Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0782.170709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(4-րդ մաս)

 

221. Մարզի գրադարաններն ունեն հարուստ գրադարանային ֆոնդ, սակայն գրականության հիմնական մասը հնամաշ է, ինչպես նաև մարզում մեծ կարիք կա մասնագիտական գրականության:

222. ՀՀ Սյունիքի մարզում պետական բյուջեի հատկացումների շրջանակներում, համայնքային գրադարանների հավաքածուները ժամանակակից գրականությամբ համալրելու, տեսականին նորացնելու նպատակով, «Շարժական գրադարան» (բիբլիոբուսի) միջոցով Սյունիքի մարզային, Մեղրիի, Ագարակի, Քաջարանի, Սիսիանի, Գորիսի քաղաքային համայնքային գրադարաններին և Գորիսի համալսարանի գրադարանին տրամադրվել է 998 միավոր գրականություն: «Ռուսական գրքի կենտրոնի», Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի միջոցով Շիկահողի, Քաջարանի, Լեռնաձորի, Դովրուսի, Շրվենանցի, Կաղնուտի գյուղական գրադարաններին տրամադրվել է 402 միավոր գրականություն: Համայնքային գրադարաններին ընդհանուր առմամբ տրվել է 1269 միավոր: 2008 թ. ընթացքում իրականացվել է մարզի համայնքային գրադարանների հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի կողմից մասնագիտական խորհրդատվություններ են տրամադրվել և գրադարանների գործունեության զարգացմանն ուղղված սեմինարներ են կազմակերպվել Կապանի, Մեղրիի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների գրադարաններում:

223. Մարզում գրադարանային ծառայությունների բարելավումը դիտարկվում է նաև գրադարաններում ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրմամբ, ինտերնետային ցանցին միացմամբ: Գրադարանային ծառայությունների բարելավման ուղղություններից է նաև ընդհանուր գրադարանային ցանցի ստեղծումը, որի կենտրոնը Սյունիքի մարզային գրադարանն է: Ընդհանուր գրադարանային ցանցում, ըստ առաջնայնության, կընդգրկվեն քաղաքային, այնուհետ գյուղական գրադարանները, որոնք նույնպես կիրականացնեն էլեկտրոնային սպասարկում:

224. ՀՀ Սյունիքի մարզում գրադարանային ծառայությունների որակի բարձրացման և մատչելիության ապահովման համար գրադարանում կընդլայնվի նաև էլեկտրոնային հրապարակումների միջոցով էլեկտրոնային տեղեկատվության տրամադրումը մարզի բնակչությանը:

225. Նոր գրադարանային ծառայությունների մատուցման ասպարեզում մարզային գրադարանում շարունակվելու են հատուկ խմբերի` կույր և թույլ տեսողությամբ անձանց սպասարկումը «Արև» համակարգի միջոցով: «Արև» համակարգի ներդնումը նախատեսվում է նաև համայնքային գրադարաններում, ինչը հնարավորություն կտա ապահովել տեղեկույթի հասանելիությունը և մատչելիությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց համար, նրանց ինտեգրել հասարակությանը:

226. Մարզի գրադարանների հիմնախնդիրների լուծման նպատակով 2010-2013 թթ. նախատեսվում է մշակել համալիր ծրագիր, ուր կներառվեն գրադարանների վերանորոգման, գրքային հավաքածուների համալրման, նոր տեխնիկական միջոցների ներդրման հարցերը:

227. Թանգարաններ: ՀՀ Սյունիքի մարզում գործում է 5 թանգարան, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործում են Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարանը, Ա. Բակունցի տուն-թանգարանը (Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ), Սիսիանի պատկերասրահը (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ):

229. Մարզի թանգարանների խնդիրները հիմնականում կապված են տարածքների կարգավիճակի, վերանորոգման, անվտանգության համակարգերի ներդրման, գույքի ձեռքբերման, ֆոնդերի համալրման և նոր ցուցադրությունների կազմակերպման հետ:

2010-2013 թթ. թանգարանների հիմնական խնդիրներն են.

1) Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Սիսիանի պատկերասրահ` շենքի վերանորոգում, ջեռուցման, անվտանգության համակարգերի տեղադրում, գույքով կահավորում

2) Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարան` հակահրդեհային և ձայնային ահազանգի համակարգերի տեղադրում, օդափոխման և ջեռուցման համակարգերի ներդնումը

1) Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Ա. Բակունցի տուն-թանգարան` շենքի վերանորոգում

2) Կապանի երկրագիտական թանգարան` նոր մասնաշենքերը հրատապ վերանորոգում և նոր ցուցադրության կազմակերպում

3) Գորիսի երկրագիտական թանգարան` շենքի վերանորոգում, անվտանգության ազդանշանային համակարգի ներդնում, սրահների և ֆոնդապահոցների համար օդորակիչների և անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերում

6) Վերանորոգումից և նյութատեխնիկական բազայի համալրումից հետո հիմնական խնդիրներից է նաև թանգարանային հավաքածուների համալրումը և նոր ցուցադրությունների կազմակերպումը: Նկատի ունենալով Սյունիքի մարզի տարածաշրջաններում մշակութային կազմակերպությունների հավասարաչափ բաշխման անհրաժեշտությունը, նախատեսվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ` Սիսիանի պատկերասրահը պրոֆիլացնել (եզակիացնել)

7) ՀՀ Սյունիքի մարզում նոր թանգարանների ստեղծման ուղղությամբ նախատեսվում է Սիսիանի մշակույթի կենտրոնը վերանորոգումից հետո անվանակոչել հայ մեծանուն գրող Համո Սահյանի անվամբ և կենտրոնում համապատասխան տարածք հատկացնել թանգարանը հիմնելու և արխիվային փաստաթղթերի ցուցադրություն կազմակերպելու նպատակով

8) Խնձորեսկ գյուղում հիմնել հայ մեծանուն գրող Սերո Խանզադյանի տուն-թանգարանը:

228. ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործում է Կապանի երկրագիտական թանգարանը, իսկ համայնքային ենթակայությամբ` Գորիսի երկրագիտական թանգարանը:

230. Թանգարանների աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար նախատեսվում է թանգարաններին կից ստեղծել ազգագրական և արհեստագործական կենտրոններ:

2010-2013 թթ. առաջարկվում է.

1) Կապանի երկրագիտական թանգարանում ստեղծել ժողովրդական արհեստագործության կենտրոն

2) Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ գյուղը և Հին Գորիսը դարձնել պատմամշակութային թանգարան բաց երկնքի տակ

3) Սիսիանի պատմության թանգարանում հիմնել կարպետագործության կենտրոն:

Մարզի հուշարձանների հանհրահռչակման, հասարակությանը ներկայացման, դպրոցներում պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ դասաժամերի դասավանդման նպատակով` «Հուշարձանների պահպանության մշակույթ» ծրագրի մշակում և իրականացում:

231. Պատմամշակութային հուշարձանների պահպանում: Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Սյունիքի մարզը պատմամշակութային բարձրարժեք հուշարձաններով հարուստ տարածաշրջաններից է, որտեղ առկա է 2812 պատմամշակութային հուշարձան` 977 պահպանական միավորով, այդ թվում` միջնադարյան Հայաստանի նշանավոր Տաթևի վանքը, Վահանավանքը, Որոտնավանքը, Բաղաց քարի վանքը, Հալիձոր ամրոցը, Գորիս քաղաքի և Խնձորեսկ գյուղի հին քարանձավային համալիրները և այլն: Մարզը հարուստ է հին քարեդարյան, բրոնզեդարյան և միջնադարյան արժեքավոր հնագիտական հուշարձաններով, որոնց պեղման արդյունքներով բացահայտվում են տարածքի պատմության, մշակույթի, տնտեսության և կենցաղին վերաբերող արժեքավոր տեղեկույթներ: Առավել արժեքավոր հուշարձաններից է «Զորաց քարեր» (Քարահունջ) մեգոլիթյան հուշարձանը:

232. ՀՀ Սյունիքի մարզում վերջին տարիներին պետական բյուջեի հատկացումների հաշվին վերականգնողական աշխատանքներ են իրականացվել Որոտնավանքի, Վահանավանքի վանքային և Հալիձոր բերդի համալիրներում: Այժմ շարունակվում են Հալիձորի բերդի և Վահանավանքի բարեկարգման աշխատանքները: Ներկա խնդիրներից է անավարտ մնացած Որոտնավանքի սրահի ծածկասալերի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

233. Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման, պեղումների, պահպանության, վերականգնման և օգտագործման գործընթացների համակարգումը կարիք ունի պետության կողմից ֆինանսական աջակցության: Այդ նպատակով պետական աջակցությունը տարեց տարի ընդլայնվում է` սակայն այն հեռու է բավարար լինելուց:

Ներկայումս վերականգնման կարիք ունեն մարզի հետևյալ հուշարձանները.

