Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0782.170709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(5-րդ մաս)

 

326. Ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը մեծապես նպաստեց գյուղական համայնքների բուժսպասարկման մատչելիության բարձրացմանը: Մարզում ընտանեկան բժշկության կայացման համար, ըստ բնակչության թվի, անհրաժեշտ է ունենալ առնվազն 75 ընտանեկան բժիշկ: 46 բժիշկներ և 75 բուժքույրեր արդեն վերապատրաստվել են: Վերապատրաստման ընթացքում են 12 բժիշկ և 12 բուժքույր:

327. «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված «Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման զարգացման» ծրագրով 1998-2003 թթ. ընթացքում կառուցվել են Գեղի, Վերիշեն, Գորայք, Աշոտավան, Շիկահող, Նորաշենիկ, Լեհվազ, Շվանիձոր, Լիճք, Կարճևան համայնքների ամբուլատորիաները, Սիսիանի պոլիկլինիկայի, Գորիսի Ավանգարդ, Վանքիտափ և Կապանի Բաղաբերդ, Լեռնագործներ, Ձորք ու Շինարարներ թաղամասերի ընտանեկան բժշկի գրասենյակները, որոնք հագեցվել են բուժսարքավորումներով և կահույքով: Շիկահողի, Նորաշենիկի, Գեղիի, Գորայքի, Վերիշենի ամբուլատորիաներին հատկացվել են բուժօգնության մեքենաներ: Այդպիսի մեքենաներ ստացել են նաև Սիսիանի, Կապանի, Գորիսի, Մեղրու ու Ագարակի պոլիկլինիկաները: Կապանի և Գորիսի պոլիկլինիկաներին հատկացվել է ախտորոշիչ սարքավորումների հավաքածու: Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու հիգիենիկ հակահամաճարակային կայանների բակտերիոլոգիական լաբորատորիաներին հատկացվել են լաբորատոր սարքավորումներ: Կապանի ՀՀՀԿ-ին հատկացվել է շարժական լաբորատորիա բուժօգնության մեքենա իր սարքավորումներով:

328. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրով կատարվել են վերանորոգման աշխատանքներ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի ԸԲ գրասենյակում և Կապանի պետական քոլեջում, որոնք ընտրվել են որպես կրթական կենտրոններ: Սյունիքի մարզի կրթական կենտրոնները հագեցվել են ուսումնական կահույքով, բժշկական սարքավորումներով, բժշկական պարագաներով, գրասենյակային սարքավորումներով և հմտությունների բարելավման լաբորատորիաներով: Սյունիքի մարզի Դարբասի, Տաթևի առողջության կենտրոնները, Շինուհայրի, Խնձորեսկի, Արծվանիկի, Բռնակոթի, Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնները և Անգեղակոթի ամբուլատորիան հագեցվել են բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով և բժշկական պարագաներով: Սյունիքի առողջության կենտրոններին և առանձին իրավական կարգավիճակ ունեցող ամբուլատորիաներին տրամադրել է համակարգչային սարքավորումների 6 հավաքածու: Ընդհանուր առմամբ վարկային ծրագրերով Սյունիքի մարզում առ այսօր կատարվել է 1.234.615 ԱՄՆ դոլարի չափով ներդրում:

329. 2009 թվականի ընթացքում վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել առողջության առաջնային պահպանման կենտրոն Տեղ համայնքում և վերանորոգել Տաթևի առողջության կենտրոնը` իրականացնելով ընդհանուր առմամբ շուրջ 220.000 ԱՄՆ դոլարի ներդրումներ:

330. 2009 թվականին նախատեսվում է նաև հիմնանորոգել Գորիսի բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենքը, ինչպես նաև հիվանդանոցին կից կառուցել նոր եռահարկ շինություն` ընդունարանի ծառայությունների, ծնարանային և վիրահատական բլոկների տեղակայման նպատակով: Շինարարական աշխատանքներին ուղղված ներդրումները կկազմեն շուրջ 1.913.000 ԱՄՆ դոլար: Աշխատանքների ընթացքում հիվանդանոցային ծառայությունները կտեղափոխվեն Գորիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի շենք:

331. Հիմնանորոգման աշխատանքներից բացի կիրականացվի նաև բժշկական կենտրոնի հագեցում բժշկական սարքավորումներով և կահույքով` իրականացնելով շուրջ 571.000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ:

332. Գորիս քաղաքում 2009 թվականին կսկսվի ինվազիվ սրտաբանական կենտրոնի շենքի շինարարությունը (413 մլն դրամ), որը կֆինանսավորվի դոնոր կազմակերպությունների կողմից:

333. Միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել են բազմաթիվ կրթական ծրագրեր, այդ թվում

1) 2008 թ-ի հունիսից ՏԱԾ-ի կենտրոնական գրասենյակում Գլոբալ հիմնադրամի կողմից «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային համաձայնագրով կազմակերպվել է կրթական դասընթացներ բժիշկների և բուժակամանկաբարձական կետերում աշխատող բուժքույրերի համար: Ծրագիրը շարունակական է, մարզի 55 բուժքույրեր արդեն իսկ անցել են տվյալ դասընթացները

2) ՀՀ Կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 398-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի շրջանակներում ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն իրականացնող մասնագետները 2008 թ. հոկտեմբերի 07-08-ը և 09-10-ը անցել են «Նախա և հետթեստային խորհրդատվության դերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում» թեմայով սեմինար-վարժանքներ` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ԿՀԿ) մասնագետների կողմից: Սեմինար-վարժանքներին մասնակցել են մարզի բուժհաստատություններում աշխատող 20-ական մասնագետներ (թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, ֆթիզիատորներ, մաշկավեներաբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, մանկաբույժներ): Սեմինար-վարժանքներ անց են կացվել Կապանում և Գորիսում

3) 2008 թվականին Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամը մարզում շարունակում է «ՀՀ մարզերում վերականգնողական բուժման կայունության ապահովում-2 փուլ» առողջապահական ծրագիրը

4) «Առողջապահական կենտրոն» համազգային նախագծի կողմից մարզում կազմակերպվեց սեմինար` «Ոսկրածուծի դոնորների Հայկական ռեեստրի և ցողունային բջիջների փոխպատվաստում» թեմայով

5) 2008 թվականին իրականացվել է առողջության առաջնային պահպանման ոլորտում բուժօգնության որակի ապահովման համակարգի ներդրում: Ծրագրի շրջանակներում ԱԱՊԲ ծրագիրը սույն թվականի նոյեմբերի 18-ից 21-ը ՀՀ առողջապահության նախարարության համաձայնությամբ անց է կացրել «Բուժօգնության որակի ապահովումը Հայաստանի Հանրապետության առողջության առաջնային պահպանման ոլորտում» ուսուցման դասընթացը

6) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան առաքելությունը, Կրթության զարգացման ակադեմիան ԱԱՊԲ ծրագրի շրջանակներում մարզի բուժակամանկաբարձական կետերի բուժքույրերի համար դեկտեմբեր ամսում իրականացրեց մեկօրյա տևողությամբ արյան ճնշման չափման դասընթացներ:

334. Տարիների ընթացքում մարզի առողջապահական համակարգի առջև կուտակվել են նաև այլ կարևոր խնդիրներ, որոնց լուծումից է այսօր կախված ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային բուժսպասարկման որակի և մատչելիության բարձրացումը:

Ստորև ներկայացվում են այդ խնդիրները:

 

1) Բժիշկ մասնագետների անհրաժեշտություն.

