Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0782.170709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(3-րդ մաս)

 

151. ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման միջոցառումների իրագործման փուլային սխեման ներկայացված է Գծապատկեր 4.1-ում:

 

Գծապատկեր 4.1. ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման միջոցառումների իրագործման փուլային սխեմա

 

              Տարածաշրջանային/                        Մարզային

              համայնքային մակարդակ                    մակարդակ

.______________________.           .________________________.

Փուլ 1    |Գործարարության        |           |Գերակա ոլորտների        |

|զարգացման ռեսուրսների |___________|ապրանքների և            |

|հաշվառում և  գնահատում|           |ծառայությունների        |

|                      |           |իրացման շուկաների       |

|                      |           |ուսումնասիրում          |

.______________________.           .________________________.

|                                   |

\|/                                 \|/

.______________________.           .________________________.

Փուլ 2    |Մասնավոր հատվածի      |           |Գերակա ոլորտների        |

|զարգացման             |           |զարգացման հայեցակարգերի |

|տարածաշրջանային/      |-----------|մշակում և  ընդունում    |

|համայնքային ծրագրերի  |           |                        |

|մշակում և  ընդունում  |           |                        |

.______________________.           .________________________.

|                                   |

\|/                                 \|/

._______________________.          .________________________.

Փուլ 3    |Տարածաշրջանային/       |          |Գերակա ոլորտներում      |

|համայնքային մասնավոր   |----------|մասնավոր ներդրումների   |

|ներդրումների ներգրավման|          |ներգրավման մարզային     |

|առաջարկների մշակում    |          |առաջարկների մշակում     |

._______________________.          .________________________.

|                                   |

\|/                                 \|/

.___________________________________________________________.

Փուլ 4    |Ներդրումային առաջարկների փաթեթների կազմում և  առաջմղման    |

|միջոցառումների իրականացում                                 |

.___________________________________________________________.

 

4.5. Մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման ծրագրի տրամաբանական հենքը

 

Աղյուսակ 4.5. ՀՀ Սյունիքի մարզում մասնավոր հատվածի ՓՄՁ զարգացման ծրագրի տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Ռազմավարական նպատակներ  |Ցուցանիշներ             |Ռիսկեր/Նախադրյալներ|