1) Արծվանիկ համայնքի Երիցավանքը.

2) Մեղրի համայնքի Սբ Հովհաննես եկեղեցին.

3) Շենաթաղի Սբ Աստվածածին եկեղեցին.

4) Գետաթաղի Սբ Աստվածածին եկեղեցին.

5) Դարպասի «Արզումանի» կամուրջը:

234. Մարզի հուշարձանների վերականգնման և բարեկանգնման աշխատանքների հետ մեկտեղ իրականացվել են նաև հուշարձանների և հնագիտական վայրերի պեղումներ: 2006-2008 թթ. պեղումներ են իրականացվել մարզի 3 հուշարձաններում` Եղվարդի Սբ Աստվածածին եկեղեցու տարածքում, Շաղաթի հնագիտական վայրում և Անգեղակոթ գյուղի Ներքին Գոդեձոր հնավայրում:

235. Պատմամշակութային հուշարձանների պահպանման ոլորտում մարզում հիմնական խնդիրն է վերականգնված հուշարձանների օգտագործումը զբոսաշրջության բնագավառում:

Վերոնշյալ նպատակով նախատեսվում է.

1) Մշակել Գորիս քաղաքի և «Խնձորեսկ» հին գյուղատեղիի քարանձավային համալիրների, ինչպես նաև Գորիսի տարածաշրջանի մի շարք հին գյուղատեղիների, լքված բնակելի տների վերականգնման և օգտագործման ծրագրեր` վերածելով դրանք արհեստագործական թաղամասերի, ինչը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը, բնակչության համար աշխատատեղերի ստեղծմանը, զբոսաշրջության երթուղիներում ներգրավմանը

2) Սիսիանի տարածաշրջանի «Զորաց քար» բնակատեղիին տալ պետական պատմամշակութային արգելոցի կարգավիճակ: Արգելոցի հիմնադրմամբ կունենանք արդյունավետ և նպատակային գործունեության մի համակարգ, որը կնպաստի հուշարձանախմբի պահպանմանը և նպատակային օգտագործմանը, կկանոնակարգվի դրա հետագա պահպանության, ուսումնասիրման, օգտագործման, մշակութային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման աշխատանքները, հուշարձանամերձ տարածքների կառուցապատման, օգտագործման պայմանակարգը (ռեժիմը):

2010-2013 թթ. կշարունակվեն պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման, պեղումների, պահպանության, վերականգնման և օգտագործման աշխատանքները:

236. Ոչ նյութական մշակութային ժառանգություն: Մարզերում ոչ նյութական մշակութային ժառանգության խնդիրները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «4.4.4. Մշակույթ» բաժնի «1.11.» և «1.12.» կետերում, ինչպես նաև ՀՀ Կառավարության 2007 թ. մայիսի 3-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների մասին» N 17 արձանագրային որոշմամբ ընդունված ժամանակացույցի միջոցառումներում:

Այդ միջոցառումների հիմնական խնդիրներն են.

1) ավանդական ժողովրդական արհեստագործական ծրագրերի մշակումը և իրականացումը

2) ազգագրական երգի ու պարի համույթներին աջակցելը

3) ազգային, ավանդական տոների, ծեսերի և ծիսակատարությունների վերականգնումը և իրականացումը

4) ազգային լեզվի և բարբառների պահպանման և զարգացման տարբեր միջոցառումների իրականացումը

5) ազգագրական և արհեստագործական կենտրոնների ստեղծումը:

237. Վերոնշյալ խնդիրների իրականացման ուղղությամբ հիմնական քայլերն են համարվում վերանորոգված և համապատասխան նյութատեխնիկական միջոցներով համալրված մշակույթի տներում արհեստագործական կենտրոնների հիմնումը, առկա ազգագրական երգի ու պարի համույթներին անհրաժեշտ տարազով երաժշտական գործիքներով և տեխնիկայով պետական աջակցության ցուցաբերումը, նոր ազգագրական համույթների ստեղծումը, որի համար 2009 թ. ընթացքում կիրականացվի առկա վիճակի ուսումնասիրումը, կկատարվի կարիքների գնահատում և կկազմվի համալիր ծրագիր:

238. Արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ): Այս բնագավառի հիմնական խնդիրներն են թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի պահպանումը, զարգացումը և տարածումը, թատերահամերգային կազմակերպությունների գործունեության ապահովումը, ժողովրդական ստեղծագործությանը աջակցության ցուցաբերումը, հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործման, վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը և խթանումը, տարածքային (ՀՀ մարզեր) մշակութային համագործակցությունը և մշակութային կյանքի զարգացումը:

239. Առաջնային լուծման կարիք ունեն մշակույթի տեների, կենտրոնների շենքային պայմանների ապահովումը` վերանորոգումը, բեմերի կահավորումը, լուսաձայնային տեխնիկայի, ջեռուցման և օդափոխման համակարգերի ներդնումը (որի բացակայության հետևանքով տարվա որոշ ամիսներին մշակութային կազմակերպությունները չեն գործում), ինչը հնարավորություն կտա ապահովել թատերական, համերգային և հյուրախաղային միջոցառումների իրականացումը:

Վերոնշյալ խնդիրների իրականացման ուղղությամբ նախատեսվում է.

240. Թատերարվեստի ոլորտում ՀՀ Սյունիքի մարզում գործող 2 թատրոնների հիմնախնդիրների լուծում, մասնավորապես.

1) Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգում, ջեռուցման համակարգի ներդնում, նոր բեմական հագուստի, վարագույրների, փորձասենյակների և գրիմանոցների գույքի ձեռքբերում: Թատրոնի կողմից առաջնային խնդիր է համարվում նաև փոքր դահլիճի (100 տեղ) գործարկումը, ինչպես նաև պետական աջակցությամբ հյուրախաղային գործունեության ընդլայնումը (Երևան, ՀՀ մարզեր)

2) Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետական դրամատիկական թատրոնի ջեռուցման խնդիրը (նախկինում ջեռուցումը իրականացվում էր կաթսայատան միջոցով, որը արդյունավետ չեր), օդափոխման համակարգի արդիականացումը, թատրոնի դեկորացիաների և ռեկվիզիտների պահպանման համար օժանդակ և պահեստային սենյակների խնդիրը:

241. 2010-2013 թթ երաժշտարվեստի և պարարվեստի բնագավառում երաժշտական և պարային համույթների բնականոն գործունեության ապահովման նպատակով հիմնական խնդիրներն են դիտարկվում` վերականգնված մշակութային տների և կենտրոնների դահլիճների կահավորումը, ջեռուցման համակարգերի ներդնումը, լուսաձայնային տեխնիկայով հագեցումը, երաժշտական գործիքների ձեռքբերումը:

242. Մարզում արվեստի զարգացման նպատակով նախատեսվում է պետական աջակցության տրամադրում մարզում և համայնքներում առկա երաժշտական և պարային համույթներին, թատերական խմբերին, կիրառական արվեստի վարպետներին` դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով»:

243. Թատրոնների, մշակութային կենտրոնների և տների բնականոն գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է 2010-2013 թթ. իրականացնել համալիր ծրագիր, որի արդյունքում կլուծվեն վերոնշյալ հաստատությունների խնդիրները կապված նոր գույքի սարքավորումների, նյութատեխնիկական բազայի ձեռքբերման հետ:

244. Գեղարվեստական կրթություն: Մարզում գործում են 7 երաժշտական, 6 արվեստի և 2 գեղարվեստի դպրոցներ: Դպրոցները հիմնականում ապահովված են ուսումնական տարածքներով:

245. Գեղարվեստական կրթության խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: 2008 թ. ՀՀ Սյունիքի մարզի 11 երաժշտական և արվեստի դպրոցների 144 սովորողներ ազգային նվագարանների ուսուցման գծով ստացել են ուսման վարձավճարների փոխհատուցում (10860.4 հազար դրամ): 2009 թ. նախատեսվում է ուսման վարձավճարների փոխհատուցում (19490.6 հազ.դրամ) տրամադրել 12 արվեստի և երաժշտական դպրոցների ազգային, փողային և լարային նվագարանների բաժինների 161 սովորողների: Մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան և Գորիս քաղաքներում մեթոդական աջակցության շրջանակներում իրականացվել են «վարպետության դասեր», որին մասնակցել են բոլոր դպրոցների սաները և դասատուները: Դասերին մասնակցել է 120 սովորող և 70 դասատու: 2008 թ. «Երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցների համար նոր գրականության մշակում և հրատարակում» ծրագրով հրատարակված 204 անուն գիրք անվճար տրամադրվել է մարզի բոլոր դպրոցներին: Մարզի 30 սովորողներ ներառվել են ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծված «ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում: Վերոնշյալ ծրագրերը շարունակական են և կիրականացվեն նաև 2010-2013 թթ.