 

335. Օպտիմալացման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի առողջապահության համակարգի բուժանձնակազմի թվաքանակը, թե ամբուլատոր-պոլիկլինիկական և թե հիվանդանոցային համակարգում, կրճատվել է: Այնուամենայնիվ, այսօր մարզի բուժհաստատություններն ունեն նոր մասնագետների պակաս: Հիմնականում այսօր բուժհաստատություններում, հատկապես առաջնային օղակում, կարիք է զգացվում ընդհանուր պրակտիկայի և վերարտադրողական առողջության բնագավառի մասնագետների (թերապևտի, մանկաբույժի, գինեկոլոգի): Հիվանդանոցային համակարգում զգացվում է վիրահատող բժշկական կադրերի բացակայություն (վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ (Հավելված 5.5, Հավելված 5.7): Վերոնշյալ թափուր պաշտոնները համալրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. մայիսի 6-ի թիվ 610-Ա հրամանով (համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թ. մայիսի 29-ի թիվ 413-Ա հրամանով/հաստատված 2008 թվականից գործող հրատապ պահանջարկ ներկայացնող բժիշկ մասնագետների ՀՀ մարզեր ժամանակավոր ուղեգրման գործընթացին համապատասխան ՀՀ ԱՆ-ն պարբերաբար նեղ մասնագետների ժամանակավոր ուղեգրումներ է կազմակերպում ՀՀ Սյունիքի մարզ:

 

2) Տեղամասային բժիշկների գիտելիքների և մասնագիտական հմտությունների մակարդակի շարունակական բարձրացում

 

336. Ընտանեկան բժշկության համակարգի դանդաղ ներդրումը առավել բացասաբար է ազդում գյուղական համայնքների վրա, քանի որ գյուղերի բնակչությունն է ստիպված լինում հասնել շրջանային պոլիկլինիկա կամ հիվանդանոց, եթե տեղում չի ստանում բավարար բուժօգնություն:

337. Մարզում ընտանեկան բժշկության վերջնական կայացման համար, ըստ բնակչության թվի, անհրաժեշտ է ունենալ ևս 65 ընտանեկան բժիշկ: Հետևաբար, այսօր խիստ անհրաժեշտ է վերապատրաստել մարզի ամբուլատոր համակարգում աշխատող տեղամասային թերապևտներին և մանկաբույժներին:

 

3) Անբավարար նյութատեխնիկական բազա

 

338. Մարզի ավելի քան 35 գյուղական համայնքների բուժամանկաբարձական կետեր կարիք ունեն մասնակի կամ հիմնական նորոգման:

339. Կապիտալ նորոգման, վերակառուցման և լոկալ ջեռուցման կաթսայատների կարիք ունեն մարզի բոլոր տարածաշրջանների բժշկական կենտրոնների մասնաշենքերը:

340. Շտապ օգնության համակարգը անհրաժեշտ է համալրել ժամանակակից բուժ.սարքավորումներով և կապի միջոցներով հագեցված սանիտարական տրանսպորտով:

341. Գյուղական ամբուլատորիաներում տրանսպորտային միջոցների բացակայությունը (4 ամբուլատորիաների մեքենաներն են շահագործվում, դրանք էլ 10-12 տարվա վաղեմություն ունեցող մեքենաներ են) հնարավորություն չեն տալիս ամբուլատորիայի բժշկին պատշաճ իրականացնելու իր գործառույթները:

342. Բոլոր բժշկական կենտրոնները, ԱԱՊԿ-ները կարիք ունեն բժշկական սարքավորումներով հագեցման, համապատասխան պետական պատվերի շրջանակներում իրենց վերապահված ծավալների իրականացման համար:

343. Մարզում պրոֆեսիոնալ (մասնագիտական) հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է բարձրացնել լեռնահանքային համալիրի 3 խոշոր կազմակերպություններում վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների պարտադիր պարբերական բժշկական զննության արդյունավետությունը:

 

5.3.2 Առողջապահության ոլորտի զարգացման նպատակները և ռազմավարությունը

 

344. ՀՀ կառավարության կողմից հաստատված առողջապահության ոլորտում ԿԶԾ-ի կատարման հանրապետական միջոցառումներն անմիջական ազդեցություն կունենան Սյունիքի մարզի վրա: Մասնավորապես, կարևորվում են ընտանեկան բժշկության զարգացման, համակարգի ֆինանսավորման մեխանիզմների բարելավման, գյուղական բնակչության բուժօգնության բարելավման, հիվանդանոցային համակարգում պետական միջոցների արդյունավետ օգտագործման, մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, բրուցելոզի, տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման ուղղություններն ու նրանց համապատասխան մշակված միջոցառումները: Այդ միջոցառումները տարածաշրջանային մակարդակով լրացնելու և հետևաբար, ուժեղացնելու համար նպատակահարմար է մշակել առողջապահության համակարգի զարգացման միջոցառումներ` ուշադրություն դարձնելով մարզային յուրահատկություններին:

345. Հաշվի առնելով մարզի առողջապահության ոլորտի ներկա իրավիճակը, մարզում բնակչության առողջական վիճակի բարելավման համար զարգացման գերակա նպատակ է համարվում բուժծառայությունների որակի և մատչելիության բարձրացումը: Սույն նպատակի իրագործման ռազմավարությունը ներառում է առողջության առաջնային պահպանման մակարդակի բարելավում, առաջնային և երկրորդային մասնագիտական բուժօգնություն ցուցաբերող հաստատությունների նյութատեխնիկական բազայի բարելավում, կադրերի մասնագիտացում և շարունակական վերապատրաստում, շտապ օգնության ծառայության ուժեղացում, ախտաբանաանատոմիական ծառայության բարեփոխում:

346. Անհրաժեշտ է նշել, որ ոչ պակաս դեր ունի առողջապահական համակարգի մատուցվող ծառայությունների որակի բարձրացման մեջ նաև համակարգի կառավարման բարելավմանն ուղղված բարեփոխումները, այն է` առողջապահական մենեջմենտի մակարդակի բարձրացում, բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացում (պայքար ոչ պաշտոնական վարձավճարների դեմ, հեռավոր շրջանների բուժսպասարկման մատչելիության բարձրացում), բուժանձնակազմի սպասարկման մակարդակի բարձրացում (անձնակազմի աշխատավարձի բարձրացում, կադրային և տեխնիկական ռեսուրսների ճիշտ վերադասավորում):

347. Առողջապահության բնագավառի կարևոր խնդիրներից է մարզի երբեմնի առողջարանների վերագործարկումը կամ նոր առողջարանների հիմնումը: Այս առումով կարևորվում է հատկապես Տաթևի առողջարարական համալիրի և նրա շրջակայքի պատմամշակութային օբյեկտների հիմնանորոգումը (Սատանի կամուրջ և այլն), որը նախատեսվում է իրագործել ծրագրավորվող տարիների ընթացքում: համալիրի հիմնանորոգումը կունենա և առողջապահական և մշակութային և զբոսաշրջային նշանակություն (պահանջվող գումարը` շուրջ 2 մլրդ դրամ):

