմիջականորեն կապված են համայնքների զարգացման հետ, առնչվում են.

1) մարզային, համայնքային, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը

2) փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքների ներգրավմամբ միջհամայնքային միավորումների ձևավորմանը

3) սահմանամերձ և փախստականաբնակ համայնքների համար նպատակային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը

4) մարզի քաղաքների առաջանցիկ զարգացման քաղաքականությունների և համալիր ծրագրերի մշակմանն ու իրագործմանը

5) որոնց վերջնական նպատակը պետք է լինի մարզի գյուղական և քաղաքային համայնքների փոխլրացնող և ներդաշնակ զարգացումը:

99. ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան փոքր է համայնքը, այնքան սոցիալ-մշակութային ենթակառուցվածքները թույլ են (հատկապես գյուղական`քիչ բնակչություն ունեցող համայնքներում): Ընդ որում, եղածն էլ խորհրդային կարգերի ժառանգություն է (հատկապես մշակութային մասով), որը խիստ արդիականացման կարիք ունի:

100. 2008 թ.-ին մարզում գործել են մարզային ենթակայության 118 հանրակրթական (որից մարզի գյուղական համայնքներում գործում են 62 միջնակարգ, 24 հիմնական, 2 տարրական դպրոցներ) և 3 հատուկ դպրոցներ:

101. Մարզի տարածքում պարտադիր հիմնական կրթությունից դուրս մնացած երեխաներ չկան:

102. ՀՀ Սյունիքի մարզում գործում է 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որից 45-ը` համայնքային ենթակայության (այդ թվում 27-ը գյուղական համայնքներում), 1-ը` գերատեսչական («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ): Նախադպրոցական ուսումնական հաստատություններ չկան մարզի 59 համայնքներում, որտեղ բացակայում են շենքային պայմանները, իսկ 10-ում պահպանվել են շենքերը, սակայն մանկապարտեզները ֆինանսական սուղ պայմանների և սակավաթիվ երեխաների պատճառով չեն գործում:

103. 2007/2008 ուսումնական տարում մարզում գործել են 9 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն` 1713 ուսանողներով, 3 բարձրագույն պետական ուսումնական հաստատության մասնաճյուղեր` 1852 ուսանողներով և 4 բարձրագույն ոչ պետական ուսումնական հաստատություն` 475 ուսանողներով:

104. ՀՀ Սյունիքի մարզում 2008 թվականին գործել են մարզային ենթակայության 19 փակ բաժնետիրական ընկերություններ, այդ թվում` 6 բժշկական կենտրոն` քաղաքային համայնքներում, որոնց կողմից իրականացվում է ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ, առողջության առաջնային պահպանման 11 կենտրոն, 1 մարզային արյան փոխներարկման կայան և նյարդահոգեբուժական դիսպանսեր: Գյուղական համայնքներում գործում են 101 բուժակամանկաբարձական կետեր, իսկ դեղատներ չկան:

105. Մարդկային աղքատության ցուցանիշների համակարգը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.

1) կրթության մատչելիություն

2) առողջապահության մատչելիություն

3) արժանավայել կենսապայմանների մատչելիություն:

106. Թվարկված բաղադրիչների հիման վրա կառուցված մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթվի հաշվարկների (Աղյուսակ 3.11) մարդկային աղքատության տեսակետից ՀՀ Սյունիքի մարզը 2004 թվականին երկրորդն էր Երևանից հետո:

 

Աղյուսակ 3.11. Մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթվերը ՀՀ մարզերում ու դրանց դասակարգումն ըստ մարդկային աղքատության

 

.____________________________________________________.