246. Գեղարվեստական կրթական համակարգում հիմնական խնդիրները կապված են դպրոցների շենքերի վերանորոգման, ջեռուցման համակարգերի ներդրման, նոր գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերման և վերանորոգման, դահլիճների կահավորման, նոր ուսումնամեթոդական գրականության ձեռքբերման հետ:

247. Գեղարվեստական կրթության բնագավառում մարզի 102 գյուղական համայնքներից միայն Խնձորեսկում է գործում երաժշտական դպրոց: Անհրաժեշտություն կա սահմանամերձ Տեղ գյուղում նույնպես բացել երաժշտական դպրոց (որի համար նոր վերականգնված մշակույթի տանը առկա է անհրաժեշտ շենքային պայմաններ և մասնագետներ):

248. 2009 թ. նախատեսվում է մշակել «ՀՀ Սյունիքի մարզի գեղարվեստական կրթական հաստատությունների զարգացման համալիր ծրագիր», որի իրագործման ընթացքում փուլային տարբերակով լուծում կստանան վերոնշյալ խնդիրները:

249. Մշակութային կյանքի կազմակերպում և մշակութային միջոցառումներ: Մշակութային կյանքի զարգացմանն է նպատակաուղղված ՀՀ մարզերում հանրապետական փառատոների և միջոցառումների կազմակերպումը: Մշակութային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ պետական աջակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, որի նպատակն է աշխուժացնել մարզային մշակութային կյանքը, խթանել մշակութային փոխանակումները մայրաքաղաքի և մարզերի մշակութային կազմակերպությունների միջև, նպաստել փորձի փոխանակմանը, բնակչությանը ծանոթացնել արվեստի նոր ձեռքբերումներին:

250. Պետական աջակցություն մարզային մշակութային միջոցառումներին» ծրագրով իրականացվում է «Մշակութային մարզ» մշակութային հաղորդակցություն` մայրաքաղաք մարզեր» ենթածրագիրը, որի շրջանակներում կազմակերպվում են Երևանի թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղերը մարզերում: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2008 թ. ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան, Սյունիք, Ծավ, Խնածախ, Խնձորեսկ, Տաթև, Վերիշեն, Հալիձոր, Քարահունջ բնակավայրերում հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի երգչախումբը, Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Նույն ծրագրի շրջանակներում միջմարզային մշակութային փոխանակումների զարգացման նպատակով Կապանում և Գորիսում կազմակերպվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումները:

251. Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից մարզի Կապան, Գորիս, Սյունիք, Ծավ, Խնածախ, Խնձորեսկ, Տաթև, Վերիշեն, Հալիձոր, Քարահունջ բնակավայրերում կազմակերպվեց Հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

252. 2008 թ. Կապանում կազմակերպվել է «Մենք ենք, մեր մարզերը» համայնքային թատրոնների հանրապետական փառատոնը:

253. Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաև մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով մի շարք մշակութային միջոցառումներ ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվում են ՀՀ մարզերում: Մասնավորապես` «Տիկնիկային թատերախմբերի հանրապետական փառատոնը» առաջին անգամ կազմակերպվեց Երևանում 2005 թ., 2006 թ.` Գեղարքունիքի մարզում, 2007 թ.` Տավուշի մարզում, 2008 թ.` Լոռու մարզում, 2009 թվականին կանցկացվի ՀՀ Սյունիքի մարզում (Գորիս)»:

254. 2010-2013 թթ. ՀՀ Սյունիք մարզում վերոնշյալ ծրագրերը կշարունակվեն իրականացվել:

255. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում: ՀՀ Սյունիքի մարզում գործում է 7 մշակույթի կենտրոն և 100 մշակույթի տուն և ակումբ:

256. Խոշոր մշակույթի կենտրոններն են` Կապանի մարզային մշակույթի կենտրոնը, Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնը, Սիսիանի մշակույթի կենտրոնը, Գորիսի Գուսան Աշոտի անվ. մշակույթի կենտրոնը, Մեղրու մշակույթի կենտրոնը, Ագարակի «Ծմակ» մարզամշակութային կենտրոնը, Քաջարանի մշակույթի պալատը:

257. Մարզի 23 բնակավայրեր ընդգրկված են մշակույթի տներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում: Համայնքային մշակույթի տներում և ակումբներում մեծամասամբ տեղակայված են նաև գրադարանները:

258. Մինչև 2008 թ. լրիվ կամ մասնակի հիմնանորոգվել են մարզի 8 մշակութային օբյեկտներ:

259. Մարզում մշակույթի տները հիմնականում ոչ բարվոք վիճակում են, ունեն հիմնանորոգման, գույքի համալրման, գործարկման խնդիրներ: Մշակույթի մի շարք օջախներ վնասվել են ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով, որոնք վերջին տարիների ընթացքում չեն վերանորոգվել և հիմնանորոգման /շենքապահպան աշխատանքների իրականացման/ խիստ կարիք ունեն:

260. Մարզում 23 սահմանամերձ բնակավայրերից միայն 8 մշակույթի տուն է ընդգրկված սահմանամերձ բնակավայրերի մշակույթի տների վերանորոգման ծրագրում:

261. 2010-2013 թթ. մշակութային օբյեկտների վերանորոգման ընթացքում առաջնային են համարվում խոշոր բնակավայրերի և սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի մշակութային օբյեկտների վերանորոգումը:

262. 2010-2013 թվականներին նախատեսվում է 1852500.0 հազ. դրամ հատկացնել մշակութային օջախների հիմնանորոգման և կառուցման համար (Հավելված 5.2):

 

5.2.2. Երիտասարդության հարցեր

 

263. Մարզում սպորտային և մարզամշակութային միջոցառումների համատեքստում կարևորվում է երիտասարդական քաղաքականության զարգացումը և նրա արդյունավետության բարձրացումը: Պետության քաղաքականությունն այս ոլորտում սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմանների ու երաշխիքների ապահովումն է` երիտասարդների սոցիալական կայացման, առողջ ապրելակերպի, նրանց ստեղծագործ ներուժը հասարակության շահերին առավել լիարժեք ծառայեցնելու համար:

264. Այս ուղղությամբ կարևորագույն միջոցառումներից մեկը ՀՀ Սյունիքի մարզում երիտասարդական կենտրոնի ստեղծումն էր: Այն նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակից դարձնել առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպությունների: Կենտրոնի միջոցով անհրաժեշտ է նպաստել մարզային երիտասարդական կառույցների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության սուբյեկտների խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքմանը, համակարգման և հրապարակման կազմակերպմանը: Երիտասարդական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ աջակցել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը:

265. Այսպիսով` Սյունիքի մարզում մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում զարգացման հիմնական գերակայություններն են.