348. Այս ամենը կնպաստի հասնել բժշկական արդյունավետության բարձր մակարդակի: Ինչ վերաբերվում է սոցիալական արդյունավետությանը, հատկապես հերիատրիկ ծառայությունների գծով, ապա այս բնագավառում անհրաժեշտ է ձեռնարկել լուրջ միջոցառումներ թե ծառայությունների ներդրման և թե ֆինանսական աղբյուրների ներգրավման գործընթացում, քանի որ խնդիրը կրում է միջգերատեսչական բնույթ: Առողջապահության ոլորտի զարգացման միջոցառումների ծրագիրը և նրա իրագործման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների գնահատումը, ներկայացված է Հավելված 5.6-ում, առողջապահական հաստատություններին անհրաժեշտ սարքավորումների պահանջը` Հավելված 5.8-ում, ֆինանսավորումը` Հավելված 5.9-ում:

 

5.4 Սոցիալական պաշտպանություն

 

5.4.1. Սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

349. Ազատական տնտեսակարգին անցնելու շրջանում Հայաստանում տեղի ունեցած տնտեսական, քաղաքական և սոցիալական վերափոխումները ավելի խորը ազդեցություն են թողել ՀՀ Սյունիքի մարզի վրա, հաշվի առնելով մարզի առանձնահատկությունները (աշխարհագրական դիրքը, բնակչության թվաքանակը, ժողովրդագրությունը, ուրբանիզացիան, զբաղվածությունը և այլն): Վերոհիշյալ պայմաններից ելնելով ՀՀ Սյունիքի մարզի բնակչության կազմում արդեն իսկ մեծ թիվ պետք է կազմեն ռիսկային խմբերը:

350. Աղքատության տարածքային ցուցանիշների հետազոտությունների տվյալներով ամենածանր վիճակում գտնվում են հատկապես փոքր և միջին քաղաքները: Երևույթի բացատրությունը բավական պարզ է, չօգտվելով հողի սեփականաշնորհումից և կորցնելով պետական խոշոր ձեռնարկությունների դուստր մասնաճյուղերում իրենց աշխատատեղերը, փոքր քաղաքների բնակչությունը հայտնվեց ամենածայրահեղ աղքատության վիճակում: Այս առումով առանձնանում է ՀՀ Սյունիքի մարզը, որովհետև մարզի բնակչության 65,7 տոկոսը կենտրոնացված է 7 քաղաքային համայնքներում: Աշխարհագրական դիրքի առումով հիմնախնդիրները դրսևորվում են առավել ընդգրկված սրությամբ, քանի որ այն հանրապետության ամենահեռավոր մարզն է:

351. Կատարված բոլոր հետազոտությունների տվյալներով աղքատության հակվածության ամենաբարձր մակարդակը արձանագրվում է աղետի, լեռնային և սահմանամերձ գոտիներում, ինչպես նաև փոքր գյուղական համայնքներում: Աղքատության կրճատումը այս վայրերում ավելի դանդաղ է ընթանում, քան հանրապետության այլ բնակավայրերում: Փաստորեն, որքան փոքր է համայնքը, այնքան մեծ է այնտեղ ռիսկային բնակչության տեսակարար կշիռը և որքան մեծ է փոքր համայնքների տեսակարար կշիռը մարզի համայնքների ընդհանուր թվում, այնքան բարձր է ռիսկային բնակչության միջին մակարդակը մարզում:

352. ՀՀ Սյունիքի մարզի 135 բնակավայրերից 105-ը սահմանամերձ են, լեռնային և բարձր լեռնային:

353. Պատահական չէ, որ խոցելի սոցիալական կազմ ունեցող տ/տ-ներում ապրող գյուղական բնակչության տեսակարար կշռում ամենախոցելին ՀՀ Սյունիքի մարզն է ու Գեղարքունիքի մարզը (տես աղյուսակ 5.16.):

 

Աղյուսակ 5.16. ՀԶՀ սոցիալական հնարավորություններից զրկվածության բաղադրիչի խոցելիության համաթիվը (V) ՀՀ մարզերում

 

.__________________________________________________________.

|            |երեք և    |Միայնակ |Աշխատան-|Խոցելի          |

|            |ավելի     |կամ     |քային   |սոցիալական      |

|            |երեխա     |մի քանի |տարիքի  |կազմ ունեցող    |

|            |(0-15     |ծերերից |տղամարդ |տ/տ-ներում      |

|            |տարեկան)  |(65 և   |չունեցող|ապրող           |

|            |պարունակող|ավելի   |տ/տ-ների|գյուղական       |

|            |տ/տ-ների  |տարեկան)|անդամներ|բնակչության     |

|            |անդամներ, |կազմված |%       |տեսակարար       |

|            |%         |տ/տ-ների|        |կշիռը %         |

|            |          |անդամներ|        |                |

|            |          |%       |        |                |

|____________|__________|________|________|________________|

|            |  V1      |  V2    |  V3    |V=1/3x(V1+V2+V3)|

|____________|__________|________|________|________________|

|Արագածոտն   |  23.5    |   8.2  |  16.8  |    16.2        |

|____________|__________|________|________|________________|

|Կոտայք      |  27.0    |   5.0  |  10.0  |    14.0        |

|____________|__________|________|________|________________|

|Գեղարքունիք |  27.9    |   8.1  |  17.4  |    17.8        |

|____________|__________|________|________|________________|

|Տավուշ      |  10.1    |  13.9  |  23.5  |    15.8        |

|____________|__________|________|________|________________|

|Լոռի        |  13.6    |  10.9  |  23.8  |    16.1        |

|____________|__________|________|________|________________|

|Շիրակ       |  10.8    |  10.3  |  21.7  |    14.3        |

|____________|__________|________|________|________________|

|Արարատ      |  13.7    |   7.8  |  19.4  |    13.6        |

|____________|__________|________|________|________________|

|Արմավիր     |  17.6    |   8.8  |  18.9  |    15.1        |

|____________|__________|________|________|________________|

|Սյունիք     |  18.9    |  18.2  |  30.5  |    22.5        |

|____________|__________|________|________|________________|

|Վայոց ձոր   |  18.0    |   7.4  |  14.9  |    13.4        |

|____________|__________|________|________|________________|

|Ընդամենը ՀՀ |  18.4    |   9.2  |  18.8  |    15.5        |

|գյուղական   |          |        |        |                |

|բնակչություն|          |        |        |                |

.__________________________________________________________.

 

Աղբյուրը` Հայաստանի սոցիալական միտումները: Գյուղական աղքատությունը ՀՀ մարզերում: Տեղեկատվական-վերլուծական պարբերական: ՄԱԿԶԾ-համար 6, Էջ 7

 

354. Հնարավորություններից զրկվածության համաթիվը (ՀԶՀ) խոցելիության ենթաբաղադրիչի հաշվարկները վկայում են, որ այս տեսանկյունից ամենախոցելին Սյունիքի ու Գեղարքունիքի գյուղական բնակչությունն են: Ըստ որում, եթե Գեղարքունիքում դրա պատճառը բազմազավակ ընտանիքների մեծ տեսակարար կշիռն է, ապա Սյունիքում` բնակչության ծերացումը:

355. Ներկա պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի «ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրում» արտացոլված կարևորագույն հիմնախնդիրները և միջոցառումների իրագործումը ետին պլան չմղվի, կրի շարունակական կատարելագործման բնույթ և հաշվի առնվի նաև տարածքային առանձնահատկությունները:

356. Մարզը առանձնանում է նաև սոցիալական պաշտպանվածության առավել կարիք ունեցող` այսպես կոչված բնակչության խոցելի խմբերի բազմազանությամբ: Դրանք են.