|Մարզերի       |ՄԱՄՀ |Կրթական  |Առողջա-  |Խմելու ջրի |

|դասակարգումն  |     |ծառայու- |պահական  |անվտանգ    |

|ամենափոքր     |     |թյունների|ծառայու- |աղբյուրների|

|մարդկային     |     |անմատչելի|թյունների|ու մշտական |

|աղքատության   |     |ություն  |անմատչելի|կացարանի   |

|համաթվից      |     |         |ություն  |անհասանելի-|

|ամենամեծը     |     |         |         |ություն    |

|______________|_____|_________|_________|___________|

|1 |Երևան      |0.325|    0.096|    0.225|      0.005|

|__|___________|_____|_________|_________|___________|

|2 |Սյունիք    |0.361|    0.106|    0.220|      0.036|

|__|___________|_____|_________|_________|___________|

|3 |Կոտայք     |0.414|    0.084|    0.263|      0.067|

|__|___________|_____|_________|_________|___________|

|4 |Վայոց Ձոր  |0.438|    0.136|    0.256|      0.047|

|__|___________|_____|_________|_________|___________|

|5 |Արմավիր    |0.517|    0.125|    0.212|      0.181|

|__|___________|_____|_________|_________|___________|

|6 |Շիրակ      |0.520|    0.092|    0.256|      0.172|

|__|___________|_____|_________|_________|___________|

|7 |Լոռի       |0.575|    0.176|    0.248|      0.151|

|__|___________|_____|_________|_________|___________|

|8 |Տավուշ     |0.624|    0.169|    0.263|      0.195|

|__|___________|_____|_________|_________|___________|

|9 |Արարատ     |0.626|    0.178|    0.285|      0.163|

|__|___________|_____|_________|_________|___________|

|10|Գեղարքունիք|0.634|    0.211|    0.242|      0.182|

|__|___________|_____|_________|_________|___________|

|11|Արագածոտն  |0.753|    0.215|    0.283|      0.256|

.____________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական միտումները» N 5

 

107. Չնայած մարզի հանրակրթական համակարգի զարգացած ցանցին (տարրական, հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցներ, վարժարաններ, արհեստագործական դպրոցներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, ԲՈՒՀ-եր), որով պայմանավորված է մարզի բնակչության նկատելիորեն բարձր կրթամակարդակը, կրթական ծառայությունների անմատչելիության ինտեգրացված ցուցանիշով (0.106) ՀՀ Սյունիքի մարզը զբաղեցնում է 4-րդ տեղը` Կոտայքից, Շիրակից և Երևանից հետո:

108. Չնայած վերջին տարիներին մարզում իրականացված դպրոցաշինական/կրթական ծրագրերին, մարզում դեռևս շատ են այն դպրոցները, որոնց գույքային ու շենքային պայմանները գտնվում են անմխիթար վիճակում: Դպրոցներում գրեթե բացակայում են լաբորատոր պարագաները: Գրադարաններում հաշվառված գրքերի մոտ 20%-ն օգտագործելի չէ, քանի որ չի բավարարում ներկայիս ուսուցողական ծրագրերի պահանջներին:

109. ՄԱԶԾ-ի կողմից մշակված «Աղքատների ձայնը» զեկույցում կրթական համակարգի շահառուները նշում են հետևյալ հիմնախնդիրները.

1) Դպրոցների շենքերի և ենթակառուցվածքների անբավարար կամ ոչ բարվոք վիճակը

2) Դպրոցների ոչ բարվոք միջավայրը

3) Հին կամ անբավարար կահույքը, սարքավորումները, գույքը և դիդակտիկ նյութերը

4) Գրադարանի անբավարարությունը

5) Լաբորատորիաների, համակարգչային սենյակների ոչ բավարար հագեցվածությունը կամ բացակայությունը

6) Մարզադահլիճի և արտաուսումնական ծրագրերի բացակայությունը կամ պայմանների անբավարարությունը

7) Մանկապարտեզների վիճակը

8) Աշակերտների առողջական խնդիրները

9) Սոցիալական կառույցների և ծնողական խորհուրդների անուշադիր վերաբերմունքը դպրոցի հանդեպ

10) Կրթական քաղաքականության բացասական ազդեցությունը

11) Այլ հանգամանքներ` դպրոցի կառավարման մոտեցումները, բյուջեն:

110. Առողջապահական ծառայությունների անմատչելիության ցուցանիշով ՀՀ Սյունիքի մարզը զբաղեցնում է 2-րդ տեղը:

111. Անցումային տարիներին ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ ՀՀ Սյունիքի մարզում կտրուկ նվազել էր բնակչության հաճախելիությունն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ: Վերջին տարիներին հաճախումների թիվն սկսել է աճել, իսկ 2006 թ.-ից սկսած, երբ առաջնային բուժօգնությունը դարձավ անվճար, այդ թիվն ավելի է աճել: 2008 թ. ընթացքում պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հիվանդների հաճախումների թիվը կազմել է 430223 (2005 թ-ին` 360867): Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցներում և դիսպանսերներում ստացիոնար բուժում է ստացել 8008 հիվանդ (2005 թ-ին` 6922):

112. ՄԱԶԾ-ի 2007 թ.-ի հետազոտության ընթացքում առանձնացվել են առողջապահական համակարգի հետևյալ հիմնախնդիրները.