1) Մարզի մշակութային ու սպորտային կյանքի զարգացում` պետական աջակցության ընդլայնմամբ

2) Ոլորտի կադրերի պատրաստում, վերապատրաստում և վերաորակավորում: Նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հավաքածուների համալրում, պահպանություն ու հասարակության ուշադրության ներկայացում

3) Մշակութային ու սպորտային կազմակերպությունների շենքերի ու շինությունների հիմնանորոգում

4) Պատմական հուշարձանների պահպանություն, ամրակայում, նորոգում, վերականգնում, բարեկարգում և օգտագործում

5) Սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, սպորտային միջոցառումների կազմակերպական պայմանների ու երաշխիքների ապահովում երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժն ի շահ հասարակությանը առավել լիարժեք օգտագործելու համար:

266. Մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները լուծելու համար 2009 թ. անհրաժեշտ է մշակել և 2010-2013 թթ. իրականացնել հետևյալ նպատակային միջոցառումները`

1) Գրադարանների զարգացման համալիր ծրագրի մշակում և հաստատում

2) Վերականգնված մշակույթի տների, կենտրոնների նյութատեխնիկական բազայի, նոր գույքով, սարքերով և սարքավորումներով համալրման համալիր ծրագրի մշակում և հաստատում

3) Մշակույթի ոլորտի կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագրի մշակում և հաստատում

4) Գեղարվեստական կրթական հաստատությունների զարգացման համալիր ծրագրի մշակում և հաստատում:

 

5.2.3. Սպորտ

 

267. ՀՀ Սյունիքի մարզում գործող 13 մարզադպրոցներն ու մարզակառույցները և 11 մարզադաշտերը տասնյակ տարիներ չեն նորոգվել, գտնվում են խիստ անբարվոք վիճակում, ինչը խոչընդոտ է հանդիսանում սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը բնակչության շրջանում: Սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է 2010-2013 թվականներին 594300.0 հազ. դրամի հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ կատարել մարզական կառույցներում (Հավելված 5.2):

 

5.3 Առողջապահություն

 

5.3.1 Առողջապահության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

268. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը կարևորելով առողջապահության ոլորտի դերը, հիմնական նպատակների շրջանակներում առանձնացնում է առողջապահական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը: ԿԶԾ-ի շրջանակներում գերակա է համարվել առաջնային բուժօգնության ոլորտը, իսկ ծրագրային մակարդակով` հատուկ կարևորվել են մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրները: Դրված նպատակների ապահովման հարցում մեծ դեր է վերագրվել առողջապահության ոլորտում պետական ծախսերի ավելացմանը, դրանց ներոլորտային վերաբաշխմանը` ի օգուտ առաջնային բուժօգնության օղակի, ինչպես նաև համակարգի կառավարման բարեփոխումների արդյունքում ակնկալվող արդյունավետության բարձրացմանը:

269. Հայաստանը, բնակչության առողջական վիճակը բնութագրող ցուցանիշների առումով համանման եկամտի մակարդակ ունեցող երկրների համեմատ, հիմնականում գտնվում է ավելի լավ վիճակում: Այդուհանդերձ, զարգացած երկրների հետ համեմատականները վկայում են, որ շատ դեպքերում խզումը նշանակալի է, մասնավորապես այնպիսի ցուցանիշների գծով, ինչպիսիք են մանկական և մայրական մահացությունը: Սյունիքի մարզում ոլորտի պատկերը հետևյալն է.

270. ՀՀ Սյունիքի մարզի ազգաբնակչության թվաքանակը և սեռատարիքային կառուցվածքը ներկայացված է Հավելված 5.3.-ում:

 

Գծապատկեր 5.1. ՀՀ Սյունիքի մարզի ազգաբնակչության սեռատարիքային կառուցվածքի դինամիկան` ըստ տարածաշրջանների

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղյուսակ 5.4. ՀՀ Սյունիքի մարզի արական սեռի ազգաբնակչության տեսակարար կշիռը` ըստ տարածաշրջանների.

 

.__________________________________________________.

|Տարածաշրջան|  2006 թ.   |  2007 թ.   | 2008 թ.    |

|           |____________|____________|____________|

|           |արակ | ընդ  |արակ | ընդ  |արակ |  ընդ |

|___________|_____|______|_____|______|_____|______|

|Կապան      |30023| 61324|31417| 61535|31482| 61495|

|___________|_____|______|_____|______|_____|______|

|Գորիս      |21530| 45491|21598| 45258|21598| 45858|

|___________|_____|______|_____|______|_____|______|

|Սիսիան     |15797| 35128|16480| 34145|16487| 34152|

|___________|_____|______|_____|______|_____|______|

|Մեղրի      | 5767| 11930| 6143| 11919| 6143| 11919|

|___________|_____|______|_____|______|_____|______|

|Ընդամենը   |73117|153881|75638|152857|75710|152824|

.__________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ առողջապահության նախարարության ՊԱԳ-ի տվյալներ:

 

271. Սեռատարիքային վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզում սեռատարիքային փոխհարաբերությունները համաչափ են:

 

Աղյուսակ 5.5. ՀՀ Սյունիքի մարզի ազգաբնակչության բաշխումը (քաղաքային/գյուղական կտրվածքով 2006-2008 թթ.)

 

._________________________________________.

|Ազգաբնակչությունը|2006 թ.|2007 թ.|2008 թ.|

|_________________|_______|_______|_______|

|քաղաքային        | 103772| 103695| 103692|

|_________________|_______|_______|_______|

|գյուղական        |  49249|  49162|  49132|

|_________________|_______|_______|_______|

|ընդամենը         | 152021| 152857| 152824|

._________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ առողջապահության նախարարության ՊԱԳ-ի տվյալներ:

 

272. Բժշկադեմոգրաֆիկ ցուցանիշների վերլուծությամբ պարզ է դառնում, որ մարզում ազգաբնակչության գերակշիռ մասը բնակվում Է քաղաքներում, սակայն Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում գյուղական և քաղաքային ազգաբնակչության թիվը գրեթե չի տարբերվում իրարից և այս հանգամանքը անհրաժեշտ է հաշվի առնել գյուղական ազգաբնակչության բժշկական սպասարկման բարելավման համար, հատկապես վերոնշյալ տարածաշրջաններում:

273. Տարիքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարզի քաղաքային ազգաբնակչությունը գտնվում է ծերացման անցման վաղ փուլում, գյուղական ազգաբնակչությունը համարվում է ծերացած, իսկ մարզի բնակչությունը ընդհանուր առմամբ (համաձայն Է. Ռոսսեթի) համարվում է գտնվող ժողովրդագրական ծերացման անցման ուշ փուլում: Բնակչության ծերացման պայմաններում մեծանում են բնակչության խրոնիկական հիվանդություններով հիվանդացության և մահացության ցուցանիշները, փոխվում է այդ ցուցանիշների տարիքասեռային կառուցվածքը: Ավելանում է նաև սոցիալական օգնության կարիք ունեցողների քանակը, փոփոխվում է աշխատունակ և կենսաթոշակային տարիքի բնակչության բնականոն հարաբերակցությունը, որը պայմանավորում է պետական սոցիալական բեռի մեծացումը և բերում է տնտեսական անբարենպաստ հետևանքների:

274. ՀՀ Սյունիքի մարզի ծնունդների և մահերի ցուցանիշները ներկայացված Է Հավելված 5.4.-ում:

 

ՀՀ Սյունիքի մարզի բնական շարժի ցուցանիշներ

 

275. 2008 թ-ին մայրական մահացության դեպք չի գրանցվել: Ծնելիության ցուցանիշը կազմում է 11.5 (2006 թ-ին- 10.8, 2007 թ-ին 11.8), մահացության ցուցանիշը 7.8 (2006 թ-ին- 8.7, 2007 թ-ին 7.9), բնական աճը` 3.7 (2006 թ-ին`2.0, 2007 թ-ին 3.5):

276. ՀՀ Սյունիքի մարզի մահացության համեմատական ցուցանիշը ցույց է տալիս, որ 2006 թ. այն կազմել է 8.7, 2007 թ.-7.9, իսկ 2008 թ-ին-7.8 պրոմիլե:

 

Աղյուսակ 5.6. ՀՀ Սյունիքի մարզի մանկական և պերինատալ մահացության համեմատական ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Տարածաշրջան |      2006 թ.     |     2007 թ.      |     2008 թ.      |

|            |__________________|__________________|__________________|

|            |մանկական|պերինատալ|մանկական|պերինատալ|մանկական|պերինատալ|

|            |մահացու-|մահացու- |մահացու-|մահացու- |մահացու-|մահացու- |

|            |թյուն   |թյուն    |թյուն   |թյուն    |թյուն   |թյուն    |

|____________|________|_________|________|_________|________|_________|

|ՀՀ Սյունիք  |    10.9|     15.2| 12.7   |     15.8|     8.1|     13.1|

|մարզ        |        |         |        |         |        |         |

|____________|________|_________|________|_________|________|_________|

|Կապան       |     6.8|     16.6| 11.7   |     19.8|    19.1|     21.6|

|____________|________|_________|________|_________|________|_________|

|Գորիս       |    16.1|     14  | 11.1   |      7.1|     -  |      5.1|

|____________|________|_________|________|_________|________|_________|

|Սիսիան      |    11.1|     11.1| 13.8   |     11.1|     2.8|      5.6|

|____________|________|_________|________|_________|________|_________|

|Մեղրի       |     8.7|     25.2| 24.0   |     40.0|     6.2|     25  |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