1) Գործազուրկներն ու ցածր աշխատավարձով աշխատողները

2) Փախստականները ու ժամանակավոր կացարաններում բնակվողները

3) Թոշակառուներն ու հաշմանդամները (հատկապես միայնակ)

4) Բազմանդամ, հատկապես բազմազավակ ընտանիքների անդամները:

 

Զբաղվածության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

357. Հայաստանում աշխատանքի շուկայի ձևավորման վրա ազդող գործոններն են`

358. Աշխատանքի շուկան` դա առաջարկի և պահանջարկի հասարակական հարաբերությունների համակարգն է, որի միջոցով կարգավորվում են գործատուների և վարձու աշխատողների հարաբերությունները, այդ թվում, աշխատանքի գինը և աշխատանքային պայմանները, աշխատուժի և աշխատատեղերի թվաքանակի հարաբերությունը: Աշխատանքի շուկայի ձևավորման վրա Սյունիքում ազդեցություն են գործել այնպիսի գործոններ, ինչպիսիք են` վատթարացող ժողովրդագրական իրավիճակը, պատերազմի, շրջափակման հետևանքով բնակչության միգրացիան, այդ թվում, փախստականների ներգաղթը և, այնուհետև, Հայաստանից բնակչության արտագաղթը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև զանգվածային սեփականաշնորհումը, որոնք հանգեցրին զբաղվածության ճյուղային կառուցվածքի թվացյալ արդիականացման, որի արդյունքում, մի կողմից, ավելացավ զբաղվածությունը ծառայությունների մատուցման ոլորտում, իսկ մյուս կողմից, աշխատուժը վերաբաշխվեց արդյունաբերության և շինարարության ոլորտներից դեպի գյուղատնտեսություն: Սեփականաշնորհված ձեռնարկությունների ցածր տեխնոլոգիական վերազինման պայմաններում դրանց զգալի մասը անգործության մատնվեց` առաջացնելով աշխատանքի թաքնված շուկա: Շուկայական նոր պայմաններին համապատասխանող աշխատանքային օրենսդրության բացակայությունը, մասնավորապես, գործատուների, գործազուրկների և հիմնականում, մասնավոր հատվածում զբաղվածների իրավական հարաբերությունները կարգավորված չեն, ներառյալ աշխատանքի պաշտպանության, աշխատավարձի և այլ հարցեր:

 

Զբաղվածության (աշխատաշուկայի) քաղաքականության նպատակները և խնդիրները

 

359. Աշխատաշուկայի ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ քաղաքականության նպատակը գործազուրկների սոցիալական ապահովությունն է: Եթե պասիվ քաղաքականությունն ենթադրում է գործազրկության նպաստների հատկացում, ապա ակտիվ քաղաքականության միջոցով փորձ է կատարվում հավասարակշռել աշխատաշուկայի առաջարկը և պահանջարկը: Շուկայական տնտեսության պայմաններում աշխատաշուկայի քաղաքականությունը սոցիալական քաղաքականության կարևոր մաս է կազմում: Հայաստանում կապիտալի պակասի և ներդրումների ցածր մակարդակի արդյունք հանդիսացող գործազրկության պայմաններում տարբեր ոլորտների միասնական քաղաքականության իրականացմամբ է պայմանավորված զբաղվածության հիմնախնդիրների լուծման արդյունավետության բարձրացումը և գործազրկության նվազեցումը:

360. ՀՀ Սյունիքի մարզի աշխատաշուկան վերլուծելու նպատակով զբաղվածության մարզային կենտրոնը Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում համագործակցել է Շվեդիայի և Լիտվայի զբաղվածության ոլորտի կառույցների հետ`տեղայնացնելով նրանց առաջավոր փորձը:

Համաշխարհային բանկի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվում է շարունակական ուսուցման համակարգի ներդրում և համակարգի մասնագետների վերապատրաստումներ` իրականացվող բոլոր գործառույթների ուղղությամբ: Այդ ծրագրի շրջանակներում խնդիր է դրված հաղթահարել տարածքային կենտրոնների միջև առկա զարգացման տարբերությունները:

361. Զբաղվածության մարզային կենտրոնի հիմնական խնդիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացումն է, որոնք ուղղված են բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանը:

 

Գործազրկության նպաստի վճարումը

 

362. Գործազրկության նպաստ նշանակվում է այն անձանց, ովքեր ունեն.

1) գործազուրկի կարգավիճակ

2) առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ:

363. Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը 6 ամիս է, իսկ առավելագույնը` 12 ամիս:

364. Գործազրկության նպաստի չափը սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով:

 

Մասնագիտական ուսուցում

 

365. Մասնագիտական ուսուցման նպատակն է աջակցել աշխատանք փնտրողին աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:

366. Մասնագիտական ուսուցման ծրագրերում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված հետևյալ անձինք.

1) գործազուրկները

2) հաշմանդամները

3) երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակառուները:

367. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից և ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:

368. Գործազուրկ և հաշմանդամ մասնակիցներին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է կրթաթոշակ:

 

Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին

 

369. Աշխատավարձի փոխհատուցումը գործատուին տրվում է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելու նպատակով:

370. Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

371. Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանց` 1 տարի ժամկետով:

 

Այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների նյութական ծախսերի հատուցում

 

371. Այլ վայր ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`

1) իր և իր ընտանիքի անդամների

2) տեղափոխման տրանսպորտային ծախսերը

3) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կմ ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ-ի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ

4) 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը

5) Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին տրվում է` մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով և ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար`»Նվազագույն ամսական աշխատավարձի» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի չափով:

 

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար ֆինանսական աջակցության տրամադրումը

 

372. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, անձին անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ`

1) պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար` բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առևտրային կազմակերպություն գրանցվելու համար` բազային տուրքի 12-ապատիկի չափով

2) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար` բազային տուրքի 6-ապատիկի չափով

3) կնիք ձեռք բերելու համար` կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:

 

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը

 

373. Մասնագիտական որակավորում չպահանջող, սոցիալական օգտակար ուղղվածություն ունեցող, համընդհանուր մատչելի ժամանակավոր աշխատանքներ են որոնցում կարող են ընդգրկվել.

1) գործազուրկները

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք

3) աշխատանք փնտրող այլ անձինք:

374. Վարձատրվող հասարակական աշխատանքների տևողությունը մինչև 3 ամիս է:

375. Վարձատրության օրական չափը կազմում է նվազագույն աշխատավարձի 8%-ը:

376. Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդեց ոչ միայն ավանդաբար ռիսկային համարվող խմբերի, այլև աշխատունակ զանգվածի վրա, մասնավորապես արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների վրա:

377. Գործազուրկների և աշխատանք փնտրողների հարաբերակցությունը հետևյալն է.

 

Աղյուսակ 5.17. Աշխատանք փնտրողներ, աշխատանք փնտրող չզբաղվածներ և գործազուրկներ

 

.________________________________________________________.

|    Ցուցանիշներ         |2006 թ.   |2007 թ.   |2008 թ.  |

|                        |դեկտեմբերի|դեկտեմբերի|դեկտեմ-  |

|                        |31-ի      |31-ի      |բերի 31-ի|

|                        |դրությամբ |դրությամբ |դրությամբ|

|________________________|__________|__________|_________|

|Աշխատանք փնտրողներ      |     11388|     10490|     9072|

|________________________|__________|__________|_________|

|Աշխատանք փնտրող չզբաղված|     10031|      8495|     7294|

|________________________|__________|__________|_________|

|Գործազուրկներ           |      9829|      8341|     6912|

|________________________|__________|__________|_________|

|Գ/մակարդակը             |     15.1%|     13.1%|    12.5%|

.________________________________________________________.