1) Տեղական առողջապահական ծառայությունների և դեղամիջոցների սահմանափակ մատչելիությունը

2) Տեղական բուժկետերի ենթակառուցվածքների սահմանափակությունը և ընթացիկ պահպանման խնդիրները

3) Գյուղից դուրս գտնվող առողջապահական հիմնարկներ դիմելու դժվարությունները

4) Տրանսպորտային դժվարությունները և շտապ օգնության մեքենաների անբավարար քանակությունը

5) Առողջապահական ծառայություններից օգտվելու համար ֆինանսական միջոցների պակասը

6) Շտապ օգնության ծառայության հետ կապված խնդիրները

7) Դեղատների բացակայությունը

8) Ջրի աղտոտվածությունը և հիվանդացությունը:

113. Արժանավայել կենսապայմանների անմատչելիության` խմելու ջրի անվտանգ աղբյուրների ու մշտական կացարանի անհասանելության ցուցանիշով ՀՀ Սյունիքի մարզը զբաղեցնում է 2-րդ տեղը Երևանից հետո: Մարզում պետական բյուջեի և դոնորների միջոցներով իրականացվել են խմելու ջրամատակարարման բարելավման մի շարք ծրագրեր, որոնք դրական ազդեցություն են ունեցել ինչպես խմելու ջրի հասանելիության ապահովման, այնպես էլ որակի առումով: Այսպես ՏՀԻ հետազոտության տվյալներով գյուղական համայնքներում իրականացված ծրագրերի ազդեցությունը հետազոտված համայնքների 4%-ը գնահատել է գերազանց, 44%-ը լավ, 45%-ը բավարար, իսկ 7%-ի կարծիքով այդ աշխատանքները ոչ մի ազդեցություն չեն ունեցել համայնքի բնակչության բարեկեցության մակարդակի վրա: Այդ է պատճառը, որ մարզի համայնքների մեծ մասի 2009-2012 թթ. քառամյա ծրագրերում ընդգրկված են խմելու ջրատարների կառուցման և վերանորոգման, խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերանորոգման ծրագրեր:

114. ՀՀ Սյունիքի մարզի բնակարանային ամենացավոտ հարցերից մեկն է քաղաքային և որոշ գյուղական համայնքների բազմաբնակարան շենքերի անմխիթար, կիսավթարային և հակասանիտարական վիճակը: Բազմաբնակարան շենքերի գերակշռող մեծամասնությունը կառուցվել են 20-ից 50 տարի առաջ, և դրանց մեծ մասը ներկայումս ունի տանիքապատման, ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրներ: Գյուղական համայնքների մեծ մասը գտնվելով սահմանամերձ գոտում, տուժել են Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում հրետակոծություններից և գտնվում են կիսավեր, վթարային վիճակում:

115. 2004-2008 թթ. ընթացքում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Շվեյցարական զարգացման գործակալության և ՀՀ Սյունիքի մարզպետարանի համաֆինանսավորմամբ փախստական ընտանիքների համար գնվել և շահագործման են հանձնվել 98 բնակարաններ: Փախստականների և ներքին տեղահանվածների սոցիալական անապահովության աստիճանը իջեցնելու համար մարզում ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում նոր սոցիալական տների կառուցման համար, որով կլուծվի 407 ընտանիքների բնակարանային հարցը, որոնք ընդգրկված չեն առաջնահերթության ծրագրերում:

116. ՀՀ Սյունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում իրականացված աղքատության մասնակցային գնահատման արդյունքները վկայում են, որ ընտանիքների աղքատության վտանգը մեղմելու և աղքատ ընտանիքներին սատարելու ամենակարևոր ուղղությունը համայնքի անդամների սոցիալական ակտիվների վերականգնումն է համայնքներում փոխօգնության և սոցիալական զարգացման հիմնադրամների ձևավորման միջոցով:

117. ՀՀ Սյունիքի մարզի մարդկային աղքատության հաղթահարման գերակայություններն առնչվում են.

1) նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բարելավմանը

2) մոր և մանկան առողջության պահպանմանը

3) խմելու ջրի հասանելիության ապահովմանը

4) քաղաքային տնտեսության բարեկարգմանը որոնց վերջնական նպատակը պետք է լինի մարզի բնակչության համար կրթական և առողջապահական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումն ու արժանավայել կենսապայմանների ապահովումը:

118. Հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման սահմանափակությունն աղքատության երևույթի թերևս ամենաքիչ ուսումնասիրված բաղադրիչն է: Սակայն որոշակի քանակական տվյալների վերլուծության միջոցով կարելի է պատկերացում կազմել մարզի բնակչության հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման հնարավորությունների մասին:

119. ՀՀ Սյունիքի մարզում գործում են 2 դրամատիկական թատրոն (Կապանում և Գորիսում), 6 թանգարան, 130 գրադարան, 15 երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ, 7 մշակութային կենտրոն, 110 մշակույթի տուն և ակումբ, 7 մարզադպրոց, 6 մարզադաշտ և այլ մարզական կառույցներ ու մշակութային օջախներ, «Խուստուփ», «Սոսի», «Լաստ» հեռուստաալիքները, հրատարակվում են մարզային, համայնքային «Սյունաց Երկիր», «Զանգեզուր», «Բան ու գործ», «Որոտան» և «Սիսիանի ձայն» թերթերը:

120. Մշակույթի և սպորտի բնագավառում դեռևս չլուծված են մնում գյուղական համայնքների մշակույթի տների, ակումբ-գրադարանների, մարզական կառույցների վերանորոգման և համապատասխան գույքով ապահովման հարցերը:

121. Վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում մարզամշակութային, երիտասարդական միջոցառումներ, համերգներ, ցուցահանդեսներ, մրցումներ, ինչպես նաև հանրապետական և միջազգային միջոցառումներ, որոնց մասնակցում են ՀՀ Սյունիքի մարզի ներկայացուցիչները:

122. ՀՀ Սյունիքի մարզի բնակչության աղքատության հաղթահարման տեսանկյունից հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման խնդրի լուծումը պահանջում է.

1) մարզի բնակչության հոգևոր-մշակութային պահանջմունքների որակական հետազոտությունների իրականացում

2) հոգևոր-մշակութային պահանջմունքների դասակարգում` ըստ բնակչության տարբեր խավերի համար գերակայությունների

3) որոշ համայնքների համար մեկուսացվածության վերացում` թերթերի հասանելիության ապահովման, հեռահաղորդակցության բարելավման միջոցով:

123. ՀՀ Սյունիքի մարզի աղքատության գնահատման վերլուծությունից բխող եզրահանգումների հիման վրա նախանշվում են մարզի տնտեսության հետևյալ գերակա ոլորտները, որոնց առաջանցիկ զարգացումը էապես կնպաստի եկամտային և մարդկային աղքատության հաղթահարմանը.

1) Մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացում

2) Գյուղատնտեսության զարգացում

3) Սոցիալական ոլորտի ծառայությունների մատչելիության և որակի բարձրացում

4) Մարզային ենթակառուցվածքների բարելավում

5) Մարզային զարգացման պլանավորման և իրականացման ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդում և հետագա զարգացում

6) Բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծում:

 

4. ՓՄՁ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

4.1. ՓՄՁ ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

124. ՓՄՁ պետական աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականության արդյունքում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ: 2008 թ. ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է 41.7% 2006 թ. 41.0% դիմաց` կրկնակի գերազանցելով 1999 թվականի մակարդակը: Դրա հետ մեկտեղ, ավելացել է նաև ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում` կազմելով 17% 2007 թվականի 16.9%-ի և 2003 թվականի 14.3%-ի դիմաց:

125. Նշանակալի է ՓՄՁ սուբյեկտների մասնակցությունը նոր աշխատատեղերի ստեղծման գործում: 2008 թ. ընթացքում ստեղծված ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը կազմել է ավելի քան 23 հազար, որի արդյունքում ստեղծվել է շուրջ 27.1 հազար նոր աշխատատեղ, որից 14.0 հազարը` ՀՀ մարզերում, իսկ 13.1 հազարը` Երևանում:

126. 2007 թվականին գրանցված ՓՄՁ սուբյեկտների մարզային բաշխվածքն ըստ անհատ ձեռնարկատերերի և տնտեսական գործունեության իրավունք ունեցող առևտրային իրավաբանական անձանց ներկայացված է Աղյուսակ 4.1-ում:

 

Աղյուսակ 4.1. Գրանցված ՓՄՁ սուբյեկտների մարզային բաշխվածքն ըստ անհատ ձեռնարկատերերի և տնտեսական գործունեության իրավունք ունեցող առևտրային իրավաբանական անձանց

 

.____________________________________________________.

|Մարզ           |            ՓՄՁ սուբյեկտներ         |

|               |____________________________________|

|               |     ԱՁ    |    ԻԱ     |  Ընդամենը  |

|               |___________|___________|____________|

|               |քանակ|  %  |քանակ|  %  |քանակ |  %  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Երևան          |26149| 41  | 3568| 53  | 61847| 48  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Ընդամենը մարզեր|37640| 59  |31113| 47  | 68753| 52  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Արագածոտն      | 2553|  4  | 1858|  3  |  4411|  3  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Արարատ         | 4669|  7  | 3117|  5  |  7786|  6  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Արմավիր        | 5356|  8  | 2929|  4  |  8285|  6  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Գեղարքունիք    | 2916|  5  | 3760|  6  |  6677|  5  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Լոռի           | 5111|  8  | 4792|  7  |  9903|  8  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Կոտայք         | 5387|  8  | 5100|  8  | 10487|  8  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Շիրակ          | 3503|  6  | 3239|  5  |  6773|  5  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Սյունիք        | 3352|  5  | 3270|  5  |  6591|  5  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Վայոց Ձոր      | 1593|  3  |  897|  1  |  2490|  2  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Տավուշ         | 3201|  5  | 2150|  3  |  5350|  4  |

|_______________|_____|_____|_____|_____|______|_____|

|Ընդամենը ՀՀ    |63789|100.0|66811|100.0|130600|100.0|

.____________________________________________________.