277. Մահացությունն առավելապես բարձր է երեխայի կյանքի առաջին տարում:

278. Մանկական մահացության ցուցանիշի վերլուծությունը ցույց է տալիս, որ ինչպես մանկական, այնպես էլ պերինատալ մահացության ցուցանիշը 2008 թ. նվազել է, դրական դինամիկան առավելապես արտահայտված է Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում, որտեղ ակտիվ գործունեություն է ծավալել մոր և մանկական առողջության պահպանման բնագավառում ՆՈՎԱ ծրագիրը: Սակայն Մեղրիի և Կապանի տարածաշրջաններում կտրուկ բարձր է մարզային ցուցանիշի համեմատ պերինատալ մահացությունը: Այս հանգամանքը պահանջում է անհրաժեշտ բարեփոխումների իրականացում բժշկական կենտրոնների մոր և մանկան ծառայություններում (կադրային, տեխնիկական):

279. Մայրական մահացության ցուցանիշը, իր համեմատաբար ոչ այնքան բարձր մակարդակով, նկատելի ազդեցություն չի գործում ժողովրդագրական ընդհանուր իրավիճակի վրա, սակայն ամբողջությամբ արտացոլում է մոր և մանկան պահպանության համակարգի վիճակը: Մայրական մահացության երկու դեպք տեղի է ունեցել 2006 թ., իսկ 2007 և 2008 թթ. մայրական մահացության դեպքեր ՀՀ Սյունիքի մարզում չեն գրանցվել:

 

Մարզի ազգաբնակչության հիվանդացության վիճակագրություն.

 

280. Հիվանդացությունը բնակչության առողջությունը բնութագրող կարևորագույն չափանիշներից է, որը ուսումնասիրվում է ըստ դիմելիության, ըստ բժշկական կանխարգելիչ զննումների, ըստ մահվան պատճառների:

 

1) ըստ դիմելիության ՀՀ Սյունիքի մարզի ազգաբնակչության կարևոր ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ցուցանիշները հետևյալն են`

 

Աղյուսակ 5.7. Ըստ դիմելիության ՀՀ Սյունիքի մարզի ազգաբնակչության կարևոր ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ցուցանիշները

 

._________________________________________________________.

|Հիվանդացություն|    2006 թ.  |     2007 թ. |    2008 թ.  |

|               |_____________|_____________|_____________|

|               |քանակ|պրոմիլե|քանակ|պրոմիլե|քանակ|պրոմիլե|

|_______________|_____|_______|_____|_______|_____|_______|

|սիրտ-անոթային  |4549 |   29.6| 4124|   27.0| 4352|   28.5|

|_______________|_____|_______|_____|_______|_____|_______|

|օնկոլոգիական   |1139 |    7.4| 1109|    7.2| 1955|   12.8|

|_______________|_____|_______|_____|_______|_____|_______|

|էնդոկրին       |3826 |   24.7| 3656|   23.9| 3727|   24.4|

|_______________|_____|_______|_____|_______|_____|_______|

|հոգեկան հիվ.   |2001 |   13  | 2244|   14.7| 2263|   14.8|

|_______________|_____|_______|_____|_______|_____|_______|

|տուբերկուլյոզ  |649  |    4.2| 626 |    4.2|  259|    1.6|

|_______________|_____|_______|_____|_______|_____|_______|

|մաշկավեներաբ.  |789  |    4.3| 988 |    6.4|  993|    6.5|

._________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

281. Հիվանդացության ցուցանիշները ցույց են տալիս ազգաբնակչության մոտ ուռուցքային հիվանդությունների կտրուկ աճ, որը պայմանավորված է նաև հիվանդությունների ակտիվ հայտնաբերմամբ և դրա հետ միասին տուբերկուլյոզով հիվանդացության ցուցանիշի նվազում, որը պայմանավորված է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրման արդյունավետ իրականացման հետ:

282. Վարակիչ հիվանդություններով հիվանդացությունը նույնպես մեծ նշանակություն ունի ազգաբնակչության հիվանդացության վերլուծության համար,

հատկապես նրա տարածքային տարածվածությունը`                                     :

 

Աղյուսակ 5.8. Վարակիչ հիվանդություններով հիվանդացության տարածքային տարածվածությունը ՀՀ Սյունիքի մարզում` ըստ տարածաշրջանների

 

._________________________________________________.

|       |    2006 թ.  |     2007 թ. |    2008 թ.  |

|       |_____________|_____________|_____________|

|       |քանակ|պրոմիլե|քանակ|պրոմիլե|քանակ|պրոմիլե|

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|

|Կապան  |  273|    4.4|  239|    3.9|  114|    1.8|

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|

|Գորիս  |  394|    8.6|  567|   12.5|  641|   13.9|

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|

|Սիսիան |  192|    5.5|  209|    6.1|  204|    5.9|

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|

|Մեղրի  |   81|    6.8|  124|   10.4|  141|   11.8|

._________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

 

283. Վարակիչ հիվանդություններով հիվանդացության դինամիկան ցույց է տալիս, որ Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում նկատվում է ինֆեկցիոն հիվանդացության աճի միտում:

 

2) Հիվանդացությունը` ըստ մահվան պատճառների.

284. Հիվանդացության ցուցանիշի վերլուծության համար կարևոր նշանակություն ունի մահացության ցուցանիշը, որի չափանիշները մեծամասամբ կախված են բնակչության սեռատարիքային առանձնահատկություններից: Մահացության բնորոշիչ ցուցանիշներից ավելի լիարժեքը դա բնակչության առանձին սեռատարիքային խմբերում մահացության ցուցանիշն է:

 

Մահացության համեմատական ցուցանիշները ըստ սեռատարիքային առանձնահատկությունների

 

285. Մահացության նվազման միտում արձանագրվել է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մեծահասակ տարիքային խմբերում: Դրա հետ միասին 2006 թ-ի համեմատ նկատվում է մահացության ցուցանիշների որոշակի աճի միտում կանանց աշխատունակ տարիքային խմբում:

286. Մահացության պատճառների կառուցվածքային ուսումնասիրությունները ցույց են տվել հետևյալը.

287. 2006 թ-ի համեմատ 2008 թ-ին աճել են օնկոլոգիական և սուր սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով մահացության ցուցանիշները, որոնք կազմում են համապատասխանաբար 1.7% և 12.2% և միաժամանակ նվազել են մահացության ցուցանիշները վնասվածքներից, խրոնիկական սիրտ-անոթային և այլ հիվանդություններից` համապատասխանաբար կազմելով 0.4%, 11.6% և 2.3%:

288. Օնկոլոգիական հիվանդությունների պատճառով մահացության համեմատական ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն աճել է աշխատունակ տարիքային խմբի կանանց մոտ և կազմել է 0.4%: Անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ այդ ցուցանիշի աճը պայմանավորված է հիմնականում կրծքագեղձի և սեռական օրգանների չարորակ նորագոյացումներով ախտահարմամբ, որի տեսակարար կշիռը 2006 թ. կազմել է 41%, իսկ 2008 թ.` 44%:

289. Տվյալ հանգամանքը մեծ հավանականությամբ պայմանավորված է այս պաթոլոգիայի ուշացած ախտորոշմամբ, չնայած նրան, որ նման տեղակայության նորագոյացություններն ավելի հեշտ են ախտորոշվում վաղ շրջանում և համապատասխան մասնագիտացված բուժման դեպքում կարելի է հասնել կայուն ռեմիսիայի:

290. Բայց միայն վերոհիշյալ պատճառով չէ պայմանավորված այս աճը, այն կապված է նաև բնակչության ծանր սոցիալական կացության հետ, քանի որ անգամ վաղ շրջանում ախտորոշված դեպքերում հիվանդներից ոչ բոլորն են հնարավորություն ունենում ժամանակին մեկնել նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով մասնագիտացված կենտրոններ և այն էլ մի քանի անգամ տարվա ընթացքում, քանզի տվյալ պարագայում բուժումը ունի պարբերական և շարունակական բնույթ:

291. Սուր սիրտ-անոթային պաթոլոգիայի պատճառով մահացության համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2006թ. նկատմամբ մահացության աճը կազմել է 12.2 %:

 