 

Աղբյուրը` Զբաղվածության պետական ծառայություն գործակալություն Կապանի զբաղվածության մարզային կենտրոն

 

378. Աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 1418-ով, աշխատանք փնտրող չզբաղված քաղաքացիների թիվը նվազել է 1201-ով, գործազուրկների թիվը նվազել է 1429-ով, իսկ գործազրկության մակարդակը 0.6%-ով, որը բացատրվում է օրենսդրական դաշտի փոփոխությամբ:

 

Աղյուսակ 5.18. Գործազրկության կառուցվածքը

 

.__________________________________________________________.

|  |    Ցուցանիշներ        |2006 թ.   |2007 թ.   |2008 թ.  |

|  |                       |դեկտեմբերի|դեկտեմբերի|դեկտեմ-  |

|  |                       |31-ի      |31-ի      |բերի 31-ի|

|  |                       |դրությամբ |դրությամբ |դրությամբ|

|__|_______________________|__________|__________|_________|

|  |Ըստ կրթական ցենզի      |      9829|      8341|     6912|

|__|_______________________|__________|__________|_________|

|1 |հետբուհական            |          |         0|        0|

|__|_______________________|__________|__________|_________|

|2 |Բարձրագույն            |      896 |       652|      650|

|__|_______________________|__________|__________|_________|

|3 |թերի բարձրագույն       |          |        57|       29|

|__|_______________________|__________|__________|_________|

|4 |միջին մասնագիտական     |      2938|      2084|     1775|

|__|_______________________|__________|__________|_________|

|5 |նախնական մասնագիտական  |       325|      1323|      971|

|  |(արհեստագործական)      |          |          |         |

|__|_______________________|__________|__________|_________|

|6 |Ընդ. միջնակարգ         |      5670|      3795|     3096|

|__|_______________________|__________|__________|_________|

|7 |հատուկ ընդհանուր       |          |         0|        0|

|__|_______________________|__________|__________|_________|

|8 |հիմնական ընդհանուր     |          |       429|      388|

|__|_______________________|__________|__________|_________|

|9 |տարրական               |          |         1|        3|

|__|_______________________|__________|__________|_________|

|  |Ըստ տարիքի             |      9829|      8341|     6912|

|__|_______________________|__________|__________|_________|

|1 |16-18                  |        10|        13|       12|

|__|_______________________|__________|__________|_________|

|2 |19-24                  |       116|       418|      494|

|__|_______________________|__________|__________|_________|

|3 |25-30                  |      1091|       851|      926|

|__|_______________________|__________|__________|_________|

|4 |31-50                  |      7316|      6411|     4857|

|__|_______________________|__________|__________|_________|

|5 |51-ից բարձր            |      1296|       648|      623|

|__|_______________________|__________|__________|_________|

|  |ըստ գործազրկության     |      9829|      8341|     6912|

|  |տևողության             |          |          |         |

|__|_______________________|__________|__________|_________|

|1 |մինչև  1 ամիս          |         0|        31|       65|

|__|_______________________|__________|__________|_________|

|2 |1-3 ամիս               |       147|       178|      200|

|__|_______________________|__________|__________|_________|

|3 |3-6 ամիս               |       367|       232|      275|

|__|_______________________|__________|__________|_________|

|4 |7-12 ամիս              |       700|       829|      786|

|__|_______________________|__________|__________|_________|

|5 |1-3 տարի               |      8615|      3404|     2421|

|__|_______________________|__________|__________|_________|

|6 |3 տարի և  ավելի        |          |      3667|     3165|

.__________________________________________________________.

 

Աղբյուրը` Զբաղվածության պետական ծառայություն գործակալություն Կապանի զբաղվածության մարզային կենտրոն

 

379. Աղյուսակ 5.18-ի տվյալների վերլուծությունը վկայում է, որ մարզում.

1) Ըստ կրթական ցենզի մեծամասնություն է կազմում միջին մասնագիտական կրթությունը

2) Ըստ տարիքայինի մեծ է միջին տարիքի գործազուրկների մասնաբաժինը, որտեղ կանանց թիվը կազմում է գործազրկության 60-65%-ը

3) Ըստ գործազրկության տևողության գերակշռող մասը կազմում է երեք տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվողները

380. Ակնառու տնտեսական հետևանքներից բացի, գործազրկությունն ունի մի շարք սոցիալական հետևանքներ, հատկապես եթե խոսքը գնում է երկարատև գործազրկության մասին: Այսպես օրինակ

1) Մեկից ավելի տարով աշխատանքային գործունեության դադարեցումը հանգեցնում է մասնագիտական հմտությունների կորստի

2) Եկամուտների, գոյության միջոցների բացակայությունը հասարակության մեջ սոցիալական դիրքի նվազման, ցածր ինքնագնահատականի ձևավորման, մեկուսացման և բարոյազրկման պատճառ է դառնում

3) Աշխատանք փնտրելու անհաջող փորձերը սթրեսների, վարքագծի շեղումների և շեղվող վարքի տարբեր ձևերի դրսևորման պատճառ են դառնում:

381. Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, երեք գործազուրկներից երկուսը ենթակա են աղքատության ռիսկի: Հետևաբար գործազուրկների մրցակցությունը բարձրացնելու նպատակով` վերջին տարիներին ավելացել են նաև մասնագիտական ուսուցման ծրագրերի քանակը: Քանի որ, 2006 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, գործազրկության կարգավիճակ ստացան նաև ապահովագրական ստաժ չունեցողները, նրանց համար ևս իրականացվում են նոր մասնագիտական ուսուցման ծրագրեր:

 

Աղյուսակ 5.19. Աշխատանքի տեղավորվածների կառուցվածքը ՀՀ Սյունիքի մարզում

 

.__________________________________________________________.