|և  առաջնահերթ ծրագրեր   |                        |                   |

|________________________|________________________|___________________|

|Ռազմավարական նպատակ 1.  |ՓՄՁ և  մասնավոր հատվածի |ՏԻՄ ղեկավարների    |

|Մշակել ՓՄՁ աջակցության  |զարգացումը պլանավորվում |աջակցությունը և    |

|և  մասնավոր հատվածի     |և  կառավարվում է        |մասնակցությունը    |

|զարգացման               |տարածաշրջանի            |ծրագրերի մշակման   |

|տարածաշրջանային ծրագրեր`|մակարդակով:             |գործընթացում       |

|ներգրավելով այդ         |                        |                   |

|գործընթացներում ՏԻՄ և   |                        |                   |

|գործարար համայնքի       |                        |                   |

|ներկայացուցիչներին      |                        |                   |

|________________________|________________________|___________________|

|Ծրագիր 1.               |-Խորհրդատվական          |Մրցույթների        |

|ՓՄՁ աջակցման և  մասնավոր|ծառայությունների        |կազմակերպման       |

|հատվածի զարգացման       |մատուցման մրցույթները   |համար անհրաժեշտ    |

|տարածաշրջանային ծրագրերի|կազմակերպված և          |ֆինանսական         |

|մշակում                 |ֆինանսավորված են        |միջոցների          |

|                        |-ՏԻՄ և  մասնավոր հատվածի|անբավարարությունը  |

|                        |ներկայացուցիչները       |                   |

|Առաջնահերթ              |ներգրավված են ծրագրերի  |                   |

|միջոցառումներ.          |մշակման գործընթացում    |                   |

|                        |-Հստակեցված են գործարար |                   |

|1) Ծրագրերի մշակման     |ծրագրերի իրագործման     |                   |

|խորհրդատվական աջակցում  |համար տեղական           |                   |

|2) Տարածաշրջանային և    |ռեսուրսների օգտագործման |                   |

|համայնքային ծրագրերի    |հնարավորությունները     |                   |

|ընդունում               |                        |                   |

|________________________|________________________|___________________|

|Ռազմավարական նպատակ 2.  |Գերակա ոլորտների        |Գյուղմթերքների     |

|Աջակցել գերակա ճյուղերի,|ձեռնարկությունների      |իրացման և          |

|մասնավորապես            |եկամուտների աճ:         |զբոսաշրջության     |

|զբոսաշրջության,         |Գյուղատնտեսական         |շուկայում          |

|գյուղմթերքների          |արտադրանքի արտահանման   |մրցակցային         |

|վերամշակման և  իրացման  |ծավալների աճ:           |միջավայրի          |

|ձեռնարկությունների      |Հյուրընկալության և      |անբարենպաստ        |

|մրցունակության          |հարակից ծառայությունների|պայմանները մարզի   |

|բարձրացմանը:            |որակի բարելավում:       |                   |

|                        |Զբոսաշրջիկների և        |                   |

|                        |այցելուների թվաքանակի աճ|                   |

|________________________|________________________|___________________|

|Ծրագիր 2.               |- Տեղական ապրանքների և  |Շուկաների          |

|Գերակա ոլորտներում      |ծառայությունների իրացման|հետազոտման         |

|մասնավոր հատվածի        |շուկաները և  պահանջարկի |գործընթացում       |

|զարգացման մարզային      |ծավալները հստակեցված են |որակյալ            |

|հայեցակարգերի ընդունում:|- Գյուղմթերքների        |մասնագիտական       |

|                        |վերամշակման և  իրացման  |կադրերի ներգրավում:|

|Առաջնահերթ              |համակարգի զարգացման     |Մարզի գերակա       |

|միջոցառումներ.          |միջոցառումների պլանը    |ոլորտների          |

|                        |ընդունված է             |զարգացման          |

|1) Զբոսաշրջության և     |- Զբոսաշրջային          |միջոցառումների     |

|գյուղմթերքների շուկաների|կենտրոնների զարգացման   |պլանը համահունչ    |

|հետազոտում              |միջոցառումների պլանը    |է ճյուղային        |

|2) Գյուղմթերքների       |ընդունված է             |նախարարությունների |

|վերամշակման և  իրացման  |- Աշխատուժի պահանջարկը  |քաղաքականությանը:  |

|մարզային հայեցակարգի    |ըստ մասնագիտությունների |Օտարերկրյա և       |

|մշակում                 |և  տարածաշրջանների      |միջազգային         |

|3) Մարզում զբոսաշրջային |գնահատված է             |կազմակերպություն-  |

|կենտրոնների ձևավորման   |- ՓՄՁ աջակցման տարեկան  |ները պատրաստ են    |

|հայեցակարգի մշակում     |ֆինանսական պլաններում   |համաֆինանսավորել   |

|4) Գերակա ոլորտներում   |նախատեսված են գումարներ |վերապատրաստման     |

|գործող                  |գերակա ոլորտների        |ծրագրերը:          |

|ձեռնարկությունների      |մասնագետների և          |                   |

|աշխատուժի պահանջարկի    |կառավարիչների           |                   |

|ուսումնասիրում          |վերապատրաստման համար    |                   |

|5) Գերակա ոլորտներում   |                        |                   |

|մասնագետների և          |                        |                   |

|կառավարիչների           |                        |                   |

|վերապատրաստման          |                        |                   |

|կոորդինացում            |                        |                   |

|________________________|________________________|___________________|

|Ռազմավարական նպատակ 3.  |Տարածաշրջաններում և     |Գործարարության     |

|Նպաստել տեղացի արտագնա, |առանձին համայնքներում   |զարգացման տեղական  |

|ինչպես նաև  այլ արտաքին |մասնավոր ներդրումների   |ռեսուրսների և      |

|ներդրողների ներգրավմանը |ծավալների աճ            |ենթակառույցների    |

|մարզում մասնավոր հատվածի|                        |անբավարար վիճակը   |

|զարգացման ներդրումային  |                        |                   |

|ծրագրերում              |                        |                   |

|________________________|________________________|___________________|

|Ծրագիր 3.               |- Տարածաշրջանային և/կամ |Ներդրումային       |

|Մասնավոր ներդրումների   |ոլորտային ներդրումային  |առաջարկները և      |

|խթանման միջոցառումների  |առաջարկների վերաբերյալ  |դրանց իրագործման   |

|կազմակերպում:           |տեղեկատվական նյութերը   |պայմանները         |

|                        |հրապարակված են          |համապատասխանում են |

|Առաջնահերթ              |- Տեղացի արտագնա և  այլ |պոտենցիալ          |

|միջոցառումներ.          |արտաքին ներդրողների     |ներդրողների        |

|                        |իրազեկման նպատակային    |ակնկալիքներին:     |

|1) Ներդրումային         |միջոցառումները          |                   |

|առաջարկների վերաբերյալ  |իրագործված են           |                   |

|տեղեկատվական նյութերի   |                        |                   |

|մշակում                 |                        |                   |

|2) Ներդրումային         |                        |                   |

|հնարավորությունների     |                        |                   |

|ներկայացման             |                        |                   |

|միջոցառումների          |                        |                   |

|կազմակերպում            |                        |                   |

._____________________________________________________________________.

 

5. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ

 

5.1 Կրթություն

 

5.1.1 Կրթության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

152. Պետական ու ազգային կարևորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը, զարգացումը և միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը:

153. Ներկայումս Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Հավասարապես մատչելի որակյալ կրթության ապահովման և կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով երկրում իրականացվում են բարեփոխումների ծրագրեր` կրթական բոլոր մակարդակներում: Կրթության ոլորտի բարեփոխումները սկսվել են իրականացվել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո` սոցիալ-տնտեսական և հասարակական նոր հարաբերությունների պայմաններում, երբ կարևորվեց հասարակական և տնտեսական զարգացման համաշխարհային միտումներին մեր ինտեգրվելը, կրթության` որպես հիմնարար արժեքները փոխանցող և ազգային հարատևումն ապահովող համակարգի անհրաժեշտությունը: Կրթական համակարգի առջև ծառացած խնդիրները տարաբնույթ են ու պայմանավորված կյանքի հրամայականով, իսկ լուծումները` օրակարգային, ելնելով կրթության արագընթաց գլոբալացման և երկրի մրցունակության ապահովման անհրաժեշտությունից: ՈՒստի այս ոլորտի զարգացումը ներկայումս երկրի զարգացման առաջնային գերակայություններից է: Ոլորտի զարգացման քաղաքականությունը պետք է համահունչ լինի ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Կրթություն` հանուն կայուն զարգացման» ռազմավարությանը և ուղղված լինի այն բանին, որ բարեփոխումների արդյունքները նշանակալի ազդեցություն ունենան երկրում տնտեսական աճի, աղքատության կրճատման, անհավասարության մեղման, էկոլոգիական անվտանգության ապահովման և մարդկային զարգացման գործընթացների վրա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:

154. Սյունիքի մարզի կրթության զարգացման տեսլականն անհրաժեշտ է դիտարկել երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ հիմնական թիրախների հաղթահարման համատեքստում:

1) կայուն տնտեսական աճի ապահովում

2) միջազգային և տարածաշրջանային համագործակցություն

3) անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում

4) բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում

5) հայապահպանություն:

 

Նախադպրոցական կրթություն

 

155. Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական, բաղկացուցիչ մասն է: Ըստ նախադպրոցական կրթության հայեցակարգի և ռազմավարության` պետք է ապահովվի բազմաֆունկցիոնալ նախադպրոցական կրթական հաստատությունների գործարկումը տարբերակված ծրագրերով (այլընտրանքային ծառայություններով), ինչպես նաև խթանվի տարաբնույթ նախադպրոցական կրթական ծառայությունների ներդրումը քաղաքային և գյուղական համայնքներում: Նախադպրոցական կրթության որակը բարելավելու նպատակով կառավարությունը կապահովի նաև նախադպրոցական կրթության չափորոշիչների մշակումն ու ներդրումը:

156. Ոլորտում գործունեության առաջնային ուղղություններն են եղել օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործումը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացումը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավումը, ծառայությունների մատչելիության և ընդգրկվածության մեծացումը:

157. Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Սյունիքի մարզում նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հետևաբար նաև երեխաների թիվը մանկապարտեզներում նվազում էր անկախության առաջին տարիներին: Հետագա տարիներին, թեև հանրապետության տնտեսական վիճակը կայունացման միտում ուներ, այնուամենայնիվ նախադպրոցական հաստատությունների թիվը կրկին շարունակում էր նվազել: Էներգետիկ ճգնաժամը, ջեռուցման այլընտրանքային միջոցներ (փայտ, կերոսին և այլն) ձեռք բերելու դժվարությունները, իսկ հետո նաև ֆինանսական ռեսուրսների սղությունը մանկապարտեզների և հաճախող երեխաների թվի նվազման պատճառ դարձան: Բացի այդ մանկապարտեզների փակման և երեխաների թվի նվազման վրա իր ազդեցությունն ունեցավ նաև Արցախյան հակամարտությունը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում: Սյունիքի մարզում 2003 թ. մինչև 2008 թ. ընկած ժամանակահատվածում զգալիորեն պակասել են նախադպրոցական հաստատությունները` 60-ից նվազելով մինչև 47-ի: Վերջին տարիների վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ դրանց թիվը կայունացման, նույնիսկ` աճի միտում ունի (տես` Աղյուսակ 5.1):

 

Աղյուսակ 5.1. Նախադպրոցական հաստատությունների գործունեությունը

 

.______________________________________________

|               |Նախադպրոցական հիմնարկների    |

|               |          քանակը             |

|               |_____________________________|

|               |2003|2004|2005|2006|2007|2008|

|_______________|____|____|____|____|____|____|

|ՀԱՅԱՍՏԱՆԻ      | 682| 637| 623| 623| 617|    |

|ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ|    |    |    |    |    |    |

|_______________|____|____|____|____|____|____|

|Ք. ԵՐԵՎԱՆ      | 187| 180| 175| 172| 172|    |

|_______________|____|____|____|____|____|____|

|ԱՐԱԳԱԾՈՏՆ      |  24|  32|  25|  23|  17|    |

|_______________|____|____|____|____|____|____|

|ԱՐԱՐԱՏ         |  74|  59|  65|  72|  66|    |

|_______________|____|____|____|____|____|____|

|ԱՐՄԱՎԻՐ        |  79|  58|  52|  49|  53|    |

|_______________|____|____|____|____|____|____|

|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ    |  43|  43|  44|  45|  45|    |

|_______________|____|____|____|____|____|____|

|ԼՈՌԻ           |  53|  52|  54|  56|  53|    |

|_______________|____|____|____|____|____|____|

|ԿՈՏԱՅՔ         |  52|  52|  50|  50|  50|    |

|_______________|____|____|____|____|____|____|

|ՇԻՐԱԿ          |  50|  46|  45|  45|  46|    |

|_______________|____|____|____|____|____|____|

|ՍՅՈՒՆԻՔ        |  60|  55|  52|  50|  55|  47|

|_______________|____|____|____|____|____|____|

|ՎԱՅՈՑ ՁՈՐ      |  17|  17|  17|  17|  17|    |

|_______________|____|____|____|____|____|____|

|ՏԱՎՈՒՇ         |  43|  43|  44|  44|  43|    |

.______________________________________________

.__________________________________________________.