Սուր սիրտ-անոթային պաթոլոգիայի պատճառով մահացության աճը ըստ սեռատարիքային խմբերի

 

292. Անհրաժեշտ է շեշտադրել այն հանգամանքը, որ աճել է մահացությունը կանանց աշխատունակ տարիքային խմբում, գրեթե կրկնակի անգամ, որը կազմել է 0.7%: Այս հանգամանքը կարելի է բացատրել նաև ծխախոտ օգտագործող կանանց թվի աճով:

293. Համեմատական կարգով մահացության աճ տեղի է ունեցել նաև տղամարդկանց աշխատունակ և մեծահասակ տարիքային խմբերում, որը կազմել է համապատասխանաբար 0.22% և 2.4%:

 

Գծապատկեր 5.2. 2008 թ-ին սուր սիրտ-անոթային պաթոլոգիայի հետևանքով մահացածների հոսպիթալիզացիայի ցուցանիշները ՀՀ Սյունիքի մարզում

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

294. Սուր սիրտ-անոթային պաթոլոգիայի հետևանքով մահացածների հոսպիթալիզացիայի ցուցանիշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2008 թ. աշխատունակ տարիքային խմբի 43 մահացածներից միայն 10-ն (23 տոկոս) են դիմել շտապ բժշկական օգնության և վերջինիս ուղեգրմամբ տեղափոխվել հիվանդանոց: Անհրաժեշտ է նշել նաև այն հանգամանքը, որ նրանցից ոչ ոք, առհասարակ, չէր դիմել բժշկական օգնություն ստանալու նպատակով առողջության պահպանման առաջնային օղակ:

295. Համեմատական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նվազել են վնասվածքների, խրոնիկական սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշները, որոնք կազմել են համապատասխանաբար 0.4%, 11.6% և 2.3%:

296. Խրոնիկական սիրտ-անոթային պաթոլոգիայի հետևանքով մահացության համեմատական ցուցանիշի նվազումը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ վերջին տարիներին ստեղծվել է բարենպաստ պայմաններ այս պաթոլոգիայով տառապող հիվանդների անվճար դեղորայքային սպասարկման գործում:

297. Անհրաժեշտ է նշել նաև, որ այլ հիվանդությունների խմբում նույնպես մահացության համեմատական ցուցանիշի նվազման միտում է նկատվում: Ի տարբերություն 2006 թ., 2008 թ-ին աճել է հեպատիտ-ցիռոզ ախտորոշմամբ մահացածների տեսակարար կշռի թիվը աշխատունակ տղամարդկանց խմբում: Այս երևույթը կարելի է բացատրել սեռավարակային ճանապարհով տարածվող հեպատիտ «B» և «C» հիվանդությունների ոչ ճիշտ ախտորոշմամբ:

298. Եվ այսպես` 2008 թ. ի հայտ է եկել մարզի բնակչության ընդհանուր մահացության ցուցանիշի նվազեցման միտում 2006 թ-ի համեմատ:

299. Սակայն, դրա հետ միասին մահացության կառուցվածքային համեմատական ուսումնասիրությունները ցույց են տվել նաև օնկոլոգիական և սուր սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով մահացության տեսակարար կշռի աճ և այն էլ աշխատունակ տարիքային խմբերում: Այս ցուցանիշների նվազեցման նպատակով անհրաժեշտ է հիվանդանոցային նեղ մասնագիտական օգնության գծով ստեղծել մարզային նշանակության էնդովասկուլյար կարդիոլոգիական կենտրոն, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդների պարբերական բուժօգնության և երկարատև անկողնային խնամք տանելու համար դիսպանսերային ստորաբաժանում: Միաժամանակ անհրաժեշտ է բարելավել և մատչելի դարձնել շտապ բժշկական օգնության ծառայությունը մարզի ամբողջ տարածքում, հատկապես գյուղական բնակչության համար:

 

Մարզի ազգաբնակչության հաշմանդամության վիճակագրությունը

 

300. Առաջնակի հաշմանդամության ցուցանիշները հատկապես կարևոր են ՀՀ Սյունիքի մարզի ազգաբնակչության համար, քանի որ մարզում գործում են լեռնաարդյունաբերական երեք հսկաներ, ունենալով բազմապատճառ ազդեցություն առողջության, մարդկանց կենցաղի, հիգիենայի և բնության վրա:

 

Աղյուսակ 5.9. Առաջնակի հաշմանդամության ցուցանիշները ՀՀ Սյունիքի մարզում

 

._________________________________________________.

|       |    2006 թ.  |     2007 թ. |    2008 թ.  |

|       |_____________|_____________|_____________|

|       |քանակ|պրոմիլե|քանակ|պրոմիլե|քանակ|պրոմիլե|

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|

|Կապան  |  399|    6.5|  363|    5.9|  317|    5.1|

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|

|Գորիս  |  162|    3.6|  584|   12.9|  406|    8.8|

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|

|Սիսիան |  117|    3.3|  111|    3.2|  122|    3.5|

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|

|Մեղրի  |   49|    4.1|   25|    2.0|  109|    9.1|

._________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

301. Չնայած այն հանգամանքի, որ Կապանի տարածաշրջանում գործում են երկու արդյունաբերական հսկաներ, այնուամենայնիվ նկատվում է առաջնակի հաշմանդամության դինամիկայի նվազում:Առաջնակի հաշմանդամության աճ համեմատած 2006 թ-ի արձանագրվել է Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում:

 

Առողջապահական համակարգի գործունեության հիմնական ցուցանիշները

 

302. Շուկայական պայմաններում բուժհիմնարկների (հագեցած մեծաքանակ և ուռճացված հզորություններով) պահպանումը բյուջետային ֆինանսավորմամբ անարդյունավետ է և անհնար: Համակարգի ֆինանսական ծախսերի օպտիմալացման և ինքնաֆինանսավորման բաղադրիչի զարգացման նպատակով, սկիզբ դրվեց առողջապահության համակարգի կառուցվածքային բարեփոխումներին:

303. Ներկայումս ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության ներքո գործում են 19 առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ), այդ թվում`

1) հիվանդանոցներ-1 (Ագարակ-25 մահճակալ)

2) բժշկական կենտրոններ-5 հիվանդանոցային (Կապան-105 մահճակալ, Գորիս-110 մահճակալ, Սիսիան-50 մահճակալ, Մեղրի-20 մահճակալ, Քաջարան-20 մահճակալ) և արտահիվանդանոցային (Կապանի ազգաբն. թիվը-47432, Քաջարանի-9081, Գորիսի 25378, Սիսիանի-20427, Մեղրիի-6743, Ագարակի-5176) ծառայություններով:

3) մարզային դիսպանսերներ-1 (նյարդահոգեբուժական-80 մահճակալ)

4) առողջության կենտրոններ-2 (Տաթև-1969, Դարբաս-3998)

5) գյուղական բժշկական ամբուլատորիաներ-2 (Վերիշեն-3842, Անգեղակոթ-3718)

6) առողջության առաջնային պահպանման կենտրոններ-7 (Նորաշենիկ-3199, Արծվանիկ-1783, Գորայք-2088, Բռնակոթ-3921, Շինուհայր-4633, Տեղ-4663, Խնձորեսկ-4773)

7) մարզային արյան փոխներարկման կայան-1

304. Ընդհանուր մահճակալային ֆոնդը կազմում է 410 մահճակալ, սպասարկվող ազգաբնակչությունը-152824 մարդ, որոնցից 72229 (47.3%) մարդ բնակվում են գյուղերում:

305. Հարկ է նշել, որ բուժհաստատությունների միավորման և օգտագործվող ռեսուրսների օպտիմալացման արդյունքում զգալիորեն բարելավեց նրանց ֆինանսական վիճակը: Սակայն վերոհիշյալ ինստիտուցիոնալ բնույթի փոփոխությունները բավարար չեն համակարգի լիարժեք վերագործարկման համար:

306. Պոլիկլինիկաներին, առողջության կենտրոններին և գյուղական բժշկական ամբուլատորիաներին կից, գյուղական համայնքներում գործում են 101 բուժ. կետեր:

 

Աղյուսակ 5.10. ՀՀ Սյունիքի մարզի առողջապահական հիմնարկներում աշխատողների բաշխվածությունը

 

._______________________________________________________________.