|  |Աշխատանքի տեղավորվածներ|2006 թ.   |2007 թ.   |2008 թ.  |

|  |                       |դեկտեմբերի|դեկտեմբերի|դեկտեմ-  |

|  |                       |31-ի      |31-ի      |բերի 31-ի|

|  |                       |դրությամբ |դրությամբ |դրությամբ|

|__|_______________________|__________|__________|_________|

|  |Ըստ կրթության ընդամենը |       529|       712|      546|

|__|_______________________|__________|__________|_________|

|1 |բարձրագույն            |        67|        68|       62|

|__|_______________________|__________|__________|_________|

|2 |Մ/մասնագիտական         |        17|       234|      201|

|__|_______________________|__________|__________|_________|

|3 |Ընդ. միջնակարգ         |        25|       391|      263|

|__|_______________________|__________|__________|_________|

|4 |Թ/ միջնակարգ           |         2|        19|       20|

|__|_______________________|__________|__________|_________|

|  |Ըստ տարիքի ընդամենը    |        52|       712|      546|

|__|_______________________|__________|__________|_________|

|1 |18-22                  |          |        37|       43|

|__|_______________________|__________|__________|_________|

|2 |23-30                  |        70|       156|      118|

|__|_______________________|__________|__________|_________|

|3 |31-50                  |        37|       383|      260|

|__|_______________________|__________|__________|_________|

|4 |51-ից բարձր            |         8|       136|      125|

|__|_______________________|__________|__________|_________|

|  |Ըստ գործազրկության     |        48|       691|      527|

|  |տևողության  ընդամենը   |          |          |         |

|__|_______________________|__________|__________|_________|

|1 |մինչև  3 ամիս          |         1|        17|       28|

|__|_______________________|__________|__________|_________|

|2 |3-6 ամիս               |         3|        21|       44|

|__|_______________________|__________|__________|_________|

|3 |6-12 ամիս              |         2|        71|       52|

|__|_______________________|__________|__________|_________|

|4 |մեկ տարուց ավելի       |        42|       582|      403|

|__|_______________________|__________|__________|_________|

|  |Ըստ մասնագիտությունների|        52|       712|      546|

|__|_______________________|__________|__________|_________|

|1 |Ինժեներ                |          |         9|        5|

|__|_______________________|__________|__________|_________|

|2 |Հաշվապահ               |          |        16|       14|

|__|_______________________|__________|__________|_________|

|3 |Գյուղատնտես            |          |         6|        2|

|__|_______________________|__________|__________|_________|

|4 |Տեխնիկ                 |         3|        32|       38|

|__|_______________________|__________|__________|_________|

|5 |Տնտեսագետ              |          |         6|       10|

|__|_______________________|__________|__________|_________|

|6 |Անասնաբույժ            |          |         4|        1|

|__|_______________________|__________|__________|_________|

|7 |Մանկավարժ              |         2|        29|       11|

|__|_______________________|__________|__________|_________|

|8 |Մաթեմատիկոս            |         1|         0|        5|

|__|_______________________|__________|__________|_________|

|9 |շինարար                |        12|        34|       28|

|__|_______________________|__________|__________|_________|

|10|Բանվորական այլ         |        30|       576|      432|

|  |մասնագիտություններ     |          |          |         |

|__|_______________________|__________|__________|_________|

|  |Ըստ տնտեսության        |        52|       712|      546|

|  |ճյուղերի ընդամենը      |          |          |         |

|__|_______________________|__________|__________|_________|

|1 |Արդյունաբերություն     |         8|       162|       97|

|__|_______________________|__________|__________|_________|

|2 |Տրանսպորտ և  կապ       |         2|        71|       36|

|__|_______________________|__________|__________|_________|

|3 |Շինարարություն         |         4|        95|       33|

|__|_______________________|__________|__________|_________|

|4 |բնակ. կոմ. տնտես.      |         3|        11|       56|

|__|_______________________|__________|__________|_________|

|5 |Առողջ. և  սպորտ        |         1|        11|       18|

|__|_______________________|__________|__________|_________|

|6 |Կրթութ. մշակ. և  արվես.|         5|        60|       45|

|__|_______________________|__________|__________|_________|

|7 |վարկավորում և  պետապ   |          |        11|       56|

|__|_______________________|__________|__________|_________|

|8 |կառավարման մարմին.     |          |        33|       45|

|__|_______________________|__________|__________|_________|

|9 |Առևտուր  և             |         8|       142|      112|

|  |հանրային սն.           |          |          |         |

|__|_______________________|__________|__________|_________|

|10|Այլ ճյուղեր            |        16|       116|      48 |

.__________________________________________________________.

 

Աղբյուրը` Զբաղվածության պետական ծառայություն գործակալություն Կապանի զբաղվածության մարզային կենտրոն

 

382. Զբաղվածության ակտիվ քաղաքականությունը նպատակ է հետապնդում նվազեցնել աշխատանքի շուկայում առաջացած պահանջարկի և առաջարկի կառուցվածքային անհամապատասխանությունը` հիմնականում աշխատանք փնտրողների զբաղվածության ավելացման հաշվին:

 

Գծապատկեր 5.4

Գծապատկեր 5.5

Գծապատկեր 5.6

Գծապատկեր 5.7

Գծապատկեր 5.8

Գծապատկեր 5.9

Գծապատկեր 5.10.

___________________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերները չեն բերվում

 

383. Ինչպես երևում է աղյուսակներից, գործազուրկների թիվը նախորդ տարիների համեմատ աստիճանաբար կրճատվել է: Սակայն ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում իրավիճակը կարող է կտրուկ վատանալ:

384. Վերլուծելով 2009 թ-ի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզի աշխատաշուկայի փոփոխությունները, նկատում ենք լեռնահանքային կազմակերպությունների արտադրական ծավալների կրճատման միտում: Նրանց կողմից իջեցվող պատվերների աստիճանական նվազեցման պատճառով, անընդհատ կրճատվում են աշխատատեղերը, որի արդյունքում բազմաթիվ աշխատողներ գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, իսկ որոշ մասն էլ ազատվում են աշխատանքից: Մասնակի դադարեցնելով իրենց գործունեությունը վերոհիշյալ կազմակերպությունները բարձրացնելու են տարածաշրջանի աշխատաշուկայի լարվածությանը:

385. Տեղեկատվական առկա բազան թույլ չի տալիս մոնիտորինգի ենթարկել ուսուցման համակարգը, աշխատանքի շուկան և նրանց միջև գոյություն ունեցող կապերը, կանխատեսել աշխատանքի շուկայի կողմից պահանջվող հմտությունները և հետևաբար ուսուցման կարիքները:

386. Անցումային տարիներին համեմատական փոփոխությունների է ենթարկվել մասնակցությունը աշխատանքային շուկայում: Գրանցվել է տնտեսական ակտիվության ցածր, իսկ գործազրկության բարձր մակարդակ: Քանի որ գործազուրկներին տրվող սոցիալական երաշխիքները բավականին սահմանափակ են, մեծ թվով անձինք գտնում են զբաղվածության, գործազրկության և անգործության անցումային կարգավիճակում, և անգամ դժվար է հստակորեն որոշել անձի իրավական կարգավիճակը:

387. Աշխատանքի պայմանները զգալի ազդեցություն ունեն աշխատուժի առաջարկի և ընդհանրապես աշխատանքի շուկայի ճկունության վրա, և հիմնականում վերաբերվում են աշխատաժամանակի ու աշխատանքի վարձատրության օրենսդրորեն սահմանվող նորմերին:

388. ՀՀ Սյունիքի մարզում գործազրկության բարձր մակարդակը զուգորդվում է նրա երկարատևությամբ: Գործազուրկներից շատերը չունեն որակավորում, կամ ունեն կրթության ցածր մակարդակ: Նրանք կարող են առնչվել զբաղվածության բազմաթիվ խոչընդոտների, այդ թվում իմացական և առողջապահական խոչընդոտների, որոնք ազդում են նրանց աշխատունակության վրա: Երկարատև գործազրկության դեմ պայքարելու նպատակով մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ բավականին արդյունավետ է այնպիսի քաղաքականության իրականացումը, որը կհամադրի ուսուցման հնարավորությունները ակտիվ խորհրդատվությամբ և աշխատողների վերաբերյալ տեղեկատվությամբ: Սակայն անցումային որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ նման միջոցառումները հաճախ անբավարար են: Երկարատև գործազուրկներին պետք է տրամադրվի ժամանակավոր զբաղվածություն, վերապատրաստում և աշխատանքի տեղավորման աջակցություն:

389. Երկարատև գործազրկության վիճակում հայտնվելուց խուսափելու և աշխատունակությունը պահպանելու նպատակով, հատկապես երիտասարդ գործազուրկներին պետք է տրամադրվեն աշխատանքի որոնման արդյունավետ աջակցություն, կամ զբաղվածության ակտիվ միջոցառումներ` գործազրկության առաջին 6 ամիսների ընթացքում, մինչդեռ մեծահասակ գործազուրկները պետք է օգտվեն նշված ծառայություններից գործազրկության առաջին 12 ամիսների ընթացքում:

390. Վառ միջամտություններից է աշխատանք փնտրողների հետազոտությունը` նրանց խոցելիության աստիճանը, երկարատև գործազրկության նկատմամբ պարզելու համար:

391. Մարզում մասնագիտական ուսուցումը համապատասխանեցվում է տարածքի կարիքներին և աշխատանքի շուկային:

392. Մասնագիտական ուսուցման ծրագրերը կենտրոնացվում են տարածքի տնտեսության գլխավոր ճյուղերի ուղղությամբ և իրականացվում են բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

393. Աշխատանքի շուկաները տեղական պահանջարկի հետ կապված մեծ փոփոխություններ են կրում և տեղական մասնագետներին կրթության հաստատությունները պետք է ավելի լավ պատկերացումներ կազմեն տեղի տնտեսության միտումների վերաբերյալ, հիմնվելով մշակված տարածքային զարգացման պլանների վրա:

 

Գծապատկեր 5.11.