|               |     Հաճախող երեխաների թիվը       |

|               |__________________________________|

|               |2003 |2004 |2005 |2006 |2007 |2008|

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ՀԱՅԱՍՏԱՆԻ      |46141|45470|47791|47308|49777|    |

|ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ|     |     |     |     |     |    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|Ք. ԵՐԵՎԱՆ      |20915|21006|21530|21371|22173|    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ԱՐԱԳԱԾՈՏՆ      |  895|  903|  782| 1471|  802|    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ԱՐԱՐԱՏ         | 3001| 3359| 3679| 3725| 3904|    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ԱՐՄԱՎԻՐ        | 3089| 3082| 3312| 3369| 3754|    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ    | 2314| 2469| 2593| 2404| 2461|    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ԼՈՌԻ           | 3522| 2915| 3179| 3283| 3221|    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ԿՈՏԱՅՔ         | 2940| 2614| 3326| 2529| 3839|    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ՇԻՐԱԿ          | 3337| 3168| 3378| 3271| 3516|    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ՍՅՈՒՆԻՔ        | 3565| 3399| 3303| 3137| 3467|3413|

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ՎԱՅՈՑ ՁՈՐ      |  714|  684|  669|  778|  628|    |

|_______________|_____|_____|_____|_____|_____|____|

|ՏԱՎՈՒՇ         | 1849| 1871| 2040| 1970| 2012|    |

.__________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով 2003-2005, 2008 ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տվյալներ

 

158. Նախադպրոցական համակարգում նկատվում է աղքատ և ոչ աղքատ խավերի ընդգրկվածության զգալի անհավասարություն, մինչդեռ հիմնական կրթությունում տարբեր խավերի ընդգրկվածությունը բավական բարձր է ու համասեռ: Անհավասարությունն առավել սրվում է մասնագիտական ծրագրերի մակարդակում: Մարզում գործում է 47 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որից 45-ը` համայնքային ենթակայության, 1-ը` գերատեսչական («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ): Մանկապարտեզներում գործում են 149 խմբեր` 3413 երեխաներով, մանկավարժների թիվը կազմում է 402: Նախադպրոցական ուսումնական հաստատություններ չկան մարզի 59 համայնքներում, որտեղ բացակայում են շենքային պայմանները, իսկ 10-ում պահպանվել են շենքերը, սակայն մանկապարտեզները ֆինանսական սուղ պայմանների և սակավաթիվ երեխաների պատճառով չեն գործում: Դրանց հիմնական մասը գործում է քաղաքային համայնքներում, որտեղ մանկապարտեզների գործարկման համար առկա են համեմատաբար բարվոք պայմաններ: Փաստորեն, նախադպրոցական կրթությունը քաղաքային կյանքը բնութագրող չափորոշիչ է դառնում և գյուղի երեխաները զրկվում են այդ կրթության հնարավորությունից:

159. Մարզի 3-6 տարեկան երեխաների ճնշող մեծամասնությունն ընդգրկված չէ նախադպրոցական համակարգում: Ընդ որում, անմատչելիությունը որպես չընդգրկվածության պատճառ առավել սուր է արտահայտված գյուղական բնակչության շրջանում: Նախադպրոցական կրթության անմատչելիության տեսակների մեջ գյուղական բնակավայրերում հատկապես կարևորվում է նախադպրոցական հաստատության բացակայությունը, իսկ քաղաքային բնակավայրերում` նյութական անմատչելիությունը, համայնքի բյուջեի սղությունը, որի արդյունքում կրճատվում են խմբերի թիվը:

160. Մանկապարտեզների առջև այսօր ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Մասնավորապես.

1) Կապիտալ վերանորոգում: Նախադպրոցական հաստատությունների գերակշռող մեծամասնության շենքային պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում

2) Անբավարար ջեռուցում: Կենտրոնական ջեռուցման համակարգը գրեթե չի գործում և մանկապարտեզները հիմնականում ջեռուցվում են էլեկտրական սարքերի և վառելափայտի միջոցով, ինչը մեծ տարածքի պայմաններում այդքան էլ արդյունավետ չէ

3) Սնունդ: Չնայած, որ նախադպրոցական հաստատությունների գերակշռող մասում (հատկապես համայնքային ենթակայության), որոնք աշխատում են 8-ժամյա ռեժիմով, երեխաների համար կազմակերպվում է սննդի մատուցում, այնուամենայնիվ սննդի տեսականին մնում է գրեթե միատարր և անհրաժեշտություն է առաջանում մանկական սննդակարգում առաջնայնություն տալ կալորիականությանը և սննդարարության նորմերի բարձրացմանը

4) Գույք: Մանկապարտեզների օգտագործվող գույքը թե բարոյապես և թե ֆիզիկապես մաշված է: Գրեթե բոլոր նախադպրոցական հաստատություններն ունեն փափուկ և կոշտ գույքի, ուսուցողական դիդակտիկ պարագաների, խաղալիքների, խմբասենյակների և դահլիճների կահավորման անհրաժեշտություն

5) Մասնագիտական կադրեր: Եթե հանրակրթության բնագավառում վերջին տարիներին իրականացվում են մանկավարժների վերապատրաստման ակտիվ միջոցառումներ, ապա նախադպրոցական ոլորտում կադրերի վերապատրաստման խնդիրը չափազանց արդիական է: Չնայած, որ ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Կապանի և Գորիսի մասնաճյուղերի միջոցով իրականացվում են վերապատրաստման որոշ միջոցառումներ, այնուամենայնիվ դրանք սահմանափակ բնույթ են կրում: Բացի այդ կարևոր է նաև համարժեք մասնագիտությամբ մասնագետ կադրերի ապահովման խնդիրը:

 

Հանրակրթություն, այդ թվում` հատուկ կրթություն և արտադպրոցական դաստիարակություն

 

161. Միջնակարգ կրթությունը հանդիսանում է կրթության հիմնական օղակը: Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները` մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ-իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը: Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թ-ին, և նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Այս գործընթացի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից նախատեսվում է եռամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը և առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ստեղծումը: Ծրագիրն ուղղված է հանրակրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում, կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը և արդիականացմանը: Ծրագրի ընդունումը կարևորվում է այն հիմնավորմամբ, որ ավագ դպրոցը դիտվում է որպես «նախամասնագիտական» կրթություն ապահովող հիմնական օղակ: Չնայած Հանրապետությունում գոտիավորվել են նախատեսված ավագ դպրոցների 23 կրթական գոտիներ, այնուամենայնիվ Սյունիքի մարզի մի շարք մասնագետների կարծիքով մարզում առաջիկա տարիների ընթացքում ավագ դպրոցների ներդրման պրակտիկան համարվում է աննպատակահարմար` կախված մարզի բնակավայրերի միջև եղած հեռավորության, ճանապարհների որակի, քաղաքային բնակավայրերում առկա դպրոցների շենքերի` մյուս թաղամասերի նկատմամբ ոչ հարմար տեղադիրքի, ինչպես նաև տնտեսական և սոցիալական դժվարությունների հետ:

162. Բարելավվել է նաև հատկացվող պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը` ի հաշիվ դպրոցների օպտիմալացման և ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածության բարձրացման:

163. 2008 թ. Սյունիքի մարզի կրթության ոլորտի բյուջետային ծախսերը 2005 թ. համեմատ աճել են գրեթե 44%-ով:

 

Աղյուսակ 5.2. 2005-2008 թթ. կրթության ոլորտին ՀՀ պետական բյուջեից հատկացումների դինամիկան

 