 

Աղբյուրը` «Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը Հայաստանում» տեղեկագիր

 

127. ՓՄՁ պետական քաղաքականության տնտեսական նպատակների անկյունաքարն է հանդիսանում ՀՀ մարզերի տնտեսական զարգացման անհամամասնությունների հաղթահարումը` օգտագործելով յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական զարգացման առանձնահատկություններն ու ներուժը և խթանելով տնտեսվարող սուբյեկտների միջև ներմարզային և միջմարզային համագործակցության զարգացումը:

128. Վերջին տարիների ընթացքում ՀՀ Սյունիքի մարզի ՓՄՁ ոլորտում զգալի առաջընթաց է նկատվում: Միայն 2008 թվականի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում գրանցվել է 1005 ՓՄՁ սուբյեկտ` ապահովելով շուրջ 1275 նոր աշխատատեղ: ՀՀ Սյունիքի մարզում 1000 բնակչի հաշվով գրանցված ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը 2008 թվականին կազմել է 43:

129. Մարզի զարգացման ծրագրով ՓՄՁ աջակցության միջոցառումները նախատեսված էր իրականացնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) գործունեության շրջանակներում:

130. Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի (ք. Սիսիան) և Կապանի (ք. Կապան) տարածաշրջաններում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչություններ ստեղծելու ուղղությամբ:

131. Նշված ենթակառուցվածքների ստեղծումը և ամրապնդումը ծրագրի ռազմավարական նպատակների իրականացման կարևոր նախադրյալ հանդիսացավ, այն է ՓՄՁ-ներից ստացվող աջակցման հայտերի վերաբերյալ որոշումները ընդունվում են մարզում` ՓՄՁ զարգացման մարզային խորհրդի կողմից:

132. ՓՄՁ-ներին ցուցաբերված աջակցությունը իրականացվել է հետևյալ մեխանիզմներով:

 

Աղյուսակ 4.2. ՓՄՁ աջակցման մեխանիզմները

 

.____________________________________________________________________.

|Աջակցության     |Աջակցության մեխանիզմները ըստ ՓՄՁ սուբյեկտների      |

|ուղղություններ  |___________________________________________________|

|                |      Գործող ՓՄՁ-ներ        |Սկսնակ գործարարներ    |

|________________|____________________________|______________________|

|Ֆինանսական      |Երաշխավորվում է վարկի       |Մինչև  2 մլն. դրամ    |

|աջակցություն    |հիմնական գումարի ոչ ավելի,  |վարկի ստացման համար   |

|                |քան 70%-ը, երաշխավորության  |տրամադրվում է վարկային|

|                |առավելագույն չափը մինչև     |երաշխիք վարկի գումարի |

|                |10 մլն. դրամ:               |մինչև  130% չափով:    |

|                |Վարկային տոկոսի մասնակի     |                      |

|                |սուբսիդավորում:             |                      |

|                |Սեփական կապիտալի            |                      |

|                |ֆինանսավորում:              |                      |

|________________|____________________________|______________________|

|Տեղեկատվական,   |Տեղեկատվական և              |Դասընթացներ և         |

|խորհրդատվական   |խորհրդատվական աջակցություն, |անհատական             |

|և  ուսուցողական |Նեղ մասնագիտական            |խորհրդատվություն      |

|ծրագրեր         |խորհրդատվական աջակցություն, |գործարար ծրագրի       |

|                |ՈՒսուցողական դասընթացներ    |մշակման համար         |

|________________|____________________________|______________________|

|Իրացման         |Գովազդային վահանակների      |                      |

|աջակցություն    |պատրաստում                  |                      |

|                |Պիտակների տպագրություն      |                      |

|                |Ինտերնետային կայքի          |                      |

|                |պատրաստում                  |                      |

|                |Մասնակցություն              |                      |

|                |ցուցահանդեսներին:           |                      |

.____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՓՄՁ ՀՀ Սյունիքի մարզային կենտրոն

 

133. 2008 թվականի ընթացքում ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում տրամադրվել է 15.1 մլն ՀՀ դրամ գումարի երաշխավորություն 6 ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 32.5 մլն ՀՀ դրամի վարկային փաթեթ: Վարկային երաշխավորությունները տրամադրվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Արդշինինվեստբանկի միջոցով:

134. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 27 սկսնակ գործարարի: Ծրագրի իրականացման արդյունքում առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 9 սկսնակ գործարարի տրամադրվել է 8.5 մլն ՀՀ դրամի վարկ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը կազմել է 10.1 մլն ՀՀ դրամ:

135. 740 ՓՄՁ սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն է տրամադրվել օրենքներում կատարվող փոփոխությունների, արտաքին տնտեսական գործունեության իրականացման, հոսքագծերի և սարքավորումների ձեռքբերման, նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ներդրման, գործընկերների որոնման, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, լիցենզավորման, ստանդարտացման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման և այլ հարցերով:

136. ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված տեղեկատվական և խորհրդատվական աջակցության այն մասը, որը պահանջում է նեղ մասնագիտական հմտություններ, իրականացվել է մրցույթով ընտրված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով: 3 ՓՄՁ սուբյեկտ ստացել են նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցություն, ֆինանսների կառավարման, հաշվապահական հաշվառման, հարկային և աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն:

137. 104 ՓՄՁ սուբյեկտ ուսուցողական աջակցություն են ստացել, մասնակցելով «Ֆինանսական հաշվետվությունների կազմում», «ՀՀ հարկային օրենսդրության պարզաբանումներ», «ՀՀ աշխատանքային օրենսդրության պարզաբանումներ» թեմաներով դասընթացներին:

138. Շուկաներ առաջմղման աջակցության ծրագրի շրջանակներում մարզից 12 ՓՄՁ սուբյեկտներ ստացել են գովազդային վահանակների պատրաստման, պիտակների տպագրման, ինտերնետային կայքի պատրաստման, ցուցահանդեսին մասնակցության և այլ աջակցություն:

139. Այսպիսով, ՄԶԾ ՓՄՁ աջակցության բաղադրիչը ամբողջությամբ իրագործվում է և մեկ տարում ծրագիրը ներառել է ընդհանուր առմամբ 898 շահառուներ:

 

4.2. Ծրագրի արդյունքները և հետագա խնդիրները

 

140. Ծրագրի իրականացման ժամանակահատվածում մարզի 898 շահառուների` գործող ՓՄՁ սուբյեկտների և սկսնակ գործարարների բաշխվածությունը ըստ աջակցման ուղղությունների հետևյալն է (տես Աղյուսակ 4.3.).

 

Աղյուսակ. 4.3 Գործող ՓՄՁ սուբյեկտների և սկսնակ գործարարների բաշխվածությունն ըստ աջակցման ուղղությունների

 

.______________________________________________________________.

|ՓՄՁ սուբյեկտներ    |Ընդամենը    |Գործող | %  |Սկսնակ     | %  |

|Աջակցման գործիքներ |աջակցություն|ՓՄՁ-ներ|    |գործարարներ|    |

|                   |ստացած      |       |    |           |    |

|                   |սուբյեկտներ |       |    |           |    |

|___________________|____________|_______|____|___________|____|

|Ֆինանսական         |     15     |   6   | 40 |     9     | 60 |

|աջակցություն       |            |       |    |           |    |

|___________________|____________|_______|____|___________|____|

|Տեղեկատվական,      |    871     | 619   | 71 |   252     |    |

|խորհրդատվական և    |            |       |    |           |    |

|ուսուցողական       |            |       |    |           |    |

|ծրագրեր            |            |       |    |           |    |

|___________________|____________|_______|____|___________|____|

|Շուկաների առաջմղման|     12     |  12   |100 |     0     |  0 |

|աջակցություն       |            |       |    |           |    |

|___________________|____________|_______|____|___________|____|

|ԸՆԴԱՄԵՆԸ           |    898     | 637   |70.9|   261     |29.1|

.______________________________________________________________.

 

Աղբյուրը` ՓՄՁ ՀՀ Սյունիքի մարզային կենտրոն

 

141. Աջակցություն ստացածների տարածքային բաշխվածության մեջ առայժմ գերակշռում են մարզկենտրոնում և քաղաքային համայնքներում գործող ՓՄՁ-ները: Ծրագրի սկզբնական փուլում այս հանգամանքը թերևս հասկանալի է, սակայն հետագայում պետք է տարածաշրջանների ավելի համամասնական ընդգրկում ապահովել: Դա միաժամանակ հնարավորություն կստեղծի ծրագրի աջակցման մեխանիզմները ավելի հասանելի դարձնել գյուղական համայնքների համար, որտեղ գործող ՓՄՁ-ների քանակը դեռևս չնչին է: Անհրաժեշտ է հետևողականորեն մեծացնել գյուղական համայնքներից շահառուների տեսակարար կշիռը ՓՄՁ աջակցության հաջորդ տարիների պլաններում:

142. Ծրագրի շահառուների շրջանակները ընդլայնելու գործում կարևոր դեր ունեն կատարելու տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց մասնակցությունը ՓՄՁ աջակցման ծրագրերի պլանավորման և իրագործման գործընթացներում նախատեսված է, սակայն դեռևս թույլ է դրսևորվում:

 

4.3. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրները

 

143. ՄԶԾ ՓՄՁ աջակցման ծրագիրը զգալիորեն բարելավեց վարկային ռեսուրսների հասանելիությունը մարզի գործող և սկսնակ այն ՓՄՁ-ների համար, որոնք գրավային ռեսուրսների անբավարարության պատճառով չէին կարողանում օգտվել վարկավորման առկա հնարավորություններից:

144. Ծրագրով իրականացված նախաձեռնությունները աջակցելով հանդերձ շահառու ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը դեռևս բավարար չեն էականորեն նպաստելու համար մարզի մասնավոր հատվածի կայուն և մրցունակ զարգացմանը:

Մարզի համայնքներում մասնավոր հատվածը ձևավորված է հիմնականում.

1) Առևտրի ոլորտում` մանրածախ առևտրի կետեր և խանութներ

2) Ծառայությունների ոլորտում` կենցաղային ծառայություններ, արտադրության ոլորտում` տեղական գյուղմթերքների վերամշակում և տեղական հումքից շինանյութերի արտադրություն

3) Շինարարության ոլորտում` փոքրածավալ շինարարություն և վերանորոգման աշխատանքներ:

145. Մարզում ձեռնարկատիրության հետագա զարգացման հնարավորությունները համայնքապետերը համարում են.

1) բնակչության ձեռներեցությունը` համայնքում բարձրագույն և մասնագիտական կրթություն ունեցող անձանց սեփական գործ սկսելու ցանկությունը

2) տեղական գյուղմթերքների հումքային բազայի հիման վրա վերամշակման և իրացման արդյունավետ կազմակերպումը

3) զբոսաշրջության զարգացումը` հաշվի առնելով համայնքների մի մասի բարենպաստ աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները

4) համայնքում ներդրումներ կատարելու տեղացի արտագնա ձեռներեցների պատրաստակամությունը:

146. Համայնքների ղեկավարները ցանկանում են մասնակցել համայնքի մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի մշակմանը: Նման ծրագրերի մշակման և իրականացման համար համայնքապետերը աջակցություն են ակնկալում դոնոր կազմակերպություններից, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամից, ինչպես նաև օտարերկրյա և տեղացի մասնավոր ներդրողներից:

147. Վերլուծությունը ցուցահանում է, որ մասնավոր ներդրումների ներհոսքը սահմանափակող հիմնական գործոնները հետևյալն են.

1) Համայնքապետերը կարևորելով մասնավոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, դեռևս չունեն հստակ պատկերացում ներդրումների խրախուսման իրենց դերի վերաբերյալ

2) Մասնավոր ներդրումների համար տեղական ռեսուրսների, մասնավորապես հողի և արտադրական տարածքների հատկացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը

3) Գործարար նախաձեռնությունների իրականացման համար անհրաժեշտ որակյալ աշխատուժի և մասնագետների պակասը:

 

4.4. Մասնավոր հատվածի զարգացման 2010-2013 թթ. առաջնահերթությունները

 

148. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի տնտեսության հետագա զարգացման համար կարևոր է, շարունակելով առանձին ՓՄՁ-ների մակարդակով ցուցաբերվող աջակցությունը, անցում կատարել առանձին ոլորտների և տարածաշրջանների մակարդակով մասնավոր հատվածի զարգացման հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը.

1) ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման տարածաշրջանային ծրագրերի մշակում: Ծրագրերի մշակման առաջին փուլում պետք է հստակեցվեն գործարարության զարգացման այն ռեսուրսները, որոնք տարածաշրջանի համայնքները պատրաստ են տրամադրել մասնավոր ներդրումները խրախուսելու համար:

2) Գերակա ոլորտներում մասնավոր հատվածի զարգացման մարզային հայեցակարգերի ընդունում: Մասնավոր ներդրումների ներհոսքին նպաստող մեկ այլ կարևոր գործոն է մարզի համար գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերի ընդունումը: Հայտնի է, որ մարզի բոլոր տարածաշրջանների համար գերակա ոլորտներ են գյուղմթերքների վերամշակումը և իրացումը, ինչպես նաև զբոսաշրջությունը և հարակից ծառայությունները: Սակայն, որպեսզի ներդրումները արդարացված լինեն և նվազի նրանց ռիսկայնությունը անհրաժեշտ է հստակեցնել այդ ապրանքների և ծառայությունների պահանջարկի ծավալները և իրացման շուկաները:

3) Մասնավոր ներդրումների խթանման միջոցառումների կազմակերպում: Տարածաշրջաններում մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի, ինչպես նաև մարզում գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերի հենքի վրա կձևավորվեն մասնավոր ներդրումների ներգրավման առաջարկներ, ինչը էապես կբարելավի գործարար միջավայրը և հատկապես մասնավոր ներդրումների մրցակցային պայմանները: Հետազոտությունները վկայում են, որ ներդրումներ կատարելու ցանկություն և մտադրություններ ունեն ինչպես տեղացի արտագնա, այնպես էլ այլ արտաքին ներդրողներ, սակայն այդ գործընթացները հաճախ դանդաղում և չեն իրագործվում տեղերում պատշաճ շահագրգռվածության և համագործակցության բացակայության պայմաններում: Այս առումով, մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կազմել տարածաշրջանային և մարզային ներդրումային առաջարկների փաթեթներ և պարբերաբար կազմակերպել իրազեկման միջոցառումներ տեղացի արտագնա և այլ արտաքին ներդրողների համար:

149. ՀՀ Սյունիքի մարզում ներդրումային ծրագրի համար 2008 թ.-ին առաջարկ ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է աղյուսակի տեսքով.

 

Աղյուսակ 4.4. ՀՀ Սյունիքի մարզում ներդրումային ծրագրի համար 2008 թ.-ին առաջարկ ներկայացրած կազմակերպությունների ցանկ

 

._________________________________________________________________.

|Հ/Հ|Կազմակերպության      |    Ոլորտը        |     Հասցեն         |

|   |անվանումը            |                  |                    |

|___|_____________________|__________________|____________________|

|1. |«Լեռ Էքս» ՍՊԸ        |Լեռնահանքային     |                    |

|   |                     |արդյունաբերություն|                    |

|___|_____________________|__________________|____________________|

|2. |«Մեղրու պահածոների   |Պահածոների        |ք. Մեղրի,           |

|   |գործարան» ԲԲԸ        |արտադրություն     |Գործարանային 26     |

|___|_____________________|__________________|____________________|

|3. |«Դաստակերտի          |Բժշկական իրերի    |ք. Սիսիան, Շիրակի փ.|

|   |բուժտեխնիկայի        |արտադրություն     |                    |

|   |գործարան» ԲԲԸ        |                  |                    |

|___|_____________________|__________________|____________________|

|4. |«ՎԻ Էյջ Ստոն» ՍՊԸ    |Քարի արտադրություն|ք. Սիսիան, Շիրակի 5 |

|___|_____________________|__________________|____________________|

|5. |«Էլեն և  Անի» ՍՊԸ    |Բազալտե քարի      |գ. Շաքե             |

|   |                     |արդյունահանում    |                    |

|   |                     |և  վերամշակում    |                    |

|___|_____________________|__________________|____________________|

|6. |«ԱԲԴԱ» ՍՊԸ           |Բուսական թեյերի   |ք. Գորիս, Սաթյան 78 |

|   |                     |արտադրություն     |                    |

|___|_____________________|__________________|____________________|

|7. |«Արմեն և  Սարմեն» ՍՊԸ|Կաթնամթերքի       |գ. Սյունիք          |

|   |                     |արտադրություն     |                    |

|___|_____________________|__________________|____________________|

|8. |«Արսեն և  Ներսես» ՍՊԸ|Հանքային ջրերի    |Շամբ բնակավայր      |

|   |                     |գործարան          |                    |

|___|_____________________|__________________|____________________|

|9. |«Շամբ բիզնես» ՍՊԸ    |Պահածոների        |Շամբ բնակավայր      |

|   |                     |գործարան          |                    |

._________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՓՄՁ ՀՀ Սյունիքի մարզային կենտրոն

 

Աղյուսակ 4.4-ում նշված կազմակերպությունների կողմից առաջիկայում նախատեսվում է լրացուցիչ 1000-1200 նոր աշխատատեղերի ստեղծում:

150. Այստեղ որոշիչ է մարզպետարանի, մարզային խորհրդի, ինչպես նաև ՓՄՁ ԶՄԽ-ի դերը, ընդ որում` ինչպես տարածաշրջանային ծրագրերի մշակման, այնպես էլ տարեկան աշխատանքային պլանների շրջանակներում մասնավոր ներդրողներին խրախուսելու գործում:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 782-Ն
Որոշում