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

394. Չնայած գործազրկության բարձր մակարդակին աշխատուժի աշխարհագրական շարժունակությունը բավական փոքր է: Մարդիկ նախընտրում են չտեղափոխվել և շարունակում են ապրել իրենց նախկին բնակության վայրում: Տնային տնտեսություններից շատերը արմատներ են ձգել իրենց համայնքում, օրինակ մշակած հողակտոր կամ խորհրդային ժամանակներում կառուցած ամառանոց կամ իրենց ծնողների սեփականությունը հանդիսացող որևէ անշարժ գույք:

395. Տեղում աշխատանքի հնարավորությունների բացակայությունը շատերի համար դեռևս հիմք չէ միգրացիայի դիմելու համար: Զբաղվածության, տարածքային կամ այլ քաղաքականություն մշակելիս հաշվի են առնվում նման սովորույթներն ու ապրելակերպը:

 

Գծապատկեր 5.12.

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

396. Գործազուրկ երիտասարդների և բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական հաստատությունների ուսանողների հետազոտությունները հավաստում են, որ երիտասարդների գործազրկությունը լուրջ խնդիր է ՀՀ Սյունիքի մարզում: Հատկապես մտահոգիչ է երիտասարդների գործազրկության երկար տևողությունը: Իրավիճակն ավելի է բարդանում աշխատանք փնտրող երիտասարդների մասնագիտական ցածր կրթության մակարդակի և հմտությունների մակարդակի բարձրացման, նրանց ցանկության կամ հնարավորության բացակայության բերումով: Տեղեկատվական առկա բազան թույլ չի տալիս մոնիտորինգի ենթարկել ուսուցման համակարգը, աշխատանքի շուկան և նրանց մինչև գոյություն ունեցող կապերը, կանխատեսել աշխատանքի շուկայի կողմից պահանջվող հմտությունները և հետևաբար ուսուցման կարիքները:

397. Այդուհանդերձ մասնագիտական կրթությունը և ուսուցումը ոչ միշտ են զբաղվածության երաշխիք հանդիսանում: Զբաղվածության քաղաքականության այլ միջոցառումներին զուգահեռ, անհրաժեշտ է ուսուցումը համապատասխանեցնել աշխատանքի շուկայի պահանջներին: Մասնագիտական կրթությունը և ուսուցումը պետք է ներդաշնակեցվի տնտեսության նոր պահանջներին համապատասխանեցնելու միջոցառումների ընդհանուր շրջանակների հետ: Դեռևս հստակ դիրքորոշում չի ձևավորվել առ այն, թե ուսուցման ինչպիսի կարիքներ պետք է բավարարեն կամ ինչպիսի հմտություններ պետք է ձեռք բերվեն, որպեսզի պատշաճ կերպով հասցեագրվեն տնտեսության կարիքները և առավելագույնի հասցվեն մասնագիտական հաստատությունների շրջանավարտներին և գործազուրկների հնարավորությունները աշխատանք գտնելու ուղղությամբ:

 

Սյունիքի մարզի զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնները

 

1) ԿԱՊԱՆԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ք. Կապան, Լեռնագործների 4 հեռ ֆաքս. (0285) 24933, 22827

2) ՍԻՍԻԱՆԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ք. Սիսիան, Սիսակյան 37 հեռ. (02830) 22663

3) ԳՈՐԻՍԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ք. Գորիս, Մաշտոցի 3 (0284) 21166, 26175

4) ՄԵՂՐՈՒ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ք. Մեղրի Զ. Անդրանիկի 2 հեռ. (0286) 42861

 

398. Փախստականներ: Ինչպես արձանագրված է ԱՀՌԾ-ում, փախստականների և տեղացիների խոցելի խմբերի շրջանում կատարված հատուկ հետազոտությունը փաստել է, որ աղքատության առնվազն երեք տիպերի գծով փախստականներին բնութագրող ցուցանիշները զգալիորեն ավելի վատթար են, քան տեղացիներինը: Այսպես, մարդկային աղքատության համաթիվը` 1.7 անգամ, ծայրահեղ աղքատության ցուցանիշը` 1.4 անգամ և սուբյեկտիվ ինքնազգացողության ցուցանիշը` 1.2 անգամ զիջում է տեղացիների նույնանման ցուցանիշներին:

399. Բռնագաղթին հաջորդող տարիներին մարզում բնակվում էին շուրջ 9500 փախստականներ: Հետագայում ինտեգրման և արտագաղթի արդյունքում մարզում ներկայում փախստականի կարգավիճակ ունեն 625 անձինք:

400. Մարզպետարանը լուրջ աշխատանքներ է իրականացրել մարզի ժամանակավոր կացարաններում (հանրակացարան, հյուրանոց և ադմինիստրատիվ շենքեր) բնակվող փախստականների բնակարանների հարցերը լուծելու ուղղությամբ:

401. 2004-2008 թթ. ընթացքում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի միջոցներով փախստական ընտանիքների համար գնվել է 30 բնակարան, որից 24-ը Կապանի, 3-Մեղրու, 2-ը Սիսիանի և 1-ը Գորիսի տարածաշրջաններում:

402. Գորիս քաղաքում շահագործման է հանձնվել ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Շվեյցարական զարգացման գործակալության և ՀՀ Սյունիքի մարզպետարանի համաֆինանսավորմամբ շենքը, որի արդյունքում բնակարանով ապահովվել են Գորիս քաղաքի ժամանակավոր կացարաններում բնակվող 40 փախստական ընտանիքներ: Պետական բյուջեի միջոցների հաշվին 35 փախստական ընտանիքների հատկացվել է բնակարանների գնման վկայագրեր:

403. Հայաստանում շվեյցարական զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ Գորիս քաղաքում սոցիալական տների կառուցման արդյունքում լուծվել է ևս 24 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրը:

404. Փախստականների և ներքին տեղահանվածների սոցիալական անապահովության աստիճանը իջեցնելու համար մարզում ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում նոր սոցիալական տների կառուցման աշխատանքներ իրականացնելու համար, որով կլուծվի 407 ընտանիքների բնակարանային հարցը, որոնք ընդգրկված չեն առաջնահերթության ծրագրերում:

405. Թոշակառուներ: Թոշակները Հայաստանում շատ ցածր են և ԱՊՀ երկրների շարքում այս ցուցանիշը ամենացածրերից է: Կենսաթոշակառուների, հատկապես կենսաթոշակառուներից բաղկացած տնային տնտեսությունների թիվը մեծ է ինչպես մարզի գյուղական` այնպես էլ քաղաքային համայնքներում և պատահական չէ, որ մարզի ամենացավոտ ժողովրդագրական խնդիրը բնակչության «ծերացումն» է, երբ մարզի առկա բնակչության 19 տոկոսից ավելին կենսաթոշակառուներ են: Ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, այնպես էլ Սյունիքի մարզում կենսաթոշակառուների թիվը տարեցտարի նվազում է (Աղյուսակ 5.13):

 

Աղյուսակ 5.13. Կենսաթոշակառուների թիվը ՀՀ Սյունիքի մարզում

 

._____________________________________.

|հ/հ|        |2006 թ.| 2007 թ.|2008 թ.|

|___|________|_______|________|_______|

|1  |Կապան   |  10960|   10440|  10119|

|2  |Գորիս   |   7930|    7929|   7714|

|3  |Սիսիան  |   5625|    5586|   5437|

|4  |Մեղրի   |   2223|    2194|   2021|

|   |Ընդամենը|  26738|   26149|  25291|

._____________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

406. Թոշակառուների ընդհանուր թվաքանակի կրճատումը, որը կշարունակվի նաև ապագայում, պայմանավորված է, կենսաթոշակային տարիքի փուլ առ փուլ բարձրացմամբ` տարին 6 ամսով, որի ազդեցությունը կզգացվի մինչև 2011 թ., երբ կանայք կհասնեն 63 տարվա կենսաթոշակային տարիքի:

407. Չնայած կենսաթոշակառուների թիվը տարեցտարի նվազում է, սակայն դեռևս ցածր կենսաթոշակների պայմաններում, բնականաբար, պահպանվում է վերջիններիս աղքատության ռիսկային վտանգը:

408. Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) կանխատեսվում է, որ կենսաթոշակառուների քանակի կրճատման միտումը հնարավորություն կտա պահպանել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը և հիմնական կենսաթոշակը հասցնել`

1) առնվազն աղքատության գծին` սկսած 2015 թվականից

2) առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի 100 տոկոսին` սկսած 2018 թվականից:

409. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները ընթանալու են ինչպես ներկայիս բաշխողական համակարգի բարեփոխումների, այնպես և նոր կուտակային համակարգի ներդրման ճանապարհով:

410. «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ մարզում գործում է 3 բարեգործական ճաշարան, որտեղ 605 հոգի օրական մեկ անգամ ստանում են տաք սնունդ: Արծվանիկ գյուղում գտնվող տարեցների սպասարկման կենտրոնում խնամվում են 10 ծեր շահառուներ: Նախատեսվում է դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ մինչև 2011 թ. շահառուների թիվը հասցնել 40-ի:

411. Տարեցներին մատուցվող ծառայությունների բնագավառում ծառայությունների տրամադրումը ուղղված է տարեցների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայությունների տրամադրմանը: Վերջին տարիներին այս բնագավառում պետության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է տարեցների, և հատկապես միայնակ և հաշմանդամ տարեցների կյանքի պայմանների բարելավմանը: Բնագավառում դեռևս առկա են լուծման կարիք ունեցող բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնցից են`

1) տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառի օրենսդրության կատարելագործումը (ռազմավարական ծրագրի մշակում)

2) տարեցների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայությունների բարելավումը:

412. Հաշմանդամներ: ՀՀ Սյունիքի մարզում մեծ թիվ են կազմում նաև հաշմանդամները: Բնակչության առկա թվի համատեքստում հաշմանդամների թվով մարզը զիջում է միայն ՀՀ Շիրակի մարզին: Եթե ՀՀ Շիրակի մարզի դեպքում այն պարզ բացատրություն ունի (երկրաշարժ), ապա մեր դեպքում երևույթը խորհելու տեղիք է տալիս և հավանաբար մեծամասամբ կապված է հանքարդյունաբերության հետ:

413. Ստորև ներկայացվում է Սյունիքի մարզի հաշմանդամների վիճակագրությունը ըստ տարածաշրջանների (Աղյուսակ 5.14.)

 

Աղյուսակ 5.14. ՀՀ Սյունիքի մարզի հաշմանդամների վիճակագրությունը` ըստ տարածաշրջանների

 

._____________________________________________________________________.

|   |Տարածաշրջան|     2006 թ.     |     2007 թ.     |     2008 թ.     |

|   |           |_________________|_________________|_________________|

|   |           |  1  |  2  |  3  |  1  |  2  |  3  |  1  |  3  |  4  |

|   |           |խումբ|խումբ|խումբ|խումբ|խումբ|խումբ|խումբ|խումբ|խումբ|

|___|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|1  |Կապան      |  235| 1308|  620|  259| 1764|  632|  290| 1840|  770|

|___|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|2  |Գորիս      |  150| 1021|  435|  155| 1054|  461|  121| 1131|  569|

|___|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|3  |Սիսիան     |   71|  647|  310|   91|  708|  394|  92 |  839|  462|

|___|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|4  |Մեղրի      |   34|  238|   95|   40|  247|  109|  39 |  276|  146|

|___|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|5  |Մարզ       |  490| 3214| 1460|  545| 3773| 1596|  542| 4086| 1947|

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

414. Ինչպես վկայում են տվյալները, վերջին տարիներին մարզում զգալի ավելացել է հաշմանդամների թիվը: Ընդ որում, ավելացումը նկատվում է հաշմանդամների բոլոր խմբերում:

415. Մարզում մեծ թիվ են կազմում նաև 1988-1994 թթ. ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախյան պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած ազատամարտիկները և հաշմանդամ դարձած զինծառայողները: (Աղյուսակ 5.15)

 

Աղյուսակ 5.15. ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախյան պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած ազատամարտիկները և հաշմանդամ դարձած զինծառայողները ՀՀ Սյունիքի մարզում

 

.____________________________________________________________________.

|Սոց. խումբ                            |Կապան|Գորիս|Սիսիան|Մեղրի|Մարզ|

|______________________________________|_____|_____|______|_____|____|

|1988-1994 թթ. ՀՀ սահմանների           |  215|  226|    92|   32| 565|

|պաշտպանության և  Արցախյան պատերազմի   |     |     |      |     |    |

|ժամանակ զոհված զինծառայողներ և  ՀՀ    |     |     |      |     |    |

|զինված ուժերում ծառայողական           |     |     |      |     |    |

|պարտականությունների կատարման ժամանակ  |     |     |      |     |    |

|զոհված, մահացած զինծառայողներ         |     |     |      |     |    |

|______________________________________|_____|_____|______|_____|____|

|1988-1994 թթ. ՀՀ սահմանների           |  292|  185|    86|   15| 578|

|պաշտպանության և  Արցախյան պատերազմի   |     |     |      |     |    |

|ժամանակ հաշմանդամ դարձած              |     |     |      |     |    |

|ազատամարտիկներ և  հաշմանդամ դարձած    |     |     |      |     |    |

|զինծառայողներ                         |     |     |      |     |    |

|______________________________________|_____|_____|______|_____|____|

|Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ  |  109|   82|    69|   11| 271|

.____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

416. Լուծվել է Կապան քաղաքի զոհված զինծառայողների 155 ընտանիքի ներտնային գազիֆիկացման և գազի վառարանների տրամադրման հարցերը: Նշված ծրագրերը իրագործվել են «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի հատկացված միջոցներով (մոտ 16.2 մլն դրամ):

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 782-Ն
Որոշում