հազ. դրամ

.______________________________________________________________________

|Հ/Հ|Կրթության ոլորտ | 2005 թ. |  %  | 2006 թ. |  %  | 2007 թ. |  %   |

|___|________________|_________|_____|_________|_____|_________|______|

|1  |Հանրակրթություն |2016188.9|137.5|2349631.4|116.5|2692807.4|114.6 |

|___|________________|_________|_____|_________|_____|_________|______|

|2  |Հատուկ          | 328181.1|133.5| 393584.1|119.9| 375347.1|  1.19|

|   |կրթություն      |         |     |         |     |         |      |

|___|________________|_________|_____|_________|_____|_________|______|

|3  |Արտադպրոցական   |  12468.6|229.1|  13913.6|111.6|  17130.2|  1.15|

|   |դաստիարակություն|         |     |         |     |         |      |

|___|________________|_________|_____|_________|_____|_________|______|

|4  |Ընդամենը        |2356838.5|137.2|2757129.1|117.0|3085284.7|111.9 |

.______________________________________________________________________

._____________________ ________________.

|Հ/Հ|Կրթության ոլորտ | | 2008 թ. |  %  |

|___|________________| |_________|_____|

|1  |Հանրակրթություն | |3105356.4|115.3|

|___|________________| |_________|_____|

|2  |Հատուկ          | | 265682.2| 70.8|

|   |կրթություն      | |         |     |

|___|________________| |_________|_____|

|3  |Արտադպրոցական   | |  21467.6|125.3|

|   |դաստիարակություն| |         |     |

|___|________________| |_________|_____|

|4  |Ընդամենը        | |3392506.2|109.9|

._____________________ ________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տվյալներ

 

164. Սյունիքի մարզում 2008 թ.-ին մեկ աշակերտին ընկնող տարեկան միջին գումարը կազմել է 177469.0 դրամ, որը գրեթե 1.7 անգամ ավելին է 2005 թ. մեկ սովորողին ընկնող գումարի չափից: Մարզի դպրոցական շենքերը և շինությունները, հատկապես հեռավոր համայնքներում, գտնվում են ՀՀ կառավարության և մարզպետարանի ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուր տարի ներդրումների ծավալն ավելացվում է:

165. ՀՀ պետական բյուջեի հաշվին 2008 թ. Սյունիքի մարզի 1-ին դասարաններին հատկացվել է 71135.8 դրամի գույք, (աշակերտական սեղան-նստարաններ, հանդերձապահարաններ, գրատախտակներ, ինչպես նաև ուսուցչական սեղան-աթոռներ, գրապահարաններ, պահարաններ և կախիչներ, խաղալիքներ, շվեդական պատ), որի համար 2007 թ.-ին հատկացվել էր ընդամենը 25179.0 դրամ:

166. Ներկայումս Սյունիքի մարզում գործում են 121 հանրակրթական ուսումնական հաստատություններ, այդ թվում 3 հատուկ դպրոց: 2008-2009 թթ. ուսումնական տարում մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում է 17375 աշակերտ, որն անցած ուսումնական տարվա (2007-2008 թթ.) համեմատ պակաս է 1010 աշակերտով: Դասարանների թիվը նույն ժամանակահատվածում պակասել է 46-ով` կազմելով 1154: Նման իրավիճակը պայմանավորված է հիմնականում արտագաղթով, ինչպես նաև ՄԺԾԾ-ին համաձայն թերհամալրված դասարանների միավորմամբ:

167. Վերջին տարիների ընթացքում նկատվում է առաջին դասարան ընդունվողների թվի աճ, ծնելիության մակարդակի որոշակի բարձրացման պատճառով: Այսպես, եթե 2007-2008 ուսումնական տարում մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան էին հաճախում 1390 երեխա, ապա 2008-2009 ուսումնական տարում այդ թիվը հասավ 1504-ի, ինչը 114 երեխայով ավել է:

168. Ինչ վերաբերում է ուսուցիչ-աշակերտ թվաքանակի հարաբերակցությանը, ապա Սյունիքում 2004-2007 թթ. այդ թիվը 8.6-ից հասել է 8.3-ի, ինչը գրեթե անփոփոխ է, իսկ 2007-2008 ուսումնական տարում ուսուցիչ-աշակերտ թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 7.6 (Աղյուսակ 5.3):

 

Աղյուսակ 5.3. ՈՒսուցիչ-աշակերտ թվաքանակի հարաբերակցությունը ՀՀ մարզերում

 

._______________________________________________________________.

| Մարզ      |      2004-2005 ուս.տարի |    2005-2006 ուս.տարի   |

|           |_________________________|_________________________|

|           |Աշակերտ-|ՈՒսու-|Հարաբերակ|Աշակերտ-|ՈՒսու-|Հարաբերակ|

|           |ներ     |ցիչներ|ցություն |ներ     |ցիչներ|ցություն |

|___________|________|______|_________|________|______|_________|

|Երևան      |139539  | 10948|     12.7|  135283| 11193|     12.1|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Արագածոտն  | 23848  |  2569|      9.3|   25356|  2838|      8.9|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Արարատ     | 44651  |  5693|      7.8|   43831|  3272|     13.4|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Արմավիր    | 44707  |  3431|     13.0|   45025|  3565|     12.6|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Գեղարքունիք| 42265  |  3894|     10.9|   41539|  3833|     10.8|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Լոռի       | 43952  |  3693|     11.9|   42614|  3776|     11.3|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Կոտայք     | 42760  |  3106|     13.8|   41398|  3313|     12.5|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Շիրակ      | 48355  |  4654|     10.4|   46909|  4549|     10.3|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Սյունիք    | 21831  |  2538|      8.6|   20896|  2530|      8.3|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Տավուշ     | 19068  |  1794|     10.6|   18684|  1940|      9.6|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Վայոց Ձոր  | 10208  |   941|     10.8|    9781|   912|     10.7|

|___________|________|______|_________|________|______|_________|

|Ընդամենը   |481184  | 43261|     11.1|  471316| 41721|     11.3|

._______________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով 2001-2005, 2006

 

169. Իր ընդգրկվածությամբ հանրակրթական ոլորտն ունի ամենամեծ շահառուների խումբը և, ըստ էության, կրթական այս մակարդակում ծառայությունները գրեթե հավասարաչափ մատչելի են բնակչության բոլոր խմբերի համար: Այսպես, զուտ ընդգրկվածությունը տարրական դպրոցում Սյունիքի մարզում 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 100%:

170. Այնուամենայնիվ, մարզի ազգաբնակչության սակավ ապահովվածության պատճառով կրթական ծառայությունների մատչելիությունը տարբեր սոցիալական շերտեր ներկայացնող ընտանիքների համար դեռևս համարվում է չլուծված խնդիր:

171. Մարզում պարտուսից դուրս մնացած աշակերտներ չկան:

 

Հանրակրթական դպրոցների շինարարություն և հիմնանորոգում

 