|                                          |2006թ.|2007թ.|2008թ.|

|__________________________________________|______|______|______|

|Առողջապահական հիմնարկներում աշխատում են   |  1402|  1382|  1390|

|__________________________________________|______|______|______|

|բժիշկների թիվը                            |   304|   296|   278|

|__________________________________________|______|______|______|

|համատեղությամբ                            |    42|    33|    15|

|__________________________________________|______|______|______|

|10 հազ. բնակչի սպասարկող բժիշկների թիվը   |    20|    19|    18|

|__________________________________________|______|______|______|

|10 հազ. բնակչի սպասարկող բուժքույրերի թիվը|    48|    48|    49|

|__________________________________________|______|______|______|

|Կրտսեր բուժանձնակազմ                      |   736|   728|   743|

|__________________________________________|______|______|______|

|այլ գործունեության անձնակազմ              |   362|   358|   369|

._______________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

Աղյուսակ 5.11. Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գործունեությունը ՀՀ Սյունիքի մարզում

 

._____________________________________________________________________.

|                                                |2006թ.|2007թ.|2008թ.|

|________________________________________________|______|______|______|

|Հաճախումների քանակը                             |428197|439962|430223|

|________________________________________________|______|______|______|

|վճարովի հիմունքներով հաճախումների քանակը        | 11112|  3105|  2909|

|________________________________________________|______|______|______|

|դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը| 22875| 21749| 21802|

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

307. Հաճախումների դինամիկան 2008 թ. պոլիկլինիկական ծառայության գծով ցույց է տալիս, որ այն 2007 թ. համեմատ նվազել է և կազմել 97% (2007-103%): Այս հանգամանքը բացատրվում է այն պատճառով, որ 2008 թ. եղել է հետօպտիմալացման տարի, որի ընթացքում վերակազմակերպվել է հիմնականում առողջության առաջնային օղակը:

308. Տարվա մեջ բնակչության մեկ շնչին ընկնող հաճախումների միջին թիվը գրեթե փոփոխության չի ենթարկվել կազմելով 2006 թ.-2.7, իսկ 2007 թ. և 2008 թ.-2.8:

309. Կատարած տեղամասային հաճախումների տեսակարար կշիռը ներկայացվում է ստորև.

 

Աղյուսակ 5.12. Տեղամասային հաճախումների տեսակարար կշիռը ՀՀ Սյունիքի մարզում

 

._______________________________________________________.

|                                  |2006թ.|2007թ.|2008թ.|

|__________________________________|______|______|______|

|տեղամասային հաճախումների դինամիկան| 43.2%| 47.8%| 51.2%|

._______________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության

 

Աղյուսակ 5.13. Գյուղական բնակչությանը ցուցաբերվող բուժկանխարգելիչ օգնության ծավալները ՀՀ Սյունիքի մարզում

 

.__________________________________________________________________.

|                                             |2006թ.|2007թ.|2008թ.|

|_____________________________________________|______|______|______|

|Գյուղական բնակչությանը ցուցաբերվող           |26.2% |28.2% |37.9% |

|բուժկանխարգելիչ օգնության ծավալների դինամիկան|      |      |      |

.__________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

 

310. Գյուղական ազգաբնակչությանը ցուցաբերված ամբուլատոր ծառայության 2008 թ. աճը պայմանավորված է նույնպես օպտիմալացման գործընթացի հետ, որի ընթացքում ստեղծվել են նոր առողջության առաջնային պահպանման կենտրոններ և որպես արդյունք ամբուլատոր ծառայությունը գյուղական ազգաբնակչության համար դարձել է ավելի մատչելի: Սակայն գյուղական ազգաբնակչության ամբուլատոր սպասարկման մատչելիության ցուցանիշը դեռ ցածր է, քանի որ մարզի գյուղերում և քաղաքներում բնակվողների թիվը գրեթե չի տարբերվում իրարից, հետևաբար բուժսպասարկման ցուցանիշները` ըստ բնակեցման վայրի նույնպես չպետք է տարբերվեն իրարից:

311. Պրոֆ. պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվը 2008 թ. աճել է և կազմել է 27195, որը կազմում է ընդգրկվածության 87%-ը:

312. Առաջնակի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (ԲՍՓՀ) ուղեգրված հիվանդների թիվը 2008թ. կազմել է 954 մարդ:

313. Ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագրի շրջանակներում 2008 թ. 6 և 12 տարեկան 3690 երեխաներին ցուցաբերվել է մասնագիտացված ստոմատոլոգիական ծառայություններ: Զննվածներից բուժման կարիք ունեցող 2350 երեխաներից սանացիայի ենթարկվել են 881 երեխա:

314. Բնակչության բուժկանխարգելիչ օգնություն ցուցաբերող հաստատությունների շարքում հիվանդանոցները միշտ զբաղեցրել են իրենց ուրույն տեղը: Հիվանդանոցային բուժօգնությամբ բնակչության ապահովվածության գնահատման արժեքավոր ցուցանիշն է բնակչության ընդգրկումը ստացիոնար օգնությամբ: Օպտիմալացման արդյունքում որոշ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ միավորվեցին հիվանդանոցներին, ուժեղացավ հիվանդանոց-պոլիկլինիկա կապը և որպես արդյունք բնակչության ընդգրկումը ստացիոնար օգնությամբ ցուցանիշի աճի միտում նկատվեց (Աղյուսակ 5.14).

 

Աղյուսակ 5.14. Հիվանդանոցային ծառայության գործունեությունը ՀՀ Սյունիքի մարզում

 

պրոմիլե

.________________________________________________________________.

|                                           |2006թ.|2007թ.|2008թ.|

|___________________________________________|______|______|______|

|Բնակչության ընդգրկումը ստացիոնար օգնությամբ|   4.7|   4.8|   5.0|

.________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

 

Գծապատկեր 5.3. Հիվանդանոցային ծառայության գործունեությունը ՀՀ Սյունիքի մարզում

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

315. Գծապատկերը ցույց է տալիս, որ վճարովի հիմունքներով հոսպիտալիզացիայի ենթարկված հիվանդների թիվը նշված տարիներին գրեթե չի ենթարկվել դինամիկ փոփոխությունների, ինչը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է ընդլայնել հիվանդանոցային ծառայությունների տեսականին, որը կհանդիսանա լուրջ խթան լրացուցիչ (արտաբյուջետային) ֆինանսական միջոցների ներգրավման գործընթացում:

316. Կատարված վիրահատությունների թիվը 2006 թ. կազմել են 1468, 2007 թ.` 1626, 2008 թ.` 2023, որից անհետաձգելի վիրահատություններ` 2006 թ.` 809, 2007 թ.` 883, 2008 թ.` 1231, պլանային վիրահատություններ` 2006 թ.` 659, 2007 թ.` 743, 2008 թ.` 792:

317. Վիրաբուժական ակտիվության զգալի աճը, որը տեղի ունեցավ 2008թ., պայմանավորված է նույնպես օպտիմալացման արդյունքում ներմարզային բուժհաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդմամբ: Սակայն որակական առումով պլանային և անհետաձգելի վիրահատությունների հարաբերակցությունը մնում է անփոփոխ, ինչը պահանջում է ընդլայնել ծառայությունների տեսականին ի օգուտ պլանայինի` սրանով իսկ ապահովելով լրացուցիչ արտաբյուջետային հոսքեր:

 

Ֆինանսական հոսքեր

 

318. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջապահական համակարգի ֆինանսավորման հաստատված ծավալը 2008թ. կազմել է 1287.2 մլն. դրամ (2007թ.-ին 1119.1 մլն.դրամ), ընդունված կատարողականը կազմել է 1287.2 մլն դրամ (2007թ.-ին 1096.8 մլն.դրամ), այդ թվում հիվանդանոցային բուժօգնության գծով` 513.1 մլն.դրամ, ամբուլատոր-պոլիկլինիկական բուժ.օգնության գծով` 774.1 մլն. դրամ:

319. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջապահական համակարգի ֆինանսավորումը իրականացվել է 100 % -ով:

320. 2008 թ-ին վճարովի հիմունքներով ծառայություններից մուտքագրվել է 138.6 մլն. դրամ (2007 թ-ին 146.0 մլն դրամ):

321. 2008 թ. ընթացքում աշխատավարձի պարտք չի գոյացվել:

322. Մարզային ենթակայության բուժհաստատությունները 2008 թ-ին հագեցվել են 150.7 մլն.դրամի նոր բուժսարքավորումներով, գործիքներով և պարագաներով (2007 թ.-ին 218 մլն.դրամ): ՀՀ առողջապահության նախարարության կողմից մարզի բուժհաստատություններին տրամադրվել են 130.6 մլն. դրամ ընդհանուր գումարի բուժսարքավորումներ: Բարեգործական, միջազգային կազմակերպությունների և ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից բուժհաստատություններին տրամադրվել է 13.6 մլն.դրամ ընդհանուր գումարի բուժսարքավորումներ և պարագաներ: Սեփական միջոցների հաշվին ձեռք են բերվել 12.7 մլն. դրամի բուժսարքավորումներ և պարագաներ:

323. Մարզպետարանի կողմից կազմակերպվել է անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովման գործընթացը: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունից կենտրոնացված կարգով ստացվել է 59.7 մլն.դրամ գումարի դեղորայք: Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային բուժօգնություն իրականացնող բուժհաստատությունների միջոցով անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ձեռքբերելու իրավունք ունեցող անձանց հատկացվել է 48.6 մլն.դրամ գումարի դեղորայք: Մարդասիրական օգնությամբ ստացվել է 10.1 մլն. դրամի դեղորայք:

 

Աղյուսակ 5.15. ՀՀ Սյունիքի մարզի բուժհաստատություններում իրականացված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալները

 

մլն. դրամ

.___________________________________________________________.

|                                      |2006թ.|2007թ.|2008թ.|

|______________________________________|______|______|______|

|Պետական պատվեր                        |971.4 |1119.1|1287.2|

|______________________________________|______|______|______|

|Վճարովի ծառայություն                  | 48.5 | 146.0| 138.6|

|______________________________________|______|______|______|

|Բուժ. սարքավորումներով, գործիքներով և |178.1 | 218.0| 150.7|

|պարագաներով հագեցվածություն           |      |      |      |

|______________________________________|______|______|______|

|Դեղորայքի ձեռքբերում ԱՆ               |23.8  |  49.5|  59.7|

|______________________________________|______|______|______|

|Դեղորայք - մարդասիրական               |13.3  |   8.1|  10.1|

|օգնությամբ                            |      |      |      |

|______________________________________|______|______|______|

|Վերանորոգումներ                       |57.9  |  53.3|   5.8|

.___________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

 

Իրականացված աշխատանքները

 

324. Առողջապահական բնագավառում պետական քաղաքականության իրականացման գործընթաց

1) Ի կատարումն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. սեպտեմբերի 22 «Ֆիզիկական դաստիարակության համալիր ծրագրի համաձայն հանրակրթական հաստատությունների բոլոր աշակերտներին ուսումնական տարվա սկզբին բժշկական զննման ենթարկելու և արդյունքում հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերի բաժանման չափորոշիչը հաստատելու մասին» N 1075-Ն հրամանի մարզում գտնվող բոլոր հանրակրթական հաստատություններում զննման է ենթարկվել աշակերտները: Դպրոցականների ամենամյա ընթացիկ բուժկանխարգելիչ ստուգումների արդյունքում հետազոտվել են 16836 աշակերտներ, հիմնական խմբի մեջ են ընդգրկվել 16121-ը-95.8%, նախապատրաստական խմբի մեջ 551-ը-3.3%, հատուկ խմբի մեջ 164-0.9%

2) Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պետության կողմից անվճար բուժօգնության չափորոշիչի մարզի 15 տարեկան 1607 աղջիկներից ֆիզիկական զարգացման և սեռական հասունացման գնահատման նպատակով կանխարգելիչ զննման են ենթարկվել 759-ը (ընդգրկվածությունը կազմում է 47.2%): Զննվածներից 46-ը (2.8%) աղջիկների մոտ բացահայտվել են շեղումներ և նրանք ենթարկվել են նեղ մասնագիտական խորհրդատվության և լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների

3) Կազմակերպվել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով մարզի երեք տարածաշրջանում սկրինինգ, ընդգրկելով գյուղական ազգաբնակչության, ինչպես նաև քաղաքային համայնքների կրթօջախներում աշխատող 30-65 տարեկան 2189 կանանց, որի արդյունքում մայրաքաղաքից ժամանած նեղ մասնագետների կողմից հետազոտման ենթարկվեցին 219 կին, հայտնաբերվեցին` 8 քաղցկեղի դեպք (6-ը վաղ շրջանում), 151-ը նախաքաղցկեղային և ֆոնային հիվանդություններ: ՀՀԿ մարզային կազմակերպության աջակցությամբ 3 կին ուղեգրվեցին Երևան նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով

4) Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 30.05.2008թ. N 761-ի հրամանի մարզում ավարտվել է հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնության և սպասարկման անվճար իրականացման և «Ծննդօգնության պետական հավաստագրերի» ներդնման գործընթացը

5) Սկսվել է մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի, երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի, նորածնի փոխանակման քարտի և հետծննդային պատրոնաժի թերթիկի նոր ձևերի ներդրումը

6)ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվել են արտագնա կատարելագործման դասընթացներ Սյունիքի մարզի միջին բուժանձնակազմի համար, 2006 թ.-32 լաբորանտների համար, 2008 թ.-222 միջին բուժաշխատողների համար:

 

Միջազգային կազմակերպությունների գործունեությունը

 

325. ՀՀ Սյունիքի մարզում գործող բարեգործական և միջազգային կազմակերպությունների գործունեությունը էական արդյունք է տվել առողջապահության բնագավառում, մասնավորապես`

1) «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը ՀԱՆ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Առաջնային և Ակնաբուժական Ծառայությունների Դաշինք» ծրագրի շրջանակներում 2008 թ. օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 5-ը համագործակցելով Ս. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի և Քանաքեռ-Զեյթունի բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի հետ, հետազոտել է 2202 բնակիչ, տրամադրել 791 ակնոց: Բոլոր ակնոցների շրջանակներն ու ապակիները տրամադրել է Հայկական Միջազգային Օֆթալմիկ Միությունը (ՀՄՕՄ): ՀԱՆ-ի շարժական հիվանդանոցում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում կատարվել է ընդամենը 133 վիրահատություն (որոնցից 83-ը կատարախտի դեպքեր են), արհեստական ոսպնյակ է դրվել 117 վիրահատության ժամանակ: Կատարվել է նաև 35 լազերային բուժում: Ընդհանուր հաշվով մարզում 3 հիվանդին արվել է երկու աչքի վիրահատություն, 28 հիվանդին արվել է, և վիրահատություն, և լազերային բուժում, իսկ 35 հիվանդ ստացել է երկու աչքի լազերային բուժում: 15 հիվանդ, որոնց հնարավոր չէր վիրահատել աչքի շարժական հիվանդանոցում տրվել է ուղեգիր` անվճար հետազոտման և վիրահատության համար

2) Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում մարզում պատվաստվել են 1 տարեկանից մինչև 5 տարեկան (շուրջ 98%) երեխաներ` անկախ պատվաստումային կարգավիճակից

3) Եվրոպական ուռոլոգների ասոցիացիայի կողմից եվրոպական երկրների հանրության համար կազմակերպված միջոցառմանը միանալու նպատակով 2008 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 25-ը մարզում անց է կացվել «Տղամարդու առողջության» բաց դռների օր` իրականացնելով բժիշկ-ուռոլոգի խորհրդատվություն

4) IRD միջազգային կազմակերպությունը կնքել է պայմանագրեր մարզի բժշկական կենտրոններին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու համար

5) Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի շրջանակներում իր ակտիվ և արդյունավետ գործունեությունն է ծավալել ՆՕՎԱ ծրագիրը, որի շրջանակներում Սիսիանի տարածաշրջանում վերանորոգվել են 11 ԲՄԿ-ներ, Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդատունը: Բազմաթիվ դասընթացներ են անցկացվել մոր և մանկան առողջության պահպանման գործին առնչվող բոլոր մասնագետների համար

6) «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող առաջնային բժշկական օգնության ծրագիրը մարզի հեռավոր համայնքներում տրամադրում է ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ ծառայություններ:

7) «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ի կողմից շարունակվում է մարզի 53 գյուղական համայնքներում «Համայնքների առողջության առաջնային պահպանում» ծրագրի իրականացումը

8) «ՍԱԿՈՒՐԱ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2008- 2013 թթ. ընթացքում իրականացվելու է «Էպիլեպսիայով հիվանդ երեխաների արտագնա զննում, գործիքային հետազոտություն, խորհրդատվություն և բուժման օպտիմալացում» ծրագիր:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 782-Ն
Որոշում