172. Մարզի 29 համայնքներում (Կապանի N 4, Կապանի N 12, Քաջարանի N 6, Շրվենանցի, Վարդավանքի, Տավրուսի, Դիցմայրիի, Աղվանիի, Նորաշենիկի, Բարգուշատի, Գորիսի N 1 հատուկ, Շուռնուխի, Բարձրավանի, Որոտանի, Տանձատափի, Մեղրիի N 2, Կարճևանի, Սիսիանի N 5, Սիսիանի N 1 հատուկ, Շամբի, Սալվարդի, Շենաթաղի, Հացավանի, Թասիկի, Բնունիսի, Բալաքի, Արևիսի, Լծենի և Գետաթաղի), հանրակրթական ուսուցումը կատարվում է հարմարեցված շենքերում, ակումբներում, իսկ փախստականաբնակ գյուղերում` լքված խարխուլ տներում, հին գրասենյակների շենքերում, որոնք տասնյակ տարիներ չեն նորոգվել: Չունեն սանհանգույցներ, սպորտ դահլիճներ կամ հրապարակներ, ասբոհերձաքարերի ջարդվածության պատճառով անձրևաջրերը լցվում են շենքը և վնասում այն: ՈՒսուցման ընթացքը կազմակերպելու համար բացակայում են տարրական պայմաններ: Կապան քաղաքի Բեխ և Բաղաբուրջ թաղամասերում, որոնք նախկինում հանդիսացել են առանձին գյուղական բնակավայրեր և քաղաքից գտնվում են որոշակի հեռավորության վրա, դպրոցներ չեն գործում` շենքային պայմաններ չլինելու պատճառով: Նշված թաղամասերի երեխաների ուսուցման կազմակերպումը քաղաքի այլ դպրոցներում կապված է լուրջ դժվարությունների հետ: 2006 թվականին սկսվել է Խոզնավար, Լիճք, Վարդանիձոր և Նռնաձոր գյուղերի դպրոցների նոր շենքերի կառուցումը, ընդ որում Լիճք, Վարդանիձոր և Նռնաձորի գյուղերի դպրոցների շինարարությունն իրականացվում էր բարեգործական կազմակերպությունների միջոցներով: 2007 թվականին ավարտվել է Լիճք, Վարդանիձոր և Նռնաձոր գյուղերի դպրոցների նոր շենքերի կառուցումը: ՀՀ 2007 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին սկսվել են Եղեգ և Արավուս գյուղերի դպրոցական շենքերի կառուցման աշխատանքները, շարունակվել Խոզնավար գյուղի դպրոցական շենքի շինարարությունը: Մարզի դպրոցական շենքերը և շինությունները, հատկապես սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային հեռավոր համայնքներում գտնվում են ՀՀ կառավարության և մարզպետարանի ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուր տարի ներդրումների ծավալներն ավելացվում է: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 2008թ պետբյուջեով Սյունիքի մարզի 15 դպրոցների հիմնանորոգման համար հատկացրել և իրականացրել է 885 մլն. դրամի շինվերանորոգման աշխատանքներ /385 մլն դրամ Սյունիքի մարզպետարանին` 9 դպրոցների և 470 մլն դրամ քաղաքաշինության նախարարությանը` 6 դպրոցների հիմնանորոգման համար/: ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով շարունակվել է Եղեգ և Արավուս գյուղերի դպրոցական շենքերի կառուցումը, ավարտվել Խոզնավար գյուղի դպրոցի շինարարությունը: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված է շարունակել և ավարտել Եղեգ և Արավուս գյուղերի դպրոցական շենքերի կառուցումը: Մարզում 60 դպրոցներ հիմնանորոգման առաջնահերթ խիստ կարիք ունեն: 19 դպրոցներ վնասվել են ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով: ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով շարունակվել է 2007 թվականին սկսված 9 դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: 2009 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 6 դպրոց: Այդ տարիներին մարզում 1 մլրդ. 571 մլն. դրամի շրջանակներում կառուցվել է 6 նոր դպրոց, մեկ դպրոցի շինարարությունը ընթացքի մեջ է: 1 մլրդ. 95 մլն. դրամի շրջանակներում հիմնանորոգվել ու վերանորոգվել են 24 դպրոց:

173. Մարզում դպրոցների կառուցման և հիմնանորոգման գործում զգալի աջակցություն են ցուցաբերում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամը, «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, «Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությունը: 2006 թվականին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից 84,8 մլն. դրամ է հատկացվել Լիճք, Վարդանիձոր և Նռնաձոր գյուղերում նոր դպրոցների կառուցման համար: Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից հատկացված 101,3 մլն. դրամով ջեռուցվել են մարզի 5 գյուղերի դպրոցներ: 2007 թվականին «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի կողմից 22,0 մլն. դրամով ջեռուցվել է Սիսիանի հատուկ գիշերօթիկ դպրոցը: 2008 թվականին ««Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից հատկացված 33,4 մլն. դրամով սկսվել է փախստականաբնակ Իշխանասար գյուղի նոր դպրոցի կառուցումը: 2006-2008 թվականներին մի շարք դպրոցների նորոգման նպատակով «Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից հատկացվել է 19,1 մլն. դրամ: Մարզպետի անմիջական նախաձեռնությամբ Լծեն գյուղում գնվել է երկհարկանի կահավորված բնակարան և տրվել գյուղի դպրոցին:

174. Այնուամենայնիվ, ՀՀ պետական բյուջեով նախատեսվող միջոցները բավարար չեն դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն անհրաժեշտ ծավալով կատարելու համար:

175. Մարզի հանրակրթության ոլորտում միայն 2005-2007թթ. իրականացվել են մի շարք ծրագրեր (շենքերի վերանորոգման, գույքի թարմացման, ուսուցիչների, տնօրենների վերապատրաստման ծրագրեր), որոնք անշուշտ դրական ազդեցություն են ունեցել հանրակրթական ծառայությունների որակի վրա:

176. Մարզում «Հայ կրթական հիմնարկություն» ամերիկյան կազմակերպության կողմից (ֆինանսավորվում է հայ բարերարների կողմից) նախատեսվել է 2009թ ընթացքում իրականացնել մինչև 10 դպրոցական շենքերի վերանորոգման ծրագրեր:

177. Չնայած, իրականացվող միջոցառումներին, ներկայումս կրթական հաստատություններում համարյա թե բացակայում են ժամանակակից լաբորատոր սարքավորումներն ու նյութերը, դպրոցների մեծ մասը դեռևս աշակերտական, ուսուցողական սեղան-նստարանների, գրատախտակների, փափուկ գույքի խիստ կարիք ունեն, հրատապ է նաև լոկալ ջեռուցում ունենալու խնդիրը:

178. Մարզի դպրոցական գրադարանային ֆոնդում գույքագրված գեղարվեստական և մեթոդամանկավարժական գրականության գրեթե կեսը հնամաշ է, իսկ 20%-ը օգտագործման պիտանի չէ` կապված հանրակրթական ծրագրերի փոփոխման հետ:

179. Ակնհայտ է, որ կրթական գործընթացի որակը կախված է ոչ միայն համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունից, այլև ուսուցչական անձնակազմի գիտելիքների մակարդակից: Այսօր մարզի համար արդիական խնդիր է ուսուցիչների գիտելիքների և հմտությունների համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին: Այս առումով կարևորվում է նրանց մասնագիտական և մանկավարժական վերապատրաստումը, ինչը վերջին տարիներին ակտիվ ընթացքի մեջ է:

180. Մարզի` տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսումնական և դաստիարակության գծով փոխտնօրենների և ուսուցիչների մասնագիտական, մեթոդական զարգացման աջակցության նպատակով կազմակերպվել են վերապատրաստումներ, թեմատիկ սեմինարներ և խորհրդատվություններ: ՈՒսուցիչների վերապատրաստումները կազմակերպվել են ՀՀ ԿԳՆ ԿԱԻ -ի հաստատված 20, 30 և 60-ժամյա դասընթացների ծրագրերով, ՀՀ ԿԳՆ և ԾԻԳ-ի «Կրթության որակ և համապատասխանություն», IREX Հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան «Անգլերենի ուսուցիչների վերապատրաստում», «Ներառական կրթություն», «Հայաստան ծառատունկ ծրագիր» կազմակերպության բնապահպանական և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի կրթական ծրագրերի շրջանակներում:

181. Բովանդակային բարեփոխումների տարբեր փուլերում փոխվել է նաև վերապատրաստումների և սեմինարների հիմնական նպատակը: Սկզբում դրանք ուղղված էին դասարանական մթնոլորտում դրական փոփոխությունների խթանմանը` նպատակ ունենալով անցում կատարելու ուսուցչակենտրոն մեթոդներից դեպի աշակերտակենտրոն մեթոդների կիրառմանը: Բարեփոխումների ներդրման ու իրականացման ընթացքում վերապատրաստումները նպատակ ունեին ուսուցիչներին ծանոթացել 12-ամյա ուսուցման կրթակարգին, պետական և առարկայական չափորոշիչներին, առարկաների ծրագրերում տեղի ունեցած փոփոխություններին, ինչպես նաև դասավանդման ժամանակակից մեթոդներին և հնարներին: Դասընթացներն անց են կացվել փոխներգործուն մեթոդներով, որոնք հնարավորություն են ընձեռել ուսուցիչներին ձեռք բերելու պետական և առարկայական չափորոշիչները գործարկելու հմտություններ, ծրագրային նյութի դասավանդման ճկունություն, կիրառելու ուսուցանվող նյութի բովանդակության և նպատակներին համապատասխան մեթոդներ և այլն: Վերապատրաստումներն անց են կացվում կարիքի գնահատման արդյունքներով:

182. Ընդհանուր առմամբ 2007 թ. վերապատրաստման դասընթացներ են անցել թվով 1826 ուսուցիչներ: Այդ թիվը 200 8թ.-ին կազմել է 1864:

183. Արդիական է նաև դպրոցի կառավարման խնդիրը: Չնայած դպրոցի կառավարման ապակենտրոնացման քաղաքականությանը, շատ դպրոցներում կառավարման խորհուրդները ձևական բնույթ են կրում: Խորհուրդների անդամները մեծամասամբ տեղյակ չեն այդ կառույցի կանոնադրական և գործառնական խնդիրներին, դպրոցը դեռ չի կայացել որպես ինքնուրույն և ինքնակառավարվող կրթական օղակ: Այսպես, դպրոցի կառավարման գործում աշակերտների, ծնողների մասնակցությունը դեռևս ցածր է կամ ձևական: Համայնքը, տեղական իշխանությունները չեն շտապում աջակցություն ցուցաբերել դպրոցին, համարելով, որ դա պետության խնդիրն է: Դպրոցական խորհուրդը ներկայիս դպրոցի ամենախոցելի կետն է:

184. Մարզի 119 դպրոցներ ապահովված են համակարգիչներով (98.3.%), 59 դպրոց միացված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին (ՀԴԻՑ): Բոլոր դպրոցներն ընդգրկված են «Համակարգիչների շրջանառու համակարգի» մեջ: Մարզի հինգ դպրոցներում ներդրվել է պիլոտային համակարգ:

185. «Project Harmony» կազմակերպության օժանդակությամբ մարզի բոլոր տարածաշրջանների 23 դպրոցներում գործում էին ինտերնետային կապով ապահովված համակարգչային սենյակներ, որոնք մատչելի են նաև բնակչության լայն շերտերի համար: 2007 թ. հունիսից ՀՀ կառավարության և «Project Harmony»-ի միջև առկա հուշագրի համաձայն «Դպրոցների փոխկապակցում» ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է ԿԳ նախարարությունը` կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) միջոցով: Այսօր այդ թիվը հասել է 88-ի: ԿՏԱԿ-ի կողմից ստեղծվել է շարժական համակարգչային ինտերնետ կայան (ՇՀԻԿ), որը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ տեխնոլոգիաներով. նախատեսում և նպատակ ունի 2009թ սկսած և առաջիկա տարիների ընթացքում մարզի հեռավոր գյուղական դպրոցների աշակերտությանը ծանոթացնել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և իրականացնել նախնական համակարգչային գիտելիքների ուսուցում: Նվիրատվության կարգով նույն կազմակերպությունը նախատեսում է 2009 թ. դպրոցներին տրամադրել կրթական էլեկտրոնային առարկայական դասագրքեր (սկավառակներ), որի միջոցով կբարձրանա ուսումնական պրոցեսի որակը և արդյունավետությունը:

186. Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից յուրաքանչյուր տարի մարզ է տեղափոխվում շուրջ 58 հազար կտոր դասագիրք: Բոլոր տարիներին դասագրքերի վարձավճարները չեն իջել 96%-ից: Անապահով ընտանիքների երեխաները և տարրական դասարանների աշակերտները ապահովված են անվճար դասագրքերով: Դպրոցներին իրավունք է վերապահված աշակերտների թվի 8%-ի շրջանակում սոցիալապես անապահով աշակերտներին ապահովել անվճար դասագրքերով: Վարձակալական դասագրքերի վարձավճարների հավաքագրման ցուցանիշներով Սյունիքը վերջին տարիներին գտնվում է առաջին եռյակում:

187. Արտադպրոցական կրթության ոլորտում պետության ռազմավարությունն ուղղված է համակարգի արդիականացմանը և զարգացման նախադրյալների ստեղծմանը: Մասնավորապես, գործունեության առաջնային ուղղություններն են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործումը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացումը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավումը, ծառայությունների մատչելիության և ընդգրկվածության մեծացումը: Մարզում 109 համայնքներից 7-ում գործում է 23 արտադպրոցական հաստատություն, որտեղ սովորում է 3184 երեխա, որից 1541-ը մանկապատանեկան մարզադպրոցներում և 3 սպորտ դպրոցներում, 1640 երեխա արվեստի երաժշտական և գեղարվեստի դպրոցներում, որից 186-ը պետպատվերով: Արտադպրոցական հաստատությունները ևս ունեն մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում ներառում են.

1) շենքային պայմանները

2) նյութատեխնիկական բազան

3) ոչ ավանդական արհեստագործական խմբակների բացակայությունը, աշակերտի ընտրության սահմանափակությունը

4) համայնքների բյուջեների սղությունը:

188. ՈՒսումնական գործընթացի շարունակությունը հանդիսացող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների անբավարար ֆինանսավորումը, լրացուցիչ կրթություն իրականացնող կառույցների հիմնականում վճարովի հիմունքով գործառումը հանգեցրել են արտադպրոցական կրթության մատչելիության կտրուկ նվազման, մատուցվող ծառայությունների կրճատման:

189. Արտադպրոցական կրթության որոշ ուղղություններ գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այսպես, ազգային երգարվեստի զարգացման նպատակով` ՀՀ կառավարությունը մարզպետարանի միջոցով երաժշտական և արվեստի դպրոցներին 2009 թվականին հատկացնելու է 18.0 մլն դրամ ազգային նվագարանների ուսուցման համար:

190. Մարզում կազմակերպվում են մարզամշակութային, գեղարվեստական և առարկայական միջոցառումներ և օլիմպիադաներ, ինչպես նաև առարկայական ֆիզկուլտուրայի և շախմատի օլիմպիադաներ, սակայն հեռավոր համայնքների աշակերտները դժվարանում են մասնակցել: ՀՀ շախմատի ֆեդերացիայի միջոցով մարզի 40 գյուղական դպրոցներին հատկացվել է 157 հատ շախմատի խաղատախտակ և խաղաքարեր` ինտելեկտուալ խաղի մասսայականությունը մարզում խթանելու համար:

191. Հատուկ ընդհանուր կրթության բնագավառում պետական ռազմավարությունն ուղղված է` մի կողմից հատուկ հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները:

192. Մարզում գործում է 3 հատուկ դպրոց, որտեղ ուսուցանվում են որբ, թույլ տեսողությամբ, մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաներ: Հանրակրթական դպրոցներում չկան պայմաններ և հնարավորություններ հատուկ ուսուցման կարիք ունեցող երեխաներին ներառելու համար, որն էլ լուրջ խնդիր է մարզում` աշխարհագրական տարածվածության պատճառով:

 

Մասնագիտական կրթություն

 

193. Ներկայումս Սյունիքի մարզում գործում են տարբեր գերատեսչություններին ենթարկվող հետևյալ միջին-մասնագիտական հաստատությունները.

1) Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ

2) Կապանի պետական բժշկական քոլեջ

3) Կապանի արվեստի պետական քոլեջ

4) Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամ, Կապանի մասնաճյուղ

5) Քաջարանի արհեստագործական ուսումնարան

6) Գորիսի պետական մանկավարժական քոլեջ

7) Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ

8) Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ

9) Սիսիանի հումանիտար քոլեջ

10) Սիսիանի հումանիտար քոլեջ

11) Մեղրիի պետական քոլեջ:

194. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ոլորտում գործունեության հիմնական նպատակներն են եղել որակյալ մասնագետների պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում, կրթական ծրագրերի համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասարության ապահովումը:

195. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2004 թվականին հավանության է արժանացել «Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը», որով սահմանվել է այս համակարգի հիմնական նպատակներն ու խնդիրները և դրանց լուծման ուղիները:

196. Վերջին տարիներին իրավիճակն այս բնագավառում էլ ավելի վատթարացավ հետևյալ պատճառներով: Մի կողմից, անընդհատ և սրընթաց նվազում էր մասնագիտական-տեխնիկական կրթության պետական պատվերը և կրթական հաստատությունները պետք է մտածեին ինքնաֆինանսավորմամբ զարգանալու մասին: Մյուս կողմից, այդ հաստատություններն օբյեկտիվորեն ունեն անբավարար պայմաններ` ուսումնանյութական բազայի հագեցվածության, մանկավարժական անձնակազմի, պրակտիկաների կազմակերպման առումով: Այսօր այդ կրթական հաստատություններն իրենց առկա տեսքով գրեթե մրցունակ չեն կրթական ծառայությունների շուկայում, ինչպես և դրանց շրջանավարտները մրցունակ չեն աշխատանքային շուկայում:

197. Սյունիքի մարզում գործում են վեց բարձրագույն ուսումնական հաստատություններ: Գորիսի պետական համալսարանը, որը ստեղծվել է 2006 թ-ին, ունի ճարտարագիտական, պատմաիրավագիտական, մանկավարժական-բնագիտական, մանկավարժական-հումանիտար չորս ֆակուլտետներ` տասը մասնագիտություններով: Առկա է ութ մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման բաժանմունք: Հինգ մասնագիտությունների գծով գործում է մագիստրատուրա: Ներկայումս համալսարանում ուսանում է ավելի քան 1900 ուսանող: Պրոֆեսորադասախոսական համակազմում ընդգրկված է 107 դասախոս, որից 9-ը` գիտությունների դոկտոր պրոֆեսոր, 34-ը` գիտությունների թեկնածու: Համալսարանն ունի հանրակացարան: Բոլոնիայի գործընթացի համաձայն 2007 թ-ից բուհում ներդրվել է ուսուցման կրեդիտային համակարգը (առաջին և երկրորդ կուրսեր): Համալսարանի համար լուրջ հիմնահարց է համարվում 3-րդ ուսումնական մասնաշենքի (կազմակերպված է երկու հերթափոխով ուսուցում),նոր մարզադահլիճ ունենալու խնդիրը: Նախատեսվում է բացելու նոր` դեղագործական քիմիա բաժինը:

198. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը ստեղծվել է 1996 թ: ՈՒնի 2 դեպարտամենտ` ընդհանուր պատրաստականության և մասնագիտական պատրաստականության: Համալսարանում ուսանում է 453 ուսանող, որից 420-ը` առկա, 33-ը հեռակա ուսուցման: Պրոֆեսորադասախոսական համակազմում ընդգրկված է 49 դասախոս, որից 8-ը` գիտությունների թեկնածու, 1-ը` բանասիրության դոկտոր: ՈՒսումնական գործընթացում կիրառվում է ինտերակտիվ գրատախտակների, նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդիական հեռաուսուցում և հեռուստակապ, որը հնարավորություն է տալիս ուսումնահետազոտական աշխատանքները համատեղել: Համալսարանն ունի երկկողմանի արագագործությամբ ինտերնետային կապ` անսահմանափակ թրաֆիկով:

199. Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը հիմնադրվել է 2005 թ: ՈՒնի 7 բաժին` ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ, հողաշինարարության և հողային կադաստրի, կաթի, կաթնամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա և անասնաբուժական-սանիտարական փորձաքննության անասնաբուժություն:

200. Գործում է առկա ուսուցման հենակետային քոլեջը, միջին մասնագիտական 2 մասնագիտությունների գծով` մենեջմենթ և հողաշինարարություն: ՈՒսանողների թիվը կազմում է 300, դասախոսներինը` 50, որից 2-ը` գիտությունների թեկնածու: Կարևոր հիմնախնդիր է համարվում դասախոսական համակազմի որակավորման բարձրացումը և բարձր կուրսերի պրակտիկաների կազմակերպումը:

201. Ռուս-Հայկական ժամանակակից հումանիտար ակադեմիայի Կապանի մասնաճյուղը հիմնադրվել է 1998թ: ՈՒնի երեք ֆակուլտետ` իրավագիտություն, տնտեսագիտություն և մենեջմենթ: Գործում է առկա, հեռակա և հեռահար ուսուցման համակարգը: ՈՒսանողների թիվը կազմում է 150, դասախոսներինը` 20, որից 2-ը` գիտությունների թեկնածու: Լուրջ խնդիր է համարվում լոկալ ջեռուցման հարցը:

202. Երևանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղը ստեղծվել է 1996 թ: Առկա և հեռակա համակարգով գործում է երեք ֆակուլտետ` տնտեսագիտություն, իրավագիտություն և ընդհանուր տեխնոլոգիա: ՈՒսանողների թիվը կազմում է 305, որից 220-ը` հեռակա, դասախոսներինը` 17, որից 1-ը` գիտությունների թեկնածու:

203. ՀՀ Գորիսի «Սյունիք» ինստիտուտ ԱԿ ստեղծվել է 1992 թ: Գործում է երկու ֆակուլտետ` իրավագիտություն և տնտեսագիտություն:

 

5.1.2 Կրթության ոլորտի ռազմավարությունը

 

Սյունիքի մարզում կրթության զարգացման գերակայությունները

 

204. Ապահովելով կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների աստիճանական զարգացումն ու ընդլայնումը, կրթության զարգացումներն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար, հետագա զարգացումներն անհրաժեշտ է իրականացնել ստորև ներկայացվող գերակա ուղղություններով.

1) ապահովել նախադպրոցական կադրերի արդյունավետ մասնակցությունը վերապատրաստման, կատարելագործման և ատեստավորման ծրագրերին

2) բարելավել նախադպրոցական ծառայությունների մատուցման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը

3) մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիությունը հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար

4) բարձրացնել հանրակրթական հաստատությունների համակարգչային ապահովվածությունը

5) դպրոցների ինտերնետային կապի ընդլայնում

6) բարելավել հանրակրթական հաստատություններում համակարգչային գրագիտության դասավանդման որակը

7) ընդլայնել ուսումնական գործընթացում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներն` որպես ուսուցման և դասավանդման կիրառում

8) ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մասնակցել «Կրթության օրենսգրքի» մշակմանը` կրթության ոլորտը կարգավորող օրենքները համապատասխանեցնելու և օրենսդրական դաշտը պարզեցնելու նպատակով

9) անհրաժեշտ է մշակել լավագույն ուսուցիչների հայտնաբերման արդյունքահեն չափանիշներ, հրապարակայնացնել մանկավարժների լավագույն փորձը և նվաճումները

10) անհրաժեշտ է հստակեցնել կրթական հաստատությունների տեսակներն ու տարածքային բաշխվածության սկզբունքները, ապահովելով դրանց առավել արդյունավետ համապատասխանությունը մարզային սոցիալ-տնտեսական զարգացման կարիքների և հասարակության կրթական պահանջմունքներին

11) պետական բյուջեի հաշվին ապահովել արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցությունը միջազգային ստուգատեսներին և մրցույթներին

12) մշակել և ներդնել արտադասարանական և արտադպրոցական դաստիարակության համակարգի զարգացման հայեցակարգ` աշակերտների կրթական, գեղագիտական, տեխնիկական, մարզական, ռազմական նախասիրությունների բավարարումը արդյունավետ դարձնելու նպատակով

13) 2009 թվականի ընթացքում նախատեսվում է «Վերիշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային բազայի հիման վրա ստեղծել ռազմամարզական վարժարան

14) 2009 թ. նախատեսվում է մարզի 93 միջնակարգ դպրոցների ուսումնական զենքի պահպանման սենյակների հիմնանորոգման աշխատանքների իրականացում 24.889 մլն դրամ ընդհանուր գումարի չափով

15) Մինչև 2013 թ. առաջնահերթ համարել պատանի տեխնիկների կայանի ստեղծումը քաղաքային համայնքներում

16) համարել առաջնահերթ մարզի քաղաքային համայնքներում շախմատի և լողի դպրոցների, քաղաքային հրաձգարանների բացումը

17) ներդնել աշակերտների ստեղծագործական հետազոտական և նորարարական աշխատանքների խրախուսման մեխանիզմներ, ուղղված ինչպես աշակերտներին, այնպես էլ նրանց մանկավարժներին և դպրոցներին

18) ընդլայնել ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցը

19) վերանայել և հստակեցնել հատուկ դպրոցների տիպերը, դրանց ենթակայության և տարածքային բաշխվածության չափանիշները

20) ներառական դպրոցների ցանցի ընդլայնմանը զուգընթաց կրճատել մարզում առկա հատուկ դպրոցների թիվը

21) ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մասնակցել «Կրթության օրենսգրքի» մշակմանը` կրթության ոլորտը կարգավորող օրենքները համապատասխանեցնելու և օրենսդրական դաշտը պարզեցնելու նպատակով

22) Քննարկել դպրոցական խորհրդի անդամի կրթական ցենզին վերաբերող դրույթը, պարտադիր չափորոշիչ համարելով նաև միջնակարգ ընդհանուր կրթությունը, քանզի շատ հեռավոր գյուղերում այդ հանգամանքը խոչընդոտում է դպրոցական խորհուրդների ձևավորմանը:

205. Մարզպետարանի կողմից կատարված կարիքի գնահատման արդյունքների համաձայն, այսօր մարզի դպրոցների համար պահանջվում է.

1) 11330 աշակերտական սեղան-նստարան (տարրական դասարանների համար` 2795, միջին և բարձր դասարանների համար` 8335),

2) 1100 ուսուցչական սեղան, աթոռ

3) 806 գրատախտակ

4) 1100 գրապահարան:

206. Կրթության ոլորտի ռազմավարությունների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2010-2013 թթ. տարիների ՀՀ պետական բյուջեներով (Հավելված 5.1):

 

5.2 Մշակույթ, սպորտ և երիտասարդություն

 

207. Սյունիքի մարզում մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառների հիմնախնդիրները կապված են հիմնականում գրադարանների, թանգարանների, թատրոնների, պատմամշակութային հուշարձանների և ոչ նյութական մշակութային արժեքների, արվեստի ճյուղերի պահպանման և զարգացման, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների, սպորտային կառույցների հետ: Ոլորտը հիմնականում ապահովված է մասնագետ կադրերով, սակայն առկա է կադրերի վերապատրաստման խնդիրը:

208. Մշակույթի ոլորտում ՀՀ Սյունիքի մարզում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող համապետական ծրագրերը պայմանավորված են «ՀՀ Կառավարության 2008-2012 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով», որի «4.4.4. Մշակույթ» բաժնի 5-րդ` «Մշակույթի համաչափ զարգացում» կետում ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ապահովումը դիտարկվում է գործունեության հիմնական ուղղություն:

209. Մարզերում մշակույթի զարգացման խնդիրները ներառված են նաև մի շարք այլ ծրագրերում, մասնավորապես` ՀՀ Կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 589 որոշմամբ հաստատված ծրագրում, ՀՀ Կառավարության 2007 թ. մայիսի 3-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների մասին» N 17 արձանագրային որոշմամբ ընդունված ժամանակացույցի միջոցառումներում:

210. Տարածքային համաչափ զարգացումը նպատակ ունի իրականացնել միասնական մշակութային քաղաքականություն` համամասնորեն զարգացնելու ազգային մշակույթն ու օգտագործելու ստեղծագործական ներուժը երկրի ողջ տարածքում, ինչպես նաև ազգաբնակչության համար մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը:

211. Վերոնշյալ ծրագրերից բխող ՀՀ Սյունիքի մարզում գործողությունների հիմնական խնդիրներն են`

1) միջմարզային մշակութային համագործակցության զարգացում և միասնական մշակութային դաշտի ձևավորում

2) մշակութային կյանքին բնակչության մասնակցության պայմանների, մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովում, արդյունքում` մշակույթի ոլորտի շահառուների թվի ավելացում

3) մշակութային կազմակերպությունների համաչափ բաշխվածության բարելավում (օպտիմալացում)` մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովում` նյութատեխնիկական պայմանների բարելավման, շենքերի հիմնանորոգման ծրագրերի կազմման և իրականացման միջոցով

4) մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի իրականացում, մարզում մշակութային միջավայրի զարգացման միջոցով մշակույթի ոլորտի մասնագետների` մարզերից դեպի մայրաքաղաք և արտերկիր տեղի ունեցող արտահոսքի նվազեցում

5) մշակութային զբոսաշրջության զարգացում` պատմամշակութային հուշարձանների օգտագործման, մշակութային զբոսաշրջության նոր երթուղիների և ազգային արհեստագործական կենտրոնների ստեղծման միջոցով:

212. 2008թ. մարզում գործել են 2 դրամատիկական թատրոն, 6 թանգարան, 130 գրադարան, 15 արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոց, 7 մշակույթի կենտրոն, 110 մշակույթի տուն և ակումբ, 7 մարզադպրոց, 6 մարզադաշտ և այլ մշակութային ու մարզական կառույցներ:

 

5.2.1. Մշակույթ

 

213. Գրադարաններ: Մարզում գործող 130 գրադարաններից 30-ը քաղաքային համայնքների ենթակայության են, 99-ը գյուղական, 1-ը` Սյունիքի մարզային գրադարանը, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության: Մարզում ընդհանուր գրադարանային ֆոնդը կազմում է շուրջ 1270660 կտոր գրականություն:

214. Մարզի գրադարանների խնդիրները հիմնականում կապված են տարածքների կարգավիճակի, վերանորոգման, գույքի ձեռքբերման, գրքային ֆոնդերի համալրման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետ:

215. Գրադարանների շենքային պայմաններն մեծամասամբ անբավարար են, ինչը խիստ վտանգում է գրքային ֆոնդի պահպանությունը, լիակատար օգտագործումը:

216. ՀՀ Սյունիքի մարզում գրադարանների հիմնախնդիրներից է նաև նոր գույքի ձեռքբերումը, ժամանակակից տեխնիկական միջոցներով ապահովումը:

217. Հիմնախնդիրների լուծման առաջանային քայլեր են համարվում գրադարանների շենքերի և շինությունների վերանորոգումը, նոր գույքով և գրականությամբ համալրումը:

218. «Գրադարանների շենքերի հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2008 թ. իրականացվել է մարզային գրադարանի շենքի վերանորոգում, որի համար 2008 թ. պետական բյուջեից հատկացվել է 40000.0, իսկ 2009 թ.` նախատեսվել է 7237.3 հազ. դրամ: Սյունիքի մարզային գրադարանի հիմնանորոգումը համարվում է առաջնային, քանի որ այն հանդիսանում է Սյունիքի գրադարանային ցանցի կենտրոնը:

219. 2010-2013 թթ. առաջնային է համարվում մարզի խոշոր բնակավայրերի` Կապանի, Գորիսի, Մեղրիի, Ագարակի և Սիսիանի գրադարանների վերանորոգումը, նոր գույքով համալրումը:

220. Կենտրոնացված կարգով գրադարանների համար սարքերի, սարքավորումների ձեռքբերման գծով պետական բյուջեից ըստ տարիների նախատեսված գումարների հաշվին 2008 թ. շարունակվել է համակարգիչների և համակարգչային սարքերի ձեռքբերումը: Ծրագրի շրջանակներում շարունակվելու է պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 782-Ն
Որոշում